Winamp Logo
Akanjogh Podcast Cover
Akanjogh Podcast Profile

Akanjogh Podcast

Armenian, Social, 1 seasons, 21 episodes, 9 hours 50 minutes
About
Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։
Episode Artwork

N20. Պատերազմյան | Հայկ Հովհաննիսյան

Այս էպիզոդի հյուրը ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն է, ով պատերազմի առաջին օրերից որպես բժիշկ մեկ ամիս շարունակ աշխատել է նախ Հադրութի շրջանի Տող գյուղում, ապա Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղական համայնքում։ Քանի որ պատերազմի ժամանակ արգելված էր լուսանկարել կամ տեսանկարահանել հիվանդանոցներում, բժիշկների աշխատանքը մնացել է աննկատ։ Ու այս կոնտեքստում շատ կարևոր է խոսել ու  գոնե խոսքով վավերագրել բժիշկների փորձը։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
10/02/202126 minutes 36 seconds
Episode Artwork

N19. Պատերազմյան | Նազիկ Արմենակյան

Այս էպիզոդում լուսանկարիչ, «4 Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանը պատմում է պատերազմի իր փորձառության մասին որպես մայր և որպես լուսանկարիչ։ Զրույցը հրապարակում ենք նվազագույն խմբագրումներով։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
24/01/202120 minutes 36 seconds
Episode Artwork

N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը

Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց > գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի >․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
25/12/202036 minutes 35 seconds
Episode Artwork

N17. Ձեռ գցելու մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար

Ականջօղը այս անգամ անդրադառնում է Սեւ Բիբարի վերջին էպիզոդին։ Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։
09/09/202029 minutes 58 seconds
Episode Artwork

N16. Հումորը՝ փախուստի տեղ

Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women's Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
29/08/202042 minutes 7 seconds
Episode Artwork

N15. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս II

Այս էպիզոդում շարունակում ենք խոսել հայաստանյան ֆեմինիստական երգերի մասին՝ փոփից մինչև էքսպերիմենտալ էլեկտրո, նյու վեյվից մինչև ժողովրդական։ Զառա Կարմիր խնձոր Շպռոտ - Ես ազատ եմ Symptom - Shark jrimurmurner - anharmara im mej (անհարմար ա իմ մեջ) Sevana - Apaga - Music Action Lab Women Նաիրյան - Համարձակ եմ Melineh - hystera/ հիստերա
21/06/202036 minutes 28 seconds
Episode Artwork

N14. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս I

Այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես են հայ կանայք իրենց հուսահատությունը, տխրությունը, բողոքը, ոգևորությունը, անհամաձայնությունը, վիրավորանքը, պայքարը, իրենց կյանքը, իրենց ապրած փորձը դարձնում երգ։ Ինչպես է հույզը ապրում երգում, շրջանառվում, ճամփորդում, լսարան ու խոսակցություն ձևավորում։ Երգերից որոշները կարող եք լսել առցանց՝ Ծոմակ, Շ․ Կուրղինյան - Երգել ուզեցի Melineh - Լավ աղջիկ (Love aghjik) Melineh - Ari Du (Արի Դու) :ana - amabitch Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։
24/05/202034 minutes 24 seconds
Episode Artwork

N13. Կին, կյանք, կորոնա

Այս էպիզոդում անդրադառնում ենք կորոնավիրուսին ֆեմինիստական անկյան տակ ու խոսում այն մասին, թե ինչպես է չարաբաստիկ վարակը փոխել կանանց կյանքը Հայաստանում ու ողջ աշխարհում։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Արունդատի Ռոյի հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Factor.am-ից և Ազատություն ռադիոկայան-ից։
08/05/202023 minutes 44 seconds
Episode Artwork

N12. Մարիամ Շահինյան․ Մաս II

2019 թ․-ի օգոստոսին Անահիտը մեկնեց Ստամբուլ՝ գտնելու Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին հնարավոր ամեն բան։ Այս էպիզոդում խոսում ենք Անահիտի չորս ամիս տևած հետազոտական ճամփորդության, հուսահատության ու ոգևորության մասին։ Մարդիկ, լուսանկարներ, սահաֆներ, օրագրից հատվածներ, պատկերներով լի արկղեր․․․ Սա Մարիամ Շահինյանի մասին մեր երկրորդ էպիզոդն է, այնպես որ պատմությանը ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս լսել մեր նախորդ՝ 11-րդ էպիզոդը։ Էպիզոդում տեղ են գտել մինչև այժմ չհրապարակված նյութեր, որոնց օգտագործումը առանց տեղեկացնելու և հղում անելու, չի թույլատրվում։ Օգտագործված երաժշտությունը՝ Philip Glass - Metamorphosis 1 Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի
12/04/202043 minutes 6 seconds
Episode Artwork

N11. Մարիամ Շահինյան․ Մաս I

Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես է > համահեղինակ Անահիտը բացահայտել Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանին, հմայվել նրանով ու գնացել նրա պատմության ու լուսանկարների հետևից։ Էպիզոդում ընթերցում ենք հատված > էսսեից: Օգտագործված երաժշտությունը՝ Arvo Pärt- Für Alina, Arvo Pärt- Spiegel im Spiegel Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի
19/03/202030 minutes 13 seconds
Episode Artwork

N10. Ընտանեկան բռնության մասին

Կան կանայք, ովքեր չապրեցին մինչև մարտի ութը։ Այս էպիզոդում խոսում ենք գյումրեցի 43-ամյա կնոջ սպանության և նրա դստեր հանդեպ իրականացված դաժան ծեծի, ինչպես նաև ընտանեկան բռնության մասին օրենքում առկա բացերի ու իրավական դաշտում կնոջ անպաշտպան լինելու մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Ազատություն ռադիոկայանից, 1in TV-ից, և 24TV-ից։
07/03/202015 minutes 31 seconds
Episode Artwork

N9. Ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք․ մայրություն

Յուրաքանչյուր կին ինքն իր համար պիտի հասկանա ու որոշի՝ ուզում է երեխա ունենալ, թե ոչ։ Բայց ինչպե՞ս հասկանալ սեփական ցանկությունները, ինչպե՞ս հասնել ներսի ուզածին՝ շրջանցելով մշակութային ու հանրային պարտադրանքները։ Այս էպիզոդում փորձում ենք վերամտածել, վերասահմանել, թե ինչ է մայրությունը։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Երաժշտությունը՝ Unwoman - Breathe Out (Instrumental)
22/02/202029 minutes 29 seconds
Episode Artwork

N8. ՖեմՌիթմեր | Իրան

Մի հայտնի ֆեմինիստական երգի պատմությունը բացահայտելու համար զրուցում ենք Լուսինեի հետ, ով կյանքի մի կեսն ապրել է Իրանում, մյուս կեսը՝ Հայաստանում։ Խոսում ենք երգի հետ իր ծանոթության ու Իրանի վերջին տարիների ֆեմինիստական շարժումների մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։
22/01/202019 minutes 49 seconds
Episode Artwork

N7. Ականջօղն օվկիանոսից էն կողմ

Էս էպիզոդը նվիրված է Լոս-Անջելես քաղաքում տեղի ունեցած Werk It 2019 կանանց փոդքասթ փառատոնի մեր փորձառությանը կամ այլ կերպ ասած՝ փոքր փոդքասթը հրեշտակների քաղաքում։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Werk It 2019 ելույթները՝ https://www.werkitfestival.com/spreaker-audio-live-stream Dessa - Fire Drills: https://www.youtube.com/watch?v=L-AWAhIedT8 Para Qué Quieres Volver - Dayanna Garcia: https://www.youtube.com/watch?v=h5NMjZREtiM Power Not Pity Podcast: http://www.powernotpity.com/ Lisa Hannawalt's Website: http://www.lisahanawalt.com/tuca-bertie Nicki Minaj - Bossing Up։ https://www.youtube.com/watch?v=PzGZamtlRP0
14/12/201929 minutes 42 seconds
Episode Artwork

N6. Սոլիդարությունը որպես զենք

Վերջերս ֆեյսբուքյան > խմբում ծավալված բանավեճն առիթ հանդիսացավ խոսելու կանանց սոլիդարության մասին։ Ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս է դրսևորվում ու ի՞նչ կարևորություն ունի ֆեմինիզմ կառուցելու գործում։ Վեցերորդ էպիզոդը անդրադառնում է կանանց սոլիդարությանը երկու կին հեղինակների տեքստերի միջոցով։ Առաջինը ամերիկացի սևամորթ գրող, ակտիվիստ Բելլ Հուքսի > գրքի հետևյալ գլուխն է՝ >։ Երկրորդը ամերիկացի գրող Ռոքսան Գեյի > էսսեն է։ Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի Կարապետյանի Էպիզոդի նկարի ձևավորումը՝ Telojantelo֊ի
19/10/201927 minutes 38 seconds
Episode Artwork

N5. Պարկամուկը, համաձայնությունն ու տոլման

Այս էպիզոդը սեռական համաձայնության մասին է։ Ո՞նց ենք ընկալում սեռական համաձայնությունը մի մշակույթում, որտեղ աղջիկը > ասել չի կարող ու > ասելը երբեմն սիրային խաղի կարևոր մաս է։ Առաջին անգամ պաշտոնական սեռական համաձայնության տարիքը` 12, հաստատվել է Անգլիայում 1275 թ.-ին՝ որպես բռնաբարության օրենքի մաս: Աշխարհի տարբեր երկրներում սեռական համաձայնության տարիքը տարբեր է, տատանվում է 14-18-ը: Հայաստանի քրեական օրենսգրքում բացակայում է սեռական համաձայնություն եզրույթը։ Էպիզոդի հյուրերն են Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը և գրող, կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի կայքը Համաձայնությունը և տոլման Սուտմեռուկ պարկամուկը Sufjan Stevens - Mystery of Love (From "Call Me By Your Name" Soundtrack)
11/08/201932 minutes 59 seconds
Episode Artwork

N4. #Բռնության_ձայնը | Սեւ Բիբար

Սեւ Բիբար փոդքասթը վարող մեր ընկերները իրենց երեկվա էպիզոդում անդրադարձել են #Բռնության_ձայնը շարժմանն ու դրա արձագանքին: Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել էպիզոդն ամբողջությամբ: Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից քննարկում է Հայաստանում ու աշխարհում ընթացող քաղաքական, տնտեսական ու հասարակական երևույթները։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը տրամադրում է անվճար ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց ՀՀ ամբողջ տարածաշրջանով մեկ: Թեժ գիծ` 0 800 01 280; 077 99 12 80
12/07/201937 minutes 43 seconds
Episode Artwork

N3. Մի՛ լացի, դու տղա ես

Զրուցելով մի խումբ տղաների հետ՝ փորձել ենք հասկանալ, թե իրենք ինչ խնդիրներ ունեն Հայաստանում։ Որո՞նք են սոցիալական այն դերերը, որ հասարակությունը պարտադրում է տղամարդկանց, ի՞նչ կապ ունի շատ սեքս անելը տղամարդ լինելու հետ ու ի վերջո՝ ո՞րն է տղամարդու սահմանումը։ Երաժշտությունը՝ Philipp Pettauer-ի: Chimamanda Ngozi Adichie We Believe: The Best Men Can Be | Gillette (Short Film) The Mask You Live In
08/07/201928 minutes 22 seconds
Episode Artwork

Թրեյլեր | Մի՛ լացի, դու տղա ես

Մինչ մենք կտրտում-մոնտաժում ենք ութից ավել տղայի հետ արված մեր երկա՜ր-բարա՜կ զրույցները, զբաղեցրեք ձեզ այս փոքրիկ հատվածը լսելով․ տղաներն ու տղամարդկանց վնասող կարծրատիպերը։
30/06/20191 minute 55 seconds
Episode Artwork

N2. Գովազդ, կնոջ մարմին, ֆոտոշոփ ու գեղեցկության չափանիշներ

Թեժ զրույց վուլկանացման կետից, խոսակցություն գովազդում կանանց կերպարի շուրջ, gg տաքսու օրինակը, կանանց մարմնի ապրանքայնացման վտանգներն ու Ռուպի Կաուրը։ > հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ, Ջին Քիլբուրնի գործունեությանը ծանոթանալու համար այցելեք իր կայքը, իսկ Ռուպի Կաուրի բանաստեղծություններն օրիգինալ անգլերենով կարող եք գտնել հենց իր Ինստագրամում։
20/06/201920 minutes 36 seconds
Episode Artwork

N1. Շնորհավո՛ր, դուք ֆեմինիստ եք

Ինչո՞ւ են մարդիկ խուսափում ասել, որ ֆեմինիստ են։ Ֆեմինիզմի ի՞նչ թյուրըմբռնումներ կան Հայաստանում։ Ի վերջո ո՞րն է ֆեմինիզմի սահմանումը և ինչպես է սեքսիստական մտածողությունը ձևավորում մեր պատկերացումները կանանց և տղամարդկանց մասին։ Ինտերսեքցիոնալ ֆեմինիզմ, Բել Հուքս, Ռոքսան Գեյ, Գոհար, Անահիտ, մի խոսքով՝ ջղային, շատ ջղային կանանց խոսակցություն։ Էպիզոդը ենթագրերը հասանելի են այստեղ:
12/06/201922 minutes 53 seconds