Winamp Logo
Sev Bibar Cover
Sev Bibar Profile

Sev Bibar

Armenian, News, 1 season, 35 episodes, 18 hours, 26 minutes
About
Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից կքննարկի, կհարցադրի, կգնահատի և կքննադատի Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային երեւոյթներն ու զարգացումները։
Episode Artwork

#33 Բանավեճ ռազմականացման շուրջ

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքսի, այլ Օդրի Լորդի խոսքերը՝ «Վարպետի գործիքներով վարպետի տունը չես քանդի» Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
1/12/202249 minutes, 27 seconds
Episode Artwork

#32 Պատերազմն ու սպառազինությունների բիզնեսը

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Patrick Baz/AFP/Getty Images Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
12/21/202133 minutes, 21 seconds
Episode Artwork

#31 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (2)

Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։
10/28/202132 minutes, 55 seconds
Episode Artwork

#30 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (2)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի
10/23/202141 minutes, 6 seconds
Episode Artwork

#29 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (1)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի 
10/15/202140 minutes, 10 seconds
Episode Artwork

#28 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (1)

Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։
10/4/202146 minutes, 45 seconds
Episode Artwork

#27 Ապրելու ռադիկալ ընտրություն

Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
4/17/202143 minutes, 4 seconds
Episode Artwork

#26 Ռոժավայի հեղափոխության մասին

Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։  Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
2/20/202142 minutes, 28 seconds
Episode Artwork

#25 Հակա-գենդերային արշավները Հայաստանում

Զրուցել ենք «Սոցիոսկոպ»-ի հետազոտողներ Նվարդի և Արփիի հետ, որոնք պատմել են իրենց հեղինակած և վերջերս հրապարակված «Հա­կա­գեն­դե­րային­ ար­շավ­նե­րի­ գոր­ծու­նե­ությու­նը,­ հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը­ և նպա­տակ­նե­րը­ հետ­հե­ղա­փո­խա­կան­ Հայաս­տա­նո­ւմ» վերնագրով հետազոտության մասին: Այն ամբողջովին կարող եք կարդալ այս հղումով։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
9/9/202027 minutes, 10 seconds
Episode Artwork

#24 Իրավական համակարգը «ձեռ գցելը» չի համարում սեռական ոտնձգություն

Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։  Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple  Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
9/3/202027 minutes, 57 seconds
Episode Artwork

#23 Հայացք ներսից․ տնտեսաքաղաքական ճգնաժամը Լիբանանում

Հովիկը, Հրակը և Աննան վերլուծում են Լիբանանում տարիներ շարունակ խորացող քաղաքատնտեսական ճգնաժամը, դրա պատմական հիմքերը, նորազատական տնտեսական քաղաքականության հետևանքները և օգոստոսի 4-ի ավերիչ պայթունից հետո էլ ավելի բարդացած սոցիալական իրավիճակը։ Շնորհակալություն Հովիկին զրույցի համար։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple  Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
8/19/202042 minutes, 36 seconds
Episode Artwork

#22 Ներդրողները արբիտրաժներում փող կքամեն COVID-19 ճգնաժամից

Արփինեն և Աննան քննարկում են դատական հայցերը, որոնք միջազգային կորպորացիաները կարող են ներկայացնել ներդրող-պետություն վեճերի լուծման միջազգային արբիտրաժներ և վերլուծում են Հայաստանի համար հնարավոր վտանգները։  Sev Bibar-ի մեդիում հարթակում կարող եք կարդալ նաև «Դրամ կանխիկացնել համաճարակից» վերտառությամբ միջազգային հետազոտության մասին openDemocracy լրատվամիջոցի հոդվածը՝ https://medium.com/sev-bibar/dateri-alik-f95307072431 ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝  https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple  Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
7/17/202029 minutes, 58 seconds
Episode Artwork

#20 Զրույց Մատենադարանի արհմիության հետ

Հյուրընկալել ենք Մատենադարանի Աշխատողների Արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյանին։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
4/8/202019 minutes, 46 seconds
Episode Artwork

#19 Աշխարհի ցույցերը #COVID19 ժամանակաշրջանում

Աննան պատմում է, թե ինչպես է #COVID19-ը ազդել աշխարհի տարբեր անկյուններում ընթացող ցույցերի վրա եւ թե ինչ նոր զարգացումներ է բերել իր հետ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
3/25/202020 minutes, 3 seconds
Episode Artwork

#18 Աշխարհի ցույցերը. Չիլի (նորազատական հրա՞շք)

Հրակը պատմում է 2019 թ.-ից Չիլիում ընդացող լայնամասշտաբ ցույցերի մասին՝ ընդդեմ նորազատական քաղաքականության, տնտեսական անհավասարության ու բևեռացման։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
3/12/202030 minutes, 33 seconds
Episode Artwork

#17.2 Աշխարհի ցույցերը. Հնդկաստան (մաս 2)

Հնդկաստանի ցույցերին նվիրված թողարկման երկրորդ մասում Արփինեն մանրամասնորեն ներկայացնում է Հնդկաստանում քաղաքացիության վերաբերյալ ակտի փոփոխությունները եւ թե ինչու են դրանք բողոքի ահռելի ալիք բարձրացրել Հնդկաստանում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
1/27/202026 minutes, 21 seconds
Episode Artwork

#17.1 Աշխարհի ցույցերը. Հնդկաստան (մաս 1)

Այս թողարկումը Հնդկաստանում տեղի ունեցող լայնամասշտաբ գործադուլերի եւ ցույցերի մասին է։ Առաջին մասում Արփինեն ներկայացնում է գործադուլի նախապատմությունը եւ Հնդկաստանի տնտեսական եւ սոցիալական իրականությունը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
1/27/202019 minutes, 47 seconds
Episode Artwork

#16 Աշխարհի ցույցերը. Ֆրանսիա

Այս թողարկումը 2019 թ․ դեկտեմբերից Ֆրանսիայի աշխատավորական շարժման ցույցերի մասին է՝ ընդդեմ նեոլիբերալ նախագահ Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգի ձևափոխման։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
1/14/202018 minutes, 41 seconds
Episode Artwork

#15 Փրկենք տպարանի շենքը. զրույց

Այս էպիզոդւոմ Հրակը հյուրընկալել է Դավիթին, նրանք քննարկում են Տպարանների շենքի՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով > շենքի կառուցման հարցը։ Անդրադառնում են նաեւ այլ մշակութային եւ քաղաքաշինական թեմաներին։ Դավիթը > քաղ. նախաձեռնության ակտիվ անդամներից է, կինոռեժիսյոր եւ կինոտեսաբան է։ Նախաձեռնությունը կազմակերպել է օնլայն ստորագրահավաք՝ >, այն ստորագրելու համար կարող եք բացել այս հղումը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
12/24/201928 minutes, 12 seconds
Episode Artwork

#14 Աշխարհի ցույցերը. Հոնկոնգ

Հոնկոնգում մի քանի ամիս է ինչ լայնամասշտաբ ցույցեր են, որոնք, կարծես, դադարելու միտում չունեն։ Աննան պատմում է, թե ինչ է տեղի ունենում աշխարհի այս մասում, ինչպես է սկսվել բողոքի այս մեծ ալիքը եւ ինչ պահանջներ ունեն ցուցարարները, անդրադառնում է նաեւ Հոնկոնգի պատմությանը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
12/12/201922 minutes, 27 seconds
Episode Artwork

#13 հինը թոթափելու ֆուտուրիստական փորձ. <<հուզանք ու զանգ>>-ը՝ ըստ էության

Վերլուծում ենք արդեն բոլորին հայտնի >-ի բովանդակությունը, քննարկում ենք գերմանական > ճարտարապետա-գեղարվեստական միությունը, Չարենցի թյուր տարընթերցումները եւ ֆուտուրիզմը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
11/12/201932 minutes, 26 seconds
Episode Artwork

#12 ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ. ազատ արվեստի հաղթանակը

>-ը կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Այն տեղի ունեցավ մի քանի օր առաջ Հանրապետության մետրյի շատրվանների մոտ։ Ներկայացումը արդեն մի քանի օր է քննարկման առարկա է դարձել հայկական ինտերնետային սեգմենտում։ Էս էպիզոդում մենք ուզում ենք սոլիդարություն եւ աջակցություն հայտնել ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ-ի բոլոր կատարողներին ու հիշեցնել, որ ազատ արվեստը լռեցնելու բոլոր փորձերը, վերջիվերջո, ձախողվել են։ Ներկայացման մասին պատկերացում կազմելու համար լսեք էպիզոդն ամբողջութամբ, շնորհակալ ենք արվեստագետներին դրա ձայնային տարբերակը հանրայնացնելու համար։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
11/5/201931 minutes, 42 seconds
Episode Artwork

#11 Հայկական համայնքները աշխարհում ռադիկալիզացման ֆոնին. Ֆրանսիայի և Լիբանանի օրինակով

Սոֆյան հյուրընկալել է Լիբանանից Գառնիկին, և Ֆրանսիայից Լորիսին ու Թալինին, ովքեր > նախաձեռնության համահիմնադիրներն են։ Այս թողարկումով փորձում ենք աշխարհում ռադիկալիզացման ֆոնին գտնել հայ համայնքների տեղը/դիրքորոշումը, հասկանալ՝ հայ համայնքները դասակարգվում են աջ կամ ձախ ուղղություններում, թե շարունակում են պահպանել չեզոքություն և եթե այո, ապա ինչ գին ունի այդ չեզոքությունը ։ Եթե ունեք կիսվելու կարծիք կամ դիտարկումներ, գտեք և գրեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
9/13/201923 minutes, 28 seconds
Episode Artwork

#10 ՀԿ-ների դերը քաղաքականությունում կամ դիմադրության ՀԿ-ացումը

Աննան և Արփինեն քննարկում են հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դերը քաղաքականությունում, թե ինչպես են ՀԿ-ները ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում այդտեղ աշխատող մարդկանց վրա և թե ինչ դեր են կատարում ՀԿ-ները պետության պարտականությունների կոնտեքստում։ Կարդացեք նաև ՍԲ մեդիում հարթակում հրապարակված թարգմանությունը՝ Դիմադրության ՀԿ-ացումը՝ որպես զանգվածային շարժումների սպառնալիք. Արունդհատի Րոյ Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
8/14/201930 minutes, 45 seconds
Episode Artwork

#9 ԲՌՆՈւԹՅԱՆ ՁԱՅՆԸ

Սամսը, Շահանեն, Արեն և Հասմիկը քննարկում ու վերլուծում են #ԲռնությանՁայնը շարժումը։ Էպիզոդում նշված հոդվածը չեխ կամավոր Էվայի սեռական բռնության դեպքի մասին կարող եք կարդալ այստեղ ՝ >, անգլերեն՝ "Guilty Dreadlocks" և ռուսերեն՝ "Виноваты дреды" Բռնության դեպքերը կարող եք գտնել ֆեյսբուքում Լյուսի Քոչարյանի էջում կամ ուղղակի որոնելով #բռնության_ձայնը հաշթագը։ Եթե ունեք կիսվելու կարծիք կամ դիտարկումներ, գտեք և գրեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
7/10/201934 minutes, 37 seconds
Episode Artwork

#8 Հանրության ուժը Կայսրության դարաշրջանում. Արունդհատի Ռոյ

Աննան և Արփինեն քննարկում և վերլուծում են հայտնի գրող և հրապարակական գործիչ Արունդհատի Րոյի > ելույթի թարգմանությունը, որը օրեր առաջ հրապարակվել էր Սև Բիբար֊ի մեդիում հարթակում։ Թարգմանությունն ամբողջությամբ ծանոթացեք այս հղումով՝ https://bit.ly/2KXblki Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
7/4/201931 minutes, 15 seconds
Episode Artwork

#7 Լիբերալիզմի, նեոլիբերալիզմի և «իզմ չունեցողների» մասին

Հրակը և Աննան քննարկում են լիբերալիզմն ու նեոլիբերալիզմը, դրանց պատմական հիմքերը, վարչապետ Փաշինյանի հայտարարությունը առա այն, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իզմ չունի։ Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
6/26/201935 minutes, 57 seconds
Episode Artwork

#6 Ո՞վ կպաշտպանի աշխատողներին. զրույց նորաստեղծ արհմիությունների հետ

Հրակը հյուրընկալել է Գայանե Այվազյանին և Արտո Վանին, ովքեր մասնակցել են Մատենադարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում արհմիությունների ստեղծման աշխատանքներին։
6/12/201930 minutes, 4 seconds
Episode Artwork

#5 Կառավարության անդամները խանգարում են Փաշինյանի խոստացած ուղիղ ժողովրդավարությանը

Աննան, Արփինեն, Անին և Լևոնը քննարկում են Նոյեմբերյանի և Վայոց Ձորի որոշ համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող հանրագրերի մասին և թե ինչպես են Կառավարությունից փորձում ճնշել ուղիղ ժողովրդավարության այս գործընթացը։
6/5/201924 minutes, 34 seconds
Episode Artwork

#4 Հայաստանյան օլիգարխիան և բրիտանացի լորդերը միջազգային կապիտալի ցանցում

Աննան, Հրակը և Սամսը քննարկում են վերջերս opendemocracy կայքում հրապարակված > հոդվածը Գագիկ Ծառուկյանի և Բրիտանացի քաղաքական գործիչների մասին։
5/29/201921 minutes, 46 seconds
Episode Artwork

#3.2 Քոչարյանը, իր դատարանն ու ղարաբաղյան միջնորդները պատերազմ են հայտարարել ժողովրդին

Այս էպիզոդի երկրորդ մասում Աննան, Գայանեն և Սամսոնը քննարկում են Քոչարյանի դատը և դրանում նրա հին ընկերներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներգրավվածության հետևանքները Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում։
5/21/201925 minutes, 42 seconds
Episode Artwork

#3.1 Քոչարյանը, իր դատարանն ու ղարաբաղյան միջնորդները պատերազմ են հայտարարել ժողովրդին

Այս էպիզոդի առաջին մասում Աննան, Գայանեն և Սամսոնը քննարկում են դատարանների մուտքը փակելու կոչը, դատաիրավական համակարգի վերափոխման անհրաժեշտությունն ու Փաշինյանի թույլ տված սխալները։
5/21/201928 minutes, 22 seconds
Episode Artwork

#2 անԾառուկյան ԱԺ, անԾառուկյան տնտեսություն

Աննան և Հրակը քննարկում են Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։
5/12/201925 minutes, 30 seconds
Episode Artwork

#1 ծանոթություն, մեր մասին

Փոդքաստի առաջին էպիզոդում խոսում ենք Սև Բիբարի ստեղծման, դրա հիմքում ընկած > վերնագրով տեքստի և մեր գաղափարական դիրքի մասին։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
4/30/201926 minutes, 13 seconds