Winamp Logo
Բիթրեյթ Cover
Բիթրեյթ Profile

Բիթրեյթ

Armenian, Music, 38 seasons, 89 episodes, 1 day, 19 hours, 59 minutes
About
Մելանիի հետ գտիր երգեր, որոնք հեշտությամբ կարող են դառնալ սաունդթրեքեր կյանքիդ ամենաէպիկ պահերի համար։ Յուրաքանչյուր էպիզոդի ընթացքում միասին վայելելու ենք թեմատիկ ու իրավիճակային փլեյլիսթներ՝ միևնույն ժամանակ բացահայտելով դրանցում ընդգրկված երգերի մասին ամենահետաքրքիր փաստերը։
Episode Artwork

38. Լսիր այս երգերը, եթե վատ օր ես ունեցել

Բոլորս էլ ունենում ենք վատ օրեր, երբ թվում է ոչինչ մեր ցանկությամբ չի լինում, ոչինչ չենք կարողանում կառավարել ու ամեն ինչ պարզապես անիմաստ է։ Իսկապես՝ բոլորս էլ ունենում ենք նման վատ օրեր ու զգացմունքներ։ Երբեմն այդ վատ օրերը գլխիվայր շրջելն ընդամենը մեկ երգ այն կողմ է։ Բիթրեյթի այս էպիզոդը ստեղծված է բոլոր վատ օրերդ գոնե մի փոքր երանգավորելու ու բացասական մտքերդ ակտիվորեն ցրելու համար։ Մի մտածիր՝ պարզապես լսի՛ր այս երգերը։
2/9/202329 minutes, 26 seconds
Episode Artwork

25. Վայելելով գիշերային լույսերի տակ ոսկեգույն թվացող աշնանային տերևաթափը

Դե էլ ի՞նչ աշուն առանց գիշերային լույսերի տակ ոսկեգույն թվացող տերևաթափի։ Այսօրվա փլեյլիսթը մեզ կտեղափոխի այնպիսի գիշերներ, երբ փողոցում միայն դուք եք, սառը քամին, ոտքերի տակ խշխշացող դեղին տերևներն ու այս թեմատիկ երգերը։
11/6/202229 minutes, 49 seconds