Իմ ռադիո
Armenian, Education, 1 season, 853 episodes, 5 hours, 49 minutes
Իմ ռադիո
Armenian, Education, 1 season, 853 episodes, 5 hours, 49 minutes
IT շաբաթ․ Առաջին անգամ կանցկացվի «Innovate Armenia» մրցույթը
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի
նորարարական ապրանքների համահայկական «Innovate Armenia» մրցույթը, որի
հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31–ն է։
«Innovate Armenia»–ի մանրամասների մասին զրուցել ենք մրցույթի կազմակերպիչ TCF ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ։
10/18/2024 • 13 minutes, 26 seconds
IT շաբաթ․ Hispeech–ը խոսքը վերածում է տեքստի
Արհետսական բանականության ինժեներ Լեվոն Հախոյանը խոսքը տեքստի վերածող hispeech ստարտափի հիմնադիրն է։ Պատմում է, որ գաղափարն առաջացել է մոտ երկու
տարի առաջ և երկար աշխատանքներից հետո ստացել ցանկալի արդյունք։ hispeech–ը դեռ դեմո տարբերակով է, բայց մինչև
տարվա վերջ այն կներկայացվի որպես հավելված։
10/11/2024 • 4 minutes, 13 seconds
Խոշոր պլան․
10/4/2024 • 17 minutes, 14 seconds
IT շաբաթ․ DigiTec 2024
200-ից ավելի ընկերություններ
իրենց ծրագրերն ու հնարավորությունները ներկայացրեցին DigiTec 19–րդ տեխնոլոգ իական
ցուցահանդեսին, որն անցկացվեց հոկտեմբերի 4–ից 6–ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի Դիջիթեքն իր պատամության մեջ ամենամեծն ու ծավալուն էր։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական ստեղծարար, գիտական, տենխնոլոգիական մտքի թռիքչներին։ ԱՏՁՄ գործադիր տնօրենի Սարգիս Կարապետյանը միջոցառման բացմանը նշեց, որ Դիջիթեքն այս տարի յուրահատուկ է թե՛ իր
մասշտաբով, թե՛ Երևան ժամանած տեխնոլոգիական և գիտական աշխարհի համաշխարհային առաջնորդներով։
10/4/2024 • 11 minutes, 21 seconds
«Նկարներ ապագայից». տեղի կունենա Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը
Հոկտեմբերի 11-ից 20-ը, վերջին ցուցադրությունից ավելի քան 2 տասնամյակ հետո, Հայաստանի նկարիչների միությունում կրկին տեղի կունենա Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ ապագայից» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Միջոցառման մասին զրուցել ենք նկարչի որդու՝ Սարգիս Բաժբեուկ Մելիքյանի եւ կազմակերպիչ «Բարեւ դիզայն» ընկերության հիմնադիր Մհեր Գաբոյանի հետ։
9/28/2024 • 13 minutes, 15 seconds
Խոշոր պլան․ COAF–ի ծրագրերը Արմավիրում
Խոշոր պլան․ COAF–ի ծրագրերը Արմավիրում
9/27/2024 • 19 minutes, 40 seconds
IT շաբաթ ․«Համակարգիչներ մարզերի երեխաներին»
Մարզերում ակտիվ երեխաներին ինքնակրթվելու հնարավորություն ընձեռելու նպատակով, արդեն 3–րդ տարին է, ինչ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ իրականացնում է «Համակարգիչներ մարզերի երեխաներին» ծրագիրը։ Այդ տարիների ընթացքում 212 համակարգիչ է տրամադրվել երեխաներին և այժմ
նրանցից շատերն ունեն հեռավար աշխատանք, արդեն
իրենք են ստեղծել փոքրիկ բիզնսներ ու աշխատատեղեր։ Կազմակրեպության ղեկավար Արամայիս Մարգարյանի խոսքով՝ այս փուլում անհրաժեշտ է հավաքագրել 35 համակարգիչ։
9/27/2024 • 4 minutes, 50 seconds
Խոշոր պլան․
խոշոր պլան
9/25/2024 • 15 minutes, 5 seconds
IT շաբաթ․ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»
Ճարտարագիտության ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները հանրությանը ներկայացնելու, ճարտարագիտական համայնքի զարգացմանը խթանելու նպատակով արդեն 8-րդ տարին է ինչ անցկացվում է «Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ»-ը։ «Համատեղելով ճարտարագիտությունը,
գիտությունը և արվեստը» խորագրի ներքո
հոկտեմբերի 1–3–ը այն տեղի կունենա Երևանում
և Վանաձորում։ Միջոցառումը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը
և Ինժեներական ասոցիացիան։ Այն ճարատարագիտության ոլորտում անցկացվող
ամենայա գլխավոր իրադարձությունն է, և նպատակ ունի խթանել ոլորտի տեղական և միջազգային
կազմակերպությունների փորձի և գաղափարների փոխանակումը։
9/24/2024 • 4 minutes, 27 seconds
IT շաբաթ. Ի՞նչ զարգացում կունենա WEB 3 իտերացիան ապագայում
WEB 3 ինտերնետի հաջորդ իտերացիայն է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս ազատ լինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Իմ ռադիոյի տաղավարում Է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ
Հարությունյանը։
9/16/2024 • 11 minutes, 43 seconds
Խոշոր պլան․ 400–ից ավելի նոր կրթաթոշակառուներ Հայ Կրթական Հիմնարկությունում
400–ից ավելի նոր կրթաթոշակառուներ Հայ Կրթական Հիմնարկությունում
9/13/2024 • 19 minutes, 30 seconds
«5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկի շնորհանդես
«5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը և համանուն առցանց դասընթացը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կողմից։ Այն նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող մասնագեսների, դասընթացավարների համար։ Ձեռնարկը ներկայացնում է դավադրությունների տեսությունների, ակտիվ քաղաքացիական գործունեության ծավալման, սոցիալական ցանցերի և այդ ցանցերի բնիկների մասին։
Մատները պարզում ենք և հերթով սովորում 5 թեմատիկ բաժինները։
9/11/2024 • 6 minutes, 12 seconds
IT շաբաթ․ Ի՞նչ է «Իրերի ինտերնետը»
Այսօր հաճախ ենք լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով է կիրառվում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած
օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով
հագեցած ս մարթ տներ։ Իրերի ինտերնետը մեր կյանքին
նոր արագություն և որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված
են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
9/10/2024 • 3 minutes, 25 seconds
Գրքի փառատոն | Երևանում է Գորան Վոյնովիչը
Փոքրիկ երկրների գրականության նմանությունը, պատերազմների ու խնդիրների մեջ ստեղծագործելը համապատասխան թեմայով, Երևանն ու գրքային տրամադրությունները: Սլովենացի գրող, պոետ, լրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ Վոյնովիչը Իմ ռադիոյին պատմում է այս հարցերի մասին, և հավելում, որ հայերեն թարգմանվելն ու հրատարակվելը արդեն իսկ երազանք էր:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/9/2024 • 12 minutes, 2 seconds
Գրքի փառատոն | Ամփոփում. Փառատոնի գույները, թանկարժեք զարդն ու գրական մրցանակաբաշխությունը
Գրքի երևանյան փառատոնն արդեն 7–րդ անգամ քաղաքը լցրել է գրքային տրամադրությամբ։ Երեք օր շարունակ պատկերասրահի նկարների կողքին ցուցադրվել են գրականության անտիպ գործեր, տեղի են ունեցել շնորհանդեսներ, և որ ամենակարևորն է` ընթերցողն ու գրողը հանդիպել են մի կետում։ Փառատոնի վերջին օրը զարդարվեց ANTIպոեզիայով, և իհարկե, գրական մրցանակաբաշխությամբ:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից։
9/9/2024 • 7 minutes, 18 seconds
Գրքի փառատոն | «Ընձառյուծը»` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ
«Լոլիտա», «Լարովի Նարինջ», «Վարդի անունը» և մի շարք այլ գրքեր, իսկ հիմա նաև քսաներորդ դարի իտակական լավագույն վեպերից մեկը` Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպը, արդեն մեր սեղանին է:
Կինոգետ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանը պատմում է թարգմանական ընթացքից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 14 minutes, 12 seconds
Գրքի փառատոն | Վերջին օր. միստիկ Գյուրջիևի գաղտնիքները, տեսապոեզիա ու նոր գրքի շնորհանդես
Գրքային տոնի`գրքի երևանյան փառատոնի վերջին օրը սկսվեց միստիկ քննարկումներով, հետո տեղի ունեցան հանդիպումներ օտարազգի բանաստեղծների հետ: Գրքի երևանյան փառատոնի այս օ րը հագեցած էր պոեզիայի ընթերցումներով: Պոեզիան այսօր ընթերցողներին հասավ նաև պատկերների, շարժման ու երաժշտության միջոցով:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 6 minutes, 54 seconds
Գրքի փառատոն | Զրույց վրաց բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ
Վրաց և հայ գրականության միջև գրական հաճելի երկխոսություն է սկսվել. արդյոք կարդու՞մ են վրացիները հայ հեղինակներին այնքան, ինչքան հայերը վրացիներին:
Դիանա Անփիմիադիի հետ զրուցել ենք գրական կապերից և «Դավադրության տեսություն» գրքից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 11 minutes, 37 seconds
Գրքի փառատոն | «Ավելի դժվար է լինել ժյուրի, քան մասնակից». Արփի Ոսկանյան
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնն է. շնորհանդեսներ, քննարկումներ, զրույցներ, զեղչեր, մրցանակներ և շատ գրքեր:
Գրող Արփի Ոսկանյանը երեք անգամ հաղթել է փառատոնում, իսկ այս տարի ժյուրի անդամ է
«Պոեզիա» ա նվանակարգում: Արփիի հետ զրուցել ենք
մրցույթի անաչառության , պոեզիայի և առհասարակ գրականության մասին:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 12 minutes, 57 seconds
Գրքի փառատոն | Գեմաֆին Գասպարյան « Պարտության պատմություն»
Պատերազմից հետո ստեղծվող գրականությունը հաճախ սուբյեկտիվ է. սովորաբար առավել շատ գրվում է հաղթանակի մասին, ոչ թե պարտության: Գրող Գեմաֆին Գասպարյանի բանաստեղծությունները հենց պարտության և պարտությունն ընդունել կարողանալու մասին են:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 13 minutes, 13 seconds
Գրքի փառատոն | Գրական քննարկումներ, վավերագրությունից մինչև ֆենթզի
Գրքի երևանյան եռօրյա փառատոնը շարունակվում է ու չի թողնում, որ գրքասերները ձանձրանան: Ազգային պատկերասրահի մուտքի մոտ մարդիկ շտապում են գրքի տոնավաճառից ձեռք բերել գրքերը հատուկ զեղչերով, իսկ պատկերասրահի ներսում տ եղի են ունենում նոր գրքերի շնորհանդեսներ ու գրական տարատեսակ քննարկումներ:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 9 minutes, 22 seconds
Գրքի փառատոն | Հուսիկ Արա «Երբ սիրում եմ քեզ»
Հուսիկ Արայից հերթական գիրքն արդեն ընթերցողի ձեռքում է: Ի՞նչ է պատմում բանաստեղծը գրքից և սիրո մասին բանաստեղծություններից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/8/2024 • 11 minutes, 45 seconds
Գրքի փառատոն | Դրվագներ` փառատոնի երկրորդ օրվա առաջին կեսից
Գրքի Երևանյան փառատոնի երկրորդ օրը մասնակիցների համար բազմաժանր էր: Սիրային ժողովածուի շնորհանդեսից մինչև ռուս գրականության ռեալիստ գրողներից մեկի հետ հանդիպում, գործակցության հարթակից մինչև մասնագիտական քննարկումներ. փառատոնի մասնակիցներն օրվա առաջին կեսին կարողացան գտնել իրենց նախասիրություններին համապատասխան միջոցառումը:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգ ային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 5 minutes, 2 seconds
Գրքի փառատոն | «Արդեն պայմանավորվել եմ հայ թարգմանչի հետ». Վլադիսլավ Օտրոշենկոն վերադառնալու է Հայաստան
Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնի հյուրերից է Վլադիսլավ Օտրոշենկոն։ Հայ ընթերցողին իր գիրքը ներկայացնելուց հետո հեղինակը զրուցել է Իմ ռադիոյի հետ։ Խոսել ենք հետխորհրդային երկրներում ընթերցողի ու գրականության ընդհանրությունների, կինոյի՝ որպես գրականություն վերադարձի ճանապարհի ու հեղինակի առաջիկա ստեղծագործական պլանների մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 7 minutes, 58 seconds
Գրքի փառատոն | Կրթված հանդիսատես ունենալը կարեւոր է. Տաթեւիկ Մելքոնյան
Փառատոնի միջոցառումներից մեկը փիչինգ էր՝ իրենց ստեղծագործությունները թատրոնի ու կինոյի ռեժիսորներին ներկայացնելու հնարավորություն ժամանակակից ստեղծագործողների համար։ Մհեր Մկրտչյան արտիստական թ ատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանը նույնպես լսել է գրողներին ու Իմ ռադիոյի հետ կիսվել տպավորություններով եւ գրականություն- թատրոն կապի անհրաժեշտության մասին կարծիքով։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 10 minutes, 58 seconds
Գրքի փառատոն | «Փառատոնը ինքնավստահություն է տալիս հայ գրողին». Արքմենիկ Նիկողոսյան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Գրքի փառատոնի գործընկերն է արդեն վաղուց. այս տարին նույնպես բացառություն չէ, Արքմենիկը ժյուրիի անդամ է «Արձակ» անվանակարգում։ Իմ ռադիոյի հետ զրույցում պատմել է, որ այս տարվա՝ 7-րդ փառատոնը համարում է լավագույնն ու ամենաստացվածը։ Խոսել ենք նաեւ Հուսիկ Արայի նոր գրքի մասին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց փառատոնի ընթացքում, ինչպես նաև հայ գրողների ու ժամանակակից գրականության վրա միջոցառման ազդեցության մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 14 minutes, 28 seconds
Գրքի փառատոն | Կարեն Անտաշյանի նոր գիրքը
Լույս է տեսել Կարեն Անտաշյանի «Չոռ» գիրքը: Հեղինակի հետ խոսել ենք գրքի անվանումից, բանաստեղծական ոճից և փառատոնյան իրադարձություններից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 13 minutes, 6 seconds
Գրքի փառատոն | Հեքիաթից մինչև պարտրության պատմություն
Գրքի Երևանյան 7-րդ փառատոնը բազմազան էմոցիաների տեղատարափ է՝ մեկ գնում ենք հեքիաթների աշխարհ, մեկ էքսպերիմենտալ պոեզիա վայելում, մեկ գալիս մեր օրեր՝ բախվելով իրականության դառը պատկերներին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 10 minutes, 6 seconds
Գրքի փառատոն | «Լուսանկարի մեջ էլ կա պոեզիա». Հարցազրույց Անի Տոնոյանի հետ
Երբ մենամարտում են պոետները. գրքի փառատոնի ամենաթեժ միջոցառումը գրական բաթլն էր, որի ընթացքում 4 հեղինակ «մրցում» էին իրենց ՝ ինչպես նախապես, այնպես էլ տեղում գրված բանաստեղծություններով։ Մասնակից հեղինակներից Անի Տոնոյանի հետ խոսել ենք ձեւաչափի, փառատոնի կարեւորության ու հայ հեղինակներին ընձեռվող հնարավորությունների, ինչպես նաեւ իր ստեղծագործական երկու ուղղությունների՝ լուսանկարչության ու պոեզիայի կապի մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/7/2024 • 11 minutes, 23 seconds
Գրքի փառատոն | Գրքերի շունչը Երևանում
Երևանյան գրքի փառատոնի առաջին օրը սկսվեց անսահման ոգևորությամբ։ Հատուկ քննարկումներ և ստեղծագործական անակնկալներ. օրը լցված էր գրական էներգիայով։ Փառատոնի մթնոլորտը խոստանում է գրական անմոռանալի արկածներ երեք օրերի ընթացքում:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/6/2024 • 11 minutes, 34 seconds
Գրքի փառատոն | Ժամանակակից լավագույն պիեսները հայերեն թարգմանությամբ և դրամաշնորհներ թատրոնների համար․ հարցազրույց Գեւորգ Սահակյանի հետ
«Թատերական Երեւան» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում քաղաքապետարանի կողմից հրատարակվել է պիեսների 5 ժողովածու։ Նպատակը ոչ միայն Հայաստանում դրամատուրգիայի ուղղությունը խթանելն է, այլեւ թատրոնների խաղացանկերը նոր պիեսներով համալրելը։ Հրատարակված պիեսների բեմադրությունների համար նույնպես քաղաքապետարանը շուտով կհայտարարի դրամաշնորհային մրցույթ։ Ծրագրի մանրամասների, ինչպես նաեւ Գրքի փառատոնի դրամատուրգիայի անվանակարգի մասին զրուցել ենք ժյուրիի անդամ, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալ Գեւորգ Սահակյանի հետ։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/6/2024 • 12 minutes, 24 seconds
Գրքի փառատոն | Ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին․ հարցազրույց Կարինե Խոդիկյանի հետ
Պարզվում է՝ Գրքի երեւանյան փառատոնի մրցութային անվանակարգերից ամենաքիչ հայտերը ստանում է դրամատուրգիայի անվանակարգը․ կազմակերպիչների ու ժյուրիի անդամների կարծիքով՝ պատճառն այն է, որ սա գրական ամենաբարդ ուղղությունն է։ Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ խոսել ենք ժամանակակից հայ դրամատուրգիայի, դրա ապագայի եւ զարգացման հեռանկարների մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
9/6/2024 • 9 minutes, 13 seconds
Գրքի փառատոն | Մեկնարկեց Գրքի երեւանյան միջազգային փառատոնը. հարցազրույց Արմեն Սարգսյանի հետ
«Քաղաքը կարդում է». ազգային պատկերասրահում մեկնարկեց տարվա ամենասպասված գրական միջոցառումը՝ Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնը։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք նախաձեռնության կարեւորության, փառատոնի այս տարվա ծրագրի ու գրականության ոլորտի վրա ազդեցության մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի իմֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռա դիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից։
9/6/2024 • 13 minutes, 57 seconds
Խոշոր պլան․ ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը
ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը
9/6/2024 • 21 minutes, 8 seconds
IT շաբաթ․ Մեկնարկում է Datafest միջազգային համաժողովը
Արհեստական բանականության Դատաֆեստ
Երևան միջազգային համաժողովն արդեն 5 տարին է, ինչ մեկ հարկի տակ կհամախմբի մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտի պրոֆեսիոնալներին՝ նպաստելով ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը
Հայաստանում։
9/3/2024 • 2 minutes, 7 seconds
IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը
Գիտության և հասարակության միջև կապը ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 1-ից 6–ը Հայաստանում կանցկացվի Գիտության շաբաթ փառատոնը, որը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Շաբաթվա ընացքում կանցկացվեն միջոցառումներ մանկապարտեզներում,
դպրոցներում ու բուհերում, և Ազատության հրապարակում։ Գիտության շաբաթ միջացառման բովանդակության պատասխանտու Արման
Գասպարյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։ Գիտության շաբաթը կունենա երեք թեմատիկ մասեր՝ Գիտությունն ամենուրեք
է, Ապագա գիտնականները և Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր։
8/23/2024 • 4 minutes, 32 seconds
IT շաբաթ․ Ինչպե՞ս խուսափել առցանց առևտուրի վտանգներից
Տարիներ առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կարելի է գնումներ կատարել առանց տնից դուրս գալու, օրը 24 ժամ, 365 օր։
Այսօր շատերը գնումներ կատարում են օնլայն հարթակներից, խնայում ժամանակ և հաճախ անհարժեշտ իրեր, հագուստ ձեռք բերում ավելի մատչելի գնով: Բայց այս դրական կողմերը հաշվի
առնելով պետք է նաև զգոն լինել։ Օնլայն գործընթացների ակտիվացմանը զուգահեռ սրվել են կիբերանվտանգության հետ կապված խնդիրեր։
7/25/2024 • 4 minutes, 32 seconds
IT շաբաթ․ Հետազոտողները կարող են օգտվել «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից
«Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից այս տարվա ընթացքում ավճար օգտվելու հնարավորություն կստանան հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների և բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծությանն առնչվող տեխնոլոգիական և այլ կազմակերպությունները։ Հզոր գերհամակարգիչը նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է տալիս։ Հայտերը հարկավոր է լրացնել «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն» կայքում։
7/23/2024 • 4 minutes, 22 seconds
Խոշոր պլան․
Խոշոր պլան․
7/19/2024 • 19 minutes, 2 seconds
IT շաբաթ․WITSA-ի համաշխարհային գավաթն ընդունում է ստարտափների հայտեր
WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն՝ ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և մրցելու Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը հնարավորություն կունենան
Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Ազգային հանձնաժողովը ստարտափների
ընտրությունը կկատարի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ: WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում հոկտեմբերին 4-ից 7-ը։
7/12/2024 • 4 minutes, 17 seconds
Խոշոր պլան․ «Ռիսկերի կառավարում»՝ մագիստրոսական նոր ծրագիր
«Ռիսկերի կառավարում»՝ նոր մագիստրոսական ծրագիր
7/11/2024 • 16 minutes, 35 seconds
IT շաբաթ․ Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորում
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում օրերս անցկացվեց մարզային առաջին Silicon Mountains 2024
Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափներին,
թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին և անհատներին: Գյումրիում անցկացվող Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել թվային փոխակերպման մեջ և խթանել թվային գործիքների
կիրառումը։
7/5/2024 • 4 minutes
Խոշոր պլան․
Խոշոր պլան․
7/4/2024 • 16 minutes, 48 seconds
Խոշոր պլան․ Արվեստի կառավարում կամ պրոդյուսինգ
Արվեստի կառավարում կամ պրոդյուսինգ
7/1/2024 • 19 minutes, 59 seconds
IT շաբաթ․ Ամփոփվել է «ԱԲ սերունդ» ծրագրի արդյունքերը
Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոցում 2023-ի սեպտեմբերից փորձնական ծրագրով իրականացվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում 350 աշակերտ հնարավորություն է ստացել ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ:
Ծրագիրն իրականացրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
7/1/2024 • 5 minutes, 9 seconds
IT շաբաթ․ «1991 ստորաբաժանումը» ընդունում է դասընթացի մասնակցության հայտեր
«1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ծրագիրն ձևավորվել և իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում։ Նպատակը՝ ՀՀ Զինված ուժերում ներդնել՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները։Եթե
զորակոչային տարիքի եք և ցանկանում եք գիտելիքներ ձեռք են բերել տվյալագիտության, արհեստական
բանականության ոլորտներում, ապա կարող եք մասնակցել «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացին։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
6/21/2024 • 3 minutes, 51 seconds
«Խոշոր պլան»․ Հայաստանում կանցկացվի գիտության շաբաթ
Գիտուժ նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։
Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ,որը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է։ Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը
6/21/2024 • 18 minutes, 25 seconds
IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված
Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը
վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը
հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։
Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ
և շահութաբեր:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Սամվել Մարտիրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել Hamster Kombat խաղի մասին։ Telegram-ի միջոցով աշխատող բջջային այս հավելվածի առջև շատերը ժամեր են անցկացնում,
խաղի հրավիրում նաև ընկերներին, միավորներ կուտակում և երազում հարստանալու մասին։
Բայց եթե անգամ ապագայում այդ միավորները դառնան կրիպտոարժույթ ոչ ոք չգիտի թե այդ
գումարը, որքան կկազմի։
6/14/2024 • 3 minutes, 4 seconds
IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը
Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» պետական ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը։
6/7/2024 • 3 minutes, 51 seconds
Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա
Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:
6/7/2024 • 14 minutes, 25 seconds
IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն
Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմանդրամի, Գիտությունների ազգային
ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց,
որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության
ինստիտուտի նվերն է, որը հետագայում հզորացվել
է Փարիզում։
Կենտրոնում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»։
5/31/2024 • 4 minutes, 18 seconds
Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով
Խոշոր պլան
5/31/2024 • 18 minutes, 40 seconds
Խոշոր պլան ․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում
Խոշոր պլան
5/30/2024 • 16 minutes, 27 seconds
IT շաբաթ. «WCIT 2024» գալիս է Հայաստան
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների
համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն
խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ,
նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:
WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ավելի
քան 2000 միջազգային պատվիրակներ կլինեն Երևանում ու կքննարկեն արհետսական բանականությանն առնչվող մի շարք թեմաներ՝ տիեզերական տեխնոլոգիաներից ու ռոբոտաշինությունից մինչև չիպերի նախագծում և կառավարում։ Հայաաստանը որպես նոր տեխնո հաբ, հյուրերի, մասնակիցներին ներկայացնել առաջադեմ փորձ ու գիտելիքները։ WCIT-ի շրջանակում կանցկացվի DigiTec- տեխնոլոգիական ցուցահանդեսը։
5/24/2024 • 6 minutes, 58 seconds
IT շաբաթ. Կիբեռանվտանգության շաբաթ 2024
Կիբեռանվտանգության մասին գիտելիքները
խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության
շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների,
անվտանգության տարբեր սպառնալիքների, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգների մասին։
5/21/2024 • 6 minutes, 26 seconds
Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան է
1919թ․ մայիսի 16–ին հիմնադրվեց ԵՊՀ։
Այսօր տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»–ը։ Մեկ հարկի տակ են հավաքվել դիմորդները, ուսանողները, գործատուները։
5/16/2024 • 20 minutes, 14 seconds
Խոշոր պլան.
Խոշոր պլան.
5/13/2024 • 21 minutes
IT շաբաթ. e-work.am թվային նոր հարթակ է աշխատանք փնտրողների և առաջարկողների համար
Գործատուն և աշխատանք փնտրողը կարող են հանդիպել e-work.am թվային նոր հարթակում, որն օրերս ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը:
e-work.am–ում կարելի է անվճար գրացվել և օգտվել առաջարկվող գործիքակազմից։ Եթե չունեք CV , ապա առաջարկվող տարբերակներից հնարավոր է ընտրել և ավելացնել ձեր պատմությունը։
5/12/2024 • 5 minutes, 45 seconds
Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը
2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։
5/5/2024 • 16 minutes, 22 seconds
IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։
Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։
5/5/2024 • 11 minutes, 19 seconds
IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:
4/28/2024 • 3 minutes, 33 seconds
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն
4/26/2024 • 19 minutes, 44 seconds
IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում
Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։
4/20/2024 • 3 minutes, 51 seconds
Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»
Շարունակվում է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը: Նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ, որը ունի արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ:
4/19/2024 • 18 minutes, 13 seconds
IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը
Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։
4/14/2024 • 6 minutes, 37 seconds
Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։
4/12/2024 • 20 minutes, 28 seconds
IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս,
կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։
4/7/2024 • 3 minutes, 58 seconds
«Խոշոր պլան»
«Խոշոր պլան»
4/4/2024 • 17 minutes, 22 seconds
IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը
կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած
օդափոխության համակարգից, որը մենք կառավարում
ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով
հագեցած սմարթ տները և այս ցանկը գնալով ընդլայվում է։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն, նոր որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
3/31/2024 • 4 minutes, 41 seconds
«Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
3/28/2024 • 19 minutes, 54 seconds
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին
2024-ին Հայաստանն առաջինն անգամ մասնակցել է Իրավաբանական խորհրդատվության Բրաուն
Մոսթեն միջազգային մրցույթին։ Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում անցկացվել է հայտնի մրցույթի ազգային փուլը, որի հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։
3/25/2024 • 15 minutes, 20 seconds
IT շաբաթ․ Թվային հիգիենա
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը:
3/24/2024 • 3 minutes, 23 seconds
«Խոշոր պլան». «Երիտասարդության ձայնը» 13 տարեկան է
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» ծրագիր 13 տարեկան է։
3/16/2024 • 18 minutes, 12 seconds
IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ, որոնք աշակերտների համար կբացահայտեն ոլորտի անսահման հնարավորությունները։ Ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցողներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդելը։
3/16/2024 • 3 minutes, 34 seconds
IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
«AMADEE-24» առաքելության ամենասպասված
իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մար դկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
3/10/2024 • 4 minutes, 41 seconds
IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններ
LeapTrips ստարտափը ճամփորդությունների սիրահարներին առաջարկում է հետաքրքիր ու ոչ ստանդարտ ուղղություններ։
Հավելվածը կգործարկվի ամռանը, այժմ ընթանում են մշակման աշխատանքներ։
LeapTrips–ի մասին զուրցել ենք համահիմնադիր Ռուզան Մելիք Յոլչյանի հետ։
3/2/2024 • 10 minutes, 52 seconds
«Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն
Ինչ ներուժ և ապագա ունի Հայաստանը տիեզերքում. մարտի 1-ին Երևանում թեմատիկ երեկո կանցկացվի, որի ընթացքում
կցուցադրվի Սոնա Թորոսյանի «Տիեզերական Հայաստան»
լրագրողական հեռուստապոեմը։ Այն պատմում
է հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին, ներկայացնում AMADEE-24-ի նախապատմությունը։
Տեղի կունենա նաև «Մասնագիտությունը՝
տիեզերք» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ոլորտի մասնագետները։
Թեմայի մասին զրուցել ենք Սոնա Թորոսյանի և
Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի հետ։
2/29/2024 • 20 minutes
IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով
Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարներն այսուհետ կարող են իրականանալ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։ Օրերս ԵՊՀ–ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գեվորգյանը նշում է ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։ Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն:
Ինկուբացիոն ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։
2/25/2024 • 4 minutes, 17 seconds
Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի
Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները:
Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո զգում է` որքան ամուր է կերպարի և իր սեփական անձի հուզական ու հոգևոր կապը:
2/25/2024 • 5 minutes, 47 seconds
«Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում
Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում
2/23/2024 • 22 minutes, 37 seconds
IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝
Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշ անակության, հեռանկարների և անվտագության մասին։
2/17/2024 • 8 minutes, 6 seconds
Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում
Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները:
Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բանաստեղծությունները ենթարկվել են միմիայն զգայական բաժանումների:
2/17/2024 • 7 minutes, 37 seconds
«Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերը
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերի մասին պատմում է
կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը
2/15/2024 • 17 minutes, 1 second
IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցությունը, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
2/12/2024 • 4 minutes, 8 seconds
Art Ուրբաթ | Էնն Հեթեուեյ
Նա էկրաններին մշտապես երևացել է նուրբ և կանացի կերպարներով, մինչդեռ նրա ձայնը կրկնօրինակել է շատ ավելի ուժեղ կերպարներ ևս, նրա շեքսպիրյան անունն այսօր շատերին է անթարթ պահում կինոթատրոնների էկրանների մոտ ու պատմում նոր պատմություններ: Նա ամերիկյան դերասանուհի Էնն Հեթեուեյն է:
2/10/2024 • 8 minutes, 4 seconds
Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային
«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
2/8/2024 • 20 minutes, 5 seconds
IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով
VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:
2/4/2024 • 2 minutes, 15 seconds
Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում
«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:
Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կազմակերպիչ Արմեն Նիազյանն ասում է` գրքում տեղ գտած պատմությունները իրականությունից վերցված պատառիկներ են:
2/3/2024 • 4 minutes, 12 seconds
Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ՄԿՈՒ համակարգող՝ Լիլիթ Բեգլարյանը խոսել է ծրագրի, դուալ ուսուցման ձևի և գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության մասին։
2/1/2024 • 16 minutes, 5 seconds
IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն
Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։
1/27/2024 • 3 minutes, 10 seconds
Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը
Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է:
Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն-թանգարանը, որտեղ ամեն անգամ մտնելիս տպավորություն է, թե բանաստեղծն այնտեղ է ու սպասում է իր ընթերցողներին:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ասյա Ադամյանը, խոսելով Սևակի մասին, պատմում է, թե ինչպես է հինգ տարի Պարույրն ապրել սեփական ծնողների հետ մեկ հարկի տակ` այլ մարդկանց կոչելով հայր ու մայր:
1/26/2024 • 7 minutes, 7 seconds
Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2024 թվականի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում:
1/25/2024 • 15 minutes, 56 seconds
IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։
Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
1/20/2024 • 6 minutes, 44 seconds
Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին
Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալությունում։ Շատ չանցած Պենելոպեին հրավիրում են նկարահանվելու երաժշտական տեսահոլովակներում, որից հետո էլ նա հայտնվում է իսպանական հայտնի հեռուստաընկերություններից մեկում։
1/19/2024 • 7 minutes, 12 seconds
Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հակոբ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ:
1/18/2024 • 17 minutes, 22 seconds
IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր
Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:
1/14/2024 • 3 minutes, 54 seconds
Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով
Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը:
Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել:
1/12/2024 • 3 minutes, 31 seconds
Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով
«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021թ մարտի 1-ից։ Այնտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր:
1/11/2024 • 15 minutes, 7 seconds
Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին
Նա 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարի գլխավոր հերոսն է, ընդամենը 8 տարեկանում նրան հաջողվել է վայելել հազարավոր մարդկանց սերը, իսկ տասը տարեկանում նա կարողացել է վաստակել իր առաջին մեկ միլիոն դոլարը:
Առանց նրա մարմնավորած կերպարի, այսօր դժվար է պատկերացնել ամանորյա տոները, նա «Տանը մենակ» կինոնկարի գլխավոր հերոս Քևինի դերակատար Մաքոլեյ Քալկինն է:
1/6/2024 • 8 minutes, 28 seconds
IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը
Համացանցում շատ են կասկածելի կայքեր, տելեգրամ բոտեր և այլ հարթակներ, որոքն առաջարկում են առցանց աշխատանք։
Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է տարբեր մեթոդներով ստուգել, արդյոք այն խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մա րդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել, քանի որ տրամադրել են իրենց բանկային տվյալները։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները ճանաչելու մի քանի մեթոդներ, կախված աշխատանքի տեսակից և հարթակից։
12/29/2023 • 4 minutes, 36 seconds
Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթում
Մարտիրոս Սարյանի գույները մեկ ամիս առաջ Մոսկվայի բեմում պատմում էին հայրենիքի մասին, սակայն այս անգամ ` երաժշտության տեսքով: "Our generation” երգի մրցույթի 14 երիտասարդ երգիչների ցանկում էր նաև Սաթի Սարգսյանը, որն իր «Սեր Հայաստանին» երգով ներկայացրեց մեր երկիրը:
12/22/2023 • 6 minutes, 29 seconds
Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի
«Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ Սթրիթի գայլը», «Ժամանակի մասին» և վերջապես ` «Բարբի».... այս և մի շարք այլ կինոնկարների շնորհիվ մեզ ծանոթ դարձավ անուն, որին Forbes-ն անվանում է ամենաերիտասարդ նորարարներից և կինոյում խաղի կանոնները փոխողներից, Time-ն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից, իսկ Vanity Fair-ը` բեկումնային դերասաններից մեկը:
12/18/2023 • 5 minutes, 32 seconds
Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը»
«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են պտտվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի միջոցով ցանկացել է պատկերել ապագան: Իրականում Վան Գոգն ավելի պարզ և հասարակ իմաստ է դրել այս ամենում: «Աստղազարդ երկինքը» հայացք էր պատուհանից, որտեղ ամփոփվել էին նաև նկարչի հոգեվիճակն ու զգացումները:
Վինսենթի ստեղծագործական երազանքն է եղել նյութական տարրերի միջոցով ցույց տալ իր ողջ ներաշխարհը և այս կտավն էլ նրա մտքերի արտացոլումն է:
12/18/2023 • 7 minutes, 24 seconds
Art Ուրբաթ | Քվենտին Տարանտինո
Նրա ֆիլմերում չկա սյուժետային հերթականություն, նա շատ հեշտ կարողանում է խառնել անցյալն ու ներկան և ստանալ հաջողված կինոարտադրանք:
Նա կինոմատոգրաֆիայում պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ, կինոռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն է:
12/18/2023 • 4 minutes, 46 seconds
«Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունը
Ինչ դեր ունեն ուսանողները որոշում կայացնելու գործում, ինչքանով է կարևոր ուսանողական ժողովրդավարության զարգացումը
12/14/2023 • 16 minutes, 27 seconds
IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետ
ArmChurch հավելվածը թվային կապ է ստեղծում Հայ Առաքելական եկեղեցու քահանաների և հավատացյալների միջև։ Հավելվածի տարբեր բաժիներում օտատերերը կարող են կարդալ աղոթքներ, եկեղեցիների պատմությունը, քահանաների կենսագրությունը, տեղեկանալ առաջիկա եկեղեցական միջոցառումների, պատարգների մասին։
12/10/2023 • 2 minutes, 30 seconds
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում
12/10/2023 • 19 minutes, 24 seconds
IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի
ՏՏ ոլորտի կազմակերպությունները Armenian Code Academy նախաձեռնությամբ սկսում են «Tech for Artsakh» նախաձեռնությունը, որի շրջանակում անցկացնում են դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Ծրագիրը մեկնարկելուն պես 300 երիտասարդի հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացները կտևեն 3-9 ամիս, և յուրաքանչյուրի ուսանող կստանա անհատական կրթաթոշակ:
11/26/2023 • 3 minutes, 39 seconds
Մարքեթինգային գործիքները՝ հայկական բիզնեսի զարգացման միջոց․ հարցազրույց Սերգեյ Գասպարյանի հետ
Մարքեթինգի ու բիզնեսի զարգացման մասնագետ Սերգեյ Գասպարյանի հետ խոսել ենք բիզնեսում մարքեթինգային գործիքների կարևորության, դրանց միջոցով արտահանման ծավալները մեծացնելու հնարավորության ու համագործակցությունների ընդլայնման մասին։
11/26/2023 • 27 minutes, 21 seconds
Art Ուրբաթ | Լորենցո Բանյատին` Հայաստանում
Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին ստեղծագործում է փոքր տարիքից: Ապրելով Վենետիկում` նա շարունակ հետաքրքրված է եղել ժողովրդական երաժշտությամբ, շատ հաճախ ֆրանսիական երաժշտության և Կոմիտասի երաժշտության մեջ ընդհանրություններ է գտել: Օրեր առաջ երաժիշտն իր «Արտացոլանք ջրում» խորագիրը կրող համերգով Հայաստանում էր` Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
11/25/2023 • 5 minutes, 34 seconds
Խոշոր պլան. Artsakh Career Expo Vol.2
Դեկտեմբերի 10-ին, 13:00-19:00-ն Holiday Inn Yerevan Hotel-ում տեղի կունենա Artsakh Career Expo Vol.2 աշխատանքի տոնավաճառը: Էքոսպոյի շրջանակում ՀՀ տարբեր ոլորտի կազմակերպություններ կներկայ ացնեն իրենց թափուր հաստիքները, ինչի շնորհիվ արցախահայերը կգտնեն աշխատանք, ձեռք կբերեն նոր կապեր և ծանոթություններ:
11/23/2023 • 18 minutes, 33 seconds
IT շաբաթ․ Մեկնարկում է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը»
«Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը»․ ահա այս խորագրի ներքո նոյեմբերի 24–26–ը կանցկացվի «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։
Ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունը կմեկնարկի նոյեմբերի 24–ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հաջորդիվ իր աշխատանքները կշարունակի Ինժեներական քաղաքում և Վանաձորում։
11/19/2023 • 4 minutes, 25 seconds
Art Ուրբաթ | Գալյա Նովենց
«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրհատուկը եղել է «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ:
Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը Գյումրիում ապրել էր հինգ տարի, այդ տարիների ընթացքում առիթ էր ունենցել շփվել գյումրեցի կանանց հետ, հասկանալ նրանց հոգեբանությունը, այս կամ այն արարքում թաքնված իրական իմաստը: Երբ կարդացել է ֆիլմի սցենարն ու ծանոթացել Սիրանույշի կերպարին, հստակ պատկերացրել է` որ հատվածում ում է մարմնավորելու այդ դերում, ինչպես է ներկայանալու:
11/17/2023 • 6 minutes, 21 seconds
Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան
1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն:
30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ այն դառնում է ամերիկյան թատերական կյանքի ամենքննարկված ստեղծագործությունը: Հենց սրա շնորհիվ Սարոյանը ստանում է «Պուլիցերյան» և «Գրողի քննադատ» մրցանակները։
11/10/2023 • 5 minutes, 40 seconds
Խոշոր պլան. Մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:
11/9/2023 • 12 minutes, 10 seconds
Խոշոր պլան. Արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքը
Արցախցիների աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են։ Առաջին փուլը մոտենում է ավարտին։Աշխատանքի և Սոցիալական հա րցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ներկայացնում է ծրագրերի մանրամասները։
11/8/2023 • 9 minutes, 11 seconds
IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել
Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ
հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ եղան։
11/7/2023 • 6 minutes, 8 seconds
Art Ուրբաթ | Հայի մասին թատրոնի լեզվով պատմող՝ Սոս Սարգսյան
Ստեփանավանի շրջանային թատրոնում առաջին քայլերը Սոսին բերեցիՆ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոն: Այստեղ էլ նա փայլեց իր յուրատեսակ խաղով, սակայն նրա տեղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն էր, որտեղ դերասանն անցկացրեց կյանքի մեծ մասը` ավելի քան քառասուն տարի: Այս շրջանում նրա մասնակցությամբ բազմաթիվ ներկայացումներ զարդարեցին Սունդուկյան թատրոնի բեմը: Հետաքրքիր ու հատկանշական է, որ հենց այդ տարիների ընթացքում Սոս Սարգսյանը խաղաց քառասուն ֆիլմերում, որոնք դարձան հայկինոն ներկայացնող ամենավառ կինոնկարները:
«Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո» և այսպես շարունակ.... կինոնկարներից յուրաքանչյուրում Սոս Սարգսյանի կերտած կերպարներն առանձնահստուկ ու տարբերվող են, սակայն կա մի ընդհանուր գիծ, որը մշտապես երևացել է նրա թե´ ստեղծագործական, թե´ անձնական կյանքում. հայ մարդու, հայ շինականի կերպարը... ահա ա´յս կերպարն է ապրել Սոս Սարգսյանի մեջ ու փոխանցվել հանդիսատեսին:
11/3/2023 • 8 minutes, 54 seconds
«Խոշոր պլան»․
«Խոշոր պլան»․
11/2/2023 • 16 minutes, 36 seconds
Art Ուրբաթ | Թատրոնի ու կինոյի հավերժ սիրահար՝ Արմեն Ջի գարխանյան
Կինոռեժիսորներն իրենց հուշերում հաճախ են գրում, որ, անկախ ամեն ինչից, Ջիգարխանյանի ձեռագիրը, ներկայությունը յուրաքանչյուր կինոնկարում կամ ներկայացման մեջ միշտ էլ անփոխարինելի է եղել։ Գալիս էր ու ընդամենը մեկ խոսքով, մեկ հայացքով բոլորի ուշադրությունը հրավիրում իր շուրջը։
Համալսարանական ներկայացումներից էլ արդեն պարզ էր՝ առանց թատրոնի և կինոյի Ջիգարխանյան լինել չի կարող։
10/30/2023 • 8 minutes, 5 seconds
IT շաբաթ․ «Մունք» տեխնոդպրոցը վերածնվում է Հայաստանում
Մինչև Արցախից բռնի տեղահանում Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում էր գործում «Մունք» տեխնոդպրոցը։ Այնտեղ մասնագիտական կրթություն էին ստանում 250-ից ավելի ուսանող։ Տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանին հանդիպել եմ «Դիջեթեք 2023» ցուցահանդեսին և «Մունք»–ի տաղավարում զրուցել տեխնոդպրոցի ստեղծման, կրթական ծրագրերի և արդեն Հայաստանում վերսկսվող աշխատանքների մասին։
10/20/2023 • 10 minutes, 14 seconds
IT շաբաթ․ «Տեխնոլոգիաներն ամենուր են»․ տեղի ունեցավ DigiTec 2023
«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի հոկտեմբերի 13–ից 15–ը «Մերիդիան» էքսպոյում 18-րդ անգամ անցկացվեց «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը։ Մեկ հարկի տակ էին համ ախմբվել Հայաստանում գործող տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները։ Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ:
10/15/2023 • 5 minutes, 50 seconds
Աշխատանքի տոնավաճառ՝ արցախցիների համար
Այս փուլում, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն աստիճանաբար լուծում են կեցության, կրթության հարցերը, կարևոր է նաև աշխատանք գտնելը։ Թափուր հաստիքների բոլոր առաջարկները մեկ հարկի տակ հավաքելու նպատակով հոկտեմբերի 31-ին տեղի կունենա «Artsakh Career Expo»-ն։ 30-ից ավելի ընկերություններ այդ օրը կներկայացնեն իրենց առաջարկները, կրթական կառույցները կկազմակերպեն քննարկումներ՝ փորձելով օգնել տուն ու գործ կորցրած մեր հայրենակիցներին։ Տոնավաճառի մուտքն ազատ է բոլորի համար, հասցե՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն։
Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքի տոնավաճառի համահիմնադիրներ Մանե Բարեղամյանի և Անի Ասոյանի հետ։
10/15/2023 • 15 minutes, 8 seconds
Art Ուրբաթ | Արցախի ջազ նվագախումբը նոր հասցե ունի
Արցախի պետական ջազ նվագախումբն այսօր նոր հասցե ունի:
Խումբն իր գործունեությունը կրկին շարունակելու է հայրենիքում, հիմա` Ստեփանակերտի փոխարեն Երևանում:
Տիգրան Սուչյանը, հիշելով սեպտեմբերին տեղի ունեցածը, պատմում է, որ մեծ դժվարությամբ, բայց ստացվել է Արցախից դուրս բերել երաժշտական գործիքները, որոնք այսօր հնարավոր են դարձրել նվագախմբի գործունեությունը:
10/13/2023 • 6 minutes, 23 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ․ մաս 2
Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմիններ ունեցող ոլորտներից մեկը։ «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը բացատրում է ոլորտի «բարդ» բառերից ևս մի քանիսը։
10/11/2023 • 5 minutes, 22 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ սեքսիզմ
Ի՞նչ է սեքսիզմը, արդյո՞ք այն վնասում է միայն կանանք, ինչու՞ են հատկապես ֆեմինիստներն այդքան ակտիվ պայքարում այս երևույթի դեմ ու որոնք են մեր հասարակությունում դրանից բխած խնդիրները․ այս բոլոր հարցերի պատասխանները գտեք էպիզոդում
10/11/2023 • 3 minutes, 42 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ Fake
Fake բառի թարգմանությունն, իհարկե, դժվար չէ գտնել, սակայն մեր օրերում, հատկապես համացանցում այն ունի մի քանի նշանակություն։ Սովորում ենք, թե ովքեր են օնլայն տիրույթի «ֆեյքերը» և ինչո՞վ կարող են վտանգավոր լինեն։
10/11/2023 • 5 minutes, 7 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ բուլիինգ
Վատ երևույթների դեպ պայքարելու համար նախ պետք է դրանք ճանաչել և ուսումնասիրել։ Այս թողարկմանը անդրադառնում ենք հատկապես ուսումնական հաստատություններում հաճախ հանդիպող վատագույն երևույթներից մեկին՝ բուլիինգին։
10/11/2023 • 5 minutes
Ի՞նչ է, ո՞վ է․ ՀԿ
Հասարակական կազմակերպություն արտահայտությունն, ի տարբերություն «Ի՞նչ է, ո՞վ է» շարքի թեմաների մեծ մասը, ոչ նոր է, ոչ էլ մարդկանց անծանոթ, սակայն քչերն են լիովին պատկերացնում ՀԿ–ների նշանակությունն ու գործառույթները։ Այս էպիզոդում պատասխանում ենք այս թեմայով մի շարք հարցերի։
10/11/2023 • 5 minutes, 13 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ copywriter
«Նոր ու մի քիչ բարդ արտասանվող» մասնագիտություններից հերթականը, որի մասին պատմում ենք copywriting–ն է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչ տեսակներ ունի, հարցրել ենք հենց մասնագետից։
10/11/2023 • 5 minutes, 23 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ մեդիագրագիտություն
Որքան ավելի է շատանում մեր կյանքի օնլայն հատվածը, այնքան ավելի օրակարգային է դառնում կիբեր անվտանգության խնդիրը։ Իսկ համացանցում մեր անվտանգությունն ապահովել հնարավոր է միայն մեդիագրագետ լինելով։ «Ի՞նչ է , ո՞վ է»–ի այս թողարկումը բացատրում է, թե ինչ է դա։
10/11/2023 • 4 minutes, 50 seconds
Ի՞նչ է, ո՞վ է. customer support
«Ի՞նչ է, ո՞վ է»-ում շարունակում ենք անդադառնալ «բարդ արտասանվող» մասնագիտություններին․ դրանցից հերթականը՝ customer support-ն է, որն իրականում, թարգմանելիս այնքան էլ բարդ չի թվում։ Թե ինչ է սա, պատմում է հենց մասնագետը։
10/10/2023 • 4 minutes, 19 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ ֆեմինիզմ
Ֆեմինիզմ՝ պատմության թերևս ամենաքննարկված, քննադատված ու շատ հաճախ չհասկացված շարժումներից մ եկը։ Ի վերջո ի՞նչ է ֆեմինիզմը, ո՞վքեր են ֆեմինիստներն ու ինչու՞ այս շարժումն արժանանում այսքան շատ ատելության։ Հարցրել ենք հենց ֆեմինիստից։
10/10/2023 • 5 minutes
Ի՞նչ է, ո՞վ է․ TikTok
Եկեք խոստովանենք, որ նույնիսկ ավագ սերնդի, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք գրեթե երբեք չեն օգտվում համացանցից, դժվար կլինի գտնել մեկին, ով չի լսել տիկտոկի մասին կամ գոնե մոտավորապես չգիտի, թե դա ինչ է։ Բայց, եթե դուք ծնվել եք 2000 թվականից ավելի վաղ, ապա վստահ ենք, այս երևույթը Ձեզ նույնպես, գոնե մի քիչ վախեցնում է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս թողարկմանը Տիկտոկի մասին լսում ենք հենց Gen Z-ի ներկայացուցչից։
10/10/2023 • 4 minutes, 47 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ չեղարկման մշակույթ՝ cancel culture
Եթե նախկինում թվում էր, թե հայտնիները, հասարակական ու քաղաքական գործիչները ինչ-որ առումով անձեռնմխելի են ու կարող են պատասխանատվություն չկրել իրենց ասածների, երբեմն էլ արարքների համար, ապա մեր օրերում, հատկապես արևմուտքում, նրանք ամենազգույշն են իրենց խոսքում․ պատճառը cancel culturn է՝ չեղարկման մշակույթը, որը կարող է մի քանի օրում ավարտին հասցնել ցանկացած հայտնի մարդու կարիերա։ Թե ինչ է դա՝ պարզում ենք այս թողարկմանը։
10/10/2023 • 5 minutes, 25 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ
Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմի ններ ունեցող ոլորտներից մեկը։ Եթե Դուք էլ այնքան էլ լավ չեք հասկանում, օրինակ, հոթ քություրի ու պրետ ա պորտեի տարբերությունը, ապա «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը հենց Ձեզ համար է։
10/10/2023 • 4 minutes, 39 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ բոդիպոզիտիվ
Բոդիպոզիտիվը վերջին տարիներ առաջ եկած շարժում է, որը պնդում է՝ գեղեցիկ են բոլոր մարմինները, գեղեցիկ ենք բոլորս։ Չնայած առաջին հայացքից պարզ ու հստակ սահմանմանը, այս շարժմանը շատերը դեմ են ու այն շատերի մոտ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Հենց դրանց ենք փորձել պատասխանել այս թողարկմանը։
10/10/2023 • 3 minutes, 39 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ ատելության խոսք
«Ի՞նչ է, ո՞վ» է այս թողարկմանն անդրադառնում ենք մեր օրերում տարածված ու համացանցի զարգացմանը զուգընթաց, ցավոք, օր օրի աճող վատագույն երևույթներից մեկին՝ ատելության խոսքին։ Ի՞ նչպես տարբերել այն, պայքարել դրա դեմ ու պատահաբար չդառնալ դրա մասը։
10/10/2023 • 5 minutes, 27 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ փոդքասթ
Ի՞նչ է, ո՞վ է շարքում ի վերջո հասանք մի բավականին նոր բառի, որը մեր եթերում նույնպես լսում եք շատ-շատ հաճախ․ խոսքը փոդքասթի մասին է։ Պատմում ենք, թե ինչ է փոդքասթը , ինչո՞վ է տարբերվում ավանդական ռադիոհաղորդումներից և ինչու՞ է դարձել այսքան պահանջված։
10/10/2023 • 4 minutes, 55 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ NFT
Կրիպտոյի մասին նախորդ թողարկումներից մեկում ձեզ արդեն պատմել ենք, այս անգա մ անդրադառնում ենք ժամանակակից արվեստի նորագույն ձևին՝ NFT-ներին։
10/10/2023 • 2 minutes, 45 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ K Pop
Մեր օրերում հատկապես երիտասարդների շրջանում ամենապահանջված երաժշտական ժանրերից մեկը հանդիսացող K Pop-ը շատերի համար դեռ առեղծվածային երևույթ է։ «Ի՞նչ է, Ո՞վ է»-ի այս թողարկմանը պատմում ենք հենց հարավկորեական ժամանակակից մշակույթի մասին։
10/10/2023 • 4 minutes, 46 seconds
IT շաբաթ․ ՏՏ համայնքը` արցախցիների կողքին
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՏՏ մի շարք ընկերություններ նախաձեռնել են անվճար դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն նոր հմտություններ, կսովորեն IT ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները։
10/10/2023 • 4 minutes, 11 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ Մարկետինգ
Մեր օրերում ամենապահանջված մասնագիտություններից մեկը հանդիսացող մարկետինգի մասին իրականում միֆերն ու կարծրատիպերը շատ են։ Այս էպիզոդում աշխատանքի, դրա առանձնահատկությունների ու ոլորտում անհրաժեշտ հմտությունների մասին պատմում է հենց մասնագետը։
10/6/2023 • 5 minutes, 2 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ DJ
«Այս երգերը դու՞ ես գրում», «ուղղակի երգն ես էլի փոխում, հա՞», «նվագու՞մ ես», «սա ի՞նչ դաշնամուր է»․․․ պարզվում է, չնայած այս մասնագիտության վաղուց շատ հայտնի ու պահանջված լինելուն, DJ-նեը մինչ օրս ստանում են բազմաթիվ նման հարցեր իրենց աշխատանքի, աշխատանքային գործիքների ու երաժշտության մասին։ Դրանց բոլորին այս էպիզոդի ընթացքում պատասխանում է DJ Խորեն Հայրապետյանը։
10/6/2023 • 4 minutes, 13 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ գլոբալիզացիա
Այն բոլոր տերմիններից ու արտահայտություններից, որոնց անդրադարձել ենք Ի՞նչ է, ո՞վ է շարքում, այս մեկը հեղինակին ամենաշատն է մտահոգել դեռ մանկուց։ Եթե դուք էլ մինչև վերջ չէիք հասկանում «գլոբալիզացիա» բառի իմաստը, այս էպիզոդից հետո վերջապես լիովին կհասկանաք։
10/6/2023 • 5 minutes, 5 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ ժանրերը կինոյում
Թրիլլեր, ֆենթըզի, ֆանտաստիկա, հորրոր, դրամա, մելոդրամա, մարտաֆիլմ․․․ ու սրանք դեռ ամենատարածված ու բոլորիս քիչ թե շատ հայտնի ժանրերն են կինոյում։ Քանի որ խճճվելն իսկապես հեշտ է , այս էպիզոդում պատմում ենք կինոժանրերի մասին ու հուշում՝ ինչպես տարբերել դրանք։
10/6/2023 • 4 minutes, 54 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ Էրազմուս
Ի՞նչ է, ո՞վ է շարքում փորձում ենք անդրադառնալ ոչ միայն պարզապես տերմիններին, մասնագիտություններին կամ առօրյա երևույթներին, այլ նաև օգտակար նախաձեռնությունների ու ծրագրերի, որոնց անունները հաճախ ենք լսում, սակայն ոչ միշտ ենք պատկերացնում նշանակությունը։ Այս էպիզոդում պատմում ենք բազմաթիվ երիտասարդների սովերելու, ճամփորդելու ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տված նախագծի՝ Էրազմուսի մասին։
10/6/2023 • 5 minutes, 35 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ գիդ
Չնայած այն բանին, որ Գիդի մասնագիտությունն այնքան նոր չէ, որքան այս շարքի մյուս մասնագիտություններն ու տերմինները, ամեն դեպքում շատերի պատկերացումները զբոսավարների աշխատանքի մասին բավական հեռու են իրականությունից։ Ո՞վքեր են իրականում գիդերն ու ինչպիսի՞ն է նրանց աշխատանքը՝ պատմում է Ժոր Հովհաննիսյանը
10/6/2023 • 5 minutes, 27 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ բյութի բլոգեր
Սասնուհի Պասկևիչյանն առաջին հայ բյութի բլոգերներից մեկն է, ինչպես մասնագիտության անունն է հուշում՝ ունի բլոգ գեղեցկության մասին։ Այս էպիզոդի ընթացքում մեզ պատմում է իր բլոգի, այն աշխատանքի վերածելու ու էլի մի քանի ժամանակակից տերմինների մասին, որոնց հաճախ կհանդիպեք բլոգերների վիդեոներում։
10/6/2023 • 5 minutes, 19 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ մանգա
Ծանոթանում ենք ճապոնական արվեստի ևս մի շատ տարածված ու քննարկված ճյուղի՝ մանգաների հետ։ Ինչո՞վ են դրանք տարբերվում սովորական կոմիքսներից, ի՞նչ կանոններ ունեն ու ինչպե՞ս են դարձել այսքան սիրված աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների կողմից։
10/6/2023 • 5 minutes, 8 seconds
Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը
Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը
10/5/2023 • 15 minutes, 58 seconds
Աջակցության բոլոր նախագծերը մեր հարթակում․ ռեԱրմենիա
ռեԱրմենիա հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մա րիամ Վարդանյանի հետ զրուցել ենք այս օրերին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ամենակարևոր նախագծերի ու դրանք միավորող հարթակի մասին:
10/2/2023 • 12 minutes, 54 seconds
Առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ․ հավաքում և առաքում են կամավորները
Տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար դերասանուհի Անաիս Սարդարյանը վերսկսել է դեռ 2020թ-ի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ստեղծած նախաձեռնության գործունեությունը։
10/2/2023 • 6 minutes, 56 seconds
«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը՝ արցախցիների կողքին
«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը գրեթե 5 տարի է, ինչ իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք մեծամասամբ ուղղված են երեխաների և մայրերի բարեկեցության ապահովմանը։ Հիմա կազմակերպության օրակարգում արցախից տեղահանված մարդիկ են։
Այդ մասին Իմ ռադիոյին պատմում է նախաձեռնության համակարգող Սոսե Սիմավորյանը:
10/2/2023 • 7 minutes, 41 seconds
Հոգեբանական առաջին աջակցություն․զրույց հոգեբանի հետ
Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին այս պահին անհրաժեշտ հոգեբանական աջակցության ու իրավիճակը հաղթահարելու ձևերի մասին զրուցել ենք հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, հոգեվերլուծական ուղղվածությամբ հոգեթերապևտ Շուշաննա Հովհաննիսյանի հետ։
9/29/2023 • 14 minutes, 16 seconds
Ի՞նչ է «Գմբեթը 2» և ինչպե՞ս է այն պաշտպանում զինվորներին
Պատերազմական իրավիճակի սրմանը զուգահեռ ակտիվանում են սահմաների արմաշինական աշխատանքները։ ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզում իրականացնում է «Գմբեթ 2» նախագիծը։ Թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս կարելի մասնակցել «Գմբեթի» կառուցման աշխատանքներին, զրուցել ենք ՈՄԱ-ի նախագահի օգնական Արշակ Վարդանովի հետ։
9/29/2023 • 8 minutes, 42 seconds
Անվճար դասընթացներ՝ արցախահայերի համար
«Իմ ռադիոն» այս օրերին պատմում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող նախաձեռնությունների, ծրագրերի մասին:
Առանձնացրել ենք մի քանի դասընթացներ, որոնք անվճար են և օգնելու են մեր հայրենակիցներին նոր մասնագիտություններ ձեռք բերելու ու աշխատանք գտնելու համար:
9/28/2023 • 8 minutes, 40 seconds
Արցախահայերին աջակցելու համար հարթակներ են գործարկվել
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար այս օրերին տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել: Դրանց աշխատանքը համակարգելու և գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է մի քանի հարթակներ:
Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ խոսնակ Զառա Մանուչարյանի հետ։
9/28/2023 • 10 minutes, 56 seconds
ԵՊՀ–ն աջակցում է արցախցիներին
ԵՊՀ-ը ևս միացել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու կարևոր գործին: Նախորդ երկու օրերի ընթացքում Ռեկտորատի նախաձեռնությամբ սկսեցին հավաքագրվել կամավորներ, որոնք պիտի օգնեին Արցախին վերաբերող տարբեր կազմակերպչական հարցերում:
Մայր բուհի ուսանողները ևս անմասն չեն մնացել, և բացի այն որ ներգրավված են տարբեր կամավորական աշխատանքներում նաև իրենց առանձին ֆակուլտետներով հավաքագրում են գումար և առաջին անհրաժեշտուության իրեր:
9/28/2023 • 3 minutes, 30 seconds
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցում է արցախցիներին
Այս օրերին Իմ ռադիոն ձեզ է ներկայացնում այն նախաձեռնությունները, աջակցման ծրագրերը, կազմակերպությունները, որոնք օգնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Իմ ռադիոյի ստուդիայում «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի ղեկավար Ելենա Հակոբյանը պատմում է իրականացվող ծրագրերի մասին։
9/27/2023 • 10 minutes, 51 seconds
Զրույց «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ
Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակի, նրանց այս պահին անհրաժեշտ օգնության ու յուրաքանչյուրիս անելիքների մասին զրուցել ենք «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ: Վաչեն գտնվում է Գորիսում ու դիմավորում է Հայաստան ժամանող արցախցիներին:
9/26/2023 • 11 minutes, 45 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով
«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով
9/15/2023 • 22 minutes, 34 seconds
Art Ուրբաթ | Փոփի թագուհի՝ Մադոննա
Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի կին արտիստը, նրա ստեղծագործությունները ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ գլխավորել են համաշխարհային երաժշտական հիթ-շքերթների աղյուսակները, նա շատերի համար պարզապես եղել է ոգեշնչման աղբյուր:
Բեմում նա է` փոփի թագուհի Մադոննան:
9/15/2023 • 8 minutes, 23 seconds
ՖիլմON | Nocebo 2022. Չար Աչք
Միստիկ թրիլլեր՝ Եվա Գրինի մասնակցությամբ․ ֆանտաստիկ համադրություն է, չէ՞։
Քրիստինը մանկական հագուստների դիզայներ է։ Գեղեցիկ կին է, հաջողակ, ապրում է շքեղ տանը, սիրող ամուսին ունի, մի աղջիկ երեխա, մեքենա է վարում, թվում է՝ ամեն բան կարգին է, բայց դիզայների կյանքի որակը կտրուկ վատանում է։ Քրիստինի կյանքում պատահած մի դեպքից հետո նրա աշխատունակությունն ընկնում է, նա մկանային ջղաձգումներ է ունենում, հոգեպես հալվում, ամենօրյա դողն ու մնացած ախտանշանները կնոջն օր օրի հյուծում են։ Այդ ընթացքում Քրիստինը դեղորայքի օգնությանն է դիմում, բայց մեկ է ոչինչ չի օգնում նրան հաղթահարել այդ վիճակը։
9/11/2023 • 4 minutes, 57 seconds
Art Ուրբաթ | Fest Cump-ը՝ Սևանում
,,Fest Cump,, փառատոնը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, որի կազմակերպիչներ Գոհար Մնացականյանն ու Մեռլին Հոենբախը, պատմելով սպասվելիք փառատոնի մասին, ասում են` ճիշտ է նախորդ տարի այսպիսի փառատոնի փորձ իրականացրել են, բայց այս տարի այն հասել է իր վերջնական նպատակին:
Հայաստանում առաջին անգամ է իրականանալու քայլարշավային փառատոն, որը համախմբելու է մեծ թվով երիտասարդների:
9/8/2023 • 7 minutes, 37 seconds
Art Ուրբաթ | Francofest. ֆրանսիական շունչը՝ Երևանում
Մեծ գրքատոնի մի մասը դառնալ երազում են բոլոր նրանք, ովքեր ապրում են գրքերում ու գրքերի հետ, ովքեր բոլոր էմոցիաները, զգացողությունները կիսում են իրենց սիրելի գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ:
Սեպտեմբերի 9-ը հենց նրանց համար առանձնահատուկ է լինելու: Այդ օրը` կեսօրից մինչև ուշ երեկո, «Սիրահարների այգին» ողողված է լինելու ֆրանսիական շնչով: Ողջ օրվա ընթացքում այգում Newmag հրատարակչությունն իր ընթերցողներին, ծանոթ ու անծանոթ բոլոր մարդկանց պատմելու է ֆրանսիական պոեզիայի, գրականության, երաժշտության ու կյանքի մասին:
9/8/2023 • 7 minutes, 10 seconds
IT շաբաթ․ Երևանում տեղի ունեցավ «Դատաֆեստ 2023» համաժողովը
Արհեստական բանականության «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովն արդեն չորրորդ տարին է, ինչ մեկ հարկի տակ է համախբում տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Համաժողովի նպատակն է խթանել Հա յաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտասահմանի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կհաղորդակցվեն, նոր կապեր կստեղծեն։
9/8/2023 • 4 minutes, 42 seconds
«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը
«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը
9/7/2023 • 20 minutes, 51 seconds
IT շաբաթ․ Երևանի և մարզերի 16 դպրոցում ներդրվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը
Սեպտեմբերի 1–ից Հայաստանում տրվեց «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը,որի նպատակն է ստեղծել մրցունակ սերունդ արհեստական բանականության ոլորտում: Նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, սեպտեմբերից փորձարարական ձևաչափով ներդրվել է Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում։ 2023-2024 ուսումնական տարում ծրագիրը կներգրավի ավագ դպրոցների 250 աշակերտ։ Օրերս տեղի ունեցավ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը,որին ներկա էին «ԱԲ երունդ» ծրագրում ընդգրկված և ծրագիրը 2023 թվականի սեպտեմբերից փորձարկող դպրոցների տնօրենները, ուսուցիչները և այլք:
9/7/2023 • 3 minutes, 7 seconds
Art Ուրբաթ | CYFEST-ը՝ Երևանում
Ժամանակակից արվեստը Հայաստանում զարգանում է դեռ 1980-ականներից: Այն հնարավորություն է ընձեռում բոլորվին այլ մոտեցումներով ներկայացնել արվեստը, հնարավորություն է տալիս ստեղծելու այլընտրանքայի´ն արվեստ, որի շնորհիվ էլ սկսում ենք այլ աչքով տեսնել շրջապատող աշխարհը: Ստացվել է այնպես, որ այս տարի մենք հնարավորություն ունենք հենց մեր քաղաքում շուրջ երկու շաբաթ մանրամասն ուսումնասիրել ժամանակից արվեստն ու դրա մի մասը դառնալ Մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնի շրջանակում:
9/2/2023 • 5 minutes, 6 seconds
IT շաբաթ․ ԴիջիԹեքը վերադառնում է
ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023 հոկտեմբերի 13-15-ը մեկ հարկի տակ կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Մերիդիան էքսպո կենտրոնում ցուցահանդեսի մասնակիցները կներկայացեն նորարար լուծումներ կրթությունից մինչև բժշկություն։Ցուցահանդեսի բովանդակության
առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա։ Ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։
8/31/2023 • 3 minutes
«Խոշոր պլան». NextGen-ը նոր ընդունելություն է սկսել
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտը սկսել են NextGen առաջնորդության ակադեմիայի 3-րդ փուլի ընդունելությունը։ Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։
«NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։
8/31/2023 • 23 minutes, 27 seconds
Art Ուրբաթ | Դասական երաժշտության երեկո՝ Վան Արդիում
Վան Արդի գինեգործարանում ոչ միայն կարելի է գինի խմել, այլև մասնակցել տարբեր հետաքրքիր միջոցառումների, քննարկումների, համերգների:
Այստեղ տարատեսակ միջոցառումներ վաղուց են կազմակերպվում, սակայն այս մեկն առանձնանում է իր տեսակով:
Սեպտեմբերի 1ին Վան Արդիում սպասվում է դասական երաժշտության երեկո, որտեղ իրար կձուլվեն սիմֆոնիկ երաժշտությունը, գինին ու բնությունը:
8/28/2023 • 4 minutes, 40 seconds
Art Ուրբաթ | « Թարս ու շիտակ» թանգարանը՝ Գյումրիում
Գյումրու սրտում` Կումայրի արգելոցում, գրեթե մեկ տարի առաջ բացվել է թանգարան, որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես կյանքում` թարս ու շիտակ:
Երկար աստիճանները տանում են վերև, բացվում է դուռն ու շուրջն ամեն բան միանգամից փոխվում է:
Նայում ես առաստաղին, տեսնում, որ լամպի փոխարեն մահճակալ կամ բազկաթոռ է կախված, մի պահ զարմանում ես, հետո հիշում, որ այդ պահին պարզապես «Թարս ու շիտակ» թանգարնում ես, թանգարանում, որը պատմում է գյումրեցիների առօրյա կյանքի և սովորույթների մասին` պարզապես փոքր-ինչ այլ մոտեց մամբ:
8/22/2023 • 5 minutes, 19 seconds
Art Ուրբաթ | Cosmic Party. Լիլիթ Մանարյանի ցուցահանդեսը
Օգոստոսի 1-ից «Զանգակ» գրատանը գույների առատություն է: Այստեղ Լիլիթ Մանարյանի "Cosmic party” ցուցահանդեսն է, որտեղ արվեստագետը վրձնի և գույնի շնորհիվ կտավին է պատմել իր հույզերը, զգացողությունները, ապրումներն ու տեսիլքները:
8/10/2023 • 5 minutes, 38 seconds
Art Ուրբաթ | Jazz business event-ը՝ Հայաստանում
Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է, և, պատահական չէ, որ միջոցառումը կայանալու է հենց այդ օրը:
Jazz business event-ը մեկտեղել է կրթությունը, մշակույթն ու արվեստը և երիտասարդներին ներկայանալու է մի քանի կարևոր ուղերձներով:
8/4/2023 • 6 minutes, 43 seconds
«Խոշոր պլան». Աջակցություն ԼՂ-ից տեղահանված և պատերազմի մասնակից ձեռնարկատերերին
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (Armenian Caritas) «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը արդեն բաց է:
Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված, պատերազմի մասնակից, ինչպես նաև պատերազմի հետևանքով տուժած տեղացի ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի աջակցման ծառայությունների ամբողջական շղթա՝ քոուչինգից մինչ և մենթորինգ և ֆինանսավորում։
8/2/2023 • 17 minutes, 28 seconds
«Խոշոր պլան». Նոր մագիստրոսական ծրագիր ձկնաբուծու թյան ոլորտում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գիտությունների ազգային ակադեմիայի և միջազգային գործընկերների հետ սկսում է նոր մագիստրոսական ծրագիր «Ձկնային տնտեսություն» անվանմամբ: Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի հետ:
7/27/2023 • 16 minutes, 16 seconds
Art Ուրբաթ | MEDS աշխատարանը՝ Գյումրիում
«MEDS Գյումրի 2023-ի» ընթացքում տեսնելու ենք ավելի քան 11 աշխատանք, որոնք ստեղծվելու են 160 մասնակցի ջանքերով:Այս տարի Գյումրու Հաղթանակի զբոսայգին վերածվելու է մեծ աշխատանարանի, որտեղ օրեր շարունակ մասնակիցներն աշխատելու են իրենց նախագծերի վրա և վերջում ներկայացնելու հանրությանը:
7/27/2023 • 13 minutes, 34 seconds
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիաները ընդլայնվում են
Հայաստանում գործող 624 «Արմաթ» ինժեներական լաբորատորիային 2024 թվականին կավելանա 150–ը։ Առաջատար
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UIET) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանի խոսքով՝ «Արմաթ»-ը պետության և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, քանի որ տասը տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, որից 3,7 մլրդ-ը՝ պետության կողմից, իսկ 2,3 մլրդ-ը՝ մասնավոր
ընկերությունների և ԱՏՁՄ անդամ ընկերությունների։
7/27/2023 • 5 minutes, 25 seconds
Art Ուրբաթ | Մաշա Մնջոյանը՝ «Սլավյանսկի բազար 2023–ի» հաղթող
Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում հուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցել է 15 երկիր։
Հայաստանը մրցույթում ներկայացրել է Մաշա Մնջոյանը, ով հաղթանակ է բերել մեր երկրին և արժանացել պատվավոր Գրան Պրի մրցանակին:
7/20/2023 • 6 minutes, 12 seconds
Art Ուրբաթ | Նեմրան՝ Տիկնիկային թատրոնում
Ընդամենը կիթառի մեկ հնչյուն, երգից մեկ հատված, և պարզ է` բեմում Նեմրան է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը:
Խումբն իր երկրպագուներին թույլ չի տալիս երկար սպասել: Պարբերաբար կազմակերպվող համերգներից մեկն էլ կայացավ օրեր առաջ Տիկնիկային թատրոնում: Մինչ նեմրացիները սպասում էին իրենց սիրելի արտիստներին, հնարավորություն ունեցանք զրուցել խմբի անդամների հետ և իմանալ` ինչպես գտան իրար ու ստեղծեցին Նեմրան:
7/15/2023 • 19 minutes, 15 seconds
IT շաբաթ․ Խաչատրյանի թանգարանում գործում է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը
Թե ինչպե՞ս է Արամ Խաչատրյանը նվագում, մոտենում է գրասեղանին,
մտորում և նոտագրում, արդեն կարելի տեսնել մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ ARLOOPA ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանի այցելուները VR ակնոցների միջոցով կարող են հայտնվել Խաչատրյանի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծմանը։ Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաների գրագետ օգտագործմամբ կարելի է գրավել այցելուներին: VR
ակնոցով այցելուները սիրելի կոմպոզիտորին կտեսնեն ստեղծագործական ակտիվ իրավիճակում։
Նախագիծը իրականացվել է մի քանի փուլով՝ դիզայն, մոդելավորում,
այնուհետև անիմացիայի ստեղծում:
7/14/2023 • 2 minutes, 7 seconds
«Խոշոր պլան». Դարձի՛ր սփյուռքագետ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում շարունակվում է «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը:
2009 թ. սկսած ամբիոնի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրում ուսանել են 200-ից ավելի մագիստրանտներ՞
Ծրագրի նպատակն է պատրաստել Սփյուռքի վերաբերյալ ամբողջական և խորքային գիտելիքներով օժտված մասնագետներ:
7/14/2023 • 14 minutes, 48 seconds
Art Ուրբաթ | «Վարը Վարենկը» երկու տարեկան է
Ազգային արժեքները մշտապես պահպանելու և տարածելու կարիք ունեն: «Վարը Վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որն օրեր առաջ նշեց հիմնադրման 2 ամյակը, ստեղծվել է հենց այդ նպատակով:
7/7/2023 • 17 minutes, 32 seconds
Մեկնարկում է «ԱԲ» սերունդ» ծրագիրը
Սեպտեմբերից 10 դպրոցում փորձնական կկիրառվի «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին ոչ միայն համապատասխան գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցող աշակերտներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդել և գիտնականի կարիերայի հեռանկարն ավելի առարկայական դարձնել։
Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը կներդրվի 10–12–րդ դասարներում, սկզբում մարզերում հետագայում պետք է կիրառվի բոլոր դպրոցներում: Ծրագիրը, որում կիրառվելու է նաև հիբրիդային
ուսումնառության մոդելը, ունի մի քանի շերտ՝ ուսուցիչների վերապատրաստում, նոր ուսուցիչների ներգրավում, ուսումնական նյութերի մշակում:
7/7/2023 • 4 minutes, 3 seconds
Art Ուրբաթ | «Արևիկը» 45 տարեկան է
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հիմնադրումից անցել է 45 տարի: Այսօր «Արևիկում» նոր ձայներ ու անուններ են:
Ամիսներ շարունակ ընթացող փորձերից հետո հաշված ժամերից անսամբլը կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմին, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել տարբեր տարիների սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև նոր երգեր:
6/29/2023 • 9 minutes, 16 seconds
«Խոշոր պլան». Ճանապարհ՝ դեպի մեծ հեռուստատեսություն
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Հանրային հեռուստաընկերությունը սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն», որի ընդունելությունն արդեն սկսվել է:
Ծրագիրը 1 տարի է տևելու, որի ընթացքում ուսանողները կբացահայտեն հեռուստատեսության աշխարհը, ձեռք կբերեն տեսական ու գործնական գիտելիքներ:Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:
Ընդունելության առաջին փուլի վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
6/27/2023 • 20 minutes, 44 seconds
IT շաբաթ․ Սյունիքի երկու դպրոցում բացվել են Արմաթ աշխատանոցներ
Կապանի համար 7 հիմնական և Մեղրիի համար 2 միջնակարգ դպրոցներում բավել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին։
Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացված աշխատանոցները Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության արդյունք են։ Այն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն ի նախաձեռնությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:
6/23/2023 • 2 minutes, 47 seconds
Art Ուրբաթ | Այվազովսկու կտավները՝ Ազգային պատկերասրահում
Ավելի քան երկու տարվա դադարից հետո հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները վերադարձան Հայաստանի ազգային պատկերասրահ:
Վերաբացվել են ծովանկարչի մշտական ցուցադրությունները:
6/23/2023 • 14 minutes, 56 seconds
«Խոշոր պլան». Շարունակվում է «Quanta» ծրագրի ամառային դպրոցի հայտերի ընդունումը
«Իմ քայլը» հիմնադրամն արդեն երկրորդ անգամ անցկացնելու է «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական ծրագիրը: Կրթությունը կազմակերպվում է Հայաստանում, իսկ ուսանողներին դասավանդում են առաջատար դասախոսներ հեղինակավոր
բուհերից (MIT, University of California, Berkeley և այլն): Կրթական ծրագրի շրջանակում շարունակվում է երկրորդ տարվա ամառային դպրոցի հայտերի ընդունումը: Այն անցկացվելու է հուլիսի 𝟭-𝟭𝟬-ը, մասնակցությունն անվճար է:
6/13/2023 • 19 minutes, 4 seconds
IT շաբաթ․ Pegasus լրտեսական ծրագրով Հայաստանում գաղտնալսումներ են իրականացվում
Վերջերս տարածվեց տեղեկություն, որ հայ լրագրողները, իրավապաշտպանները, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաները, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է
Amnesty International-ի հրապարակած զեկույցում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus–ի դեպքում,
անձը չի կարող հասկանալ, որ իր հեռախոսը վարակվում է, այսինքն՝ վարակվելն անխուսափելի է։
6/9/2023 • 4 minutes, 8 seconds
Art Ուրբաթ | Ապրեցնող մեղեդու վարպետ՝ Արթուր Մեսչյան
Նրա համար երգերը խնդիրների լուծման բանալիներ են: Նա բեմում է, իսկ նրա մեղեդին ու խոսքը` յուրաքանչյուրի հոգում: Նրա ստեղծագործությունները հույզեր են, ապրումների կծիկներ, որտեղ մենք շատ հաճախ գտնում ենք բարդ ու անհասկանալի թվացող հարցրերի պատասխաններ:
Հնչում է ստեղծագործություններից մեկը, և միանգամից պարզ է` բեմում նա է` հայ կոմպոզիտոր, բանաստեղծ ու երաժիշտ Արթուր Մեսչյանը:
6/9/2023 • 9 minutes, 58 seconds
Ռադիոերեկո. Երիտասարդների հոգեկան առողջությունը
Երիտասարդների հոգեբանական խնդիրների, դրանց առաջացման պատճառների ու լուծման ուղիներից ենք խոսել Հոգեսոցիալական կարգավորման հոգեբանական ծառայության համակարգող հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։
6/9/2023 • 24 minutes, 7 seconds
ՌադիոԵրեկո | Արհեստական բանականություն
Ասում են՝ մենք ապրում են տեխնոլոգիական հեղափոխության ժամանակներում, երբ ամեն վայրկյան նոր բան է ստեղծվում, ու երբեք չգիտես՝ ինչ սպասել այս աշխարհից։ Երբեմն թվում է՝ ֆանտաստիկ ֆիլմում ենք, որտեղ ամեն անհնարին բան դառնում է հնարավոր, բայց արդյո՞ք սա նաև կարող է վտանգավոր լինել հենց ֆիլմերի նման, երբ մարդու ստեղծածը մի օր պարզապես ոչնչացնում է մոլորակը կամ գոնե փորձում է անել դա։
Այս երեկո Անահիտն ու Աննան փորձել են պարզել վերոնշյալ հարցերի պատասխանները Վազգեն Բադալյանի հետ։
6/7/2023 • 1 hour, 29 minutes, 15 seconds
«Խոշոր պլան». Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի
Ֆինանսապես գրագետ սերունդը՝ դարի պահանջ. ամփոփվել են Երևանում կայացած Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները. 5 մասնակից կներկայացնի Հայաստանը սեպտեմբերին Բրատիսլավայում կայանալիք միջազգային փուլին:
Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:
Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը, գործընկերների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ: Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:
6/5/2023 • 15 minutes, 40 seconds
Art Ուրբաթ | Մայրամուտի գույները ՝ « Անվերջ ամառային արձակուրդում»
Այս ալբոմը ամառային մայրամուտի վարդագույնի ու կարմիրի միախառնումն է, այս ալբոմում ապրում են երգչուհու ամենավառ զգացողությունները։ Այս ալբոմը սիրո և էմոցիայի մասին է։
Սա « Անվերջ ամառային արձակուրդն» է՝ Մայլի Սայրուսի ութերորդ ստուդիական ալբոմը։
6/2/2023 • 7 minutes, 56 seconds
Art Ուրբաթ | Օրը՝ Գրքի երևանյան փառատոնում
Եթե գրքասեր ես, և քեզ համար տոն են դառնում բոլոր այն օրերը, երբ կարողանում ես սիրելի գրողի գիրքը գնել թեկուզ 10% զեղչով, ապա այս փառատոնը հենց քեզ համար է:
Մայիսի 25-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան փառառոնը: Փառատոնի հենց առաջին օրը որոշեցի թողնել ամեն բան ու գնալ Սունդուկյանի թատրոն, որտեղ էլ փառատոնի կազմակերպիչ, գրող Անահիտ Ղազախենցյանի հետ որոշեցինք փոքրիկ շրջայց կազմակերպել և ձեզ էլ վարակել գրքային տրամադրությամբ:
5/27/2023 • 7 minutes, 22 seconds
IT շաբաթ․ «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանս
TCF ընկերությունն իր ծննդյան առթիվ հունիսի 3–ին Վարդենիս քաղաքում կանցկացնի «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանը։ Դրա նպատակների, սպասվող վարպետաց դասերի և այլ մանրամասների մասին զրուցել ենք TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանի հետ։
5/26/2023 • 15 minutes, 4 seconds
«Խոշոր պլան». Քաղաքը կարդում է
Մեկնարկում է տարվա ամենամեծ գրական իրադարձությունը. մայիսի 25-27-ը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոնը: Ընթերցասերները 3 օր հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր գրական հանդիպումների, գրքերի շնորհանդեսների և համերգների. փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ:
Թեմայի մասին զրուցել ենք «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Անի Ղազարյանի հետ:
5/24/2023 • 16 minutes, 5 seconds
Art Ուրբաթ | Շառլ Ազնավուր և Էդիթ Պիաֆ
Այդ օրը բեմում էին Շառլ Ազնավուրն ու ընկերը` Պիեռ Ռոշը, որը գրում էր շանսոնյեի երգերի երաժշտությունն ու թևեր տալիս բոլոր այն մտքերին, որոնք ապրում էին Շառլի հոգում: Նրանք բեմ բարձրացան հենց այն ժամանակ, երբ Պիաֆը զբաղեցրել էր իր պատվավոր տեղն ու սպասում էր ելույթին: Երեկոն Շառլի ու Պիեռի համար յուրահատուկ էր, սակայն Ազնավուրի հոգու թրթիռը մի փոքր ավելի էր: Դաշնամուրը դրված էր բեմի խորքում` իրենից հեռու, և տպավորություն էր, թե մենակ է երգում, իսկ այդ փաստն ավելի էր կրկնապատկում վախը:Սակայն Շառլի հոգում ապրող արտիստը երբեք չէր լռում, իսկ այդ օրը նա ուզում էր ապշեցնել բոլորին ու պարզապես երգեր երգել:
Ազնավուրի ցանկությունն այլևս իրականություն էր, դահլիճը հիացած էր, սակայն հիացմունքի ալիքն առավել պատել էր Պիաֆի սիրտը:
5/22/2023 • 7 minutes, 12 seconds
Art Ուրբաթ | Լուվր ՝ ամենամեծ թանգարանն աշխարհում
5/20/2023 • 4 minutes, 45 seconds
ԵՊՀ-ն նշում է հիմնադրման 104-ամյ ակը
Մայր բուհը նշում է հիմնադրման 104-ամյակը: Համալսարանում օրը կնշանավորվի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ով, որը կանցկացվի բուհի ամբողջ տարածքում: Համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Տեղի կունենան նաև՝ «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս, ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն, հանդիպում-քննարկումներ:
Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի հետ:
5/15/2023 • 18 minutes, 2 seconds
Art Ուրբաթ | Անիմացիոն ֆիլմերը՝ Կինոյի տան մեծ էկրանին
Կինոյի տան մեծ դահլիճի էկրանին ծանոթ ու անծանոթ սիրելի կերպարներ են։ Մեկնարկել է «Մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի շաբաթը»։
5/13/2023 • 6 minutes, 36 seconds
IT շաբաթ․ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե ունենալ
Հայաստանում հայատառ դոմենով մոտ 1000 կայք է գործում ու թեև այս թիվը գնալով ավելանում է, բայց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը գոհ չէ արդյուքններից, աճի դանդաղ տեմպից: Հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ, երբեմն դոմենը գրանցված է, սակայն կայք չկա։
Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել «.հայ» դոմենում։ Փոստային հարթակում կարող են գրանցել հայատառ էլեկտրոնային հասցե, որից ուղարկված նամակները ճանաչելի են այլ էլեկտրոնային փոստային հարթակներում:
Աշխարհում ձևավորվել է «Համընդհանուր ընդունում շարժում»-ը, որը խթանում է ազգային լեզուներով համացանցից
օգտվելը։ Այդ շարժման շրջանակում համաշխարհային ցանցային մակարդակում լուծվում են տեխնիկական խնդիրներ, որոնք թույլ են տալիս համակարգերին ճանաչել ազգային լեզուների տառատեսակները, նիշերը։
5/12/2023 • 4 minutes, 32 seconds
Art Ուրբաթ | Իտալական երաժշտության խորհրդանիշ՝ Ադրիանո Չելենտանո
Նա հայտնի է շատ տարբեր սերունդների ներկայացուցիչների: Նա հիանալի կերպով կարողանում է համատեղել հումորը, բարությունը, երաժշտությունն ու տարատեսակ կինոնկարները, այս ամենը համեմել իտալական հարուստ ոճով ու ստեղծել իր կերպարը` իտալացի կինոդերասանի, կատակերգուի, ռեժիսորի, երգչի ու երգահանի` Ադրիանո Չելենտանոյի կերպարը:
5/6/2023 • 10 minutes, 1 second
«Խոշոր պլան». Սփյուռքի երիտասարդ դեսպան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ առաջարկում է դառնալ Սփյուռքի երիտասարդ դեսպան: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրի գլխավոր նպատակը Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդումն է:
Ծրագիրը մեկամյա է. Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, փորձի փոխանակում, մեդիայի հետ համագործակցություն: Այժմ ընդունվում է հայտեր երրորդ փուլի մեկնարկի համար:
Թեմայի մասին զրուցել ենք «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանի և Բարսելոնայում ծրագրի մասնակից Անի Բայաթյանի հետ:
5/5/2023 • 20 minutes, 52 seconds
IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
Հայաստանը 2024 թվականին կդառնա Մարսի անալոգային հետազոտություններ անցկացման վայր, քանի որ տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի հրաբխային մակերեսին։ Օրերս Երևանում ստորագրվեց հուշագիր Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։ Առաքելությանը կմասնակցի 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից:
Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթում, որն իրենից ներկայացնում է Կարմիր մոլորակի յուրատեսակ երկրաբանական նմանակը: Առաքելության անձնակազմը բաղկացած կլինի 6 հոգուց, 4 տղամարդ և 2 կին։ Առաքելությունը կտևի մոտ մեկ ամիս։
5/4/2023 • 2 minutes, 49 seconds
Art Ուրբաթ | Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիո
Նա շատ արագ դառնում է ցանկացած կինոնկարի անբաժան մասը, նրա կերպարներն այնքան տպավորիչ են, որ նրա ներկայության մասին նույնիսկ ակնկարկել պետք չէ: Ընդամենը մեկ ժեստ, բառ կամ հայացք, և ամեն ինչ պարզ է. էկրանին խաղ է, որը հնարավորություն է տալիս սուզվել պատմության մեջ ու ապրել հերոսի հետ, իսկ այս ամենը կերտում է նա`ամերիացի դերասան, Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիոն:
4/29/2023 • 6 minutes, 54 seconds
«Խոշոր պլան». Արի PR
«Խոշոր պլան». Արի PR
4/28/2023 • 25 minutes, 8 seconds
«Խոշոր պլան». Կամավորությունը՝ աշխատանք
Կառավարությունը հավանություն է տվել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին. հնարավորություն է տրվելու նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Կամավորների համար ամրագրվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր տրամադրելու պայմանները, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը: Նախագիծը շուտով կքննարկվի Ազգային ժողովում:
Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության Աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Լյուբով Գևորգյանի հետ:
4/27/2023 • 15 minutes, 1 second
Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story| Աստվածավախ սերիական մարդասպանը․
Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story2022.Thriller.
Evan Peters-ի դեմքին նայելուց դժվար կպատկերացնես, որ այդ մարդը կարող է մարմնավորել, օրինակ՝ ամերիկյան սերիական մարդասպան Jeffrey Dahmer-ին։ Նուրբ դիմագծերով երիտասարդի համար սա իսկական մարտահրավեր էր, մարմնավորել մի մարդու, ով սպանել է (և ոչ միայն) 17 տարբեր տարիքի տղամարդկանց։ Իհարկե սա առաջին փորձը չէր նմանատիպ կերպար մարմնավորելու, արդարության համար ասեմ, որ բոլորն էլ շատ լավ է մարմնավորել ու նման կերպարները կարծես հենց իր համար ստեղծված լինեն։ Այդ երիտասարդը կարծես մեր ժամանակների լավագույն դեերասաններից մեկն է դառնում։
Իսկ Dahmer-ի կատարածի մանրամասները չեմ պատմի, ֆիլմը կամ սերիալը նայելուց կիմանաք, բայց ասեմ, որ առանձնակի դաժան սերիական մարդասպանը մոտ 10-ն անգամ «բռնվելուց» է պրծել։ Ու իր ֆենոմենն այն է, որ տասն անգամն էլ բացահայտ անօրինական և դաժան գործողությունները նա կարողացել է այնպես ներկայացնել և ծածկել, որ որևէ մեկը բացի կողքի հարևան տիկնոջից չի մտածել, որ նա կարող էր բնակարանում, ասենք, ինչ-որ մարդկանց մաս-մաս անել։
Փոքր տարիքից տղան միշտ ջերմության և ուշադրության պակաս է ունեցել․ ծնողները լավ հարաբերությունների մեջ չեն եղել, մայրը հետծննդաբերական դեպրեսիայի մեջ էր, տղային ուշադրություն չէր դարձնում, անգամ հղիությունն է անցանկալի եղել, դպրոցում առանձնացել է տարօրինակ պահվածքով, հոր հետ հաճախ է կենդանիներ հերձել, (հետո հայրն իրեն մեղադրում էր, որ հենց ինքն է երեխայի մեջ սերմանել այդ ամենը) բայց եղել է բարի ու հանգիստ տղա։
Մեծացել է ու էլի ոչինչ չի փոխվել։ Քաղաքավարի այդ տղան ծանոթանում էր տղամարդկանց հետ և նրանց խմիչքի մեջ քնաբեր լցնում, որպեսզի այն ինչ անելու էր այդ մարդկանց հետ, չզգային, դա իր համոզմամբ, հենց իր բարության մասին էր խոսում։
Dahmer-ին վերջապես ձեռբակալում են և ցմահ ազատազրկման դատապարտում ու այն ինչ լինում է հետո։ Ցնցող է։ Չգիտես ինչու, փոխարեն նրա արարքները դատապարտեն, մարդիկ սկսում են հերոսացնել, երիտասարդ աղջիկները սիրահարվում են, նամակներ են գրում ու ուղարկում բանտ, երիտասարդ տղաները կոմիքսներ են ստեղծում, հագնում են իր ոճով, խոսում նրա պես։ Եվ դա մարդկանց, մի մասին, հատկապես սևամորթներին, խիստ բարկացնում է, որովհետև նրա զոհերը մեծամասամբ սևամորթ տղամարդիկ էին։
Ի դեպ, այսօր էլ TIK-TOK ում տարածված է թրենդը, երբ երիտասարդ և գեղեցկադեմ սերիական մարդասպանները դրական վերաբերմունք են ստանում, ինչը, մեր մեջ ասած, մի քիչ վախեցնող է։
Սերիալում կա հոմոֆոբիայի և ռասիզմի մասին շատ սուր պահեր, որոնք, վստահաբար սրվել են, որովհետև Netflix-ի արտադրանքն է, բայց մեկ է կարևոր մեսիջներ կան։ Ծնողավարության սխալների մասին շատ ցայտուն պահեր կան, որոնք ուսուցանող են, կան պահեր, երբ ափսոսում ես ու գիտակցում, որ եթե տղայի հայրը, ասենք, մի օր նստեր և հետը խոսեր, գուցե այդ պատկերը չլիներ, բայց ունենք այն ինչ ունենք։
Սերիալը լավն է, տղան ֆանտաստիկ լավ է խաղում, պատկերները լավն են, իսկ արյունը՝ քիչ։ Խառը էմոցիաներ եք ունենալու, բայց չվախենաք, հանգիստ նայեք:
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր նայել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցում ենք։
4/24/2023 • 5 minutes, 12 seconds
Tetris| Այսօր հարմար օր է աշխարհը շուռ տալու․
Tetris2023 ‧ 1h 58m
Եթե էմոցիոնալ մարդ ես, հավանականությունը մեծ է, որ յուրաքանչյուր նայածդ ֆիլմի որևէ հատվածից պետք է փշաքաղվես։ Իսկ եթե էմոցիոնալ ես ու դիտում ես վերջերս լույս աշխարհ տեսած TETRIS ամերիկյան կենսագրական ֆիլմը, ուրեմն ոչ թե ինչ-որ պահերի, այլ ֆիլմի ողջ ընթացքում ես փշաքաղվելու։ Խոստանում եմ։
Եթե շատ երիտասարդ չես, ապա հաստատ Tetris անունը քեզ մոտ լավ հիշողություններ է արթնացնելու, որովհետև տարիներ առաջ գրեթե բոլորիս տանն էլ կար խաղի փոքրիկ տարբերակը, որով ժամերով կարելի էր խաղալ ու չհոգնել, բայց երևի շատ շատ քչերն են մտածել, թե ով է հորինել այդ, օրինակ՝ ինձ համար այդքան սիրելի խաղերից մեկը։
1980 թվականին, Սովետական միությունում ապրում էր մի ծրագրավորող, անունը՝ Ալեկսեյ Պաժիտնով։ Թենիսի սիրահար Ալեկսեյը մի օր պատահաբար հորինում է մի խաղ, որը ձեռք բերելու համար արդեն 1988 թվականին, նիդեռլանդներից վիդեախաղերի դիզայներ Henk Rogers-ը տարվելով խաղով փորձում է այն ձեռք բերել ու նաև իրավունք ստանալ խաղն օգտագործել բիզնես նպատակների համար։
Rogers-ն այնքան էր տպավորվել խաղով, որ բոլորին այնպես էր ներկայացնում, որ մարդիկ իրենք էլ հասկանալով խաղի ապագան, մեծ ցանկություն էին ունենում այն ձեռք բերելու ոչ թե խաղալու համար, այլ աշխարհում տարածելու և եթե ոչ միլիոններ, ապա միլիարդներ աշխատելու։
Բայց կար մի բայց։ Որքան էլ Rogers-ը և մեդիամագնատ Robert Maxwell-ն ու նրա որդի Kevin-ը փորձում էին հնարավոր և անհնար բոլոր տարբերակներն օգտագործել խաղը ձեռք բերելու համար, նրանք հաշվի չէին առել մի բան՝ Սովետական միությունը խիստ փակ երկիր էր, այնտեղից ոչինչ դուրս չէր գալիս։
Էլ ինչ ֆիլմ, եթե գոնե մի խենթը չի լինում։
Rogers-ն իր ամբողջ կարողությունն էր դրել այդ գործի մեջ, գրավադրել էր նաև տունը, չհաջողելու շանս պարզապես չուներ։ Ճապոնական վիդեոխաղերի ընկերության Nintendo այցից հետո, մեր խիզախը որոշում է թռչել Մոսկվա։
Այնտեղ բազմաթիվ փորձությունների է ենթարկվում, մրցակիցներն ավելի ուժեղ և խորամանկ են գտնվում, չնայած՝ ամենաազնիվ միտումներն ինքն ուներ։
Ֆիլմի ընթացքում լսելու եք ռուսերեն, շատ ռուսերեն։ Հրաշալի պատկեր ունի ֆիլմը, հրաշալի ձևով են պատմում ողջ պատմությունը, որը հիմնված է իրական պատմության վրա։
Սա ֆիլմ է մարդու ահռելի մեծ ուժի, ցանկության ու նպատակասլացության մասին։ Ֆիլմը դիտելուց հետո ուզում ես աշխարհը շուռ տալ, որովհետև հասկանում ես՝ եթե Rogers-ը կարողանում էր սովետական Միությունում իր ցանկություններն առաջ տանել մեն մենակ, ուրեմն դու էլ կարող ես այս աշխարհում ամեն բան անել, եթե Rogers-ի պես խիզախ, ցինիկ, խարիզմատիկ և նպատակասլաց լինես։
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր նայել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/23/2023 • 4 minutes, 52 seconds
Art Ուրբաթ | Back to black` ալբոմ հույզի մասին
Այս ալբոմը ներանձնական զգացումների ամենայուրօրինակ պահոցն է:
Այս ալբոմում տեղ գտած յուրաքանչյուր ստեղծագործություն մի մեծ կտավ է, որտեղ խտացած են երգչուհու հույզերն ու ապրումները:
Հնչում է երգերից որևէ մեկն ու ամեն բան պարզ է. երգացանկն այսօր ջազային է, մեր հերոսը` ջազի դիվաներից մեկի` Էմի Ուայնհաուսի ,,Back to black” ալբոմն է:
4/22/2023 • 8 minutes, 21 seconds
TCF-ը ձեռք է բերել ամերիկյան առաջատար Gadget Flow հարթակը
Օրեր առաջ TCF-ընկերությունը հայտարարեց ամերիկյան առաջատար հարթակի՝ Gadget Flow-ի ձեռքբերման մասին։ Անցած տարի էլ ընկերությունը ստեղծել է հայկական Prelaunch ստարտափը, որն օգնում է ընկերություններին վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը:
Այս և այլ թեմաների մասին Իմ ռադիոյի ստուդայում պատմում են TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը և համահիմնադիր, ընկերության Մարդկանց ու մշակույթի ղեկավար Մարիամ Համբարձումյանը։
4/21/2023 • 13 minutes, 41 seconds
The War with Grandpa| Եթե պատերազմել, ուրեմն միայն սենյակը վերադարձնելու համար․
The War with Grandpa 2020 ‧ Comedy/Family ‧ 1h 38m
De Niro-ին ու Al Pacino-ին հաճախ են համեմատում, որովհետև կարծես՝ հավասար հնարավորություններ ունեցող դերասաններ են, իմ կարծիքով, բայց միշտ ընտրում եմ De Niro-ին, որովհետև մարդը մաֆիոզից մինչև կամակոր պապիկ կարողանում է այնպես փոխվել, որ սահմանագիծը հստակ է գծվում՝ BOLD տարբերակով:
De Niro-ն կնոջը կորցրած պապիկ է, ով ապրում է միայնակ ու տարիքին հատուկ կամակորության պատճառով չի տեղափոխվում աղջկա՝ Uma Thurman-ի տուն: Այնպես չէ, որ վատ է ապրում միայնակ, բայց տարիքային մի շարք խնդիրներ աղջկան «ստիպում են» հորը տանել իրենց տուն։ Ինչ-որ ձևով համոզում են, պապիկը համաձայնվում է ու, որպեսզի հարմար լինի աղջկա տանն ապրելը, որոշում են տղա թոռան սենյակը տալ նրան, իսկ տղային ուղարկել տանիք, որտեղ քիչ թե շատ նորմալ պայմաններ են ստեղծում ապրելու համար։
Թոռնիկն, իհարկե, ուրախ էր, որ պապիկը գալու է իրենց տանն ապրելու, բայց հասկանալով, որ կորցնում է իր հրաշալի սենյակը, սկսում է փոքր ինչ տրամադրություն փոխել։ Ֆիլմում հրաշալի ձևով է ներկայացված սերունդների բախումը։ Հոգեէմոցիոնալ շեշտադրումից մինչև հումորային զվարճալի իրավիճակներ, այո, De Niro-ն կարողանում է պատվով խաղթահարել այս դերը։
Պապիկը վերջապես տեղափոխվում է․․ու.. կռիվը գնաց: Տղա թոռնիկը, ի դեպ երեք թոռնիկ ուներ, երկու աղջիկ, մեկ տղա, չի համակերպվում իր սիրելի սենյակը կորցնելու մտքի հետ և որոշում է պապիկի հետ «պատերազմել»:
Սա երևի տղայի կյանքի առաջին պայքարն էր ունեցածը պաշտպանելու, ինքն իր տարածքը հեշտությամբ չզիջելու և կյանքում կարևոր դասեր սովորելու համար, և մեր մեջ ասած, լավ է, որ այդ ամենը հենց պապիկի հետ է եղել։
Ճիշտ է ֆիլմը ծիծաղելի է, բայց շատ էմոցիոնալ պահեր կան, որտեղ պապիկի ու տղա թոռան հարաբերությունները ներկայացրել են այլ տեսանկյունից, թվում է քանի տարի ճանաչում են իրար, բայց միասին ապրելով սկսում են նորովի բացահայտել:
Այս ֆիլմը կարող եք ընտանիքով նայել, հրաշալի հնարավորություն է տան մեծերին փոքր ինչ այլ տեսանկյունից նայելու, նրանց հետ անցկացրած ժամանակը արդյունավետ օգտագործելու ու ևս մեկ անգամ գնահատելու այն ինչ ունենք այս կյանքում։
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/18/2023 • 3 minutes, 55 seconds
Guillermo del Toro's Pinocchio| Կարող է՞ այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին․
Guillermo del Toro's Pinocchio 2022 ‧ Fantasy/Musical ‧ 1h 54mԱսել, թե Guillermo del Toro-ն հանճարեղ է, կնշանակի ոչինչ չասել։
Այդ հսկա մեքսիկացի կինոռեժիսորը ստեղծել է մի հրաշալի գործ, որտեղ քեզ, ինձ ու նրան (որ տարիքում էլ լինենք) ինչ-որ դասեր է տալիս՝ պարտադիր ջերմորեն և զգուշությամբ, որ չլինի թե մտածենք՝ սա ակնհայտ ճշմարտություն է, ինչու է՞ նրան թվում, թե մենք չգիտեինք։
Արի 5 րոպեով քեզ մի հրաշալի աշխարհ տանեմ։
Ռեժիսորը մի տեղ է հավաքել տաղանդաշատ մարդկանց, ասել՝ պետք է այնպիսի մուլտֆիլմ ստանանք, որ մարդն իրականությունից չկտրվի, բայց և զգա, որ անիմացիոն գործ է դիտում: Այդպես էլ արել են: Օրինակ՝ կա հատված, որտեղ պապիկի իրական տղա երեխան տան դուռը բացում ներս է մտնում, հետո նկատում է, որ այն կիսաբաց է թողել, պտտվում փակում է, նոր անցնում առաջ, այդ ամենն ակնթարթորեն է տեղի ունենում, դու չես էլ հասցնելու հասկանալ, թե ինչ է կատարվում, իմաստը որն էր, այդ կտորը հանգիստ կարող էր չլինել, միայն ողջ ընթացքում զգում ես, որ մուլտֆիլմը նայելուց ինչ-որ տարօրինակ ձևով կոմֆորտ ես, ու դա հենց այդ փոքր դետալների շնորհիվ: Աշխարհի չափ մանր դետալներ կան, ամեն ինչի վրա ամիսներով աշխատած, իսկապես ՇՇՄԵԼՈւ Է:
Հետաքրքիր ձևով կարողացել են խաղալ մեզ հետ: Ուրեմն, փայտե տղան ինձ դուր չէր գալիս, անհավասար էր, ծուռումուռ, մեխերը` լիքը, մազերը` խառը, անընդհատ սպասում էի, որ պետք է հայրը «հղկի» նրան, հավասարեցնի, հարթեցնի, գեղեցկացնի. չէր ստացվում ընդունելը:
Հետո.. կամաց-կամաց հասկացա, որ ինչպես «հայրը», ես էլ ուզում էի, որ նա լիներ այն կերպարը, որն ինքս էի պատկերացնում, որն ինձ համար էր իդեալական.. վերջում անկախ ինձանից եկա այն եզրահանգման, որ նա այդպիսին է և վերջ, կամ պետք է ընդունել, կամ բաց թողնել.. սա մի հոգեբանական թեստ էր, որը Guillermo-ն անցկացնում է հեռվից հեռու, բայց շատ ուղիղ ձևով: ՖԱՆՏԱՍՏԻԿ Է: Իսկ փայտե տղան այդպես անհավասար էր և անմշակ, որովհետև «հայրը» հարբած ժամանակ էր պատրաստել նրան: Ամեն բան ազնիվ է ու ճիշտ:
Սա պատմություն է ծնողի ու երեխայի հարաբերությունների, կորցնելու, գտնելու ու արժևորելու մասին: Ինձ համար սարսափելի հուզիչ պահեր են եղել, որ երբեք որևէ մուլտֆիլմում չեմ զգացել, այդտեղ էլ Guillermo-ն էլի հեռվից հեռու մտել է մեր ընտանիք, ցույց տվել մեզ, մեր ծնողներին, իրեն հատուկ խրպոտ ու ցածր ձայնով ասել՝ կարող է՞ այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին։
Դերասանական կազմը շշմելու լավն է: Սիրելի Christoph Waltz-ը, Tilda Swinton-ն ու Cate Blanchett-ը գործն ավելի հզոր են դարձնում, լավ կլինի օրիգինալ տարբերակով դիտեք, անգլերենով։
Ի դեպ, սա այնքան լավ գործ է, որ Cate Blanchett-ն անձամբ ռեժիսորին ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած դերի, անգամ կարող է մատիտի կերպարը մարմնավորել, միայն թե լինի ընթացքի մեջ, այդպես գեղեցկուհին կապիկի դերն է վերցրել ու պարզապես կապիկին հատուկ ձայներ է հանում։
Երեխաների հետ հանգիստ կարող եք նայել, այսօր այդ օրն է, մի ուշացրեք։
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/17/2023 • 4 minutes, 57 seconds
Moneyball| Մարդ, ով փոխեց ամեն ինչ.
Moneyball. 2011 ‧ Sport/Drama ‧ 2h 13m
Ի՞նչ կանես, երբ մի օր պարզվի, որ տարիների կառուցած ինչ-որ բան, կարևոր չէ, թե ինչ, կամաց-կամաց սկսում է քանդվել, ու այդ ընթացքում, փառահեղ այդ տեսարանին հետևելով հասկանում ես, որ եթե մի քիչ էլ դանդաղես, մի քիչ էլ շարունակես աչքերդ սառեցրած անթարթ նայել, լավ չի լինի։
Մտածելու համար հաստատ ժամանակ կունենաս, արի հիմա մի քիչ զրուցենք։ 5 րոպե, ոչ ավել։ Դու, ես ու
Brad Pitt-ը, ընթացքում կմիանա նաև
Jonah Hill-ը։
Մարդ, ով փոխեց ամեն ինչ։ Փորձեմ այսպես թարգամանել Brad Pitt-ի մասնակցությամբ MoneyBall սպարտային դրամայի վերնագիրը։
Օքլենդի բեսյբոլի թիմի առաջ ծանրաքարշ դժվարություններ են առաջանում։
Billy Beane-ի՝ մարզչի առջև հարց էր դրվել՝ քիչ ֆինանսով ստեղծել և պահպանել այնպիսի թիմ, որը մրցունակ կլիներ։
Սա պատմություն է բեյսբոլի թիմի մի մարզչի և վերլուծաբանի մասին, ովքեր միասին կարողացան շատ քիչ բյուջեով հասնել այնտեղ, որտեղից անընդհատ ցանկանում էին ներքև հրել։ Այսինքն՝ հասան վերև։
Առաջին հայացքից, գուցե դու էլ ինձ պես մտածես, որ բեյսբոլը քոնը չէ, ֆիլմը չի հետաքրքրելու, պլյուս, եթե սպորտով էլ հետաքրքված չես, չարժի նայել։ Բայց մի շտապիր, որովհետև դու էլ ինձ պես ապրում ես մի երկրում, որտեղ յուրաքանչյուր ոլորտ իր քարացած սկզբունքները, ձևերն ու աշխատելաոճն ունի։ Մարզիչ Billy-ն, նույն ինքը սիրելի Brad Pitt-ը, ճգնաժամին դեմ դիմաց դուրս գալուց հետո փորձեց կոտրել ամբողջ շղթան։ Ինչպե՞ս արեց դա սպորտային թիմի մարզիչը։ Ինչպե՞ս կարող ես դու էլ քո կյանքում ու ոլորտում այդպես անել։
Հերթական ժողովի ժամանակ մարզիչն աշխատակիցներին խնդրում է առաջարկել լուծումներ՝ թիմը պահելու և առհասարակ կյանքում չկոտրվելու համար։ Բոլորն սկսում են հնացած ու ստանդարտ ինչ-որ տարբերակներ ասել, որպեսզի սփոյլ չանեմ, չեմ մանրամասնի, բայց շեշտեմ, որ մարզիչը ոտքից գլուխ փոխեց ծրագիրը։ Շարժվեց հոսանքին հակառակ։ Ի դեպ, մեկ-մեկ երևի պետք է փոխել հունը՝ ավելի լավ բանի հասնելու համար։
Pitt-ը չգիտեմ արդյոք կերպարի պես չկոտրվող, «ցինիկ», անվախ ու համարձակ է կյանքում, բայց ֆիլմում կերպարն այնքան լավ է մարմնավորել՝ մոռացել էի, որ Brad-ն է:
Երիտասարդը Jonah Hill-ը, Leonardo DiCaprio-ի մտերիմ ընկերն է, ով այս ֆիլմում խելացի վերլուծություններ է անում, Brad-ի կերպարի հակապատկերն է ու հրաշալի բալանս էր ապահովում, բայց մեկ է, ինքը The Wolf of Wall Street-ում ֆանտասիկ զույգ էր Leo-ի համար:
Սա մարդու մտավոր ուժի, կրեատիվի մեծ չափաբաժնի, համարձակության, կյանքի առաջարկածի հետ գործարքի մեջ մտնելու, ջախջախվելու, փառավորվելու, մարդկանց հետ խոսելու, մարդկանց համոզելու ու արած գործին հավատալու մասին հրաշալի ֆիլմ է, որը պարզ մեխանիզմներով ներկայացնում է, թե ինչ է մարկետինգը:
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/17/2023 • 4 minutes, 24 seconds
The Boy, the Mole, the Fox and the Horse| Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտա նում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես.
The Boy, the Mole, the Fox and the Horse. 2022 ‧ Animation/Short ‧ 34 mins
Լավ չէ, իհարկե, որ կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես ասել՝ դե վերջ, դուք հաղթեցիք, ես հանձվում եմ, հավաքում եմ իրերս ու գնում դեպի խորը միայնության գիրկը, բայց լավ է, որ այդ ճանապարհին, նախքան փշրվելը գլխի ողջ երկայնքով սկսում է պտտվել միտք՝ իսկ գուցե վերջին, թեկուզ խելահեղ, թեկուզ «անիմաստ», թեկուզ ոչ իրատեսականն է՞լ փորձեմ: Գուցե ստացվի մի այնպիսի բան, որի մասին անգամ հիմա մտքովս չի անցնում, գուցե ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր գիշերվան հաջորդում է ցերեկը։
Այդ հոգեվիճակում մարդիկ հաճախ օգնություն են փնտրում, օրինակ, համացանցում: Մտնում են Google, փնտրման դաշտում գրում՝ ի՞նչ անել, երբ այլևս պայքարելու ուժ չկա, կամ գուցե գրում են՝ ի՞նչ նայել, կարդալ կամ լսել, երբ կոտրված ես ու կամաց-կամաց փշրվում ես:
Փնտրել կոճակը սեղմելուց հետո, գուգլի վիդեոյի դաշտում բերելու է մի անչափ ջերմ, սիրուն, հոգեհուզական ֆոնը կարգավորող թերապևտիկ մի մուլտֆիլմ: Ովքեր կարդում են ու կարծում, որ մեծ մարդիկ են, որ մուլտֆիլմը երեխաների համար է, կարող են շարունակել այդպես մտածել, բայց պետք է նաև խոստանաք, որ այս մուլտֆիլմը նայելուց հետո, եթե փոխեք ձեր կարծիքը անպայման իմաց կտաք։
Մի փոքրիկ տղա ու մի քանի կենդանի սկսում են իրենց «տրավմաները» հաղթահարել: Միասին ճանապարհ են անցնում, իրար խորհուրդ տալիս, հոգ տանում, ներում, սիրում ու իրարով լինում: Չորս կերպար կա մուլտֆիլմում։ Չորսի մեջ էլ գտնելու ես քեզ, չվախենաս, դա բնավ չի նշանակում որ անձի երկատվություն ունես, պարզապես դու մարդ ես, ով ունի բազմատեսակ էմոցիաներ։ Այս մուլտֆիլմում երկխոսությունները հրաշալի են, պատկերը լավն է, երաժշտությունը՝ «ապահով», կերպարները՝ հետաքրքիր, գաղափարը՝ սփոփիչ ու օգնող։
Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտանում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես։
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր, մեկ-մեկ էլ մուլտֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/17/2023 • 3 minutes, 43 seconds
The Banshees of Inisherin| Ի՞նչը կարող է ստիպել մարդուն կտրել ձեռքի մատը, միայն թե ընկերը որևէ շփման եզր չփնտրի։
The Banshees of Inisherin2022
Drama/Comedy ‧ 1h 54m
Քեզ հետ պատահել է՞, որ մի օր արթնանաս ու ամբողջ էությամբ զգաս, որ մարդը, ում հետ երկար ժամանակ շփվել ես, ինչից ասես զրուցել, գնացել, օրինակ, հարբելու, համեղ բաներ ուտելու, ում հետ ատել ես ամենքին, հետո սիրել բոլորին, տառապել, երջանկացել ու էլի հոգի ջերմացնող ինչ-որ բաներ արել, էլ չես ուզում որևէ կապ ունենալ։
Այո, հենց այդպես։ Դու չես ուզում շփվել մի մարդու հետ ում հետ այդքան ճանապարհ ես անցել։
Ես Մարիամ Ղարդյանն եմ ու մինչ մեր այս պահի զրույցը կարծում էի, որ այդպես կարող է պատահել, երբ, օրինակ՝ սիրելին դավաճանի, երբ կողակիցն այնպիսի քայլ անի, որ այլևս համատեղ որևէ բան պատկերացնելը մղձավանջ կդառնա, բայց, օրինակ, բրիտանացի/իռլանդացի կինոռեժիսոր Martin McDonagh-ը այլ կերպ է մտածել ու որոշել է իր տարբերակով պատմել պատերազմի ազդեցության, ընկերության ու մարդու էգոիզմի մասին։
The Banshees of Inisherin։
Արի մի քանի րոպեով տեղափոխվենք Իռլանդիա։
Colin Farrell-ի,
Brendan Gleeson-ի ու
Barry Keoghan-ի հետ մի քիչ պտտվենք կղզում։
1923 թվական։ Ինիշերին կղզի։ Իռլանդիայի արևմտյան ափ: Պատերազմ։
Հրաշալի տեսարաններ ունի ֆիլմը, հրաշալի կանաչ, հրաշալի քամի ու անձրևոտ մռայլ եղանակ։ Այստեղ քիչ մարդիկ են ապրում, համարյա Հայաստանի փոքր գյուղերի պես, որտեղ բոլորը ճանաչում են իրար։ Բայց բոլորից զատ միշտ էլ լինում այնպիսի հետաքրիր մարդիկ, որոնց կարելի է հետևել, ուսումնասիրել, սովորել ու զգալ։
Մեր այսօրվա ընկերները մի քանիսն են։ Պարզմիտ, բարեհոգի ֆերմեր Պոդրիկը, ով ապրում է չամուսնացած քրոջ հետ։ Քույրը սիրում է կարդալ ու զրուցել հետաքրիր թեմաներից, մի ոստիկան կա, ով մտավոր առողջական խնդիրներ ունեցող որդի ունի, ու դե Պոդրիկի լավագույն ընկեր՝ տարեց ջութակահար Կոլմը։
Մի անգամ Պոդրիկը ամենօրյա իր երթուղու համաձայն գնում է Կոլմի տուն, որ միասին գնանք փոքրիկ փաբ, ի դեպ փաբը հենց ֆիլմի նկարահանման համար են կառուցել ու քանի որ ռեժիսորը կառուցման թույլտվություն չի ունեցել, նկարահանումներից հետո այն քանդել են, որտեղ սովորականի պես կխմեն մի բան ու կզրուցեն։ Կոլմը հրաժարվում է խոսելուց, Պոդրիկի հետ որևէ տեղ գնալուց և առհասարկ նրա հետ որևէ կապ ունենալուց։ Դա արտահայտվում էր այսպես։ Կոլմը մեջքով նստել էր դեպի այն փոքրիկ լուսամուտը, որտեղից Պոդրիկը նրան փորձում էր կանչել դուրս։ Էմոցիաներ, որոնք ֆիլմը դիտելու ընթացքում ապրելու ես շատ մոտ։
Դե պատկերացրու՝ քո հարազատ մարդը քեզ հետ չի զրուցում, արհամարում է, շատ ուղիղ, բառ չի փոխանակում քեզ հետ։
-Ի՞նչ է եղել նրան, միթե՞ նա լուրջ է ասում ամենը, ինչ եմ արել ես, որտեղ եմ սայթաքել, ինչ անեմ, որ այդպես չլինի, հարցեր, որոնք անընդհատ պտտվում էին Պոդրիկի գլխում։
Սա ֆիլմ է տղամարդու մասին ում լքեց միակ ընկերը։ Սև հումորով այս ֆիլմը րոպե-րոպե վերածվում է դառը դրամայի, որը և ուզում ես անջատել ու, ասենք, մի քիչ Ֆրեյդ կարդալ, և ցանկությունից մեռնում ես, տեսնելու, թե լավ, բա վերջը պատճառը ի՞նչն էր, որ այդքան տարվա մտերիմ ընկերներից մեկը մի օր որոշեց մատը կտրել, եթե մյուս ընկերը որոշի շփման եզրեր գտնել։
Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։
4/17/2023 • 4 minutes, 51 seconds
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում տրվեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնութան մեկնարկը:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
4/15/2023 • 3 minutes, 56 seconds
Art Ուրբաթ | Խորեն Աբրահամյան․ բեմը՝ ափի մեջ, թատրոնը՝ սրտում
Նրա համար մշտապես կարևոր է եղել երկու հարց` երբ և ինչ:
Նրա կյանքը երբեք էլ հարթ չի ընթացել: Միշտ ինչ-որ բանի դեմ ըմբոստացել է, ինչ-որ բանից խորշել, ինչ-որ բան հերքել կամ հաստատել.սակայն սրտում ունեցել է ամենակարևորը. անմնացորդ սեր` դեպի թատրոն:
Նրա համար երբեք չեն եղել փակ վարագույրներ, որովհետև նա սպասված էր յուրաքանչյուր ներկայացման ժամանակ, որովհետև նա հայ դերասան Խորեն Աբրահամյանն է:
4/15/2023 • 6 minutes, 29 seconds
«Խոշոր պլան». Նվիրի՛ր կարդալու րոպեներ
«Խոշոր պլան». Նվիրի՛ր կարդալու րոպեներ
4/14/2023 • 19 minutes, 9 seconds
IT շաբաթ․ Երևանում անցկացվեց Doing Digital Forum
«Բացահայտելով թվային ապագան» խորագրով ապրիլի 5–ին Երևանում ացկացվեց Doing Digital Forum-ը, որի նպատակն էր համախմբել թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը բացահայտել։ Միջոցառման կազմակերպիչը Spring PR ընկերությունն է ։ Ֆորումի գլխավոր հյուրը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներ էի։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ Պետք է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը:
4/12/2023 • 4 minutes, 13 seconds
Art Ուրբաթ | Ալտերնատիվ արվեստը՝ ArtKvartal-ում
Պուշկին 4 հասցեում գտնվող արվեստանոցներում դեռ 8-10 տարի առաջ արվեստագետները հավաքվում էին, զրուցում ու արարում իրենց կտավները։
Հիմա արդեն այս նույն հասցեում ձևավորվել մի հարթակ, որտեղ կարող են ներկայանալ ժամանակից ստեղծագործողները` իրենց աշխատանքներով: Artկվարտալն այսօր պատմում է ալտերնատիվ ու ժամանակից արվեստի մասին:
4/8/2023 • 7 minutes, 33 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդներն «ուղեղային կենտրոն են» հիմնել
Համալսարանական մի խումբ երիտասարդներ «ուղեղային կենտրոն են» հիմնել. այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Brain Centre»։ Երիտասարդական նախաձեռնության նպատակն է ԵՊՀ-ում գործող ուսանողական այլընտրանքային մարմին դառնալ։ Հիմնադիրները պատրաստվում են վեր հանել բուհում առկա հիմնախնդիրները, ապահովել ուսանողների գիտական և մշակութային ժամանցը, հետազոտություններ անցկացնել քաղաքական և հասարակական արդիական հարցերի վերաբերյալ։
Brain Centre նախաձեռնությունը ստեղծվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի «Մարդամեջ-2022» սոցիալական-նորարարության հավաքի շրջանակներում։ Թեմայի մասին զրուցել ենք նախաձեռնության համակարգող Արթուր Ադամյանի և հիմնադիր-անդամ Անի Հովհաննիսյանի հետ։
4/8/2023 • 18 minutes, 30 seconds
Art Ուրբաթ | Հոգու մաքրման արահետը՝ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում
Գրիգոր Նարեկացու տաղերն այսօր նոր կյանք են ստացել «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում, որը Սուրբ Հարության տոնին ընդառաջ` կլինի էկրաններին և կտանի հոգու մաքրման արահետով: Կինոնկարի ռեժիսոր Վահե Յանը և սցենարի համահեղինակ ու տաղերի մենակատար Վահե Բեգոյանը նշում են` ֆիլմն անցել է բավական երկար ու հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ և այժմ սպասելու է իր հանդիսատեսին:
4/1/2023 • 6 minutes, 54 seconds
Ռադիոզրույց | Գնիր նվեր՝ դարձիր բարեգործ
Սուրբ Հարության և Մայրության տոներին ընդառաջ «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամը ապրիլի
5,6–ին կազմակերպել է բարեգործական ցուցահանդես վաճառք։
3/31/2023 • 11 minutes, 24 seconds
«Խոշոր պլան». Լավ բժիշկ դառնալու ճանապարհը
ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Միրզոյանը սկսել է «Լավ բժիշկ» նախաձեռնությունը, որի նպատակն է տեսանյութերի միջոցով ապագա դիմորդներին ներկայացնել Բժշկականի ներքին խոհանոցը, մատչելի լեզվով բացատրել բարդ ու անհասկանալի տերմինները: Դավիթը Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով նաև «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի դրամաշնորհ է շահել և պատրաստվում է առավել մեծ թափով շարունակել սկսած գործը:
3/31/2023 • 17 minutes, 56 seconds
IT շաբաթ․ Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը
Ապրիլի 16-ին` Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը, որին կարող են մասնակցել ինչպես փորձառու, այնպել էլ սկսնակ ծրագրավորողները։ Իմ ռադիոյի տաղավարում են Full Learning ընկերության ղեկավար Գագիկ Ազոյանը և ընկերության դասախոս ծրագրավորող Արշակ Վարդանյանը։
3/31/2023 • 14 minutes, 6 seconds
«Խոշոր պլան». Համաշխարհային կրթության բաց դռների օր
«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնն օրերս երիտասարդներին ներկայացրեց արտասահմանում կրթությունը շարունակելու բազմաթիվ առաջարկներ: «Համաշխարհային կրթության բաց դռների օր» միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել եվրոպական և ամերիկյան կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք տեղում պատասխանել են հայ երիտասարդների ու պատանիների հարցերին:
Իմ ռադիոյի տաղավարում զրուցել ենք «Լոնդոն Այ»-ի գործառնությունների մենեջեր Մարիամ Վարդանյանի հետ և Չեխիայի OCA Կրթական Կենտրոնների Ասոցիացիայից Ռադիմ Կնոբլոխի հետ:
3/28/2023 • 15 minutes, 36 seconds
IT շաբաթ․ «ՔայլՏեք» ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սարքավորումների արտադրությամբ
«ՔայլՏեք» հայկական ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սա րքավորումների արտադրությամբ։ Օրերս անցկացված «Դիջիթեք» ցուցահանդեսին ընկերությունը ցուցադրել էր իր արտադրանքը։ «MetaGait» սարքն օգնում է հիվանդի շարժունակությունը վերականգնել, քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։
3/27/2023 • 5 minutes, 9 seconds
Art Ուրբաթ | Հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյան
Նրա համար ջազային երաժշտությունը մեծ ու հետաքրքիր դպրոց է, որտեղ միշտ էլ սովորելու բան կա: Նա ժողովրդական երաժշտությունը համադրել է ջազային ռիթմի հետ ու արարել այնպիսի մեղեդի, որն ունկնդիրներին ամուր թելերով կարողացել է կապել ջազային արվեստին։
Բացվում են վարագույրները, լսվում է շատ յուրահատուկ ու նմանը չունեցող ձայն. բեմում նա է` հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյանը:
3/24/2023 • 8 minutes, 43 seconds
IT շաբաթ․ Ինտերակտիվ դասապրոցես ReEducate հավելվածով
Կրթական ոլորտը զարգացնելու ու թվայնացնելու նպատակով մի քանի ամիս առաջ ստեղծվեց ReEducate
ընկերությունը, որը հնարավորություն է տալիս դասապրոցեսն ինտերակտիվ և հետաքրքիր դարձնել։
3/23/2023 • 4 minutes, 40 seconds
Art Ուրբաթ | Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը
| Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը
| Ֆրանսիայում մեկնարկել է Հայկինոյի 100 ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը
| Կայացել է Օսկար 95-րդ մրցանակաբաշխությունը
| Մայլի Սայրուսը թողարկել է Endless Summer Vacation ալբոմը
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 20-ից 26-ը կայանալիք մշակութային իրադարձություններին, իսկ վերջում լսել՝ ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանի մասին
3/21/2023 • 15 minutes, 49 seconds
«Խոշոր պլան». Գինու կրթությունը Հայաստանում
Ինչպե՞ս դառնալ գինու մասնագետ Հայաստանում. ոլորտի գիտակներն ասում են, որ առաջին կարևոր քայլը այս խմիչքը սիրելն է։ Այսօր հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, ինչը նշանակում է, որ արտադրողները որակյալ ու բանիմաց կադրերի կարիք ունեն։ Այս «արբեցնող» մասնագիտությանը տիրապետելու երեք հասցե կա՝ ЕVN Գինու ակադեմիա, ՀԱԱՀ-ի քոլեջ, իսկ բարձրագույն կրթություն այս ոլորտում տալիս է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
Գինեգործության բնագավառում երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատաշուկայում նրանց զբաղվածության
խթանման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համատեղ ջանքերով ՀԱԱՀ-ի քոլեջում հաջողությամբ ներդրվել է Դուալ համակարգը գինեգործության բնագավառում:
Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ, դասախոս Զարուհի Մուրադյանի և ՀԽԳՀ խաղողագործության և գինեգործության ծրագրերի համակարգող, դասախոս Արամայիս Մկրտչյանի հետ։
3/18/2023 • 24 minutes, 21 seconds
Art Ուրբաթ | Ֆրանսիական շանսոնը՝ Զազի երգերում
| Abba-ն վիրտուալ կազմով կմեկնի շրջագայության
| Լիոնել Մեսսին կդառնա մուլտսերիալի հերոս
| Metallica -ն թողարկել է “ If Darkness Had a Son” սինգլը
| Իլոն Մասկի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 13-ից 19-ը կայանալիք մշակութային իրադարձություններին
| Թողարկման վերջում` ֆրանսիական երաժշտության խորհրդանիշներից մեկի` Զազի մասին
3/11/2023 • 15 minutes, 41 seconds
IT շաբաթ․ DigiTec 2022 ցուցահանդես
120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց նորարարական լուծումները ցուցադրեցին մարտի 10-ից 12-ը մարզահամերգային համալիրում անցկացված DigiTec 2022 ցուցահանդեսի ընթացքում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեկ հարկի տակ էր համախմբվել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։
Digitec Ցուցահանդեսն ուներ մի շարք բաժիներ ՝ այդ թվում ՏՏ սարքավորումների և համակարգերի, ծրագրային և վեբ լուծումների, կիբեռ անվտանգության, բջջային տեխնոլոգիաների և հավելվածների, դիզայնի և անիմացիայի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլն։ Առաջարկում եմ միասին շրջել տաղավարներով և ծանոթանալ դրանց գործունեությանը։
3/10/2023 • 11 minutes, 9 seconds
Մեքենաս առաջին տունս է, քարե տանս մեջ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում։ Ճակատագիր է․ «Միաց րու թարթիչդ»
Սոնան մեքենա վարել սիրել և սովորել է փոքր տարիքից։ Տան անդամներից ոչ մեկը մեքենա չէր վարում, հայրն էլ մեծ տարիքում է սովորել, այն էլ ոչ Հայաստանում։ Չի հիշում, թե որտեղից է այդ սերն առաջացել, բայց գիտի, որ իր ճակատագիրը հենց այդպես էլ գծվել է՝ լինել նուրբ, գեղեցիկ կին, ով ազատ ժամանակ կնվագի գիթառ, կբզավի բալիկի խնամքով, իսկ աշխատանքը կապված կլինի ավտոմեքենա վարելու հետ։
3/8/2023 • 12 minutes, 47 seconds
«Խոշոր պլան». Սովորի՛ր լինել առաջնորդ
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում են «NextGen» առաջնորդության ակադեմիայի ընդունելություն: Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։
Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և մայրաքաղաք Երևանից։ «NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի 2023 թ. մարտի 18-ին և կտևի մինչև մայիս ամիսը։
Թեմայի մասին խոսել ենք «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի անդամներ Յուրի Մովսեսյանի և Արթուր Ադամյանի հետ։
3/4/2023 • 20 minutes, 6 seconds
Art Ուրբաթ | Էմոցիաները՝ Դիանա Դայանի լուսանկարներում
Հոգեբանությունն ու արվեստը շատ հաճախ կարող են հայտնվել կողք կողքի և լրացնել մեկը մյուսին: Դիանա Դայանը ստեղծել է «Նկարը հազար բառ արժե» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ սև ու սպիտակ լուսանկարները պատմում են մարդկային ամենաթաքուն զգացումների, էմոցիաների և միմիկաների մասին:
3/4/2023 • 6 minutes, 49 seconds
IT շաբաթ․ Մեկնարկել է Թումո ակադեմիա կրթական ծրագիրը
Թումո Երևանում տրվել է Թումո ակադեմիա վեցամսյա կրթական ծրագրի մեկնարկը։ Ակադեմիայի նպատակն է 21 տարեկանը լրացած երիտասարդներին հնարավորություն տալ նոր մասնագիտություն ձեռք բերել։ Ակադեմիան կտրամադրի ուսուցում նորարարական ոլորտներում, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։Ներկայացրելով կրթական ծրագիրը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ այս նախագծի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ կա բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։
Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն։ Կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է մինչև ապրիլի 1-ը academy.tumo.org կայքում լրացնել առցանց հարցաթերթիկը։
3/3/2023 • 3 minutes, 18 seconds
Սայլակը սլանում է թեքահարթակն ի վեր
Սերոբի բազուկը մեջքիս հաստության է, բռունցքը՝ գլխիցս մեծ, գլխիս չափ մատանու նախշը՝ մարդու գանգի տեսքով։ Պիտի խոսեմ հետը, բայց վախենում եմ. սարի չափ այս մարդը որ խոսեց, հողն ու շենքերը դղրդալու են, բայց Սերոբը ցածր է խոսում, կիրթ ու քնքուշ, ձայնագրիչս ձայնը հազիվ է վերցնում։
Սերոբը շատ ուժեղ է և շատ արագ։ Նրա նպատակը տարիներ առաջ ռազմի դաշտում իրեն խոցած ու սայլակին նստեցրած բեկորից ավելի արագ, ուժեղ և դիպուկ դառնալն է։
3/2/2023 • 5 minutes, 59 seconds
Պար հրետակոծության տակ
Ամենաանսպասելի վիճակագրությունը փաստում է, որ պատերազմների ժամանակ ամենաարագ զինվորագրվող խումբը պարողներն են: Վերջին պատերազմի ժամանակ պարզվեց, որ պարող տղաների մոտ 80 տոկոսը ռազմաճակատ է մեկնում պատերազմի առաջին օրերին՝ առանց զինկոմիսարիատից ծանուցում ստանալու։
2/28/2023 • 6 minutes, 29 seconds
Ռադիոզրույց | Արցախը՝ մեր սրտում
Հադրութի Տող գյուղից Հայաստան տեղափոխված Մարգարիտա Գրիգորյանը ոչ միայն զբաղվում է գործարարությամբ, այլև ստեղծել է կին ձեռներեցների համայնք, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է իրականացնում՝ «Արցախը՝ մեր սրտում» խորագրով։ Այսպիսով՝ Արցախի և Հայաստանի տարբեր համայնքների 75 կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով, համեղ ուտեստներով, անուշեղենով, թեյերով և այլ արտադրատեսակներով։
Միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչ, սոցիալական ձեռներեց Մարգարիտա Գրիգորյանը։
2/25/2023 • 15 minutes, 32 seconds
Art Ուրբաթ | Սիրո մեղեդու վարպետ՝ Տիգրան Մանսուրյան
| Կայացել է Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի 76-րդ մրցանակաբաշխությունը
| «Ավատար 2-ը» դարձել է երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմն աշխարհում
| Շառլ Ազնավուրի մասի կենսագրական ֆիլմ կնկարահանվի
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք մշակութային իրադարձություններին
| Թողարկման վերջում` հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մասին
2/25/2023 • 14 minutes, 35 seconds
«Խոշոր պլան». Կյանքը սահմանին
Հնարավորություն տալ սահմանամերձ համայքների ակտիվ, խելացի երիտասարդներին զարգացնել իրենց բնակավայրը. վերջերս հիմնադրված «Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպության նպատակն է: ՀԿ-ն հիմնելու գաղափարը Արսինե Սահակյանինն է, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Էդգար Մարգարյանին: Վերջինիս երազանքն է եղել պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո գնալ և իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելո սահմանամերձ գյուղում։ Որդու կիսատ մնացած երազանքը այժմ մայրն է իրականացնում. նա հիմնել է նաև «Էդգարի տուն» հյուրատունը:
«Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպությունը Սիսիանի ակտիվ երիտասարդներին պատրաստվում է ներգրավել տարբեր ծրագրերում, կիրառել ոչ ֆորմալ կրթական գործիքներ, նրանց ոգևորել և ապրեցնել սահմանամերձ համայքները: Թեմայի մասին զրուցել ենք «Կյանքը Սահմանին» երիտասարդական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Ենոքյանի և հիմնադիր անդամ Արսինե Սահակյանի հետ:
2/22/2023 • 17 minutes, 56 seconds
IT շաբաթ․ DigiCode ծրագրավորման մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր
Պատանիների ալգորիթմական մտածողությունը զարգացնելու, նրանց խաղ խաղացողից խաղ ստեղծողի վերածելու նպատակով արդեն 8–րդ տարին է, ինչ անցկավում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որին կարող են մասնակցել դպրոցականներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Հայտերը ընունվում են մինչև մարտի 25-ը: Մրցույթի ընթացքում ծրագրավորումը իրականացվելու է «Աղվես», «Կրիա» «Փայթըն» և Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել scratch.mit.edu կայքում, վերբեռնել ստեղծած աշխատանքը, նկարել տեսանյութ տվյալ խաղի կամ նախագծի մասին։
2/21/2023 • 3 minutes, 43 seconds
«Խոշոր պլան». Գիրքը՝ մեզ ընկեր
Ժամանակակից աշխարհում, երբ կան բազմաթիվ հետաքրքրություններ, գիրք ընթերցելը շարունակում է կարևոր զբաղմունք մնալ: Փետրվարը «գրքառատ» ամիս է. փետրվարի 14-ին աշխարհը նշեց Գիրք նվիրելու միջազգային օրը, իսկ Հայաստանում մենք ունենք մեր սեփական տոնը: Փետրվարի 19-ին ընդառաջ գիրք հրատարակելու բիզնեսի, ժամանակակից բեսթսելլերների և թարգմանությունների, Winter Fest 2023 փառատոնի մասին զրուցել ենք «Նյումեգ» հրատարակչության Ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանի և «Նյումեգ» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանի հետ:
2/17/2023 • 21 minutes, 26 seconds
Ռադիոզրույց | ԿարդաLove
Գրքի տոնին ընդառաջ՝ ԿարդաLove հարթակը կազմակերպում է գրքի փառատոն, որը բաղկացած է մի շարք միջոցառումներից։ Կազմակերպիչները խոստանում են հագեցած գրական հանդիպումներ, քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, գրքային նորարարություններ և ոչ միայն։
Փառատոնը տեղի կունենա փետրվարի 17–ին և 18–ին՝ ժամը 12։00-21։00։
Փառատոնի մասին Իմ ռադիոյի պատմել է ԿարդաLove հարթակի հիմնադիր Լևոն Ստեփանյանը։
2/16/2023 • 11 minutes, 56 seconds
Բարմենաշուն, դրոնաշուն, դիզեյնարաշուն. ապագայի ամենապահանջված շները
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 30․000 տարի առաջ մեր մոլորակի վրա ապրող միլիոնավոր գայլերից մեկը որոշեց, որ այլևս գայլ լինել չի ուզում։
Խարույկի շուրջ նստած մարդիկ շատ զարմացան։ Նախ, մինչ այդ գայլերին միայն ոհմակով էին տեսել։ Հետո չէին սպսասում, որ գիշատիչ այդ կենդանին պոչիկը խաղացնելով կգա ու կպառկի ոտքերի տակ։
Ի՞նչ կլիներ, եթե աշխարհի այդ առաջին շանը, օրինակ, չիխուախուա ցույց տային: Արդյո՞ք կհասկանար, որ հեռավոր իր շառավիղն է դիմացը։ Մարդը փոխեց շանն ըստ իր կարիքների՝ որսի, պահակության, հովվության։
2/16/2023 • 6 minutes, 41 seconds
Art Ուրբաթ | Ռիհաննան՝ կրկին բեմում
| Ռիհաննան ելույթ է ունեցել Super Bowl Halftime շոուի ժամանակ
| «Ուենսդեյը» դարձել է 2022 թվականի ամենաշատ դիտումներ ունեցող սերիալը
| «Զուլալի» ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին
| "Piaf. The Show” նախագիծը կանցկացվի Հայաստանում
| Դերասան Թոմ Հոլանդը կվերադառնա Սարդ Մարդու դերին
| Հրապարակվել են նոր կադրեր` «Ջոկեր 2» ֆիլմից
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 20-26ը կայանալիք մշակութային իրադարձություններին
| Թողարկման վերջում` Նեմրայի մասին
2/16/2023 • 19 minutes, 18 seconds
Խոշոր պլան. «Հզոր միտքը»՝ մարզերում
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը մարզերում երիտասարդների հետ հանդիպումներ է կազմակերպում, օգնում նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, մոտիվացնում կյանքի կոչել տարբեր գաղափարներ: «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը նաև փորձում է լուծել մարզերից Երևան եկած ուսանողների կեցության խնդիրը և հիմնել է «Ուսանողի տուն» անունը ստացած նախագիծը: Երիտասարդները հարմարավետ միջավայրում բնակվում են, ոչ ֆորմալ կրթական միջոցառումների մասնակցում:
Թեմայի մասին զրուցել ենք «Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Մկրտչյանի հետ:
2/14/2023 • 18 minutes, 59 seconds
«Խոշոր պլան». Մարզերում երիտասարդ ուսուցիչների կարիք կա
Դարձի՛ր մեր համայնքներում փոփոխությունների շարժիչ ուժը. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը երիտասարդ մասնագետներին առաջարկում է դիմել Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին։ Ընտրված մասնակիցները նոր ուստարում կգործուղվեն Հայաստանի և Արցախի մարզեր, կդասավանդեն համայքային դպրոցներում։ Ուսուցիչները գիտելիքներ փոխանցելուց զատ իրենց աշակերտների շրջանում զարգացնում են առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք իրենց համայնքներում և երկրում փոփոխություններ սկսեն:
Ծրագրի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ և ծրագրի շրջանավարտ Մաշա Մանուկյանի հետ։
2/14/2023 • 21 minutes, 53 seconds
Art Ուրբաթ | Բեյոնսեն ռեկորդ է սահմանել
| Փետրվարի 6-ին Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի» 65-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը
| Լեոնարդո Դի Կապրիոն Սթիվեն Քինգի վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանի
| Ամերիկացի դերասան Մեթյու Մակքոնահին Netflix-ի անիմացիոն սերիալում կհնչյունավորի երաժիշտ Էլվիս Փրեսլիին
| Նարինե Աբգարյանի «Մանյունյա» ստեղծագործության մոտիվներով եռաչափ անիմացիոն սերիալ կնկարահանվի
| «Սև Հովազ. Ընդմիշտ Վականդան» դարձել է Marvel-ի ամենաշ ատ դիտումներ ունեցող ֆիլմը` Disney +ում
| Հրապարակվել է Հայկոյի «Կյանքով» ստեղծագործությունը
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 13-19ը կայանալիք մշակութային իրադարձություններին
| Թողարկման վերջում ` փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մասին
2/10/2023 • 15 minutes, 47 seconds
IT շաբաթ․ Մարտի 10–ից 12–ը տեղի կունենա ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2022
Մարտի 10-ից 12-ը Երևանում մեկ հարկի տակ կհամախմբվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մարզահամերգային համալիրում կանցկացնի DigiTec 2022 ցուցահանդեսն ու Digitec Summit միջազգային համաժողովը՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» խորագրի ներքո։ Նորարարական լուծումներով կներկայանա 120 տեղական և արտասահմանյան ընկերություն։ Ցուցահանդեսը կունենա ՏՏ սարքավորումների և համակարգերի, ծրագրային և վեբ լուծումների, կիբեռ անվտանգության, բջջային տեխնոլոգիաների և հավելվածների, դիզայնի և անիմացիայի, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցման և մի շարք այլ բաժիններ։
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգով։
2/10/2023 • 5 minutes, 24 seconds
Ի՞նչ է, ո՞վ է ․ գրաֆիկ դիզայն
Այս թողարկման թեման նույնպես մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։ Գրաֆիկ դիզայնի առանձնահատկությունների, տեսակների, ինչպես նաեւ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ հմտությունների մասին պատմում է թվային արտիստ Մայք Գաբոյանը։
2/9/2023 • 5 minutes, 16 seconds
Ի՞նչ է, Ո՞վ է․ ծրագրավորող
Չնայած այն բանին, որ ծրագրավորումը համարվում է մեր օրերի ամենապահանջնված եւ եկամտաբեր մասնագիտություններից մեկը, ոչ բոլորն էլ պատկերացնում, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս աշխատանքը կամ ի՞նչ տեսակներ ունի։ Ծրագրավորողների, նրանց աշխատանքի բարդությունների ու դրանց շուրջ միֆերի մասին մի քանի հարց ենք ուղղել հենց ծրագրավորողի։
2/9/2023 • 5 minutes, 30 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ սթրիթ ռեյսինգ
Մենք նրանց տեսել ենք ֆիլմերում, տեսահոլովակներում, փոքր ժամանակ երբեմն մեզ էլ նրանցից մեկն ենք պատկերացրել ՝ մեքենայով ինչ որ տեղ գնալիս։ Բայց նրանք ապրում են նաեւ «ֆորսաժ» ֆիլմից դուրս, այդ թվում՝ Հայաստանում։ Սթրիթ ռեյսեր Մհեր Հայրապետյանը պատմում է էքստրիմի սիրահար վարորդների ու Հայաստանում նրանց գործունեության մասին։
2/9/2023 • 5 minutes, 5 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ անիմե
Թողարկումը ժամանակակից ճապոնական մշակույթի ամենահայտնի ու սիրված ճյուղերից մեկի՝ անիմեի մասին է։ Ինչպե՞ս է անիմացիայի այս տարբերակը այսքան տարածվել աշխարհում, ու ինչու՞մ է կայանում դրա առանձնահատկությունը, որը շարժում է թե փոքրերի, թե մեծահասակների հետաքրքրությունը։
2/9/2023 • 4 minutes, 28 seconds
Ի՞նչ է, Ո՞վ է․ ատելության խոսք
Ցավոք, ոչ բոլոր նոր բառերն ու արտահայտություններն է հաճելի սովորելը։ Դրանցից շատերի նշանակությունը կապ ունի 21-րդ դարի վատագույն կողմերի հետ։ Սակայն դրանք նույնպես պետք է ճանաչել, դրանց դեմ պայքարել կարողանալու համար։ Այս երեւույթներից մեկը ատելության խոսքն է։
2/9/2023 • 5 minutes, 27 seconds
Ի՞նչ է, Ո՞վ է․ Make up պարագաներ
Ինչպես դիմահարդարումն է արդեն երկար ժամանակ դուրս եկել պարզապես առօրյա՝ սովորական դարձած գործողության շրջանակից ու վերածվել արվեստի նոր ու հետաքրքիր ճյուղի, այնպես էլ դրա համար օգտագործվող պարագաներն են շատացել՝ մի քանի անհրաժեշտ առարկայից դառնալով մեծ «արսենալ», որտեղ դժվար է մտապահել յուրաքանչյուր իրի անունը։ Այս թողարկմանը Just Girls խանութի աղջիկները մեզ օգնում են հենց այդ հարցում․ սովորում ենք տարբեր make up պարագաների անուններն ու դրանց օգտագործման ձեւերը։
2/9/2023 • 5 minutes, 13 seconds
Թվային բանտարկյալը
Արդեն երկու տարի է, ինչ ֆեյսբուքն արգելափակում է Մոնթեին: Երկու տարի է, ինչ ազգովի փորձում ենք հասկանալ՝ ով կարող է լուծել այս խնդիրը:
16 երկների տարբեր մաս նագիտությունների ու նախասիրությունների տեր 19 կանայք և տղամարդիկ Ֆեյսբուքի վերահսկող խորհուրդն են: Այնպես չէ, որ արգելափակողները նրանք են, բայց առանց նրանց հետ լեզու գտնելու Մոնթեն ցանց չի վերադառնա:
2/7/2023 • 6 minutes, 56 seconds
Art Ուրբաթ | Հայաստանը «Եվրատեսիլ 2023-ում» կներկայացնի Բրյունետը
| Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը
| Դերասանուհիներ Ջուլիա Ռոբերտսն ու Ջենիֆեր Էնիսթոնը միասին կնկարահանվեն կատակերգությունում
| Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Բեյոնսեի մոմե արձանը
| «Մայքլ» ֆիլմում Ջեքսոնին կմարմնավորի երաժշտի եղբորորդին՝ 26-ամյա Ջաաֆար Ջեքսոնը
| Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ,,Farewell Yellow Brick Road Tour,,-ը դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր շրջագայությունը
| Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 4-12-ը կայանալիք մշակութային իրադարձություններին
| Թողարկման վերջում` հայ երգահան ու երաժիշտ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանի մասին
2/3/2023 • 17 minutes, 14 seconds
IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է 7 լաբորատորիա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց դարձնելու նպատակով Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում օրերս բացվել է տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիա։ Ծրագիրն իրականացնելու համար համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ, որը տեխնիկական բարձր պարամետրերով 200 համակարգիչ է նվիրել։Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի և քոլեջի ուսանողները։ Այս լաբորատորիաներում ուսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը։
2/3/2023 • 3 minutes, 21 seconds
Art Ուրբաթ | Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի
| Դերասան Ուիլ Սմիթը կմարմնավորի Ջինին` «Ալլադինի» սիքվելլում
| «Շիկահերը», «Պինոկիո» և «Մորբինուս» ֆիլմերը` «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդներ
| 4 տարվա դադարից հետո երգչուհի Բեյոնսեն ելույթ է ունեցել բեմում
| «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին
| Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի
| Թողարկման վերջում` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Էդիտ Պիաֆի մասին
1/27/2023 • 15 minutes, 20 seconds
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիաներն ընդլայնում են աշխարհագրությունը
Արմաթ ճարտարագիտական աշխատանոցներն այս տարի կընդլայնեն իրենց սահմաններն ու համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ պատրաստվում են 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 այլ պետությունում։ Փետրվարին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ և այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, կլինեն նաև հանդիպումներ տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Մարտ ամսին էլ պատվիրակությունը կմեկնի Գլենդել՝ Արմաթ աշխատանոցի բացմանը մասնկացելու համար։
1/27/2023 • 5 minutes, 38 seconds
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը
Հայաստանի 10 դպրոցի աշակերտներ կկարողանան ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ մշակել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։
Այս տարվա սեպտեմբերից ընտրված դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները խորապես կուսումնասիրեն արհեստական բանականության թեման, ինչը կօգնի նաև հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Թեմա յի մասին զրուցել են FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի հետ։
1/27/2023 • 21 minutes, 10 seconds
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը
Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։
Հնարավորություն է տրվում գործազուրկ կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և հետագայում ընդունվել աշխատանքի։ Ծրագրի մասին զրուցել ենք «Սովորիր օնլայն» կենտրոնի տնօրեն Հայկ Հովակիմյանի հետ։
1/27/2023 • 18 minutes, 2 seconds
Art Ուրբաթ | Մայլի Սայրուսը թողարկել է ''Flowers'' սինգլը
| Հրապարակվել են Էմի Ուայնհաուսի մասին պատմող ֆիլմի առաջին կադրերը
| Մայլի Սայրուսը թողարկել է ''Flowers'' սինգլը
| Կկայանա «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի շվեդական պաշտոնական պրեմիերան
| Թեյլոր Սվիֆթի ,,Anti-hero“ երգը երկու ամիս շարունակ գլխավորում է Billboard Hot 100 ցուցակը
| Շակիրայի նոր երգը, թողարկումից հետո` մեկ օրվա ընթացքում, գրանցել է ավելի քան 63մլն դիտում
| Նեմրա ռոք-խումբը նոր երգ է թողարկել
| Թողարկման վերջում` հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի մասին
1/20/2023 • 14 minutes, 59 seconds
«Խոշոր պլան». ԱԺ-ում պրակտիկա անցնելու և աշխատելու հնարավորություն՝ երիտասարդների համար
Միջազգային հարաբերություների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) և Ազգային ժողովը բակալավրի աստիճան ունեցող երիտասարդներին առաջարկում ենք մասնակցել խորհրդարանական պրակտիկայի ծրագրին։ Ընտրված 20 պրակտիկանտները կաշխատեն ԱԺ պատգամավորների, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի վարչությունների հետ։
Պրակտիկայի ծրագիրը մեկնարկելու է Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանում։ Ծրագրի տասը ամիսների ընթացքում պրակտիկանտները մոտիկից կծանոթանան օրենսդրական գործընթացներին, քաղաքացիների հետ աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը և կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործընթացներին՝ անմիջապես աշխատելով խորհրդարանականների և ԱԺ աշխատակազմի հետ։ Հայտադիմումներն ընդունվում են մինչև հունվարի 22-ը։
1/19/2023 • 22 minutes, 24 seconds
«Խոշոր պլան». ԵՊՀ-ում STEM դպրոց է բացվելու
Այս տարվա սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը կբացի իր առաջին STEM դպրոցը: Ավագ դպրոցը կընդունի 10-րդ և 11-րդ դասարանների երեք խումբ: Բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոցում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել են հեղինակային ծրագրեր:
Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանի հետ և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանի հետ:
1/17/2023 • 22 minutes, 43 seconds
Art Ուրբաթ | «Տիտանիկ»-ը վերադառնում է կինոթատրոններ
| Կայացավ «Ոսկե գլոբուս 2023»-ը
| Bad Bunny-ին, Black Pink-ը և Frank Ocean-ը կգլխավորեն Coachella 22-րդ երաժշտական փառատոնը
| Արքայազն Հարիի «Պահեստայինը» հուշագրությունը դարձել է բրիտանական պատմության ամենավաճառվող ոչ գեղարվեստական գիրքը
| «Տիտանիկ»-ը փետրվարի 10-ից վերադառնում է կինոթատրոններ` ֆիլմի 25-ամյա հոբելյանին ընդառաջ
| Սերգեյ Փարաջանովի թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով
| Թողարկման վերջում ` կանադացի երգիչ The Weeknd-ի մասին
1/13/2023 • 15 minutes, 24 seconds
IT շաբաթ․Չորս տեխնոհսկաներ՝ մեկ գրքում
4 ազդեցիկ հսկաների մասին պատմող Ամերիկ ացի բիզնես-պրոֆեսոր և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյի «Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ը ներկայացրել է հայերեն։ Ըստ հեղինակի՝ Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Սքոթ Գալուեյի թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գերակայությունն ամրապնդելու գործիքներն ու այն հնարքները, թե ինչպես են կառուցում այսպիսի տեխնոկայսրություններ։
«Մեծ Քառյակը» Newmag-ի և Digitain Armenia-ի համատեղ SMART մատենաշարի 2-րդ գիրքն է: 2023-ին ևս երեք գիրք թարգմանվելու և հրատարակվելու է:
1/12/2023 • 3 minutes, 52 seconds
«Խոշոր պլան». 10 եղանակ աջակցելու հայ արվեստին
Creative Armenia-ն նախաձեռնել է «10 եղանակ աջակցելու հայ արվեստին» դրամահավաք-արշավը. նպատակն է օգնել արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործող հայ արվեստագետներին։ Նրանց տրվում են հնարավորությունների, գործիքների և հմտությունների այնպիսի բազմազանություն, ինչպիսիք են ուղղորդումը, մենթորությունը, կապերը, անհատական բրենդինգը, կայքերը և ավելին։
Creative Armenia հիմնադրամի գործունեության և այս դրամահավաքի մասին զրուցում են ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանի հետ։
1/8/2023 • 17 minutes, 35 seconds
«Խոշոր պլան». Ակտիվ ուսումնառության դերը դպրոցում
Բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում բարձրացնելու նպատակով անցկացվում է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը։ Դրա շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը: «ԳիտՍԵՐունդ»-ը կարևորում է դպրոցներում ակտիվ ուսումնառության դերը։ Ծրագիրն իրականցնում է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։
Թեմայի մասին զրուցում ենք «ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր հետազոտող Արթուր Խալաթյանի և Մասիսի համար 5 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նելլի Ասոյանի հետ։
1/8/2023 • 25 minutes
Art Ուրբաթ | Մայլի Սայրուսը նոր երգ կթողարկի
| Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր երգ կթողարկի
| Հարի Փոթերի մասին ֆիլմերը` նոր դերասանական կազմով
| The Weeknd-ի ,,Blinding Lights"-ն առաջ է անցել Էդ Շիրանի ,,Shape of you" հիթից
| «Էմիլին Փարիզում» սերիալից հայտնի Լյուսիեն Լավիսկոնտը հայտնվել է Ջեյմս Բոնդին մարմնավորելու թեկնածուների շարքում
| Թեյլոր Սվիֆթի ,,Midnights"-ը ռեկորդ է սահմանել
| Թողարկման վերջում` ամերիկացի դերասան Ալ Պաչինոյի մասին
1/6/2023 • 14 minutes, 55 seconds
Sport Ուրբաթ | Պելե
«Եթե առաջինն ես, լավագույնն ես, երբ երկրորդն ես՝ ոչինչ ես». ահա այս կարգախոսը օգնեց Պելեին փոքրիկ քաղաքի տղայից դառնալ ֆուտբոլի արքա։
12/30/2022 • 2 minutes, 22 seconds
IT շաբաթ․ 2022թվականի ՏՏ ոլորտի ամփոփում
IT շաբաթն ամփոփում է անցած 2022թվականի ՏՏ ոլորտի ամենամասշտաբային և հետաքրիքր միջոցառումները։
12/29/2022 • 9 minutes, 54 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում
Ամենակախարդական ու եթերային մասնագիտություններից մեկի մասին ենք պատմում այս թողարմանը։ Հնչյունավորող Արեն Ավետիսյանը պատմում է հնչյունավորման տարբեր տեսակների, առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։
12/24/2022 • 5 minutes, 28 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ կինոտերմիններ
Թիզեր, թրեյլեր, սփին օֆֆ, փրիքվել, սիքվել․․․ ու նման բազմաթիվ այլ բառեր, որոնցից գլուխ հանելը կարծես թե պարտադիր է դարձել կինոաշխարհի նորություններին հետեւելու համար։ Այս թողարկմանը կինոման, կինոլրագրող Նորայր Նազարյանին խնդրել ենք բացատրել դրանից մի քանիսի նշանակությունը։
12/24/2022 • 5 minutes, 5 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ իմպրեսիոնիզմ
Ի՞նչ է, ո՞վ է -ի շրջանակում որոշել ենք ձեզ ծանոթացնել նաեւ արվեստի տարբեր ուղղությունների, գրական ժանրերի ու մշակութային տերմինների հետ։ Առաջինը՝ իմպրեսիոնիզմն է, պատմում է արվեստաբան, դասախոս Օսյա Քարամյանը։
12/24/2022 • 5 minutes, 1 second
Ի՞նչ է , Ո՞վ է․ Stand Up
Նրանք խոսում են այն ամենի մասին, ինչ մենք շատ հաճախ կամ չենք նկատում, կամ էլ չենք բարձրաձայնում։ Սոցիալական խնդիրներից մինչեւ անձնական պատմություններ, դժգոհություններ ու նույնիսկ խորհուրդներ․ սթենդ ափ-ում հնարավոր է ամեն ինչ։ Մեր օրերում հումորի ամենատարածված ձեւերից մեկի մասին պատմում է սթենդ ափ արտիստ Ժնեպրը։
12/24/2022 • 5 minutes, 2 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ վլոգինգ
21-երորդ դարի ամենաերիտասարդական ու նորարարական մասնագիտություններից մեկը վլոգինգ է։ Սոցիալական ցանցերում ՝ սեփական վիդեոները պարզապես հաճույքի համար տեղադրելուց մինչեւ դրանով գումար աշխատելը երբեմն մի քանի ամիս է բաժանում։ Իսկ ինչ է վլոգինգն իրականում, պատմում է Հայաստանի ամենաառաջին վլոգերներից մեկը՝ Կոլյա Հայրապետյանը։
12/24/2022 • 3 minutes, 16 seconds
Sport Ուրբաթ | Ուսեին Բոլտ
1․ Ռեփեր Դրեյքը 1 մլն դոլար խաղադրույք էր արել ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի օգտին, բայց պարտվել է
2․ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա
3․ Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի արձանը կանգնեցվել է իր հայրենի քաղաքում
4․ Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է Instagram-ի պատմության ամենաշատ հավանումների ռեկորդը
Թողարկման վերջում՝ կայծակնային արագություն ունեցող Ուսեին Բոլտի մասին
12/23/2022 • 5 minutes, 1 second
Art Ուրբաթ | «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան
| «Պտտահողմ» ֆիլմը կունենա շարունակություն
| Դեկտեմբերի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ֆողմիդաբլը Ազնավուր» երաժշտական ներկայացումը
| «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան
| «Երկաթե մարդը», «Երբ Հարին հանդիպեց Սալիին» ֆիլմերն ու «Ջրահարս» մուլտֆիլմը ճանաչվել են ԱՄՆ ազգային հարստություն
| Թողարկման վերջում` սուրբծննդյան խորհրդանիշ համարվող կինոնկարի` «Տանը մենակ»-ի մասին
12/23/2022 • 10 minutes, 21 seconds
IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»
«Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի կարևորելով նաև միջոլորտային փոխգործակցությունը։
Շաբթվա շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան։ Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարներ մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:
12/22/2022 • 2 minutes, 25 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում
Ամենահետաքրքիր ու «կախարդական» մասնագիտություններից մեկը հնչյունավորողի աշխատանքն է, բայց քչերն են պատկերացնում, թե այն հատկապես ինչ է իրենից ներկայացնում, ինչ տեսակներ ու առանձնահատկություններ ունի։ Այս ամենի մասին պատմում է հնչյունավորող Արեն Ավետիսյանը։
12/20/2022 • 5 minutes, 28 seconds
«Խոշոր պլան». Կանաչ համայքներ
Երևանում կայացել է «Կանաչ համայնքներ» համաժողովը, որի ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերել բնապահպանության և դրամաշնորհային ծրագրերի կազմման վերաբերյալ : 2 թիմ հաղթել է և ստացել բնապահպանական միկրոնախագծերի ֆինանսավորում: Ծրագրի կազմակերպիչը գերմանական «Մարդկային տիեզերական երկիր» (Mensch Raum Land eV) ասոցիացիան է: Հայաստանում գործընկեր կազմակերպությունը Համաշխարհային անկախ երիտաարդական միավորում ՀԿ-ն է, որը 2000 թվականից իրականացնում է կրթական ծրագրեր մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում:
Թեմայի մասին զրուցել ենք «Կանաչ համայնքներ» ծրագրի հայաստանյան կոորդինատոր Նարեկ Ադամյանի և դրամաշնորհի հաղթող Գայանե Գրիգորյանի հետ, որը պատրաստվում է հայրնեի Ցամաքասար գյուղում երիտասարդների հետ աղբամաններ պատրաստել:
12/20/2022 • 15 minutes, 56 seconds
Art Ուրբաթ | Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը
| Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո» մուլտֆիլմը գլխավորել է Netflix-ի թոփ ֆիլմերի համաշխարհաին ցանկը
| Ամերիկյան «Ոսկե գլոբուսը» հրապարակել է 80-րդ եթերաշրջանի նոմինանտների անունները
| Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը՝ դերասան Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ
| Թողարկման վերջում ` ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմի` Red-ի մասին
12/15/2022 • 11 minutes, 46 seconds
«Խոշոր պլան». Աշխատանքի հնարավորություն պատերազմի մասնակիցների համար
Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝
շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում,
գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ,
շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։
Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ Աշխատանքի և բաղվածության վարչության Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի հետ:
12/15/2022 • 17 minutes, 29 seconds
Ռադիոզրույց | Արագածավանը՝ ազգային մշակույթի ու ավանդույթների կենտրոն
Յուրաքանչյուր տարվա նոյմեբերի վերջին հանգստյան օրերին Արագածավան համայնքում անցկացվում է «Տնավարի» միջոցառումը։ Այն նախաձեռնել են արագածավանցի մի խումբ երիտասարդներ՝ նպատակ ունենալով մեկ գաղափարի շուրջ համախմբել մարզեցիներին՝ ազգային երգ ու պարի, կերակուրների, խաղերի և ծեսերի միջոցով ծանոթացնել հայկական ավանդական մշակույթին։
«Տնավարի 2» միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում է «Գիվինգս» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Տաթև Սահակյանը։
12/13/2022 • 9 minutes, 56 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ Սթրիթ արտ
Շատերի համար սա արվեստի սիրելի ճյուղ է , առավել պահպանողականներն այն դեռեւս համարում են վանդալիզմ։ Գրաֆիթին ու Սթրիթ արտ արվեստի թերեւս ամենանոր ճյուղերից են, բայց միաժամանակ՝ ամենաքննարկվածները։ Ուղղության, դրա ձեւերի ու սահմանների մասին պատմում է արտիստ Արեւ Առաքելյանը։
12/10/2022 • 5 minutes, 17 seconds
Sport Ուրբաթ | Յուրի Վարդանյան
| Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն վարակվել է կորոնավիրուսով
| «Ինտերը» Մալթայում կայացած ընկերական խաղում հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ
| Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը Մարոկկոյի հավաքականն առաջին անգամ դուրս է եկել քառորդ եզրափակիչ փուլ
| Թողարկման վերջում՝ ծանրամարտի Համաշխարհային 43 ռեկորդակիր Յուրի Վարդանյանի մասին
12/9/2022 • 4 minutes, 41 seconds
Art Ուրբաթ | Լանա Դել Ռեյը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին
| «Չորեքշաբթի» սերիալը դարձել է Netflix-ի բոլոր ժամանակների երրորդ ամենադիտվող անգլալեզու շոուն
| Երգչուհի Լանա Դել Ռեյը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին
| 16 տարի անց կթողարկվի «Արձակուրդ փոխանակումով» ֆիլմի շարունակությունը
| Մադոննան աճուրդի է հանել MTV Video Music Awards մրցանակը
| Թողարկման վերջում` ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ Անջելինա Ջոլիի մասին
12/9/2022 • 14 minutes, 20 seconds
Ռադիոզրույց | Տոնական նվերներ՝ հայ արտադրողներից
2020 թվականի համավարակի օրերին, երբ ռիսկ կար, որ շատ մարդիկ կկորցնեն իրենց աշխատաքը, ստեղծվեց «Հոմմեյդ» հարթակը։ Այն հարավորություն է տալիս հայ վարպետներին իրենց ձեռագործ աշխատանքներն անվճար ներկայացելու և վաճառելու։
Սոցիալական նախաձեռնության մասին Իմ ռադիոյին պատմում է «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գևորգյանը։
12/8/2022 • 12 minutes, 43 seconds
Art Ուրբաթ | Արթուր Գրիգորյան
Նրա մեղեդին ծնվում էր ակնթարթի մեջ, բայց ապրում հավերժ․ նա հաճախ լռում էր, բայց ուժ տալիս սերունդներին՝ դառնալով ամուր հենարան: Վերևում ի ր ամենամտերիմ ընկերը` Աստված, որոշեց` պիտի դաշնամուրի առաջ ստեղծի իր մեղեդին:
Անձնագրում` Արտաշես, բայց մեզ համար հավերժ ` Արթուր Գրիգորյան։
12/2/2022 • 16 minutes, 4 seconds
Sport Ուրբաթ | Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին
| Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը 36 տարում առաջին անգամ հաղթահարեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը
| Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին
| Այսօր Հովհաննես Բաչկովը հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում
| Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատարներ ՄիքայելՄիքայելյանը եւ Կատյա Գալստյանը կմասնակցեն Աշխարհի գավաթիառաջնության
| Թողարկման վերջում` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին
12/2/2022 • 5 minutes, 34 seconds
Ի՞նչ է, ո՞վ է․ բիթբոքս
Կան մարդիկ, ում համար երաժշտություն ստեղծելու համար գործիքներ պետք չեն․ բավական են շուրթերն ու կոկորդը։ Այս էպիզոդում պարզում ենք, թե ինչ է բիթբոքսն ու ինչպես է այն ստեղծվել։
12/2/2022 • 4 minutes, 58 seconds
IT շաբաթ․ Հայ պատանիները կարող են դիել Rise ծրագրին
Առաջին անգամ հայ պատանիները հնարավորություն ունեն մասնակցել Rise համաշխարհային ծրագրին։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է Rise Global Challenge–ի դիմումների մեկնարկը, որին կարող են դիմել 15–ից 17 տարեկան պատանիները։ Ծրագրին մասնակցելու համար պետք է լինել ստեղծագործ, իրագործել նախագիծը, որը կլուծի որևէ խնդիր։ 1 միլիարդ դոլար բյուջեով Rise ծրագիրը աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողների:
Իր ստեղծման օրվանից Rise-ն իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակից 170-պետությունից և ընտրել է 200 հաղթողի։
Առցանց հայտերը բաց են risefortheworld.org կայքում և հասանելի մինչև 2023 թվականի հունվարի 25-ը:
12/1/2022 • 3 minutes, 10 seconds
Ռադիոզրույց | Ակտիվ կյանք՝ թեթև անվասայլակով
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր երկում հաշվառված է 3000-ից ավել հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամ։ Ակտիվ թեթև անվասայլակներ չունենալու պատճառով, նրանց մեծ մասն այսօր հնարավորություն չունի օգտվելու ակտիվ կյանքից, սպորտային և ժամանցային բազմաթիվ միջոցառումներից։
Ռոմանը լինելով համայնքի անդամ և զգալով տվյալ անվասայլակների անհասանելիության պատճառով առաջացած բոլոր անհարմարությունները՝ Հայաստանում որոշեց ստեղծել այնպիսի անվասայլակներ, որոնք հնարավորություն կտան համայնքի մյուս անդամներին ակտիվ և ինքնաբավ կյանք ունենալ:
Նախագծի մասին Իմ ռադիոյի պատում են նախագծի հեղինակՌոման Եղիազարյանը և նախագծի հանրային կապերի թիմի ղեկավար Նարեկ Թամազյանը:
11/29/2022 • 11 minutes, 44 seconds
Ռադիոզրույց | Դարձիր մասնիկը մեծ փոփոխության
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է համայնքային զարգացաման հերթական միջոցառումը։ Նոյեմբերի 27ին Բերդ քաղաքում հավաքվելու են մարզեցի շուրջ 200 երիտասարդներ, որոնց գլխավոր նպատակը հենց գյուղը, համայնքն ու մարզը ուժեղացնելն ու ավելի գրավիչ դարձնելն է։
Նախագծի մասին Իմ ռադիոյին պատմում են հասարակական կազմակերպության համակարգման թիմի անդամ Նինա Շահմուրադյանը և «Ուսաողի տուն» նախագծի համակարգման թիմի անդամ Ստելլա Ավետիքյանը:
11/26/2022 • 14 minutes, 19 seconds
Այսօր | Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է. Մոնթե Մելքոնյան
Նոյեմբերի 25ին ծնվել է Մոնթե Մելքոնյանը:
11/25/2022 • 5 minutes, 19 seconds
Art Ուրբաթ | Էմինեմը` Մարվելի կոմիքսի շապիկին
| Ռեփեր Էմինեմը հայտնվել է Մարվելի նոր կոմիքսի շապիկին
| Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեծ հաղթանակ է տարել մրցանակաբաշխության ընթացքում. արժանացել է 6 մրցանակի
| Սթիվեն Սփիլբերգը Բեռլինի կինոփառատոնում կստանա «Ոսկե արջ» մրցանակը
| Թողարկման վերջում` երաժշտության լեգենդար աղջիկների խմբի` Destiny’s Child-ի մասին
11/25/2022 • 12 minutes, 59 seconds
IT շաբաթ․ Հայկական առաջին «ArmSat-1» արբանյակը պատրաստ է շահագործման
Անցած 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգավորման աշխատանքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց,որ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Հայաստանում կստեղծվի կառավարման կենտրոնը, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Այժմ կենտրոնի կառուցման աշխատանքներ են ընթանում, սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է ։
11/24/2022 • 4 minutes, 47 seconds
Ռադիոզրույց | Արևային Հաղորտի
Ժամանակակից աշխարհում տաք ջուր ունենալը սովորական, հասանելի բան է, բայց փաստորեն դա կարող է լինել երազանք։ Արցախի Հաղորտի գյուղն,օրինակ, գազաֆիկացված չէ, գյուղացիներն այլընտրանք չունենալով՝ ջուր տաքացնելու համար կամ փայտ են վառում կամ օգտագործում էլեկտրաէներգիա, ինչը լուրջ ֆինանսական բեռ է։
Հաղորտին արևային ջրատաքացուցիչներով ապահովելու համար ստեղծվել է «Արևային Հաղորտի» նախագիծը, որի մասին Իմ ռադիոյին պատում է ռեԱրմենիա հարթակի նախագծերի կառավարող Կարապետ Թոմիկյանը։
11/24/2022 • 12 minutes, 21 seconds
Sport Ուրբաթ | Մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը
| Ֆուտբոլի Հայաստանի ա զգային հավաքականը ընկերական խաղում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ և գրանցվեց մարտական ոչ-ոքի հաշիվ
| Դիեգո Մարադոնայի գնդակը վաճառվել է 2,4 միլիոն դոլարով
| Ջոն Կարյուն դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման
| Լեո Մեսսին մարզվել է հատուկ ԱԱ-ում հանդես գալու համար Adidas-ի պատրաստած ոսկե խաղակոշիկներով
| Թողարկման վերջում` ակնարկ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասին
11/18/2022 • 5 minutes, 4 seconds
Art Ուրբաթ | Գույնի ու լույսի վարպետ՝ Մինաս Ավետիսյան
| Երգչուհի Քրիստինա Ագիլերայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի
| Նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա Արխիվային ֆիլմերի մոսկովյան միջազգային կինոփառատոնը
| Երգչուհի Ռիհաննան թողարկել է նոր ,,Born Again” սինգլը
| Թողարկման վերջում` հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի մասին
11/18/2022 • 12 minutes, 3 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդների դերը՝ կոնֆլիկտների հաղթահարման գործում
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան անցկացրել է «Մեդիացիան՝ որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» 10-րդ աշնանային դպրոցը, որի շրջանավարտներն ուսումնասիրել են կոնֆլիկտի տեսակները, հիմքերն ու առանձնահատկությունները, բանակցութուններին ներկայանալու տեխնիկաները, քաղաքական ժեստիկուլացիան ու ճարտասանական հմտությունները:
Ոլորտի մասնագետների հետ ինտերակտիվ դասընթացներն ուղեկցվել են սիմուլյացիոն խաղերով՝ ուսանողներին հնարավորություն տալով ստացած գիտելիքն ու հմտություններն կիրառել գործնականում։
Կոնֆլիկտների հաղթահարման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման մասին զրուցել ենք աշնանային դպրոցի շրջանավարտներ Նարա Շաբոյանի և Վահագն Սարգսյանի հետ:
11/17/2022 • 15 minutes, 55 seconds
IT շաբաթ․ Հայաստանում բացվել է «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիան
Օրերս Հայաստանի եվրոպական համալսարանում բացվել է «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ ուսանողներ տեսական գիտելիքները կարող են կիրառել գործանական հետազոտություններում և արդյուքնն առաջարկել տեղական և միջազգային ընկերություններին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ գործնական լաբորատոր պարապմունքներն մեծ նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումները գործում: «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կօգնեն, որ ուսանողերի տնտեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լաբորատորիայի բոլոր սարքրերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին, ունեն կենսական նշանակություն, ուսանողերը կարող են իրականցնել հետազատություններ եվրոպական տարբեր կենտորների հետ։
11/17/2022 • 3 minutes, 19 seconds
Ռադիոզրույց | Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը։ Նկարչի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում վարպետի թողած հարուստ ժառանգությունը:
Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները: Ցուցահանդեսի մասին Իմ ռադիոյին պատմում է համադրող Հայկուհի Սահակյանը։
11/15/2022 • 13 minutes, 24 seconds
Այսօր | Ով գեթ մեկ անգամ լրջորեն հիվանդացել է թատրոնով, նա արդեն անբուժելի է․ Հրաչյա Ղափլանյան
Թատերական գործի մեծ կազմակերպիչ ու անմնացորդ նվիրյալ Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923 թվականի նոյեմնբերի 14ին՝ Լոռու մարզի Գարգառ գյուղում:
11/14/2022 • 2 minutes, 31 seconds
«Խոշոր պլան». Հայաստանում անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը
Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ջանքերով։ Շաբաթվա շրջանակում մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ կարող են անցկացնել բոլոր կրթական հաստատություններ ը։ Լույս է տեսել «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը, որը բաց է բոլորի համար։ Այն 10 դասերի միջոցով օգնում է ճանաչել, ստուգել ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից: Մեդիագրագիտության շաբաթվա հեշթեգներն են ՝#եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022։
Թեմայի մասին զրուցել ենք media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։
11/12/2022 • 18 minutes, 46 seconds
Art Ուրբաթ | Զեմֆիրա՝ ռուսական ռոքի դիվա
| «Ավատար» ֆիլմաշարը կկրճատվի, եթե երկրորդ և երրորդ մասերը ձախողվեն
| Disney ընկերությունը հրապարակել է «Կենդանապոլիս» սերիալը
| Ռոզա Լինի “Snap” սինգլը ստացել է պլատինե երգի կարգավիճակ
| Առաջին անգամ Հայաստանում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի համերգը
| Հրապարակվել են նոր կադրեր «Բաբելոն» ֆիլմից
| Թողարկման վերջում` երիտասարդական ռոք մշակույթի ծննդյան խորհրդանիշ, ռուս երգչուհի և երաժիշտ Զեմֆիրայի մասին
11/11/2022 • 12 minutes, 16 seconds
Sport Ուրբաթ | Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն
| Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկները ցույց տվեցին իրենց ողջ ուժը
| Այսօր մեկնարկում է սամբոյի Աշխարհի առաջնությունը
| Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը
| Թողարկման վերջում` ակնարկ աթլետ Մուհամեդ Ֆարահի մասին
11/11/2022 • 5 minutes, 20 seconds
Ռադիոզրույց | Գիտելիքի դպրոց՝ երազանք, որն արդեն իրականություն է
Երևանի պետական համալսարանի միաժամանակ երկու՝ Փիլիսոփայության ու հոգեբանության և Իրավագիտության ֆակուլտետների շրջանավարտ, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն ամենակտիվ համալսարանականներից էր։ Համալսարանը Գևորգի 2-րդ տունն էր, նա ուներ մի շարք մտքեր ու ծրագրեր համալսարանի և առհասարակ կրթության ոլորտի հետ կապված, որոնք ցանկանում էր մոտ ապագայում իրականություն դարձնել, սակայն 44-օրյա պատերազմն ամեն բան կիսատ թողեց։
Շատ կարճ ժամանակ անց Գևորգի ծրագրերից մեկը՝ Գիտելիքի դպրոցը, արդեն իրականություն է։
11/10/2022 • 16 minutes, 8 seconds
Ռադիոզրույց | «ռեԱրմենիան» մեկ տարեկան է
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակն ամփոփեց գործունեության մեկ ամյակը։ Հարթակ, որի նպատակն է արձագանքել հետպատերազմական Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներին։
ռեԱրմենիա 2.0 միջոցառումն էլ դարձավ լավագույն հնարավորություն հարթակի 18 նախագծերը ներկայացնելու համար։ Անակընկալներ ևս կան՝ «ռեԱրմենիան» ներկայացրել է իր երեք նոր պրոդուկտները։ Հարթակի գործունեության, նախագծերի և ընտրության ընթացակարգերի մասին Իմ ռադիոյին պատմում են «ռեԱրմենիա» հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանը և «ռեԱրմենիա» հարթակի նախագծերի համակարգող Մայա Շահումյանը։
11/9/2022 • 20 minutes, 30 seconds
Խոշոր պլան. Դարձի՛ր «Թվային քաղաքացի դեսպան»
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները պատանիներին և երիտասարդներին առաջարկում է դառնալ թվային քաղաքացի դեսպաններ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը հասարակության վրա, երիտասարդներին զինել տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու գործիքներով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան «Թվային քաղաքացի դեսպան»-ի կոչում և հնարավորություն կունենան իրենց համայնքում ձևավորելու խմբեր և նույն դասընթացն անցկացնելու իրենց հասակակիցների համար։
11/5/2022 • 19 minutes, 21 seconds
Sport Ուրբաթ | Պիկեն հայտարարել է կարիերայի ավարտի մասին
| Հայաստանում կգործի Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդի գրասենյակ
| Փյունիկը պարտվեց Բազելին և ավարտեց իր պայքարը Կոնֆերենցիաների լիգայում
| «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բուժվել է մաշկի քաղցկեղից
| Շոտլանդական «Ռեյնջերսը» թարմացրել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը
| Պիկեն հայտարարել է կարիերայի ավարտի մասին
| Թողարկման վերջում` ակնարկ աշխարհի ամենահարուստ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի մասին
11/4/2022 • 4 minutes, 58 seconds
Art Ուրբաթ | Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի հեռուստաշոուին
| Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի The Late Late Show with James Corden հեռուստաշոուին
| Ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կնկարահանվի «Լուռ սպանություն» մարտաֆիլմում
| «Operalia-2022» համաշխարհային մրցույթում սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը
| Դերասանուհի Էմիլիա Քլարկը կստանձնի Սոֆի Հայդի «Կատարյալ կինը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը
| Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել
| Թողարկման վերջում` հայ կոմպոզիտոր և դիրիժոր Երվանդ Երզնկյանի մասին
11/4/2022 • 14 minutes, 49 seconds
IT շաբաթ․ Արտարժույթի արժեզրկումը բացասական ազդեցություն ունի ՏՏ ոլորտի վրա
ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարները մտահոգ են արտարժույթի արժեզրկման բացասական ազդեցության և պետության ձեռնարկած ոչ լիարժեք քայլերից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած հանդիպման ընթացքում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկները ներկայացրեցին ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը նշում է, որ փետրվարից ար տարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հետեվանքով ՏՏ որոշ ընկերություններ փակվել են, կամ կրճատումներ արել։
11/3/2022 • 6 minutes, 14 seconds
Ռադիոզրույց | Պատերազմի կին մասնակիցը՝ գեղեցկության մրցույթի տիտղոսակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրել և 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել հադրութցի Վերա Սաֆարյանը։ Մրցույթին մասնակցելու առաջին նախապայմանը մայր լինելն էր։
Վերան Իմ ռադիոյին պատմել է մրցույթի և մոդելային կարիերայի մանրամասների մասին։
11/1/2022 • 8 minutes, 52 seconds
Sport Ուրբաթ | Վարազդատ Լալայանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
| Վարազդատ Լալայանը` մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
| «Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր
| Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է
| Թողարկման վերջում` բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտի մասին
10/28/2022 • 4 minutes, 36 seconds
Art Ուրբաթ | Թեյլոր Սվիֆթը նոր ձայնասկավառակ է թողարկել
| Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա Netflix-ը սերիալ կթողարկի
| Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին «Մարիա» ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհուն
| Թողարկվել է «Անքնություն» ֆիլմի պաշտոնական սաու նդթրեքը
| Ռոզա Լինը և «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Նիդերլանդների ներկայացուցիչ Դունքան Լոուրենսը զուգերգ են ձայնագրել
| Vogue ամսագիրը որոշել է դադարեցնել համագործակցությունը ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ
| Թեյլոր Սվիֆթը նոր ձայնասկավառակ է թողարկել
| Թողարկման վերջում` վերածննդի դարաշրջանի լավագույն խորհրդանիշներից մեկի` Միքելանջելոյի մասին
10/28/2022 • 10 minutes, 22 seconds
Ռադիոզրույց | Եթե կա ցանկություն, կգտնվի հազար հնարավորություն
Մեր օրերում առողջ սնունդն ու առողջ ապրելակերպը մոդայիկ և միևնույն ժամանակ ոչ լիարժեք հասկացված թեմաներ են։ Առողջ ապրելակերպի շնորհիվ 32 կգ կորցրած Ժասմենա Չախալյանն այժմ նաև որակավորված սննդաբան է։
Նա Իմ ռադիոյին պատմում է սեփական փորձի, առողջ ապրելակերպի կարևորության, մարդկանց օգնելու և մշտապես մոտիվացված լինելու մասին։
10/25/2022 • 15 minutes, 22 seconds
IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2022» նոր ամսաթիվ ունի
«ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) սեպտեմբերի 12–ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը կանցկացնի 2023 թվականի մարտի 10-ից 12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում,– նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և հավելում, որ նախատեսում են գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ DigiTec 2022 ցուցահանդեսում ներգրավված է 125 տեղական և արտասահմանյան ընկերություն։
10/25/2022 • 3 minutes, 46 seconds
Այսօր | Սոս Սարգսյան
Հոկտեմբերի 24ը Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
10/24/2022 • 4 minutes, 17 seconds
Sport Ուրբաթ | Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն
| Մալխաս Ամոյանը՝ աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն
| Հաստատվել է դահուկային սպորտի և սնոուբորդի աշխարհի առաջնության ծրագիրը
| Ոսկե գնդակի դափնեկիրների ցուցակում նորեկ է հայտնվել
| Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
| Թողարկման վերջում՝ 20-րդ դարի լավագույն մարզիկ Պելեի մասին
10/23/2022 • 4 minutes, 25 seconds
Art Ուրբաթ | Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում
| Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
| Բուդապեշտում սկսվել են «Ավազաբլուր. Քույրերի միաբանություն» սերիալի նկարահանումները կսկսվեն նոյեմբեր ամսին
| Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին վավերագրական սերիալ կթողարկվի
| Queen ռոք խումբը հրապարակել է Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ երգ
| «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը ներկայացվել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորում» մրցանակաբաշխությանը
| Կանադացի երաժիշտներ Դրեյքը և The Weeknd-ը կրկին հրաժարվել մասնակցել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը
| Թողարկման վերջում անդրադարձ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսին
10/23/2022 • 9 minutes, 55 seconds
«Խոշոր պլան». Հաջողության թաքնված կողմը
Բիզնես թրեյներ, մարքեթոլոգ Գոռ Կարապետյանն ընթերցողին է ներկայացնում «Հաջողության թաքնված կողմը» գիրքը, որն անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման մասին է։ Գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված սկզբունքներ։
Գոռ Կարապետյանն այս գիրքը գրել է մարզերում և Երևանում երիտասարդների հետ մասնագիտական կողմնորոշման թեմայով հանդիպումների արդյունքում։ Գրքի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18։00-ին, Կոնգրես հյուրանոցում։
10/22/2022 • 20 minutes, 6 seconds
Ռադիոզրույց | Չթողնես վախը բույն դնի հուգուդ մեջ
Մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանը որոշել է գրել գիտաֆանտաստիկ ժանրի վեպ։ Երկու տարվա աշխատանքից հետո այն վերջապես պատրաստ է, և արդեն հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Հավալուսն» գրքի շնորհանդեսը։
Գրքի և միջոցառման մանրամասների մասին Իմ ռադիոյին պատմում է հեղինակը:
10/20/2022 • 7 minutes, 31 seconds
IT շաբաթ․ Արհեստական բանականության զարգացման հեռանկարները Հայաստանում
Հայաստանում արհեստական բանականությունը զարգացման սկզբնական փուլում է։ Կան ընկերություններ, որոնք ունեն տեխնոլոգիաներ ու հաճախորդներ, բայց դրանք մեծ մասշտաբների չեն, - ասում է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և հավելում ՝ արհեստական բանականությունը աշխարհում դարձել է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ ավտոմատացնելով մի շարք պրոցեսներ, խնայելով ժամանակ և գումար և Հայաստանն այդ ճանապարհից չի կարող դուրս մնալ։
10/20/2022 • 2 minutes, 31 seconds
Այսօր | Օգյուստ Լյումիեր
Հոկտեմբերի 19ը Օգյուստ Լյումիերի ծննդյան օրն է:
10/19/2022 • 3 minutes, 6 seconds
Ռադիոզրույց | Backbone branding ընկերությունն արժանացել է մարքեթինգի «Օսկարի»
Հայաստանը բացառիկ հաջողություն է գրանցել փաթեթավորման միջազգային մրցույթում: Լոնդոնյան Pentawards-ին տարեկան ներկայացվում է մոտ 2000 նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանի ներկայացուցիչ Backbone branding ընկերությունն այս տարի ստացել է միանգամից 11 մրցանակ, որոնցից մեկը՝ հատուկ։ Ի դեպ սա ընկերության առաջին հաղթանակը չէ այս մրցույթում, բայց ամենախոշորն է։
10/18/2022 • 15 minutes, 4 seconds
Այսօր | Անրի Վերնոյ
Հոկտեմբերի 15ին Անրի Վերնոյի ծննդյան օրն է:
10/15/2022 • 3 minutes, 2 seconds
«Խոշոր պլան». Ինչպե՞ս առավել հետաքրքրացնել ուսուցումը դպրոցում
Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոնն իր բազմազան ծրագրերով փորձում է դպրոցում ուսուցումն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնել թե աշակերտների, թե ուսուցիչ ների համար: Այդ նպատակով վերջերս մեկնարկել է «Ես եմ ռեժիսորը » ֆիլմաստեղծման հանրապետական դպրոցական նախագիծը, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտները:
Այս և մի շարք այլ ծրագրերի մասին զրուցել ենք «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի հետ:
10/15/2022 • 24 minutes, 41 seconds
Sport Ուրբաթ | «Բարսելոնան» կտեղադրի Լիոնել Մեսիի արձանը
| Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել
| Ծանրամարտի օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հեռացել է Հայաստանի հավաքականից և արդեն ներկայացնում է Բահրեյնը
| «Բարսելոնան» կտեղադրի ակումբի նախկին խաղացող Լիոնել Մեսիի արձանը
| Թողարկման վերջում՝ ակնարկ լեգենդար մարզիկ Ռոջեր Ֆեդերերի մասին
10/14/2022 • 5 minutes, 13 seconds
Art Ուրբաթ | Ֆորշը 55 տարեկան է
| Անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի նմուշը՝ իր իսկ ստորագրությամբ, վաճառվել է ավելի քան 375 հազար ֆունտ ստեռլինգով
| Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Համբուրգի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի
| Դերասան Կիանու Ռիվզը չի մասնակցի Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո ԴիԿապրիոյի «Սատանան Սպիտակ քաղաքում» սերիալի նկարահանումներին
| Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը պարզել է, որ «Ֆլեյտայով աղջիկը» կտավը չի պատկանում հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի վրձնին
| Ամերիկացի դերասաններ Ջուլյա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգությունը թողարկումից երեք շաբաթ անց համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 61 միլիոն դոլար
| Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը ռեժիսոր Դագ Լայմանի հետ՝ տիեզերքում ֆիլմ կնկարահանի
| Թողարկման վերջում` հայ վաստակավոր արտիստ, երգիչ ու երգահան Ֆորշի մասին
10/13/2022 • 11 minutes, 54 seconds
Art Ուրբաթ | Ռոզա Լինը կբացի Էդ Շիրանի համերգները
| «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը կբացի Էդ Շիրանի ամերիկյան շրջագայության համերգները
| Երգչուհի Զեմֆիրան ակնարկել է նոր ալբոմի թողարկման մասին
| Netflix-ը կթողարկի սուրբծննդյան կատակերգություն՝ ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանի մասնակցությամբ
| Գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել
| Marvel-ը թողարկել է «Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի թրեյլերը
| Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարն աճուրդի է հանվել
| Թողարկման վերջում` անդրադարձ հայ ժամանակակից գրող Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» վեպի շնորհանդեսին
10/11/2022 • 9 minutes
IT շաբաթ. «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ»
Գլոբալ նորարարական ֆորումը՝ GIF–ն իր շուրջ էր համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետների, գործարարների ու առաջնորդների։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումն անցկացվեց «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ GIF–ի ընթացքում առաջատար մասնագետները քննարկեցին նորարարական լուծումներն ու ի հայտ եկող մարտահրավերները, թե ինչպես են արհեստական բանականությամբ գործող տեխնոլոգիաները վերափոխում կրթությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը և մարդու կյանքի վրա ազդեցություն ունեցող այլ ոլորտները։ Խոսնակները պատմեցին հաջողությունների ու ձախողումների մասին։
10/11/2022 • 8 minutes, 19 seconds
«Խոշոր պլան». Ուսանողական գիտաժողով՝ ԵՊՀ-ում
Ավարտվել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողով, որն ուներ ավելի քան 150 մասնակից, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականներ: Ուսանողները ներկայացրել են իրենց զեկուցումները, լավագույններն արժանացել են հավաստագրերի ու խորհրդանշական պարգևների:
Գիտաժողովի մասին զրուցել ենք ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանի և ՈւԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վարդան Լաբլաջյանի հետ:
10/10/2022 • 22 minutes, 23 seconds
Art Ուրբաթ | Հայկո
Նրա տարերքը բեմն էր, երազանքը` սեփական երաժշտություն ստեղծելը:
Նա ապրեց և ստեղծագործեց սիրո մեջ ու դարձավ հավերժ սիրո երգիչ` Հայկո…
10/3/2022 • 8 minutes, 48 seconds
«Խոշոր պլան». Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ
21-րդ դարում անհնար է խոսել կրթությունից և գիտությունից առանց անդրադառնալու նորարարական տեխնոլոգիաներին։ Հատկապես մեր օրերում գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով Հայաստանի ապագան վերափոխել չափազանց արդիական խնդիր է դարձել։ Հենց այդ նպատակին է միտված Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությունը։
Հիմնադրամն իր բազմաճյուղ գործունեությունից զատ, անցկացնում է նաև Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF), որն այս տարի կկայանա հոկտեմբերի 5-6-ին Երևանում՝«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով: Ֆորումի առանցքում արհեստական բանականության բազմաոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։
Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի հետ։
10/2/2022 • 18 minutes, 53 seconds
Ռադիոզրույց. Բիզնեսում կարևոր է չհանձնվելը
Շատերն են ցանկանում ունենալ իրենց սեփական բիզնեսը, բայց չգիտե՝ որտեղից է պետք սկսել, մյուսները, դժվարությունների հանդիպելով չեն շարունակում իրենց գործունեությունը, սակայն բիզնեսում հաջողության հիմքը խոչընդոտները հաղթահարելն է։
«Art lunch» սննդի կետերի և «Պոպոք» հյուրատների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ խոսել ենք բիզնեսում խնդիրների, հաջողության հասնելու և մոտիվացված աշխատելու մասին։
9/30/2022 • 18 minutes, 57 seconds
Այսօրվանից մեկնարկում է Գրքի երևանյան փառատոնը
| Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացվի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը
| Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշն է խաղալիք հոլը
| Ամերկաֆրանսիական ֆիլմերի փառատոնը կբացվի Ժան-Ժակ Անոյի «Աստվածամոր տաճարը կրակի մեջ» ֆիլմով
| Երգչուհի Ռիհաննան ելույթ կունենա Սուպեր Գավաթ 2023-ի ժամանակ
| Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ցուցադրել է «Պինոկիո» մուլտֆիլմի ստեղծման ընթացքը
| Թողարկման վերջում` հավերժ սիրո երգչի` Հայկոյի մասին
9/30/2022 • 12 minutes, 25 seconds
Սթարմուս| Փառատոնը մեծ հնարավորություն էր մեր ստարտափի և այլ ընկերությունների ճանաչելիության և ներդրումների համար․
Այս էպիզոդում «HopShop» ստարտափի ներկայացուցիչ Սիրարփի Արշա կյանի հետ ամփոփում ենք STARMUS փառատոնը։
9/28/2022 • 5 minutes, 3 seconds
«Խոշոր պլան». Ադրբեջանական ագրեսիայի նպատակներն ու հետևանքները
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սկսեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։
Ի՚նչ նպատակով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դիմեց լայնածավալ ագրեսիայի. թեմայի մասին զրուցել ենք Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
9/25/2022 • 22 minutes, 34 seconds
Art Ուրբաթ. Համբուրգի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի երկու հայկական ֆիլմ
| Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր AMC կինոթատրոններում: Այն պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին
| Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի պատկերասրահում ներկայացրել է իր քանդակներն ու ձեռքի աշխատանքները
| Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի մասին վավերագրական ֆիլմ կթողարկվի
| Համբուրգի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական երկու ֆիլմ
| Երգչուհի Բեյոնսեն այս տարի Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել ավելի քան տասն անգամ
| Հրապարակվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի թրեյլերը
Թողարկման վերջում` Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման մասին
9/22/2022 • 11 minutes, 45 seconds
IT շաբաթ․ Պարզ կանոններ տեղեկատվական բարդ աշխարհում
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած պատերազմին զուգահեռ ավելացել են ադրբեջանական կիբերհարձակումներն ու կեղեծ լուրերի տարածումը։ Թեև հաճախ է խոսվում համացանցնում անվտանգության կանոնների պահապանման, ապատեղեկատվությունը և իրական լուրերը ստուգելու գործիքների մասին, բայց պատերազմական իրավիճակում հասարակությունը կանգնում է նույն խնդիրի առաջ։ 21–րդ դարում մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում և մեդիագրագետ լինելը, տեղեկատվական հոսքերում ճիշտ կողմնորոշվելն անվտանգության խնդիր է:
9/15/2022 • 9 minutes, 11 seconds
«Խոշոր պլան». Ապաքաղաքական հանդիպումներ քաղաքական գործիչների հետ ԱԺ «Ամառային դպրոցում»
Այս տարի առաջին անգամ Ազգային ժողովն անցկացրեց «Ամառային դպրոց» կրթական ծրագիրը, որին մասնակցում էր ավագ դպրոցների 48 աշակերտ: Նրանք հանդիպել են քաղաքական գործիչների, քննարկել տարբեր թեմաներ։ Դասընթացի մասնակիցներն ԱԺ-ից բացի այցելել են նաև պետական գերատեսչություններ, ծանոթացել նրանց աշխատանքներին։ Կազմակերպիչները հուսով են, որ այս ծրագիրը կօգնի երեխաներին մասնագիտական կողմնորոշման և գործնական հմտություններ ձեռք բերելու հարցում։
Թեմայի մասին զրուցել ենք ԱԺ փորձագետ, «Ամառային դպրոցի» կազմակերպչական թիմի անդամ Լիլիթ Գյոզալյանի և շրջանավարտներ Պապին Բաղդասարյանի ու Գոհար Ասատրյանի հետ։
9/9/2022 • 19 minutes, 24 seconds
Սթարմուս | Կիբերտուրիզմն ու կիբերսպորտը հասանելի կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար․
«Մետագեյթ»-ը գործիք է, որով նորարարական տեխնոլոգիաների կիրառությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող զինվորների շարժունակության վերականգնումը։
Այս էպիզոդի հյուրը «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն է։
9/9/2022 • 7 minutes, 47 seconds
IT շաբաթ․ Գիտության ոլորտի Օսկարը՝ Սթիվեն Հոքինգի մեդալը գտավ իր տերերին
Սեպտեմբերի 5–ից 10–ը գիտությունն ու արվեստը մեկտեղվել էին STARMUS 6–րդ փառատոնի շնորհիվ։ Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ գիտնականեր, տիեզերագնացներ, աստղաֆիզիկոսներ։ Հինգ օր շարունակ գիտությամբ, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդները հնարավորություն ունեցան լսելու Ջիմ Բաղյանին, Գարիկ Իսրաելյանին, Քիփ Թորնին, Չառլի Դյուկին, Թոնի Ֆադելին և այլոց։ Փառատոնի բացման հաջորդեց Սթիվեն Հոքինգի մեդալի հանձման արարողությունը։ Գիտության ոլորտի Օսկարը՝ Սթիվեն Հոքինգի մեդալը, STARMUS 6–րդ փառատոնի շրջանակում շնորհվեց 4 անվանակարգում։ Երաժշտություն և արվեստ, գիտահանրամատչելի գրականություն, ամբողջ կյանքում արված աշխատանքի և հաղորդակցության համար։
9/8/2022 • 10 minutes, 10 seconds
«Խոշոր պլան». ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ուսուցիչ-առաջնորդներ են պատրաստում
ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը սկսել են մագիստրոսական նոր ծրագիր, որի նպատակն է պատրաստել ուսուցիչ-առաջնորդներ։ Կրթական ծրագիրն այս փուլում նախատեսված է միայն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջոցով մարզեր գործուղվող մասնագետների համար։
Թեմային մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսումնական ծրագրերի նախագծման և գնահատման բաժնի ղեկավար Զինա Ղուկասյանի հետ։
9/8/2022 • 18 minutes, 29 seconds
Սթարմուս| Արևի էներգետիկան օգտագործում ենք, որ տարածենք կանաչ էներգիայի մշակույթը․
Այս էպիզոդի հյուրը «Շտիգեն գրուպ» ընկերությունների PR մենեջեր Արփի Հարությունյանն է։
Սթարմուս փառատոնի ընթացքում այցելուները կտեսնեն, թե ինչպես կարող են իրենց ֆիզիկական էներգիան փոխակերպել իրական էլեկտրաէներգիայի։ Նաև վիրտուալ տուրի մասնակից կդառնան, կնստեն ապագայի էլեկտրամոբիլ և կշրջեն Արցախի տեսարժան վայրերով։
9/7/2022 • 7 minutes, 22 seconds
Սթարմուս| Երբ երիտասարդները որոշում են գիտությամբ զբաղվել, առաջնահերթ պետք է համբերատար լինեն, գիտությունը շտապել չի սիրում․
Այս էպիզոդում աշխարհագրական գիտությունների թեկնածու, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը պատմում է շրջակա միջավայրի խնդիրներից և կենտրոնի գործունեությունից։ Սթարմուս փառատոնի ընթացքում առօրեական այս գիտությանը մարդիկ կծանոթանան մոտիկից, տեղում կտեսնեն ջրի անալիզատոր, կփորձեն հասկանալ, թե իրենց խմած ջուրն ինչպես է չափվում, լավն է, թե վատը։ Կլինի նաև տիեզերական նկարների վերծանման բաժանմունք, որոնք կցուցադրեն ԱԹՍ ների և տիեզերական նկարների վերծանման պատկերները։ Կլինի նաև դրոններով ցուցադրություն։
9/5/2022 • 6 minutes, 57 seconds
Համաշխարհային աստղերը` աստղային փառատոնում
Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 6–րդ փառատոնը, որը սեպտեմբերի 5– 10–ն իր շուրջ կհամախմբի աշխարհահռչակ գիտնակաների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, գիտությամբ, նորագության տեխնոլոգիաներով հետաքրքվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների։ Բացի յուրահատուկ դասախոսություններից, կլոր սեղան-քննարկումներից սպասվում են նաև համերգներ։Հայաստան են ժամանել System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը,անգլիացի երաժիշտ, կոմպոզիտոր Ռիք Վեյքմանը,անգլիացի երաժիշտ, ջազ, փոփ, ռոք ոճի երաժշտության թմբկահար Սայմն Ֆիլիպսը և այլք։ STARMUS–ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն առանձնացրեց լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի համերգը, քանի որ բոլոր STARMUS փառատոններին նա հանդես է եկել մեկ, երկու երգով, բայց Հայաստանում նա կունենա 5 և ավելի կատարում: STARMUS–ը ներգրավվել այն արվեստագետներին, որոնք ցանկանում են համագործակցել ու կարող են աջակցել գիտությանը, որ այն հասանելի լինի հասակաության մեծ շրջանկաներին։
9/2/2022 • 9 minutes, 29 seconds
Տիեզերք | Արտաերկրային կյանք
Արտաերկրային կյանքի մասին խոսելիս շատերս պատկերացնում ենք մեզնից լուսատարիներ հեռավորությունների վրա գտնվող էկզոմոլորակներում բնակվող ինչ-որ էակների, բայց ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ այդքան հեռու գնալու կարիք չկա և ոչ երկրային կյանք հնարավոր է նաև մեր Արեգակնային համակարգի ներսում` թեկուզ և ավելի պարզ տեսքով:
Քանի որ մեզ ծանոթ կյանքն առանց ջրի գոյություն ունենալ չի կարող, ապա անհրաժեշտ է առաջին հերթին գտնել ջրով հարուստ մարմիններ, իսկ այդպիսինները մեր համակարգում կան:
9/2/2022 • 3 minutes, 10 seconds
Տիեզերք | Հայաստանն ու Տիեզերքը
4 տարի առաջ Հայաստանի 2 «ներկայացուցիչներ» հայտնվեցին տիեզերքում...
Ինչպե՞ս, և մենք ինչու՞ չենք ճանաչում Հայաստանի ներկայացուցիչներին:
9/2/2022 • 2 minutes, 50 seconds
Ռադիոզրույց. Կրթական բարեփոխումներ
Կրթության ոլորտում գրեթե ամեն օր փոփոխություններ են կատարվում։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն էլ այդ փոփոխությունների մի մասն է կազմում։
Ատեստավորման արդյունավետության և գործընթացի իրականացման խոչընդոտների մասին Իմ ռադիոյին պատմում է կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը։
9/2/2022 • 12 minutes, 26 seconds
Սթարմուս| Բուսաբանության ինստիտուտը սերմերի փոխանակման ծրագրի միջոցով Հայաստան է ներմուծում գեղազարդ ծառերի, թփերի ու ծաղիկների սերմեր․
Նելլի Մուրադյանն ու Նարինե Հայրապետյանն աշխատում են Բուսաբանության ինստիտուտում։ Այս էպիզոդում պատմում են ինստիտուտի և իրենց գործունեության մասին։
9/2/2022 • 7 minutes
Տիեզերք | Մարսի բնակիչները. մաս 2
Այս անգամ եկեք ծանոթանանք այն մարսագնացներին, որոնք դեռ աշխատում են կարմիր մոլորակի վրա՝ շարունակելով ուսումնասիրել այն և Մարսի մասին ինֆորմացիան ուղարկել Երկիր։
Այդ մարսագնացները երեքն են՝ ամերիկյան Perseverance-ն ու Curiosity-ն և չինական Ճուրոնգը։
9/1/2022 • 6 minutes, 52 seconds
Տիեզերք | Տիեզերական առաջիններ. մասնավոր թռիչքներ
Տիեզերք հասած մարդկանց շարքերում ոչ միայն պրոֆեսիոնալ աստղագնացներ ու տիեզերագնացներ են, այլ նաև տիեզերական զբոսաշրջիկներ, մասնավոր տիեզերագնացներ, ֆիլմի նկարահանման համար մեկնած անձնակազմ ու մինչև անգամ անձնական լուսանկարիչ։ Եկեք այս անգամ ծանոթանանք մի շարք տիեզերական առաջինների ու տեսնենք, թե որ թռիչքն ինչով է առանձնացել տիեզերագնացության պատմության մեջ։
9/1/2022 • 4 minutes, 8 seconds
Art Ուրբաթ | Հոկտեմբերի 22-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի մենահամերգը
| Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը կցուցադրվի «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի»՝ «Համաշխարհային կինո» ծրագրում
| Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի ,, All to well” սինգլը MTV Video Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում
| Գերմանիան այս տարվա Օսկարին կներկայանա Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա նկարահանված ` «Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» ֆիլմով
| Հոկտեմբերի 22-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի մենահամերգը
| Հրապարակվել են նոր կադրեր «Էմիլին Փարիզում 3» ֆիլմի նկարահանումներից
| Թողարկման վերջում ` ամերիկացի շեփորահար, կոմպոզիտոր և երաժիշտ Լուի Արմսթրոնգի մասին
9/1/2022 • 11 minutes, 54 seconds
Տիեզերք | Տիեզերական առաջիններ
Երբևէ մտածե՞լ ես, թե քանի մարդ է մինչ այս պահը տիեզերական թռիչք իրականացրել․․․ Միանգամից ասեմ, որ մատների վրա չհաշվես, քանի որ խոսքը բավական մեծ թվի մասին է։
Սկսած 1961 թվականից, երբ տիեզերք ուղևորվեց առաջին մարդը, մարդկությունը շարունակում է պարբերաբար թռիչքներ իրականացնել դեպի Տիեզերք, ու 2022 թվականի դրությամբ այնտեղ հայտնված մարդկանց թիվը հասնում է մոտ 600-ի։
8/31/2022 • 5 minutes, 44 seconds
Տիեզերք | Վոյաջերներ
Հիմա մի նախադասություն ենք ասելու, որը կարող է տարօրինակ հնչել․ այժմ տիեզերքում հայերեն նախադություն է ճամփորդում:
Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Եկեք պատմենք:
8/31/2022 • 4 minutes, 1 second
Տիեզերք | Արևի լույսով «քշվող» սուպեր արագ տիեզերանավերն ու հայազգի գիտնական Արթուր Դավոյանի նախագիծը
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ մարդկությունը «ոտք է դրել» տիեզերք ու շարունակում է փորձեր կատարել Արեգակնային համակարգի մոլորակները, ինչպես նաև այլ մարմիններ ու հատվածներ ուսումնասիրելու համար, բայց ամեն ինչ այդքան էլ սահուն չի ընթանում, որքան կարելի է պատկերացնել։
8/30/2022 • 6 minutes, 3 seconds
Տիեզերք | Ինչպե՞ս դառնալ տիեզերագնաց
Վստահ եմ՝ այս պահին մեզ լսողներից շատերն են փոքր տարիքում երազել տիեզերագնաց դառնալու մասին, ցանկացել են թռչել տիեզերք, այնտեղից նայել Երկրին կամ էլ հիանալ տիեզերական տեսարաններով։ Բայց անհնարին համարելով, որ այս երազանքը կարող է իրականություն դառնալ, ինչ-որ պահից սկսած հրաժարվել են դրանից։ Իրականում տիեզերագնաց դառնալը բավական բարդ է, բայց ոչ անհնար։
8/30/2022 • 6 minutes, 20 seconds
«Խոշոր պլան». Տեխնոկրթության ապագան և ապագայի տեխնոկրթությունը
«Աշխատանքս փոխում եմ, գնում եմ ՏՏ ոլորտ». այսօր երիտասարդներից հաճախ կարելի է լսել այս նախադասությունը: Ծրագրավորումը և հարակից մասնագիտացումները բարձր են վարձատրվում և դարձել են թրենդային: Սակայն մինչև նոր ոլորտում հաջողություններ գրանցելը կարևոր է ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ: Խնդիրը սուր է հատկապես մարզերում, որտեղ դասընթացները հաճախ բավականին թանկ են:
Armenian Code Academy-ն, որը երկար տարիներ Երևանում զբաղվում է տեխնոկրթությամբ, այժմ մասնաճյուղ է բացել Վանաձորում: Այս կրթական ծրագրի և տեխնոկրթության ապագայի մասին զրուցել ենք Armenian Code Academy-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանի հետ:
8/30/2022 • 23 minutes, 44 seconds
Ռադիոզրույց | Դարձյալ սիրո մասին
Մարկ Արենի եւ Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի եւ Յաննի Ապպելի սիրո պատմությունն է։ Այն լույս է տեսել ու հասանելի կլինի ընթերցողին մեկ շաբաթից:
Իմ ռադիոն և Բուկինիստ հրատարակչությունը կազմակերպել են գրքի ռադիոշնորհանդեսը:
Վեպի մասին պատմում է համահեղինակ Մարկ Արենը:
8/29/2022 • 11 minutes, 26 seconds
Տիեզերք | Մարսի օվկիանոսը
Մարս մոլորակի մասին մտածելիս կամ խոսելիս շատերս հավանաբար անապատային տարածք ենք պատկերացնում:
Մի փոքր դժվար է հավատալ, բայց ըստ տարածված վարկածի` Կարմիր մոլորակը 2-ից 3 միլիարդ տարի առաջ ունեցել է չափսերով Ատլանտյան օվկիանոսին գերազանցող օվկիանոս, որի խորությունը որոշ տեղերում հասել է մինչև մեկ կիլոմետրի: Հետագայում ինչ-ինչ պատճառներով այն ցամաքել է, իսկ Մարսը դարձել է այնպիսին, ինչպիսին այժմ է:
8/29/2022 • 2 minutes, 11 seconds
Տիեզերք | Գառնու տիեզերական աստղագիտության կենտրոն
Նախորդ դարի կեսերին, երբ տիեզերական ուսումնասիրությունների տեմպերը կտրուկ աճել էին, իսկ օդաչուավոր տիեզերագնացությունն իր առաջին լուրջ քայլերն էր անում, Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, անվանի գիտանական Գրիգոր Գուրզադյանի անձնական մեծ ջանքերի շնորհիվ 1973 թվականին Գառնի գյուղի մոտակայքում հիմնվում է տիեզերական աստղագիտության կենտրոն, որը կարճ ժամանակ անց մեծ ճանաչում է ձեռք բերում ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև դրանից դուրս:
8/29/2022 • 2 minutes, 53 seconds
Սթարմուս | «Մենք չենք օգտագործում ուրիշից վերցված սարքավորումներ, ամեն ինչ պատրաստում ենք մեր նախագծածով և Հայաստանում»
Բիոինժիներիան գիտության նոր արագ զարգացող ճյուղ է, որը մարդու օրգանիզմը կապում է սարքավորման հետ։ Միջանկյալ նշանակություն ունեցող սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն և սարքավորմանը իրար կապել, կոչվում է բիոնիկա։ «Հայ բիոնիկ հենդ»-ը գիտությունն օգտագործում է պրոթեզի ղեկավարման նպատակով, այն մկաններից վերցված իմպուլսներով է ղեկավարվում։
Նման պրոթեզների արտադրություն Հայաստանում երբևէ չի եղել, միայն ներմուծվել է, սակայն այսօր Հայաստանում արտադրում են պրոթեզներ, որոնց գինը շատ ավելի ցածր է, իսկ ֆունկցիոնալությունն՝ ավելի բարձր։ Դրանք հաճախ գերազանցում են այլ երկրների արտադրանքին։
Պրոթեզները վաճառքի ենթակա կլինեն մոտ ապագայում։
8/28/2022 • 7 minutes, 2 seconds
Տիեզերք | Աստղակերպերի գոտի
Բա գիտեի՞ք, որ Արեգակնային համակարգում Արևի շուրջ պտտվող ավելի քան 1 միլիոն մարմիններ կան, ու դրանք ոչ մոլորակ են, ոչ էլ արբանյակ։
Դե, եկեք բացահայտենք այս աստերոիդոտ հատվածը:
8/26/2022 • 3 minutes, 15 seconds
Տիեզերք | Մարսի բնակիչները
Երկիր մոլորակից բացի կա ևս մեկ մոլորակ, որը բնակեցված է, ու այն բնակեցրել ենք հենց մենք՝ մարդիկ․․․ բայց ոչ թե մեզ պես մարդկանցով, այլ ռոբոտներով։
Արդեն հավանաբար գուշակե ցիք, թե որ մոլորակի մասին է խոսքը գնում, չէ՞:
8/26/2022 • 7 minutes, 1 second
Ռադիոզրույց. Դիլիջանի գինու փառատոն
Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, այն համարվում է Հայաստանի պետական նշանակության հուշարձան:
Իմ ռադիոն պատմում է փառատոնի առանձնահատկությունների և ծրագրի մանրամասների մասին:
8/26/2022 • 7 minutes, 16 seconds
Ռադիոզրույց. Ուղղակի բարձր ծիծաղիր ու վայելիր կյանքը
Մեր օրերում աշակերտներն ու ուսանողներն ակտիվ մասնակցում են փոխանակման կրթական ծրագրերի ու արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություններից օգտվում: Դրանք ուղիղ ազդեցություն են ունենում դեռահասների ու երիտասարդների աշխարհայացքի ձևավորման ու զարգացման վրա:
Այդպիսի ծրագրերից է FLEX-ը, որի շահառուներից Աննա Բաղդասարյանն Իմ ռադիոյին պատմում է ծրագրի ու իր տարերք վլոգինգի մասին:
8/24/2022 • 16 minutes, 45 seconds
Սթարմուս| «Մեկ տարվա մեջ մենք տեսանք, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի նորարարական այթի երկիր»․
Համաշխարհային գիտական Սթարմուս փառատոնը սեպտեմբերի 5-ից 11-ը տեղափոխվելու է Հայաստան, որի ընթացքում հետաքրիրր և յուրօրինակ ձևով ներկայացվելու են գիտությունն ու արվեստը։
Փառատոնին ընդառաջ մենք պատրաստել ենք փոդքաստների շարք, որտեղ կպատմենք հայ գիտնականների, նրանց նորարարությունների և հնարավորությունների մասին։ Նաև կփորձենք Հայաստանում զարգացող գիտության ճյուղերը ներկայացնել մատչելի լեզվով։
Այս էպիզոդի հյուրը՝ Հայկ Մարգարյանը, գիտնական չէ, բայց գիտությամբ և բիզնեսով զբաղվող մարդկանց կապում է իրար։
8/22/2022 • 6 minutes, 24 seconds
Art Ուրբաթ | «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն արդեն մեկնարկել է
| Stranger things սերիալի 5-րդ եթերաշրջանը չի ունենա նոր կերպարներ և կլինի
վերջինը
| Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ռեփեր Քենդրիկ Լամարի
ստեղծագործությունները կարող են առաջադրվել Օսկարի
| Հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին հետմահու ճանաչվել է վերջին 50 տարվա
ամենաազդեցիկ բրիտանացի արտիստը
| «Ջոն Ուիք» կինոնկարի չորրորդ մասը կդառնա ֆիլմաշարի ամենաերկար ֆիլմը
| Օգոստոսի 18-28-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը
| Ջոնի Դեփը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի
Թողարկման վերջում` ֆրանսիական բեմի դիվայի` Էդիթ Պիաֆի մասին
8/18/2022 • 13 minutes, 31 seconds
Տիեզերք | Վաու, պարզվում է՝ Մարսում ուղղաթիռ կա
Ուղղաթիռները մարսյան ուսումնասիրություններում և այնտեղ կատարվող աշխատանքներում կարող են մեծ օգուտ տալ։ Օրինակ՝ ուղղաթիռներն ունակ են հետախուզական աշխատանքներ և/կամ հետազոտություններ կատարել այնպիսի վայրերում, ասենք՝ ժայռի մեջ, որոնք մարսագնացների համար անհասանելի են, կարող են օգնել մարսագնացներին (ինչն Ինջիին արդեն հաջողվել է անել) կամ հետագայում արդեն մարդկանց՝ տեղանքում կողմնորոշվելու հարցում, կարող են օգնել բեռներ տեղափոխելու հարցում և այլն, և այլն, և այլն։
Ու քանի որ մենք բացի Մարսից այլ տիեզերական օբյեկտներ էլ ենք ուսումնասիրում ու նաև ապագայում ենք ծրագրում ուսումնասիրել, ապա սա կարող է հիանալի նախադեպ լինել, որպեսզի ուղղաթիռների տեխնոլոգիան կիրառվի նաև այլ օբյեկտների պարագայում:
8/16/2022 • 7 minutes, 1 second
Տիեզերք | Միջազգային տիեզերական կայան
Գիտեի՞ք՝ կա մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մեկ օրվա ընթացքում 16 մայրամուտ ու 16 լուսաբաց տեսնել։ Մտածում եք, թե որտեղ է այն գտնվում․․․ որ քաղաքո՞ւմ, որ երկրո՞ւմ, որ գյուղո՞ւմ…
Քանի դեռ շատ չեք խորացել, միանգամից ասեմ՝ այդ վայրը Երկրի մակերևույթին չի, այն տիեզերքում է։
8/16/2022 • 7 minutes, 37 seconds
Տիեզերք | Մասնագիտացված տրանսպորտային ռոբոտ
Սա պարզապես հրաշալի օրինակ է, թե ինչպես են տիեզերական տեխնոլոգիաներն ու տիեզերագնացության մեջ օգտագործվող լուծումներն օգնում շատ կոնկրետ խնդիրներ լուծել մեր տանը՝ Երկիր մոլորակում:
8/15/2022 • 2 minutes, 58 seconds
Տիեզերք | Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը
Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը․․․․ գուցե, դու էլ այս հարցը լսելիս խճճվում ես ու ինչ-որ բարդ անուն փնտրում պատասխանելու համար։ Մինչդեռ պատասխանը հենց մեր քթի տակ է. արևը։
8/12/2022 • 6 minutes, 15 seconds
Art Ուրբաթ | Ջոնի Դեփին մեղադրում են գրագողության համար
| Ամերիկացի կինոռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի շարունակությունը էկրաններին կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին
| Եղիշե Չարենցի տուն - թանգարանին է նվիրաբերվել բանաստեղծի դիմանկարը, որը պատկանում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին
| Դերասան Կիանու Ռիվզին կտեսնենք պրոդյուսերներ Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո Դի Կապրիոյի «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմում
| Ջոնի Դեփին և բրիտանացի կիթառահար Ջեֆ Բեքին մեղադրում են գրագողության համար
| Top Gun: Maverick մարտաֆիլմն առաջ է անցել «Տիտանիկ»-ին և դարձել Միացյալ Նահանգների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը
Թողարկման վերջում կարող եք լսել ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երրորդ ստուդիական ալբոմի` Rare-ի մասին
8/12/2022 • 11 minutes, 15 seconds
Ռադիոզրույց. Շարժական լաբորատորիաներ Արցախի բոլոր դպրոցների համար
Մեկ տարի առաջ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը արցախի Մարտունու շրջանի բոլոր 29 դպրոցներին նվիրաբերեց կենսաբանության լաբորատոր հավաքածուներ, որոնք, դատելով ուսուցիչների և աշակերտների արձագանքից, փոխել են կրթության որակն ու աշակերտներին մոտիվացրել ավելի լավ սովորել։
Ծրագրի հաջողությունը ոգեշնչեց նոր նախագիծ իրականացնել։ Այդ մասին Իմ ռադիոյին պատմում են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը և ռեԱրմենիա հարթակի նախագծերի պատասխատու Կարապետ Թոմիկյանը:
8/11/2022 • 13 minutes, 29 seconds
Art Ուրբաթ. Բեյոնսեն թողարկել է երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը»
| Բեյոնսեն թողարկել է երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը»
| Ազգային պատկերասրահում օգոստոսի 3-ին մեկնարկել է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը
| «Եվրատեսիլ 2022»-ի մեր պատվիրակ Ռոզա Լինը պաշտոնապես դարձել է աշխարհում ձայնագրման ամենահին լեյբլի` հանրահայտ Columbia records-ի արտիստ
| Փարիզի Աստվածամոր տաճարն այցելությունների համար կբացվի 2024թ.-ին
| Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը մոտ 3,5 մլն դոլարով վաճառել է Ալ Պաչինոյի և Բոբ Դիլանի դիմանկարները
| Amazon-ը «Մատանիների տիրակալը. Իշխ անության մատանիները» սերիալի մասին նոր տեսանյութ է հրապարակել
| Թողարկման վերջում` բրիտանաամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի մասին
8/5/2022 • 12 minutes, 29 seconds
Art Ուրբաթ. Էլվինա Մակարյան
Նա մեղեդու միջոցով արտահայտում էր իր սերը, հիասթափություններն ու ցավը , ամենադժվար ժամանակներում անգամ` ստեղծում փոքրիկ պատմություններ ու թևեր տալիս դրանց:
Ընդամենը մեկ ակորդ և պարզ է. դաշնամուրի առաջ նա է` Էլվինա Մակարյանը:
8/4/2022 • 9 minutes, 9 seconds
Ռադիոզրույց. Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ կնոջը հզորացնելու համար
Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ «Ֆեմինո» միջազգային կոնֆերանսը, որը տեխնոլոգիաներում, բիզնեսում և գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորդությունը խրախուսող նախաձեռնություն է։
Կոնֆերանսի ընթացքում 10 նորարար ու տաղանդավոր կանայք ստացան Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ։
Իմ ռադիոյի հյուրերն են մրցանակակակիր Մերի Գրիգորանն ու կոնֆերանսի հիմնադիր, կրթաթոշակի գաղափարի հեղինակ Սեդա Պապոյանը։
8/4/2022 • 15 minutes, 30 seconds
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է «STARMUS» փառատոնը
Գիտության «Օսկար». աշխարհում այսպես են անվանում «Starmus» գիտական փառատոնը, որը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի հեղինակավոր գիտանականներին և երաժիշտներին։ Փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում։ Սեպտեմբերի 5-10-ը Երևանը վերածվելու է գիտության և արվեստի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանալու Նոբելյան մրցանակ ստացած գիտանականներ, լեգենդար երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը։
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառումներից բացի Ազատության հրապարակում տեղի է ունենալու գիտական ճամբար։ Միջոցառման մասին զրուցել են «Starmus Armenia» փառատոնի PR և մարքեթինգի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանի և գիտական ճամբարի պատասխանատու Լևոն Թադևոսյանի հետ։
7/30/2022 • 18 minutes, 27 seconds
Art Ուրբաթ. Նեմրան թողարկել է նոր՝ «Սև աչերով աղջիկ» երգը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ «Երեկ, այսօր, հավերժ» խորագիրը կրող համերգ` նվիրված կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին:
«Նեմրա» ռոք-խումբը թողարկել է նոր` «Սև աչերով աղջիկ» երգը:
Բրիթնի Սփիրսն ու Էլթոն Ջոնը ձայնագրել են լեգենդար երգի` Tiny Dancer-ի ռեմիքս տարբերակը:
Universal Pictures-ը թողարկել է անգլոամերիկացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմի առաջին պաշտոնական պոստերը:
Թողարկման վերջում ՝ բրիտանացի երգահան Ադելի և իր ալբոմների մասին:
7/28/2022 • 14 minutes, 50 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդները՝ եկեղեցուն ավելի մոտ
Ավարտ վեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը, որին մասնակցել է մոտ երկու հարյուր երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Նրանք անցել են երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթաց:
Ուխտագնացության մասին զրուցել ենք ՀԵՀԵՄ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանի և ուխատագնացության մասնակիցներ Մարիամ Հազարյանի ու Մհեր Ծառուկյանի հետ:
7/26/2022 • 17 minutes, 41 seconds
IT շաբաթ․ Ինչպես խուսափել թվային հանցագործություններից
Վերջին ամիսներին ֆիշինգային հարձակումների թիվը շատացել են ։ 2022 թ․ի մարտին աշխարհում կատարվել է 384,291 հարձակում։Թվային հանցագործները նոր սխեմաներ են մշակում, կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնց պահպանումը կօգնի պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից։
7/20/2022 • 4 minutes, 39 seconds
Այսօր | Պերճ Զեյթունցյան
Հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։
7/18/2022 • 4 minutes, 1 second
Գոռ Ղազարյանի օրինակը
«Սովերենք պատմությունից» նախագծի, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր, հնագիտական երկու արշավախմբի անդամ Գոռ Ղազարայանը Գեղարքունիի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսաման տարիներին զուգընթաց հիմանդրել է «Սովորենք պատմությունից» նախագիծը, որի նպատակը հասարակությանն անցյալի պատամական սխալները ներկայացնելն է ու ապագայում դրանց կրկնվելու հնարավորությունը կանխելը։ Գոռի խոսքով՝ մարդն ինչքան է խորանում է անցյալի պատմական իրադարձությունների մեջ, այնքան լավ է հասկանում պատմակական օրինաչափությունները։
Գոռը հետաքրքրված է արկածային տուրիզմով, ցանկանում է Հայաստանում զարգացնել այդ ուղղությունը։ 2019թվին հիմնադրել է «Թոնդրակ» արշավական ակումբը՝ բնապանաճանաչողական և պատմագիտական արշավներ են իրականցնում։
Ինչպես արդեն նշեցի նաև հնագիտական երկու արշավախմբի անդամ է․ 2021թվականին մասնակցել է հնագիտական պեղումների , Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գործունեության շրջանակում։
7/18/2022 • 8 minutes, 37 seconds
«Խոշոր պլան». Ջեյ Լո, Շակիրա, Սթինգ, Էնրիկե Իգլեսիաս՝ արտիստներ, որոնք «Հայա» փառ ատոնի միջոցով Հայաստան են գալու
Զազի, 50 Cent-ի և LED ZEPPELIN SYMPHONIC նախագծի խելահեղ համերգներից հետո «Հայա» փառատոնը նորություններ ունի։ Իրենց համաշխարհային շրջագայությունների օրացույցում Հայաստանը ներառել են արդեն Ջենիֆեր Լոպեսը, Շակիրան, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասը, բանակցությունները հաջող ընթանում են նաև Էմինեմի և Coldplay խմբի հետ։
«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում բացառիկ մանրամասներ է հայտնել։ 50 Cent-ի թիմն այնքան է հավանել հայկական փառատոնի աշխատանքը, որ նրանց հնարավորություն է տվել համերգներ կազմակերպել նաև Կալիֆոռնիայում։ Այսպիսով, «Հայա»-ն մասնաճյուղ է բացում ԱՄՆ-ում, և առաջին համերգը 50 Cent-ինն է։
Ինչ վերաբերում է արդեն ելույթ ունեցած արտիստների արձագանքի, Սոնա Հովհաննիսյանը հետաքրքիր պատմություն է ներկայացնում 50 Cent-ից. «Այն մասնավոր ինքնաթիռը, որ Գերմանիայից եկավ 50 Cent-ին Իսրայել տանելու համար, այստեղից գնացել է հայկական ուտելիքներով բեռնված։ Իր թիմը հրաժարվել է ինքնաթիռում եղած սննդից և խնդրել իրենց հետ տանել մեր երկրից համեղ ուտեստներ։ Մեր փառատոնի անձնակազմը և օդանավակայանի աշխատակիցները արագ կազմակերպել են այդ ամենը։ Սա արդեն շատ բան է խոսում իրենց գնահատականի մասին»։
7/17/2022 • 22 minutes, 15 seconds
Այսօր | Անգելա Մերկել
Անգելա Մերկելն ամենից ազդեցիկ կին ղեկավարներից է, ում խոսքն ու կարծիքը մեծ կշիռ և նշանակություն ունեն աշխարհի ամենահզոր ղեկավարների համար:
Ինչպես խոստովանում են նրա հետ գործ ունեցած ղեկավար գործընկերները՝ Մերկելի հետ շատ դժվար է լեզու գտնել, ինչ որ հարցի շուրջ համաձայնության գալ:
7/17/2022 • 3 minutes, 1 second
Ռադիոզրույց. Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում
Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ: Սա միտված է ոչ միայն ֆիզիկական կարողությունների ու առողջ ապրելակերպի խթանմանը, այլև կարծրատիպային մտածողության փոփոխմանը։
Ծրագրի մասին Իմ ռադիոյին պատմում են «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի տնօրեն Թենի Ավագյանը և հիմադրամի մարզային ծրագրերի մասագետ Նանե Կոստանյանը։
7/14/2022 • 12 minutes, 20 seconds
Ռադիոզրույց. Սթարմուս՝ գիտության և արվեստի փառատոն
Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է Սթարմուս գիտության և արվեստի փառատոնը:
Աշխարհահռչակ փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, գիտության ու մշակույթի գործիչներին միավորող հարթակ։
Փառատոնի ծրագրի, հյուրերի ու անկանկալների մասին Իմ ռադիոյին պատմում է հիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
7/14/2022 • 19 minutes, 12 seconds
Art Ուրբաթ. Լավ էլի
Նրանց անդադար լսում, փնտրում ու գտնում են այնպես, ինպես մի օր հենց իրենք գտան երկնքում վաղուց փնտրածը:
Հայաստանյան ռոքի մայրաքաղաքում` Վանաձորում ծնվեց Լավ Էլի-ն ու կարճ ժամանակում հասցրեց սիրվել եւ ճանաչում ձեռք բերել:
7/14/2022 • 7 minutes, 18 seconds
«Խոշոր պլան». Նյութագիտություն՝ նոր մագիստրոսական ծրագիր ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում բացվել է մագիստրոական նոր ծրագիր՝ «Նյութագիտություն»: Նյութագետները կարող են արդյունավետ աշխատել մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:
Մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել բնագիտական հիմք ունեցող բոլոր անձինք. ընդունելության երկրորդ փուլը կտևի հուլիսի 1-ից 15-ը: Թեմայի մասին զրուցել են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արմեն Գալստյանի հետ
7/12/2022 • 15 minutes, 8 seconds
Ռադիոզրույց. Ջանգյուլումը՝ Նոյեմբերյանի սարերում
«Բերդավան» հիմնադրամն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է ծիսական Ջանգյուլում Նոյեմբերյանի սարերում: Սա իհարկե միտված է համայնքի կյանքն ակտիվացնելուն ու զարգացնելուն, ինչպես նաև երիտասարդներին արմատների մոտեցնելուն։
Տոնի մասին Իմ ռադիոյին պատմում է «Բերդավան» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ասպրամ Փարսադանյանը:
7/12/2022 • 16 minutes, 29 seconds
Այսօր | Պոետիկ մարտիկը. Պաբլո Ներուդա
Եթե նրա հերուսուհու վարսերը սանրում է քամին, նրա մտքերը սավառնում են հեռու, իսկ հիշողությունների անձավը պարզ ու համեստ է և նա ընկած է ճանապարհի մեջտեղում, որն անշարժ կամուրջ է սրտի և հավերժության միջև, ապա ձեզ ուղղորդում է Պաբլո Ներուդան՝ պոետիկ մարտիկը, որի շնորհիվ նվիրական պոեզիան դառնում է անծայրածիր՝ հիմքում կերտելով քաղաքակրթական տարբեր հերոսների, որտեղ մերթ ողբում է Ֆ.Գարսիա Լորկայի մահը, մերթ հիանում Մաչու Պիկչուի ավերակներով, մերթ հերոսածին հիմներ է երկնում, մերթ մի էլեգիա է ձոնում Ստալինին և Ստալինյան մրցանակի արժանանում:
7/11/2022 • 10 minutes, 44 seconds
Այսօր | The Rolling Stones
60 տարի առաջ այս օրը ստեղծվեց ռոքի պատմության ամենաերկարակյաց խմբերից մեկը՝ The Rolling Stones-ը
7/11/2022 • 6 minutes, 42 seconds
IT շաբաթ․ «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն»
Թումո ստեղծ արար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափը ստեղծել է «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը, որի տպագիր տարբերակը շուտով հասանելի կդառնա հանրությանը։ Այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարում է իրենց ուսուցչի` Մաշտոցը։ Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Հեղինակները հայոց գրերի ստեղծման պատմությունը վերաիմաստավորել են ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով։
7/11/2022 • 5 minutes, 8 seconds
Արփինե Խաչատրյանի օրինակը
Արարատի մարզի Այգեզարդ գյուղից է Արփինե Խաչատրյանը։ Առաջին մասնագիտությամբ կենսաֆիզիկոս մանակավարժ է, բայց արդեն 4 տարի է ինչ աշխատում է IT ոլորտում։ Պատմում է, որ դեռ դպրոցում դասավանդելու տարիներին մշակութային միջոցառումներ էր կազմակերպում, ազգագրական պարի խումբ էր ստեղծել, դպրոցից դուրս գալուց հետո որոշեց ավանդույթը շարունակել։ Համայնքի պատանիների ու երիտասարդների համար մշակութային և կրթական տարբեր միջոցառումներ ու ծրագրեր անցկացնելու նպատակով Այգեզարդի երիտասադրներով ստեղծեցին «Կորիզ» երիտասարդկան կենտրոնը։ Այգեզարդում կրթական հնարավորությունների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ Արփինեն դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացելու իր երազանքը որոշեց իրականացնել։ Աջակիցների օգնությամբ, միասնական ուժերով 2020թվականի դեկտեմեբերից գյուղում գործում է լաբորատորիան։
Այս ընթացքում ամենադժվարը համայնքի վաստահությունն շահելն էր,–ասում է Արփինեն ու նկատում՝ հիմա արդեն, ոչ միայն հոգեպես զգում է համագյուղացիների աջակցությունը, այլ՝ անհարժեշտության դեպքում նաև նյութական օգնությունը չի ուշանում։
7/11/2022 • 7 minutes, 31 seconds
Այսօր | Նիկոլա Տեսլա
1856 թ. հուլիսի 10-ին ծնվել է Նիկոլա Տեսլան։
7/10/2022 • 4 minutes, 12 seconds
Այսօր | Չափազանց կատարյալ արտիստը. Թոմ Հենքս
Հուլիսի 9ը դերասան Թոմ Հենքսի ծննդյան օրն է
7/9/2022 • 4 minutes, 35 seconds
IT շաբաթ․ ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա
Արհեստական բանականության կենտրոն է բացվել ԵՊՀ–ում։ Այն հիմվել է «Krisp» ընկերության հետ համագործակցությամբ և կսկսի աշխատել սեպտեմբերից։ ԵՊՀ-ի ուսանողները հնարավորություն կունենան նորաբաց կենտրոնում կատարել հետազոտական աշխատանք՝ արհեստական բանականության գիտական թեմաներով, ինչպես նաև տպագրել հոդվածներ։ Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում«Կրիսպ» ընկերության գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։
7/6/2022 • 3 minutes, 56 seconds
Art Ուրբաթ. «Տիտանիկը» կրկին կվերադառնա կինոթատրոններ, այս անգամ` նորացված տարբերակով
Այս թողարկմանը լսեք.
Երևանի Հրազդան մարզադաշտում հունիսի 25-ին կայացավ ֆրանսիացի փոփ երգչուհի Զազի մենահամերգը
«Տիտանիկը» կրկին կվերադառնա կինոթատրոններ, այս անգամ` նորացված տարբերակով
Թողարկվել է Արթուր Գրիգորյանի երգերի ժողովածուն. այն հասանելի կլինի Spotify-ում և Apple Music-ում
Հուլիսի 6-ին Գյումրիում կբացվի Հայաստանի առաջին «Իլյուզիաների թանգարանը»
Հայաստանում առաջին անգամ նկարա հանվել է VR պարային ներկայացում
Հաղորդման վերջում` ամերիկյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի մասին
7/5/2022 • 13 minutes, 2 seconds
Արամ Աղեկյանի օրինակը
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է 15–ամայ Արամ Աղեկյան, ցանկանում է ծրագրավորող դառնալ, պատրաստվում է ընդունվել Ամերիկյան համալսարան։ 2021 թվականիին միացել է «Մարզերի երեխաները մարզերում» հկ–ի «Թվային սերունդ» նախագծին, որպես դասավանդող, հիմա արդեն համահիմնադիր է համարվում։ Այս նախագծի նպատակը երիտասարդներին թվային գործիքներ սովորեցնելն է, որոնց միջոցով նոր գիտելիքներ, հմտություններ ու բարձր վարձատրվող աշխատանք ձեռք կբերեն։ «Թվային Սերունդը» նախագծի կարգախոսն է «Արի, սովորիր, դարձիր թվային»։ Դասերն անցկացնում են մարզերի երեխաները, նախագծի ամենաամենափոքր դասավանողը 14 տարեկան Լեյլին է Լոռու մարզից։ Արամի խոսքով՝ առցանց հարթակը թույլ է տալիս ճուկուն լինել և այն կոտրում է կարծարատիպը, թե միայն քաղաքում է հնարավոր լավ աշխատանք ունենալ կամ որակյալ կրթություն ստանալ։ Դասընթացին մասնակցում են, թե մարզերից են, թե Երևանից։
7/4/2022 • 7 minutes, 28 seconds
Այսօր | Ֆրիդա Կալո
Բոլորը կարծում են, որ ես սյուռեալիստ նկարիչ եմ, բայց այդպես չէ. ես երբեք երազներ ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ միմիայն իմ իրականությունը:
7/2/2022 • 3 minutes, 49 seconds
Այսօր | Մհեր Մկրտչյան
Հուլիսի 4ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
7/2/2022 • 9 minutes, 3 seconds
Այսօր | Թոմ Քրուզ
Հուլիսի 3ը դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է
7/2/2022 • 3 minutes, 8 seconds
Այսօր | Յուրաքանչյուրի իրական մասնագիտությունն ինքն իրեն հասնելն է. Հերման Հեսսե
Հերման Հեսսեի ստեղծագործությունները կապվում են հոգևոր մեծ ներուժի և բարոյական բարձր իդեալներին միտված գրականության հետ։
Այսօր գերմանացի գրողի, հումանիստ-արվեստագետի ծննդյան օրն է։
7/2/2022 • 5 minutes, 20 seconds
«Խոշոր պլան». Կրթության ժամանակակից մարտահրավերները
«Խոշոր պլանում» այս անգամ կրկին կրթությանն ենք անդրադարձել. արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներ են ձևավորվում, որոնք հաղթահարելու ուղիները քննարկում են Հայաստանում և Սփյուռքում ապրող մասնագետները։
Մեր հյուրերն են EduArmenia-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Քոչարը։
7/1/2022 • 27 minutes, 30 seconds
Այսօր | Բոլոր ժամանակների կնոջ իդեալը՝ Լեդի Դին
Ամբողջ աշխարհը խոսում էր Լեդի Դիի մասին: Նրան պաշտում էին, ուզում էին նմանվել, մարդկանց համար երազանք էր նրան մեկ անգամ տեսնելը, դիպչելը:
Նրա մեկ լուսանկարն ունենալու համար ամսագրերը պապարացիներին պատրաստ էին հազարավոր դոլարներ վճարել: Սա Դիանայի կյանքը վերածեց դժոխքի. լուսանկարիչներն ամենուր էին: Նա չուներ ոչ մի վայրկյան մենակ լինելու հնարավորություն:
6/30/2022 • 8 minutes, 4 seconds
Ռադիոզրույց. Tech Week Gyumri 2022
Հուլիսի 2-4ը Գյումրիում հայտարարված է տեխնոլոգիական շաբաթ:
Tech Week Gyumri 2022ը մեկ վայրում է հավաքելու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, որոնց նպատակն է համայնքային համաչափ զարգացումը։
Միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում է կազմակերպիչ Նարեկ Վարդանյանը:
6/30/2022 • 12 minutes, 36 seconds
«Խոշոր պլան». Հարթակ նորարար երիտասարդների համար
Նորարար գաղափարներն իրականություն դարձնել օգնում է Հայ գործարարների ասոցիացիան, որն այս տարի 4 միջոցառմամբ կփորձի բացահայտել երիտասարդների ներուժը և նրանց ծրագրերի համար ֆինանսավորում ապահովել։
Մեր տաղավարում են Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը և ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Համլետ Ասատրյանը։
6/30/2022 • 22 minutes, 19 seconds
Այսօր | Մայք Թայսոն
36 տարի առաջ Մայք Թայսոնը դարձավ պատմության մեջ ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Ռինգում 20 տարվա ընթացքում Թայսոնը անցկացրել է 58 մենամարտ, որից 50-ը ավարտվել է հաղթանակով։ Նա դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն, տարբեր տարիներին ունեցել է գոտիներ՝ ըստ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի, համաշխարհային ասոցիացիայի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածների։
6/30/2022 • 5 minutes, 30 seconds
Ռադիոզրույց. Տեղական ժողովրդավարական ճամբար
ՄԵՆՔ Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Տեղական ժողովրդավարական ճամբար» ծրագիրը: Այն միտված է համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավածությանը, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք ներգրավված չեն տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում։
Ծրագրի մասին Իմ ռադիոյին պատմում են ՄԵՆՔ ՀԿ-ի «Տեղական Ժողովրդավարության Ճամբար» ծրագրի ղեկավար Նարեկ Փիլոյանը և ծրագրի համակարգող Մադլեն Մինասյանը:
6/29/2022 • 13 minutes, 47 seconds
Այսօր | Գաբրիել Սունդուկյան
Հունիսի 29-ը գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է:
6/28/2022 • 3 minutes, 35 seconds
Այսօր | ԻԼՈՆ ՄԱՍԿ
Հունիսի 28ը Իլոն Մասկի ծննդյան օրն է
6/28/2022 • 5 minutes, 8 seconds
Այսօր | Վարուհի Վարդանյան
Հունիսի 27ը Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
6/27/2022 • 10 minutes, 41 seconds
Տիրուհի Հարությունյանի օրինակը
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից է «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի ղեկավար Տիրուհի Հարությունյանը։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, աշխատում է մասնագիտությամբ, պատրաստվում է ուսումը մագիստրատուրայում շարունակել։ Դրանից զատ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ՝ մասնավորապես համայնքային զարգամցան ծրագրեր է իրականացնում ու մոտիվացում երիտասադրներին։ «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի կազմակերպչական թիմում 10 հոգի են, դասընթացները տեվել են մի քանի օր։ Տիրուհին ասում է՝ խնդիրներ ու հուսահատության պահեր են եղել կազմակերպաչական աշխատանքները համակարգելիս, բայց ամեն ինչ հաղթահարել են։ Կարճաղբյուրի 8–18 տարեկան 80 աշակերտի են հանդիպել և քննարկել, թե ինչ սպորտաձեվերով են նրանք ցանկանում դասընաթացներ ու մարզումներ անցկացնել։ Արդյունքում ընտրել են 3 սպորտաձեվ՝ վոլեյբոլ, բակային մարզումներ ու յոգա։
6/27/2022 • 8 minutes, 28 seconds
Art Ուրբաթ․ «Գահերի խաղը» շարունակվում է
Այս թողարկման ընթացքում պատմում ենք`
📍 HBO ամերիկյան հեռուստաալիքը մշակում է հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի շարունակությունը.
📍«Եվրատեսիլ 2023»-ը չի կայանա Ուկրաինայում:
📍Կկայանա «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը :
Փառատոնի ընթացքում Հնարավորություն կտրվի նաև ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր Արցախյան 44-օրյա պատերազմի մասին:
📍Բեյոնսեն թողարկել է իր նոր` «Break my soul» երգը:
Սա արտիստի սպասվող ալբոմի` «Վերածննդի» առաջին թրեքն է:
📍 Հունիսի 23-ին` ժամը 21:00- 22:00-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարին կիրականացվի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով:
Իսկ վերջում լսեք նաև Բիլլի Այլիշի մասին:
6/25/2022 • 10 minutes, 37 seconds
Այսօր | Ես ուժեղ եմ, բայց միայնակ՝ Մերլին Մոնրոյի նման. Լանա Դել Ռեյ
Համաշխարհային համբավ Լանային բերեց համացանցը։ Առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է Լանա Դել Ռեյ անունով Video Games երգի համար, երեք շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքել է 600,000 դիտում. այսօր այդ թիվը հասել է 234 միլիոնի:
6/21/2022 • 6 minutes, 50 seconds
Այսօր | Վերցրու կոտրված թևերդ և թռչի՛ր. Սըր Փոլ Մաքքարթնի
Հունիսի 18-ը Փոլ Մաքքարթնիի ծննդյան օրն է
6/18/2022 • 14 minutes, 6 seconds
Ռադիոզրույց. Հունիսի 19ին ԱՄՆ-ում նշվում է ստրկության վերցման օրը
Մեկ տարի առաջ հունիսի 19-ը դարձավ պետական տոն Միացյալ Նահանգներում:
«Ջունթինֆը» նշվում է որպես ԱՄՆ-ում ստրկության վերացման օր։
Տոնը սկիզբ է առել Տեխասի նահանգի Գալվեսթոն բնակավայրում․ այստեղ 1865թ․ հունիսի 19-ին առաջին անգամ նշվեց Աֆրոամերիկացիների էմանսիպացիայի կամ ստրկությունից ազատվելու օրը, ապա այն տարածում գտավ ողջ երկրում և անգամ երկրի սահմաններից դուրս։
Տոնի մասին Իմ ռադիոյին պատմելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Լադիսլավ Բերնեկը: Թարգմանության հարցում օգնել է Տիգրանուհի Բաղդասարյանը:
6/18/2022 • 14 minutes, 33 seconds
Այսօր | Էրմիտաժ
Հետաքրքիր մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե փորձենք դիտել բոլոր ցուցանմուշները՝ յուրաքանչյուրի վրա մեկ րոպե կանգ առնելով, ապա մեզնից 11 տարի կպահանջվի։
6/17/2022 • 8 minutes, 50 seconds
Ռադիոզրույց. Yerevan Color Fest 2022
Հունիսի 18-ին Երևանում հերթական անգամ կկայանա Yerevan Color Fest 2022 միջոցառումը:
6/17/2022 • 10 minutes, 51 seconds
Այսօր | Երևանի Բուսաբանական այգի
Բուսաբանական այգին փոքրիկ անտառ է աղմկոտ քաղաքում:
6/17/2022 • 3 minutes, 35 seconds
IT շաբաթ․ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով
Թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն օրեր առաջ անցկացվեց Երևանում։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն ու արտասահմանից հրավիրված փորձագետները քննարկեցին թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
6/17/2022 • 3 minutes, 21 seconds
Ջորջիկ Պարսեմյանի օրինակը
Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները ողջունել են նրա որոշումը, քանի որ սփյուռքում ապրող յուրքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելել հայկական SAFE You հավելվածում փրոջեքտ մենեջմնթով է զբաղվում։
Ջորջիկը պատմում է, որ մանկուց ցանկացել է երաժշտական խումբ ունենալ, հաճախել է կիթառի դասերի։ Կանադայում երաժիշտ ընկներների հետ խմուբ էին կազմել։ Երբ եկավ Հայաստան որոշեց այդ երազանքն այստեղ շարունակել։ ֆեյսբուքում գրեց, որ փնտրում է թմբկահար, բաս կիթառահար, որոշ ժամանակ անց խումբը հավաքվեց։ Հիմա արդեն հանդես են գալիս երևանյան փաբերում։
6/17/2022 • 7 minutes, 43 seconds
«Խոշոր պլան»․ Դարձի՛ր Սփյուռքի երիտասարդ դեսպան
Սփյուռքում բնակվող երիտասարդներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեն իրենց համայնքում դառնալ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը՝ այստեղ:
Թեմայի մասին զրուցել ենք «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանի և Լոնդոնում ծրագրի մասնակից Նոյեմի Ստեփան-Սարկիսյանի հետ:
6/16/2022 • 23 minutes, 1 second
Այսօր | Թուփակի ծննդյան օրն է
Բողոքի և համատարած անկարգությունների ներկա ժամականաշրջանում աշխարհը հիշում է Թուփակին, ով ստեղծում էր քաղաքական և սոցիալական խնդիրներ բարձրաձայնող երգեր:
6/16/2022 • 4 minutes, 55 seconds
Այսօր | Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան
Տերեշկովայի թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով Երկրի մերձակայքում տևել է 2 օր 22 ժամ 50 րոպե։ Սակայն տիեզերքում անցկացրած ժամերը Տերեշկովայի համար ամենևին էլ կյանքում ամենաերջանիկը չէին։ Թռիչքը չափազանց ռիսկային էր։ Տ երեշկովայի երազանքն իրականացավ, բայց տիեզերական թռիչքը, որը նրան աշխարհահռչակ դարձրեց, քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։
6/16/2022 • 5 minutes, 54 seconds
Այսօր | Պետական խորհրդանիշների օր
Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է
6/15/2022 • 7 minutes, 19 seconds
Այսօր | Պեպո
1935 թվականի հենց այս օրը՝ հունիսի 15-ին, ցուցադրվեց Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»
6/15/2022 • 7 minutes, 15 seconds
Art Ուրբաթ․ Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը
Երկար տարիների դադարից հետո, հունիսի 18-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի բաց պրեմիերան։ Այս եւ այլ նորություններ կինոաշխարհից՝ լսեք թողարկման ընթացքում։
6/15/2022 • 11 minutes, 31 seconds
Art Ուրբաթ․ Նորություններ կինոաշխարհից
Երգչուհի Սելենա Գոմեսը՝ արդեն երկար ժամանակ սեփական խոհարարական շոուն վարելուց հետո, որոշել է թողարկել սպասքի ու խոհանոցային այլ պարագաների սեփական հավաքածուն։ Չնայած բարձր գներին՝ երկրպագուներին նորությունը, հիմնականում դուր է եկել։ Այս ու այլ նորություններ արեւմտյան շոու բիզնեսից ու կինոաշխարհից լսեք այս թողարկմանը։
6/15/2022 • 10 minutes, 5 seconds
Այսօր | Ակսել Բակունց
Բնությունը նրա տարերքն էր։ Ժողովրդին նա հասկացավ այդ լեզվով. բնությունը նրա գրչի տակ կենդանություն առավ, խոսեց և ծիծաղեց մարդկանց փոխարեն։
Ակսել Բ ակունցը հայ գրականության մեջ մնաց որպես բնության երգիչ։ Գյուղաշխարհը նրա համար այն անկյունն էր, որտեղ մարդը ձուլված էր բնությանը, բնությունը՝ մարդու։
6/13/2022 • 2 minutes, 54 seconds
Այսօր | Էվելինա Շահիրյան
Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն այսօր դառնում է 81 տարեկան
6/13/2022 • 2 minutes, 44 seconds
Վարդուհի Որսկանյանի օրինակը
Որևէ գործ նախաձեռնելու և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի իր հասակակիցների շրջանում օրինակ դառնալու ցանկություն 17–ամյա Վարդուհի Որսկանյանը միշտ է ունեցել։ Երբ իմացել է, որ դպրոցում կա մի ծրագիր, որին երեխաները կարող են իրենց բիզնես–գաղափաները ներկայացնել և ֆինանասավորում ստանալ 4 ընկերուհիների հետ որոշել է դիմել։ Չնայած սկզբում առաջացած դժվարություններին, մի քանի ամիս անց աղջիկներին հաջողվել է ֆինասնավորում ստանալ և արդեն 5 ամիս է, ինչ կտորե պայուսակներ են արտադրում։ Իրենց փոքրիկ բիզնեսն էլ անվանել են Էկոպարկ։ Ոճայինն ու գեղեցիկը փորձում են համադրել չվնասելով շրջակա միջավայրը։ Պայուսակներին պատկերում են այն, ինչ հաճախորդն է ցանկանում, ունեն նաև հայկական նախշերով կտորե պայուսակներ, որոնց պահանջարկն ամենից շատն է։ Վարդուհին ասում է՝ աղջիկներից յուրքանչյուրը կատարում է այն աշխատանքն, որ իր մոտ լավ է ստացվում, բայց ահա կարել կարողաանում են բոլորը։
6/13/2022 • 6 minutes, 49 seconds
Այսօր | Ջոնի Դեփ
Հունիսի 9-ը Ջոնի Դեփի ծննդյան օրն է:
6/9/2022 • 4 minutes, 29 seconds
Այսօր | Նատալի Փորտման
Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Գիտեի՝ ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում. տքնաջան աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի:
Նատալի Փորտմանն այսօր դառնում է 41 տարեկան:
6/9/2022 • 2 minutes, 56 seconds
«Խոշոր պլան». Պահանջված մասնագիտություններ
Մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Ըստ դիմորդների հայտերի՝ ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են բուժական գործը, իրավագիտությունը, կառավարումը, կիրառական մաթեմատիկան և այլն:
«Խոշոր պլանում» պահանջված և չպահանջված մասնագիտությունների, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի ներդրման թեման քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանի հետ:
6/7/2022 • 23 minutes, 44 seconds
Այսօր | Քանյե Ուեսթ՝ 21-րդ դարի ամենախելահեղ հիփ-հոփ արտիստը
Քանյե Ուեսթը ոգեշնչված էր Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Դեյվիդ Բոուիի և համաշխարհային երաժշտության այլ լեգենդների գործերով։ Նրա ալբոմները ներառվել են բոլոր ժամանակների ոսկե ցուցակում՝ ըստ Rolling Stone ամսագրի։ Քանյեն Forbes-ի կողմից մի քանի անգամ դասվել է ամենահարուստների և ամենահայտնիների շարքերում և երկու անգամ դարձել մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
6/7/2022 • 5 minutes, 18 seconds
IT շաբաթ․ Արհեստական բանականության դասընթաց զորակոչիկների համար
«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 6-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև հուիսի 17–ը։ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են։ Դասընթացի նպատակն է ՀՀ զինված ուժերի համար արհեստական բանականության ոլորտում բանիմաց, որակյալ մասնագետներ պատրաստելն է։ Դասընթացին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև աղջիկները։
6/7/2022 • 5 minutes, 1 second
Ռադիոզրույց. Բարեգործության նոր մշակույթ
«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամը ֆինանսավորում է ՀՀ-ում և Արցախի Հանրապետություննում բնակվող առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրամահավաքներ:
Այս անգամ հիմնադրամը կազմակերպել է համերգ՝ նույն նպատակով. ողջ հասույթն ուղղվելու է երեխաների բուժմանը:
6/6/2022 • 14 minutes, 33 seconds
Ռադիոզրույց. Վարդավառը սահմանին
Հուլիսի 23-24ը Սյունիքի մարզի Կոռնիձոր սահմանապահ գյուղում Վարդավառի ամենամյա տոնակատարություն է լինելու: Այն կազմակերպվում է մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք որոշել են վերականգնել և նոր կյանք տալ Վարդավառի տոնին՝ կարևորելով սահմանամերձ համայնքների ներգրավածությունը:
6/6/2022 • 14 minutes, 7 seconds
Ռադիոզրույց. Գիտելիքը՝ Սյունիքի երեխաների ապագան
Հայրենիքը սկսվում է սահմանից կարգախոսը կարևոր առաքելություն դարձնելով՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են Սյունիքի մարզի 7 սահմանամերձ գյուղերում ստեղծել մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության ու քիմիայի լաբորատորիաներ:
6/6/2022 • 15 minutes, 26 seconds
Այսօր | Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա նոտաները սովորել է միայն 19 տարեկանում, և ասում են՝ այնքան մեծ է եղել սերը երաժշտական նոտաների հանդեպ, որ իր շան անունը դրել է Լյա-Դո:
6/6/2022 • 7 minutes, 44 seconds
Այսօր | Ալեքսանդր Պուշկին
Բախչիսարայ քաղաքի Ղրիմի պատմության թանգարանում արդեն տարիներ շարունակ զբոսաշրջիկները կարող են մի գեղեցիկ ավանդույթի ականատեսը լինել։ Ամեն օր աշխատակիցները «Արցունքի շատրվանի» մոտ 2 չքնաղ վարդ են թողնում։
1820թ.-ի աքսորի ընթացքում Բախչիսարայում էր հայտնվել ռուս գրականության հանճար Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, որը լսելով թախծոտ ավանդազրույցը Հիրեյ խանի և երիտասարդ Մարիայի մասին՝ գրում է «Բախչիսարայի շատրվանը» նշանավոր պոեմը։
Գրական աշխարհն այսօր նշում է մեծագույն գրողի ծննդյան օրը։
6/6/2022 • 7 minutes, 50 seconds
Այսօր | Ռաֆայել Նադալ
Թենիս մարզաձևից հայտնի են մեծ պատմություն կերտած շատ մարզիկներ, և այսօր նրանցից մեկը՝ Ռաֆայել Նադալը, նշում է իր ծննդյան 36 ամյակը։
6/6/2022 • 3 minutes, 20 seconds
Այսօր | Անջելինա Ջոլի
Ինձ միշտ թվացել է, որ ես մեծ շրթունքներով և մեջտեղից բացված մազերով հիմար տիկնիկի տեսք ունեմ: Ժամանակի ընթացքում դու հասունանում ես և հասկանում, որ հարկավոր է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Անջելինա Ջոլին այսօր դառնում է 47 տարեկան:
6/4/2022 • 3 minutes, 57 seconds
Ալինա Գևորգյանի օրինակը
Սյունիքի մարզի Տաթև գյուղից է Ալինա Գևորգյանը։ ԵՊՀ սերվիսի և կայուն զբոսաշրջության բաժինում է սովորել։ Ավատրելուց հետո մեկ տարի Երևանում կրթական հիմնադրամում նախագծերի կորդինատոր է աշխատել։ Ասում է՝ ամեն ինչ հիանալի էր ընթանում, նոր շրջապատ, գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել, բայց ինչ որ բան կիսատ էր սրտում։ Որոշում է վերադառնալ գյուղ ու իր գործունեությունը ծավալել գյուղից ու գյուղի համար, իսկ կուտակած գիտելիքների պաշարը օգտանգործել ի նպաստ մարզի։ Ալինան վստահ է՝ համայնքում դրական փոփոխություններ կատարելու համար պետք է սիրել այն։ Իսկ համայնքը զարգացնելու համար նախ պետք է անձնային աճ գրանցել, կրթական ծրագրերի մասնակցել։
6/3/2022 • 8 minutes, 20 seconds
Այսօր|Ժպտա՛, որովհետև կյանքը հիասքանչ է, և ժպտալու շատ առիթ կա
1926 թվականի հունիսի 1-ին ծնվել է 20րդ դարի ամենահայտնի եւ սեքսուալ դերասանուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն:
6/1/2022 • 5 minutes, 55 seconds
Այսօր | Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է
Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է
6/1/2022 • 5 minutes, 58 seconds
Սերյան Ենոքյանի օրինակը
«Էկո խմբակ» նախաձեռնության հեղինակ 18–ամյա Սերյան Յենոքյանը բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Նախ սկզբում ասեմ, որ նա ծնվել է Ռուսաստանում և Սեյրանի փոխարեն Սերյան են գրանցել անունը։ Ասում է՝ չի ցանականում փոխել, այդպես իրեն ավելի շատ է դուր գալիս, իսկ ահա ընկերներն ասում են՝ տարբերվող է, սեր գումարած հայկական յան։ Բնապահպանական թեմաներով սկսել է հետաքրքրվել 15 տարեկանից, երբ ամառային արձակուրդներին Դսեղում վրանային եռօրյա ճամբար մասնակցեց։ Այդ երեք օրերը ճակատագրական դարձան․ դասընթացներ վարելու հմտութուններ, բնապահպանական ոլորտից շատ գիտելիքներ ձեռք բերեց։ Երբ արձակուրդներից հետո վերադարձավ դպրոց կենսաբանության ուսուցչուհու հետ սկսեց տարբեր միջոցառումներ կազմակերպել: Մի քանի ընկերներով որոշեցին ակումբը դուրս բերել դպրոցի սահմաններից և 2021թվին օգոստոսին ստեղծեցին «Էկո խմբակ» նախաձեռնություն, որը բնապահպանական թեմաներով տարբեր դասընթացներ, ծրագեր ու արշավներ է իրականցնում։
Նա մտադիր ընդունվել ԵՊՀ, ցանկանում է լրագրող դառնալ ու ավելի լայն շրջանակներին ներկայացնել բնապահպանական խնդիրները, երիտասարդների ձայնը լսելի դարձնել:
5/30/2022 • 7 minutes, 34 seconds
Ռադիոզրույց. Կարդա, փոխիր աշխարհը, չէ՞ որ կարդալու ժամանակ կա
Արդեն 90 տարի Մաշտոց 20 հասցեում գործում է «Բուկինիստ» գրախանութը ։
«Բուկինիստ 90»-ը գրախանութը նշելու է մի քանի ամիս շարունակ ձգվող տարատեսակ միջոցառումներով, առաջինը «Տոնից Տոնն» է։
Հոբելյանական տարվա միջոցառումների մասին Իմ ռադիոյին պատմում է «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
5/25/2022 • 11 minutes, 15 seconds
Քրիստոֆեր Օհանյանի օրինակը
Մի քանի ամիս առաջ «Դեպի հայք» ծրագրով Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Քրիստոֆեր Օհանյանն օգտագործված հագուստին նոր կյանք է տալիս։ Ինքը ևս վինտաժային հագուստ է հագնում և օրինակ է դառնում շրջապատի համար։ Մեկ ամիս ապրել և կամավորական աշխատանք է կատարել Գյուրիում, հիմա ապրում է Երևանում։
Հին հագուստը վերամշակելով կամ նորովի մոդելավորելով այն ավելի լավն է դառնում,–ասում է Քրիստոֆերը և հավելում, որ բիզնես պլան է մշակել, ֆինանսավորման համար պատրաստվում է ներկայացնել «Դեպի հայք» հիմնադրամին։
5/23/2022 • 7 minutes, 33 seconds
IT շաբաթ․ «MetaGait» քայլքի իմիտացիա ստեղծող սարք
«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղ ծել։ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է դահուկ քշել, վազել, զբոսնել, այս ակտիվությունը նպաստում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը։ Ծրագիրն իրականացնելու համար ReArmenia-ի հարթակում դրամահավաք է կազմակերպվել։
5/23/2022 • 3 minutes, 39 seconds
«Խոշոր պլան»․ Կրթություն՝ բոլորի համար
Կրթվելու համար երբեք ուշ չէ. նոր մասնագիտություն և հմտություններ ձեռք բերել կարելի է ցանկացած տարիքում: Մինչդեռ շատերը կարծում են, որ օրինակ 30 տարեկանից հետո դժվար է նոր բան սովորելը: Այս կարծրատիպը կոտրելու համար ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ՝ «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագրով:
Նպատակն է հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց: Թեման քննարկել ենք ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանի հետ:
5/20/2022 • 29 minutes, 23 seconds
Art Ուրբաթ․ մեդիա փառատոն Երեւանում
Այս թողարկմանը պատմում ենք Երեւանում առաջին անգամ անցկացվող մեդիա փառատոնի մասին։ EVN Report-ի նախաձեռնած միջոցառումը նպատակ ունի համախմբելու որոտի ներկայացուցիչներին՝ քննարկելու մեդիայի մարտահրավերները, հնարավորություններն ու նորությունները։ Փառատոնի խնդիրներից է նաեւ մեդիա մասնագետների աշխատանքն ու դրա դժվարությունները ներկայացնել հանրությանը։
5/19/2022 • 22 minutes, 22 seconds
Art Ուրբաթ․ անվճար վիդեոդասեր մեդիագրագիտության մասին
Այս թողարկամանը զրուցում ենք Edu Van Hub շարժական կրթական հարթակի մասին։ Մեքենայով Հայաստանի տարբեր մարզերում ու արտերկրում մեդիակրթության բազմաթիվ դասընթացներ անցկացնելուց հետո նախագիծը տեղափոխվել է օնլայն հարթակ։ Edu Van Hub-ի թիմը ստեղծել է վիդեոդասերի անվճար շարք՝ մեդիագրագիտության, սոց․ ցացների ու վիդեո
5/17/2022 • 23 minutes, 23 seconds
IT շաբաթ․ ԱՏՁՄ-ն ներկայացրել է ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքները
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ներկայացվեցին ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքներ։ Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր այն դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որն իր շուրջ է համախմբել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություներին։ Առաջնային խնդիրներից մեկը ռազմարդյունաբերական ոլորտի ֆինանանսավորման համակարգն է, որն ըստ Հայկ Չոբանյանի պետք է վերանայել։
5/16/2022 • 4 minutes, 33 seconds
Art Ուրբաթ․ Մերլին Մոնրայի դիմանկարը՝ ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշ, The Guardian-ի անդրադարձը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին, նոր ցուցահանդես Երեւանում
Այս թողարկմանը պատմում ենք՝
Մոնրոյի դիմանկարը՝ Էնդի Ուորհոլի հայտնի կտավը, աճուրդում վաճառվել է 190 միլիոն դոլարով, այսպիսով դառնալով ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշը։ The Guardian-ը անդրադարձել է հայկական «Մենք ենք , մենք սարերը ֆիլմին»՝ ընդգծելով դրա հումորը, սրամտությունն ու երկխոսությունները։ Երեւանում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի՝ Հենրիկ Իգիթյանին նվիրված ցուցահանդեսը։
5/13/2022 • 21 minutes, 41 seconds
Քրիստինե Հովսեփյանի օրինակը
Քրիստինե Հովսեփյանը դհոլ սկսել է նվագել 8 տարեկանից։ Պատմում է, որ սկզբում ծնողներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել դհոլ ունենալու իր ցանկությանը և որոշել խաղալիք դհոլ նվիրել, բայց հետո հասկացել են՝ պետք է ընդառաջ գնալ նրա երազնաքին։
Այսօր, արդեն 21–ամյա Քրիստինե Հովսեփյանը պատմում է, որ դհոլ նվագելու հմտություններն յուրացնելն ավելի դյուրին էր, մատներին առաջացած կոշտուկներն անտեսելն ավելի հեշտ, քան կողքից տրվող հարցերին պատասխանելը, հնչող կարծիքները լսելը։ Բայց դհոլի նկատմամբ սերն օգնել է հաղաթարել բոլոր դժվարությունները։ Քրիստինե 5 տարի հաճախել է «Վահագն» դհոլահարների անսամբլ, հետո ընդունվել «Երևանյան թմբուկներ» խումբ, որտեղ մի քանի տարի սովորել է, մասնակցել տարբեր միջոցառումների ու փառատոների։ Այժմ Շառլ Ազանվուրի անվան մշակույթի պետական քոլեջի 3–րդ կուրսում է սովորում, գործիքային կատարողական արվեստ, հարվածային գործիքներ բաժնում։ 5 տարի «Երևանյան թմբուկներ»–ում սովորելուց հետո դասավանդնում է այնտեղ։ Արդեն մեկ տարի է, ինչ Աբովյան քաղաքում բացել է հարվածային գործիքների կենտորն, որն ունի 20–ից ավելի սաներ՝ 6–ից 38 տարեկան։ 5 ամիս առաջ էլ ընկերների հետ ստեղծել է նաև Ֆլային սոլ խումբը։
5/13/2022 • 6 minutes, 45 seconds
«Խոշոր պլան». Վերադարձ Եվրատեսիլ՝ 2 տարի անց
«Խոշոր պլանն» այս անգամ մի փոքր շեղվել է իր ձևաչափից և անդրադարձել բոլորին հեռուստաէկրանների մոտ համախմբող եվրոպական ամենամեծ երաժշտական իրադարձությանը։ Հայաստանը երկամյա դադարից հետո վերադարձել է «Եվրատեսիլ» և հնարավորություն տվել նորահայտ արտիստին այս հարթակում ինքնադրսևորվել։ Ռոզա Լինն իր «SNAP» երգով արդեն եզրափակչում է. այս տարվա մեր ընտրության, երգերի և դեկտեմբերին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» մասին զրուցել ենք «OGAE Հայաստանի» նախագահ Նարեկ Պետրոսյանի և OGAE անդամ Շավարշ Բաբայանի հետ։
5/12/2022 • 22 minutes, 30 seconds
Art Ուրբաթ․ Մշակութային շաբաթ Դիլիջանի կենտրոնական դպրոցում
Այս թողարկմանը Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը պատմում է դպրոցում անցկացված՝ մշակույթի շաբաթվա մասին։
5/12/2022 • 15 minutes, 7 seconds
Art Ուրբաթ․ 11 ամյա Վիկան հեքիաթների գիրք է գրել
Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով…
Նա 11 տարեկան է, անցել է արցախյան վերջին պատերազմի միջով: Կարոտում է իր հայրենի տունը՝ Հադրութը։ Իսկ կարոտն արտահայտում է հեքիաթներ գրելով։
5/12/2022 • 22 minutes, 26 seconds
Ռադիոզրույց. ՄետաԳեյթ՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծում
Մասնագիտական թիմը, տարիներ շարունակ աշխատելով սեփական պրոդ ուկտի վրա, ստեղծել է ՄետաԳեյթը՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծումը: Այն հնարավորություն է տալիս տանը ռեաբիլիտացիա անցնել:
5/10/2022 • 12 minutes, 18 seconds
Սաթենիկ Ավետիսյանի օրինակը
Սերն ու հայրենիքն են 18-ամյա Սաթենիկ Ավետիսյանի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են։ Գրել սկսել է 13 տարեկանից և արդեն հասցրել է իր բանաստեղծութուներից մեկը թերթում հրատարակել, մյուսը դեռ աշխատաքնային փուլում է։ Սաթենիկը ապրում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Պատրաստվում է ընդունվել ԵՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Մտածում է, որ ապագայում գրական խմբագություն կբացի և հնարավորություն կընձեռի երիտասարդ գրողներին տպագրվել թերթում ու հայտնի դառնալ։
Սաթենիկը ցանկանում է ուսումն ու աշխատանքը համատեղել, քաղաքական թեմաներ չի լուսաբանելու, իրեն ավելի շատ հետաքրքրում են մարդկային պատմությունները, քանի որ յուրաքանչյուրից կարող ես ինչ որ դրական բան սովորել։
5/10/2022 • 6 minutes, 41 seconds
IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա»
Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհերում դասախութուններ կանցկացնեն։ Նախատեսվում է նաև Գյումիում ու Լոռիում ևս ներգրավվել։
STARMUS –ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի խոսքով՝ փառատոնի նպատակը մեկն է՝ ոգեշնչել երիտասարդներին ու ցույց տալ, որ առանց գիտություն, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ու առանց արվետսի մարդկության գոյությունը իմաստ չի ունենա։ Պետք է վերացնել գիտության ու հասարկության միջև եղած անջրպետը։
5/9/2022 • 7 minutes, 21 seconds
«Խոշոր պլան». Հայ և ռուս երիտասարդների շփման նոր հարթակ
Երևանում կանցկացվի եռօրյա ծրագիր «Երիտասարդության ընկերություն․ ընկերությունը տեսապակում» խորագրով։ Միջոցառումը բաղկացած է 3 հիմնական մասից՝ ֆոտոցուցահանդես, լուսանկարիչների հետ հանդիպում, բլոգերների հետ հանդիպում։ Մեկ հարկի տակ հայ և ռուս երիտասարդները կքննարկեն տարբեր թեմաներ՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու մոտեցումները։ Եռօրյա ծրագիրը կանցկացվի մայիսի 6-8-ը Ռուսական գրքի տանը։
Թեմայի մասին զրուցել ենք Երևանում Ռուսական գրքի տան պատասխանատու Ինեսսա Քոչարյանի և «Լիվեր» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Լուսինե Քարամյանի հետ։
5/5/2022 • 17 minutes, 13 seconds
Ռադիոզրույց. FORMULA YEGHEGNADZOR | ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
TCF Armenia ընկերությունների խումբն իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է թվային կոնֆերանս: 2021թվականին այն Գորիսում էր, այս տարի ընկերությունն ընտրել է Վայոց Ձորի մարզը:
Կոնֆերանսի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը, մասնակիցների հետ փորձով և գիտելիքով կիսվելը՝ մոտիվացնելով կրկնել ու բազմապատկել ոլորտի կայացած մարդկանց հաջողության պատմությունները։
5/3/2022 • 17 minutes, 25 seconds
IT շաբաթ․ Ռոբին ռոբոտը հրաժեշտ է տվել Նորքի տուն-ինտերնատի իր ընկերներին
Ռոբին ռոբոտը մեկ տարի Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ ապրելուց հետո օրեր առաջ հրաժեշտ տվեց նրանց։ Արհետսական բանականությամբ աշխատող Ռոբինն օգնել է տարեցներին բարելավել հիշողությունը, էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը: «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի շրջանակում ընտրվել է 40 տարեց, 20-ը ակտիվ շփվել է ռոբոտի հետ, իսկ մյուս 20-ը՝ ոչ: Ծրագրի ավարտին անցկացված հետազոտություն ցույց տվեց, որ Ռոբինի հետ շփված 20 ծերերն ավել ուրախ են դարձել։ Expper Technologies հայկական ընկերությունը 2018 թվին է ստեղծել Ռոբին ռոբոտը, պատրաստման ընթացքում ոչ մի սարք արտասահմանից չի բերվել, ամեն ինչ Հայաստանում է արտադրվել։ Ընկերության համամահիմնադիր Կարեն Խաչիկյանը նշում է, որ աշխարհի 15 բժշկական հաստատությունում աշխատում է Ռոբինը, այն լավ տարբերակ է Հայաստանը ներակայացենելու համար։
5/3/2022 • 3 minutes, 13 seconds
Ֆընգ Յանգմինգի օրինակը
Չինացի Ֆընգ Յանգմինգին հանդիպել եմ երևանյան այգիներից մեկում, մինչև ես կհասնեի սովորության համաձայն նա արդեն ծանոթացել էր այգում նստած պապիկներից մեկի հետ։ Ասում է՝ սիրում է շփվել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Երևանյան միջավային Ֆընգն արդեն հարմարվել է, սիրում է փորձություններ հաղթահարել, իսկ մշակութային տարբերությունները նրան գրավում են, ոչ թե վախեցնում։ Հայաստան գալուց առաջ էլ Ինդոնեզիայում լեզվաբանություն է ուսումնասիրել, ինչն օգնել է ավելի հեշտ սերտել հայերենը։Պատմում է, որ առաջին անգամ հայոց լեզվին բառարանից է ծանոթացել, 2020թվին եկել Հայաստան ու ընդունվել ԵՊՀ–ի հայ բանասիրության ֆակուլտետ։ Այս ընթացքում կատարելագործել լեզվի իմացությունը, անգամ բառբառային ու գրական այնպիսի բառեր է օգտագործում, որ շատերը չեն հասկանում։
5/2/2022 • 9 minutes, 17 seconds
«Խոշոր պլան». Հաղորդակցման ուժը կարող է փոխել աշխարհը
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն այս ուստարվանից կպատրաստի «Հասարակայնության հետ կապերի» մասնագետներ նաև բակալավրիատում։ Մագիստրոսական համանուն ծրագրի հաջողությունից հետո դասախոսական կազմը վստահ է, որ 4 տարի տևողությամբ բազային կրթությամբ հետաքրքրվողների թիվը ևս մեծ կլինի։
Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանի և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիլոգիական գիտությունների թեկնածու Յուլիանա Մելքումյանի հետ։
4/28/2022 • 23 minutes, 36 seconds
Ռադիոզրույց. Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք
Այսօր պատմելու ենք «Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի մասին, որն իրականցվում է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի նախաձեռնությամբ:
Ծրագիրը ներկայացված էր Ռեարմենիա հարթակում. արդեն հավաքվել է անհրաժեշտ գումարն ու աշխատանքները հասել են ավարտական փուլին:
«Փոքրիկ իշխան» կրթահամալիրում բացվելու է հատուկ կահավորմամբ դասարան, որն անվանակոչվելու է կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արթուր Ասատրյանի պատվին։
4/26/2022 • 17 minutes, 1 second
«Խոշոր պլան». Հայկականը մերն է, ընտրենք հայկականը
Հետպատերազմյան շրջանում հայ արտադրողին սատարելը սպառողների համար դարձավ առաջնային։ Մեր երկրում ստեղծված ապրանքը և ծառայությունները առավել հայտնի դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Made in Armenia տեղեկատվական հարթակը միավորում է հայ սպառողներին և գործարարներին՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության մասին անհրաժեշտ, հետաքրքիր տեղեկատվությունը։
Հայ արտադրողների խնդիրներն ու հաջողությունները քննարկել ենք Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանի և «Միսմա» ընկերության հիմնադիր, տնօրեն Ծովինար Միսկարյանի հետ։
4/22/2022 • 26 minutes, 46 seconds
Հարություն Խալաթյանի օրինակը
Տան ամենալուսավոր ու տաքուկ սենյակը բույսերի փոքրիկ աշխարհի է վերածել 30–ամյա Հարություն Խալաթյանը։ Զույգ թութակ և մոտ 150 բույս է խնամում սենյակում, թե քանի տեսակ՝ չի հաշվել, բայց վստահ կարող է ասել՝ դրանց մեջ գերակշռում են իր ամենասիրելի բույսերը՝ խոլորձները։ Հարությունը տարիներ առաջ ԵՊՀ–ի ծրագրավորման բաժնում ուսումը կիսատ է թողել ու փորձել է իրեն հոգեհարազատ մասնագիտություն գտնել։ Սկզբում ծաղկի խանութում է աշխատել, բայց մի քանի տարի անց զգացել է, որ իրեն ավելի շատ բույսերն են հետաքրքրում։ Իր սենյակն աստիճանաբար օրխիդեաներով, հետո արդեն ամենատարբեր տեսակի ու ամենատարբեր խնամք պահաջող բույսերով լցրել։
Ժամանակ առ ժամանակ բույսը պետք է վերատնկել, հողախառնուրդը փոխել, քանի որ բույսն ամբողջությամբ չի յուրացնում ջրի պարունակությունը և կուտակված հանքային աղերը չեն թողնում,որ այն աճի, իսկ բնության մեջ բնական շրջադարձ է կատարվում և նման խնդիր չի առաջանում,– ասում է Հարությունը և հավելում՝ միայն ջրելով չի սահմանափակվում խնամքը, պետք է հասկանալ բույսերի լեզուն, զգալ դրանց հետ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն։
4/22/2022 • 8 minutes, 33 seconds
Ռադիոզրույց․ Մարզերի երեխաները մարզերում
Մարզերի երեխաները, մասնակիորեն կտրված լինելով իրադարձությունների կենտրոնացման շրջաններից և ռեսուրսներից, ունեն շատ խնդիրները:
«Մարզերի երեխաներ մարզերում» նախագիծը հայտնի է որպես ՄԵՄ սոցիալական ծրագիր, որը երիտաարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ տարբեր ուղղություններով և անցնել աշխատանքի:
Այս կարևոր նախագծի մասին Իմ ռադիոյում պատմել են ՄԵՄ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն ու ՌեԱրմենիա հոգաբարձումների խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը:
4/19/2022 • 22 minutes, 46 seconds
Սառա Սթայցի օրինակը
Հայկական արմատներով, հայկական լեռնաշղթաները հաղթահարող, արդեն նաև հայկական անձնագրով Սառա Սթայցը Վաշինգտոնից 4 տարի առաջ է եկել Հայաստան ու հիմնովին փոխել կյանքը։ Մասնագիտությամբ մարքետոլոգ է, մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատում էր միջազգային կրթական ծրագրեր իրականցնող կազմակերպությունում։ Ասում է՝ հետաքրքիր աշխատանքն էր, բայց եկավ մի պահ, երբ զգաց, որ դա այն չէ, ինչ իրեն անհարժեշտ է։
Տարիներ առաջ հայ համայանքի Սուրբ Ծննդյան խնջույքին նրան պատմել էին «Դեպի Հայք» հիմնադրամի մասին ու խորհուրդ տվել դիմել։ Սառան ասում է՝ այդ ժամանակ չէր կարող թողնել աշխատանքը, բայց հստակ որոշեց՝ հնարավորությունը բաց չի թողնելու։ Մի քանի տարի անց ՝ 2018 թվականի մայիսի 31–ին արդեն Հայաստանում էր։ Գյումրիում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման Կարիտաս Արեգակ Հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնում Սառան կամավոր աշխատանք էր կատարում։ Օգնում էր սոցիալական մեդիայի, թարգամանությունների, ֆոնդհայթհայթման գործում։ Մեկ տարի անց նրան առաջարկում են աշխատանքի անցել կազմակերպությունում։Վերջերս Սառան իր կազմակերպությունն է հիմնել ԱՄՆ–ում, որը գործում է ի նպաստ Գյումրիի։
4/15/2022 • 9 minutes, 42 seconds
IT շաբաթ․ «Սկորպիոնը» կարող է փոխարինել զինվորին պատերազմի դաշտում
Մարտական առաջադրանքներ կատարող, դիպուկ կրակ վարող, քարքարոտ ճանապարհներ հաղթահարող «Սկորպիոնը» «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության արտադրանքն է, որը կարող է փոխարինել զինվորին մարտի դաշտում։ Ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմում է, որ նման սարք ստեղծելու հիմնական պատճառը Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 2017թվին արդեն ունեին առաջին փորձանմուշը, բայց վերջնական տարբերակը ամիսներ առաջ են ստացել։ Մոտ 400 կիլոգրամանոց «Սկորպիոնը» ամենավտանգավոր ու բարդ առաջադրանքը կարող է կատարել։ «Սկորպիոն»–ին խոցելը դժվար է, քանի որ կարկ է վարում մեծ հեռավորության վրա և հեռակառավարվում մինչև 10 կիլոմետր հեռավորությամբ։
4/15/2022 • 6 minutes, 15 seconds
«Խոշոր պլան». Հայրենաճանաչությունը դպրոցական ծրագրի կարևոր բաղադրիչ է
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամը սկսում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Երեխաները մեկ շաբաթ կապրեն ու դպրոց կգնան այլ մարզի համայնքային դպրոցում։ Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, հանրային նշանակության և ընտանիքներում ընդունված ավանդույթների արդյունքում կընդլայնեն աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Թեմայի մասին զրուցել ենք «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանի հետ։
4/14/2022 • 23 minutes, 33 seconds
IT շաբաթ․ Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները
Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ` անօդաչուներ, հակատանկային, տանկային համակարգեր, պաշտպանական սարքեր , բեռափոխադրող հեռակառավարվող մեքենաներ և այլ սարքավորումներ էին ներկայացվել «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություն։ Անցած հաղորդման ընթացքում ձեզ պատմեցի հայկական մի քանի ընկության մասին, ինչպես խոստացել էի, այս հաղորդման ընթացքում կշարունակեմ ներկայացնել ցուցահադնեսին մասնակցած ևս 2 ընկության արտադրանք։
Տարբեր մարտական առաջադրանքներ կատարող անօդաչուները էր ցուցադրել «Դավառո» ընկերությունը։ Հարավածային,հետախուզական ու հետախուզահարվածային, որոնցից շատերը օդում կարող են մնալ 7 ժամ։ Ընկերության «Տորք» վերգետնյա համակարգը նախաստեսված է հառավար կրակ վարելու համար։ Այն ունի հակատանկային 2 հռթիռ, վերևի հատվածը կարելի է ձեվափոխվել ու պատգարակ տեղադրել վիրավոր զինվորի տեղափոխելու համար։ Այն հեռակառավարվող է, աշխատում է նաև ավտոմատ։
Հայաստանում 3D բժշկությունը զարգացնելու ուղղությամբ է աշխատում HYBRID լաբորատորիան։ Աշխատում են համակարգչային շերտագրության մոդելի հիմքի վրա և կարող են արտադրել գերճգրիտ հաշվարկներով։ Լաբորատորիայի 3D մոդելավորող, բիոինժեները Բագրատ Բաղդասարյանը նշում է, որ 44–օրյա պատերազամի հետեվանքով կտրուկ ավելացել են որակյալ ու ժամանակակից իմպլանտների կարիք ունեցող զինվորները։ Հոսքն այնքան շատ էր, որ պետք էր որ այդ գործընթացը կազամակերպվեր Հայաստանում։ 40 զինվորի վերականողական բուժմանը նպաստող արտադրանք են տրամադրել, դրանց շնորհիվ նրանք կարողացել են վերադառնալ բնականոն կյանքին։
4/12/2022 • 5 minutes, 52 seconds
Արշակ Պողոսյանի օրինակը
Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցի 5–րդ դասարանում մայրենի, 11–րդում՝ հայոց լեզու և գրականություն է դասավանդում Արշակ Պողոսյանը։Դպորցում 67 աշակերտ է սովորում, թեև այն նախատեսված է ավելի շատ թվով աշակերտների համար։ Փորձում է հետաքրքիր անցկացնել դասերը, խմբային աշխատանքների միջոցով բոլոր աշակերտներին ներառել։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի 6–րդ սերնդի ուսուցիչներից է, սովորել է ԵՊՀ–ի «Հայ բանասիրություն» ֆակուլտետում։ Երեխաների հետ աշխատելու ցանակություն միշտ է ունեցել։ Ասում է՝ բախտը բերել է, որ կյանքի այս փուլում իր ցանկությունը կատարվել է։ Մինչև Լոռվա մարզ գնալը՝ 2020թվին Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի դպրոցում էր դասվանդում Արշակը։ Ջերմությամբ է հիշում, որպես ուսուցիչ Արցախում անցկացրած երկու շաբաթը․ հետո սկսվեց 44–օրյա պատերազմը և Միջնավանի երիտասարդների հետ կամավորական ջոկատ կազմելով գնացին։ Արշակը չի ցանկանում վերհիշել այդ ծանր օրերը, միայն լավ ընկերներ մնացին, որոնց հետ կապն այսօր էլ պահպանում է։ Իսկ ահա Միջնավանը ցավոք մնաց թշնամու վերահսկողության տակ։
4/11/2022 • 7 minutes, 45 seconds
«Խոշոր պլան». Մեկ թիմ դառնալու համար հնարավորություն ծրագրավորողների համար
Ուժերը փորձելու, ծանոթանալու և մեկ թիմ դառնալու հնարավորություն ծրագրավորողների համար. ապրիլի 10-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեծ 𝐂𝐎𝐃𝐄 𝐁𝐀𝐓𝐓𝐋𝐄, որին կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդյունքում կծնվեն նոր ստարտափեր:
Թեմայի մասին զրուցել ենք Full Learning ընկերության հիմնադիր֊տնօրենԳագիկ Ազոյանի և ընկերության ծրագրավորող, դասախոս Մարիամ Տոնոյանի հետ:
4/8/2022 • 15 minutes, 2 seconds
«Խոշոր պլան. Tech4Armenia՝ նոր ծրագիր մարզերում ուսուցիչների բացը լրացնելու համար
Հայաստանի և Արցախի դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների բացը լրացնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր: «Tech4Armenia»-ն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի մասնագետներին դասավանդել համայնքներում՝ միևնույն ժամանակ պահպանելով կապը IT աշխարհի հետ:
Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրեն Գոռ Նազարյանի հետ:
4/5/2022 • 15 minutes, 5 seconds
Placebo, Machine Gun Kelly, The Ninth Wave | Բիթրեյթ
Պատրա՞ստ Ես բացահայտել մարտ ամսվա վերջին թողարկումները։ Դրանցից յուրաքանչ յուրը ռոքի տարբեր ենթաժանրերում է՝ սկսած Machine Gun Kelly-ի մեյնստրիմ փոփ փանքից մինչև այքոնիք Placebo-ի նուար ռոք ու The Ninth Wave-ի ինդի-էլեկտրոնային ռիթմեր:
4/2/2022 • 24 minutes, 58 seconds
Art Ուրբաթ․ անցնող շաբաթվա մշակութային նորությունների ու Երեւանում սպասվող ցուցահանդեսի մասին
Օսկարի արդյունքներն ու մեծ սկանդալը։ Կաննի կինոփառատոնը առաջին անգամ կղեկավարի կին նախագահ։ Մեգան Մարքլը փոդքասթ է սկսում Spotify-ի հետ, որտեղ կխոսի կանանց իրավահավասարության ու մեդիայում ներկայացվածության մասին։ Հարցազրույցի հյուրն այս շաբաթ երիտասարդ գեղանկարչուհի Էլինե Պողոսյանն է, նա պատմում է Երեւանում կայանալիք իր ցուցահանդեսի մասին։
4/2/2022 • 18 minutes, 35 seconds
Գայանե Աղաբալյանի օրինակը
«Արևոտ խոհարարը» մանկական գիրքը Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատող դաունի համախտանիշով տղայի՝ Հովհաննես Մարգարյանի մասին։Գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանի խոսքով՝ պատմությունը գրել է, երբ սովորում էր Ամերիկյան համալասրանի անգլերեն և հաղոդրակցություն բաժին 4–րդ կուրսում և պետք էր «Մանկական գրականություն» առարկայի համար վերջին աշխատանքը ներկայացնել։ Այն ժամանակ, երբ գիրք էր գրում, ուներ միայն սրճարանում արված մի լուսանկար։ Գայանեն մտածում էր, որ առավել մանրամասն ներկայացնելո ւ համար կգնա Գյումրի, կզրուցի Հովհաննեսի և մայրիկի հետ, բայց համավարակը խոչընդոտեց և նույնսիկ առանց թույլտվության այդ պատմությունը ներկայացրեց համալսարանում։
4/1/2022 • 8 minutes, 42 seconds
IT շաբաթ․ «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդես
Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները ներկայացվեցին մարտի 31–ից ապրիլի 2–ը տեղի ունեցած «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին,որին մանսակցում էին տեղական և արտասհամայան 50 ավելի ընկերություններ։
4/1/2022 • 6 minutes, 31 seconds
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիան հասավ Գյումրի
Գյումրեցի 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից կարող են սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ Աշխատանոցն առաջին կրթական ծրագիրն է, դրա իրականացման համար ընտրվել է Գյումրիի 26 ավագ դպրոցը, բայց այնտեղ կարող են սովորել նաև մարզի ալյլ դպրոցականները։ «Արմաթն օդում» ծրագիրը սկսելուց առաջ դպրոցականները նախ կստանան տեսական գիտելիքներ, 4 ամիս հետո նոր կսկսեն օգտագործել իրենց ստեղծարար միտքը նոր սարքեր ստեղծելու, փորձարկելու և ղեկավարելու համար։
3/29/2022 • 2 minutes, 16 seconds
Art Ուրբաթ․ «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագիրը Սեւանում
Այս թողարկմանը ծանոթանում ենք EU4Culture ծրագրի շրջանակում իրականացվող «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագրին։ Դրա նպատակն է նպաստել Սևան համայնքի զարգացմանը՝ խթանելով մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Սևան քաղաքի մշակութային ռազմավարություն՝ հաշվի առնելով համայնքի մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու պոտենցիալը։
3/27/2022 • 20 minutes, 56 seconds
Աստղիկ Հարությունյանի օրինակը
Երեխաների մոտ բնության նկատմամբ սեր սերմանալու, հայրենիքի գողտրիկ անկյուներին ծանոթացնելու նպատակով Աստղիկ Հարությունյանը «Խոխա» արշավներ է կազմակերպում։ Դրանք նախատեսված են 7–14 տարեկանների համար, բայց խմբին միանում են ավելի փոքր տարիքի երեխաներ։ Ճանապարհներին ծանոթ լինել, տեղանքում ճիշտ կողմանորոշվել, ճկուն լինելը․ սրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ուղեկցորդ լինելու համար, բայց եթե արշավականները երեխաներ են, ապա պատասխանատվությունը կրկնապատկվում է և այդ ամենին զուգահեռ պետք է ցուցաբերել նաև ծով համբերություն։ Այս տարի մտադիր է նաև ներառական արշավներ կազմակերպել, քանի բոլոր երեխաները պետք է մասնակցեն արշավների ու այն պետք է դառնա ոչ թե ժամանաց, այլ ձևավորված մշակույթ։
3/25/2022 • 8 minutes, 42 seconds
Charli XCX, ROSALÍA, GAYLE | Բիթրեյթ
Այսօր Բիթրեյթում իշխում են կանայք՝ իսպանացի ROSALÍA-ն իր տարվա լավագույնը ճանաչված ալբոմով, բրիտանացի Charli XCX-ն իր փոփ կատարելությամբ ու տիկ-տոկի հայտնի abcdefu երգի կատարող GAYLE-ը՝ դեբյուտային մինի սկավառակով։
3/24/2022 • 25 minutes, 30 seconds
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը
Մագիստրոսայի նոր հնարավորություն՝ երիտասարդների համար. «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով:
Մագիստրոսական նոր ծրագրի մասին զրուցել ենք «Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանի և գիտական ղեկավար Հայկ Սարգսյանի հետ:
3/22/2022 • 20 minutes, 25 seconds
IT շաբաթ․ Երիտասարդները Լուսագյուղում խելացի կանգառ են տեղադրել
Արդեն մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում տեղադրվել է «խելացի» կանգառ: Իմ ռադիոյի տաղավարում են երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներ Սեդա Գրիգորյանն ու Մարիամը Խանչալյանը:
3/21/2022 • 9 minutes
Հակոբ Միկոյանի օրինակը
Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից 20 տարի ամեն օր մեկ պարկ աղբ է որոշել հավաքել մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը։ Անկախ նրանից թե, ինչ կարգավիճակում կամ որտեղ կլինի խոստացել է՝ բնությունը մաքրել աղբից։ Իր նպատակը ոչ միայն որևէ տարածք աղբից մաքրելն է, այլև մարդկանց գիտակցությանը բարձրացնելը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ նախատեսված մեկ պարկից շատ աղբ է հավաքում, երբեմն տեսակավորում է այն և գցում դրանց համար նախատեսված աղբամաները կամ փոխանցում տեսակավորմամբ զբաղվող կազմակերպություններին։
Մայիսի 8–ին Հայաստանում «ՄաքրաՊատման» փառատոն կանցկացվի, դրան ընդառաջ Հակոբն աշխատում է տարբեր ՀԿ-ի, ընկերությունների հետ, հազարավոր մարդիկ են արդեն միացել փառատոնին։
3/18/2022 • 8 minutes, 46 seconds
Stromae, Dolly Parton, Sevdaliza | Բիթրեյթ
Էլ որտե՞ղ նույն տարածությունում կարելի է հանդիպել աֆրոբիթերով ֆրանսիական երաժշտության, ամերիկյան հին ու բարի քանթրիի և էլեկտրոնային ֆյուժնի: Իհարկե, միայն Բիթրեյթում: Լսում ենք Stromae, Dolly Parton և Sevdaliza:
3/18/2022 • 25 minutes, 15 seconds
Art Ուրբաթ․ Մշակութային նորություններ աշխարհից եւ հարցազրույց կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։
Ռուս-Ուկրաինական կոնֆլիկտը շարունակում է ազդեցություն թողնել նաեւ մշակույթի վրա։ Էրմիտաժը խնդրել է Իտալիաական թանգարաններին վերադարձնել 25 կտավ, որոնք նախկինում նվիրաբերվել են իրենց ցուցահանդեսների համար։
Ամերիկյան «Hearst» ընկերության որոշմամբ , հետ են կանչվել «Cosmopolitan», «Elle», «Harper's Bazaar», «Esquire» եւ «Men's Health» ամսագրերի լիցենզիաները։ Ամսագրերի ապրիլյան համարները ռուսաստանում կդառնան վերջինը։
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել հայազգի կինոռեժիսորը։
Դեռ չեն հասցրել դադարել Քանյե Ուեսթի՝ Easy երգի տեսահոլովակի շուրջ խոսակցությունները, իսկ նա արդեն հասցրել է թողարկել մեկ այլ սկանդալային տեսահոլովակ, այս անգամ՝ «Hurricane» երգի հիման վրա, որը ռեփերը կատարում է The Weeknd-ի եւ Lil Baby-ի հետ միասին։
Թողարկման վերջում զրուցել ենք կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։
3/13/2022 • 16 minutes, 10 seconds
Oliver Tree, Foxes, Spoon | Բիթրեյթ
Երբ տիկտոկային էմոն խառնվում է նախորդ դարի դենս բիթերի ու ռոքնռոլի հետ: Կարճ՝ մոտավորապես այն մասին, թե որտեղից ուր ենք գնալու ու ինչ ենք լսելու: Ձայնապնակը զբաղեցնում են Oliver Tree-ն, Foxes-ն ու Spooն խումբը:
3/11/2022 • 24 minutes, 56 seconds
Avril Lavigne, Alt-J, Mary J. Blige | Բիթրեյթ
Բիթրեյթի շրջանակներում շատ տարբեր երաժշտական ժողովածուների հետ ենք ծանոթանում ու պետք է ասեմ, որ այսօրվա նորություններից մեկը 2022-ին դեռևս թողարկված իմ ամենասիրելի ալբոմն է, խոսքը Alt J-ի նոր՝ The Dream սկավառակի մասին է: Մյուս թողարկումները պատկանում են Avril Lavigne-ին և Mary J. Blige-ին: Ժանրային հրավառություն է մեզ մոտ:
3/9/2022 • 24 minutes, 56 seconds
Զարուհի Խլոյանի օրինակը
17–ամյա Զարուհի Խլոյանը Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող սոցիալ–կրթական նախաձեռնության հիմնադիրն է։ Սկզբում համաճարակը հետո պատերազմը խոչըդոտեցին նախաձեռնության ակտիվ գործությունեությանը։ Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր ծրագրեր են իրականացնում։ ՎԵՆ–ը ունի մշակութային «Խորակումբ» խմբակ, որը դարձել է կամուրջ հայտնի գրողներին և ստեղծագործական աշխարհում առաջին քայլեր անող երիտասարդների միջև, կազմակերպում են քննարկումներ, փոխանակվում են մտքերով։ Բացի սա նախաձեռնությունը ստեղծել է տեխնոլոգիական դպրոց։ Այս ամենին զուգահեռ Զարուհին բանկային գործն է ուսումնասիրում։ Որոշել է Ամերիկյան համալսարան ընդունվել, բիզնես բաժին։Տարբեր կազմակերպություններում կամավորական աշխատանք շատ է կատարել։ Նրա խոսքով՝ ինքը հոգով սրտով կամավոր է․ «Կամավորությունը տալիս է ամեն, ինչ բացի գումարից, բայց տալիս է շատ հմտություններ գումար վաստակելու համար»։
3/7/2022 • 6 minutes, 51 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդներն իրական բիզնես խնդիրներ լուծելու հնարավորություն ու նեն
Երիտասարդները երկրորդ անգամ հնարավորություն ունեն գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու իրական բիզնես խնդիրներին լուծում առաջարկել. մեկնարկում է CaseKey մրցույթը։ Կարող են մասնակցել 17-25 տարեկան ուսանողները և շրջանավարտները, որոնք 72 ժամում պետք է առաջարկեն լուծումները։ Մասնակցությունն անվճար է. կարող եք դիմել այստեղ։
Թեմայի մասին զրուցել ենք Nation in action հարթակի հիմնադիր, CaseKey բիզնես խնդիրների լուծման ծրագրի համահիմնադիր Արշակ Կարապետյանի և «Ավրորա Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Ազիզյանի հետ։
3/6/2022 • 19 minutes, 25 seconds
Art Ուրբաթ․ Էյֆորիան չկարողացավ գերազանցել «Գահերի խաղի» ռեկորդը:
Հայտնի են այն աստղերի անունները, որոնք կհայտնվեն Oսկարի բեմում՝ հիմնական հաղորդավարների հետ։ Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը կլինեն այս տարվա մրցանակաբաշխության համահաղորդավարներ։
Երկրորդ եթերաշրջանի ֆինալից հետո, «Էյֆորիան» դարձել է HBO-ի երկրորդ ամենադիտված սերիալը։ Ամերիկյան դպրոցականների կյանքի , կախվածությունների ու դեպրեսիայի մասին սերիալը չի կարողացել անցնել միայն գահերի խաղի ռեկորդը, չնայած նրան, որ սեզոնի էպիզոդները միջինում ունեցել են 16,3 միլիոն դիտում, ինչը, լավագույն արդյունքն են գահերի խաղից հետո՝ վերջին 18 տարում։
Յութուբում է հայտնվել Քանյե Ուեսթի ու Դը Գեյմի առանց այդ էլ սկանդալայն երգի՝ էլ ավելի սկանդալային տեսահոլովակը։
3/5/2022 • 14 minutes, 24 seconds
«Խոշոր պլան». Հավասար հնարավորություններ՝ երեխաների համար
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին օգնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ գործակցում է հասարակական կազմակերպությունների հետ։ Շուրջօրյա խնամքի կազմակերպություններից բացի փոքրիկների համար գործում են նաև ցերեկային կենտրոններ։ Այդ ամենից զատ, կառավարությունն ակտիվ աշխատում է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԱՍՀՆ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ։
3/3/2022 • 19 minutes, 10 seconds
Art Ուրբաթ․ 11-ամյա հայուհին հեղինակավոր մրցույթի եզրափակչում է
Այս թողարկմանը լսեք՝
դերասան, ռեժիսոր Շոն Փենը մեկնել է Ուկրաինա՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ է նկարահանելու։ Հոլիվուդյան փառքի ծառուղում կավելանա ես մի այստեղ։ Փերվարի 28-ին այստեղ կբացվի Բենեդիկտ Քամբերբեթչի աստղի բաղման արարողությունը։Բրիթնի Սփիրսը պատրաստվում է գիրք գրել, որտեղ կկիսվի հուշերով ու կպատմի իր պատմությունը ու կկիսվի իր հուշերով։Ռայան Մերֆին Netflix-ի համար վավերագրական ֆիլմ է նկարահանում Էնդի Ուորհոլի մասին։Թոմ Հենքսն ու Ռոբերտ Զեմեկիսի նորից կհամագործակցեն։Ֆորեստ գամփի Ռեժիսորը նկարահանում է ֆիլմ՝ Ռիչարդ ՄաքԳուայրի «Այստեղ» գրաֆիկական վեպի հիման վրա։Հայաստանի 11-ամյա ներկայացուցիչ թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանը, հայտնվել է հեղինակավոր World Vision Junior Music Contest միջազգային երաժշտական մրցույթի եզրափակչում
2/26/2022 • 17 minutes, 4 seconds
Korn, Animal Collective | Բիթրեյթ
Սիրում եմ, որ բիթրեյթի ամեն էպիզոդ իր համն ու հոտն ունի, տրամադրությունն ու ասելիքը։ Լսելու ենք հաղորդման շրջանակներում մինչ օրս հնչեցրած ամենածանր ու ամենաէքսպերիմնտալ ալբոմները, որոնք մատուցել են Korn մետալ խումբն ու ավանգարդ Animal Collective-ը։
2/25/2022 • 25 minutes, 9 seconds
Art Ուրբաթ․ Նորություններ Օսկարից ու Եվրատեսիլից, հարցազրույց Աննա Սալոմեի հետ
Վերջապես հայտնի են այս տարվա հաղորդավարները: Լոնդոնում Կուրտոյի պատկերասրահը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Վան Գոգի ցուցահանդեսի ընթացքում ներկայացված հուշանվերների պատճառով:Էստոնիան եվրատեսիլ 2022-ում ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը: Աննա Սալոմեն մեկնարկում է նորաձեւության մարքեթինգի նոր ինտենսիվ դասընթաց։
2/24/2022 • 20 minutes, 3 seconds
IT շաբաթ․ «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները»
62 երկրից կազմված արհեստական բանականության ինդեքսում այժմ Հայաստանը 57-րդն է, իսկ 2020-2021 թին դեռևս չկար: Այս մասին «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը նշեց FAST-ի հիմնադիր տնօր են Արմեն Օրուջյանը և հավելեց, որ հիմնադրամի նպատակն 5 տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկել Rising star խմբում, իսկ դրա համար պետք է շատ աշխատել։
2/23/2022 • 4 minutes, 1 second
«Խոշոր պլան»․ Փորձի՛ր ուժերդ մաքսային համակարգում
Պետական եկամուտների կոմիտեի ամբողջովին փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Նոր չափանիշներով մասնագետներ պատրաստելու համար անցկացվելու է դասընթացների շարք․ դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր (3 տարի ժամկետով) և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
Թեմայի մասին զրուցել ենք ՊԵԿ ՄՀՎ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի պետ Սամվել Ղազարյանի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Էմիլիա Նավոյանի հետ։
2/17/2022 • 15 minutes, 14 seconds
«Խոշոր պլան». 100 գաղափար Հայաստանի համար
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը։ Գիտությամբ զբաղվող երիտասարդները յուրաքանչյուր տարի հնարավորություն են ստանում նորարարական լուծումներ առաջարկել գոյություն ունեցող խնդիրներին։ Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:
Թեմայի մասին զրուցել ենք ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության պետ Գոհար Մամիկոնյանի և մրցույթի մասնակից, դեղագետ Մոնիկա Իսրայելյանի հետ։
2/16/2022 • 21 minutes, 35 seconds
Ռադիոզրույց. Նվիրիր ծառ
«My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։
Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում՝ բարերարների, կորպորատիվ գործընկերների և անհատների նվիրաբերության, հանգանակության շնորհիվ։
2/14/2022 • 21 minutes, 7 seconds
Art Ուրբաթ․ Սեպտեմբերը նշվում է որպես աֆրոամերիկյան պատմության ամիս
Այս թողարկմանը կարող եք լսել նորություններ կինոաշխարհից՝ Օսկարի հիմնական անվանակարգերի հավակնորդները, Ադամ Դրայվերի նոր դերն ու հայկական ֆիլմը՝ ռուսական մրցանակաբաշխության նոմինանտ։
Հարցազրույցն այս թողարկմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոյի հետ է․ նա պատմում է Աֆրոամերիկյան պատմության ամսվա մասին։
2/12/2022 • 19 minutes, 3 seconds
IT շաբաթ․ «Gestures.ai»-ը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար
Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյունավետ տարբերակ։ Արհեստական բանականությամբ աշխատող սարքին ժեստերի լեզուն սովորեցրել են մասնագետը։
2/11/2022 • 3 minutes, 40 seconds
Bastille, Mitski | Բիթրեյթ
Բիթրեյթի այսօրվա էպիզոդն անվանում եմ ֆուտուրիստական էլեկտրոփոփի և զղջացող ալտերնատիվի սինթեզ: Եթե ավելի մարդկային լեզվով ասեմ՝ լսում ենք բրիտանական Bastille խմբի և ճապոնական արմատներով ամերիկացի երգչուհի Mitski-ի նոր ալբոմները:
2/10/2022 • 24 minutes, 42 seconds
Ռադիոզրույց. Իմ գաղտնի գրքասեր
Սիրո տոնն անակնկալներ մատուցելու համար հարմար առիթ է, և Բուկինիստ գրախանութն այս հարցում օգնում է գրքասերներին: Փետրվարի 1-10-ը ներառյալ Ձեր սիրելիի համար կարող եք գնել գիրք և գաղտնի բացիկի վրա թողնել նրա կոնտակտային տվյալները: Մնացածը կանեն խանութի աշխատակիցները:
Ծրագրի մանրամասները պատմելու համար Իմ ռադիոյի տաղավարում են Նոյեմի Անդրեասյանը և Հեղինե Մեդոյանը:
2/8/2022 • 15 minutes, 1 second
Art Ուրբաթ․ հայկական բրենդը տպավորում է օրգանիկ խնամքի սիրահարներին արտերկրում
Art Ուրբաթ-ի այս թողարկմանը շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել BBA Organic՝ օրգանական խնամքի միջոցներ արտադրող բրենդի հիմնադիր Ասյա Գրիգորյանի հետ։ Ասյայի ստեղծած պրոդուկտները ունեն բացառապես բուսական ծագում ու այն եզակի միջոցներից են, որոնք իրապես համապատասխանում են ՝ ոչ տոքսիկ սահմանմանը։ Բրենդն ու դրա գաղափարախոսութունը այնքան են տպավորել KIckstarter հարթակի օգտատերերին, որ հասցրել է հավաքել ամբողջական ֆինանասավորում ընդամենը երկու ժամում։ Մանրամասները պատմում է ինքը՝ Ասյան։
2/8/2022 • 32 minutes, 17 seconds
MØ, Maverick Sabre | Բիթրեյթ
Սա այն էպիզոդներից է, որում չկան մեծ պրեմիերաներ, քանի որ ընտրածս արտիստներն այդքան էլ հայտնի չեն հայաստանցիների շրջանում: Թեև վստահ եմ` նրանց մասնակցությամբ գոնե մի երգ լսած կլինես, ուղղակի տեղը չես բերի: Դանիացի MØ և շոտլանդացի Maverick Sabre. Բիթրեյթի երգացանկում նրանք են:
2/5/2022 • 25 minutes, 5 seconds
«Խոշոր պլան»․ Համայնքում դասավանդելու քո հերթն է
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը փնտրում է երիտասարդ մասնագետների, որոնք Առաջնորդության զարգացման ծրագրով պատրաստ են գործուղվել ՀՀ մարզեր և Արցախ։ Համայնքային դպրոցում ծրագրի մասնակիցները դասավանդում են 2 տարի․ հիմա հայտերի ընդունման փուլն է։ Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտների հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանի և շրջանավարտ–դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։
2/3/2022 • 22 minutes, 58 seconds
Սեյրան Յայլախանյանի օրինակը
«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանն ասում է, որ այդ օրերին նրանց հաջողվել է արգելափակել 300–ից ավելի էջերի ու օգտատերերի հաշիվներ։ Պատերազմի ավարտից հետո, Սեյրանը մտածում էր փակել խումբը, բայց խորհրդակցելով մյուս անդմաների հետ որոշեց պահել այն, փոխելով գործառույթը։
Մեկ գաղափարի շուրջ համախմբվելով խմբի անդամները սկսեցին գումար նվիրաբերել 44–օրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինովորներին, նրանց ընտանիքներին օգնելու նպատակով։
2/1/2022 • 6 minutes, 42 seconds
«Խոշոր պլան». Բնակարան՝ պետության աջակցությամբ
Երեխա ունեցող ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել պետության օգնությամբ. աջակցության գործիքները տարբեր են՝ կանխավճարի ֆինանսավորումից մինչև մայր գումարի մարում։ Թեմայի մասին զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:
2/1/2022 • 15 minutes, 57 seconds
AURORA, Years & Years, Miles Kane | Բիթրեյթ
Տարվա առաջին ամսվա վերջին շաբաթները բավական թեժ են ու լեցուն նոր ու բազմատեսակ պրեմիերաներով։ Եթե կհիշես՝ անցյալ տարի տիկտոկում վիրուսային տարձած Runaway երգը, որի հեղինակ-կատարողը AURORA-ն էր, այ ինքը նոր ալբոմ ունի, մյուս սկավառակներն էլ պատկանում են Years & Years-ին ու ինդի երաժշտության վետերան Miles Kane-ին։
1/28/2022 • 25 minutes, 9 seconds
IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է:
1/27/2022 • 4 minutes, 31 seconds
FKA Twigs, The Lumineers, The Wombats | Բիթրեյթ
FKA Twigs-ի ամենափոփ միքսթեյփից մինչև ինդի-ֆոլք ժանրում սիրված The Lumineers-ի առաջին սինթետիկ ալբոմ ու բրիտանական The Wombats՝ իրենց կպչուն կրկներգերով։ Բիթրեյթում բազմազանություն է։
1/22/2022 • 24 minutes, 58 seconds
Art Ուրբ աթ. Մանրամասներ Մատանիների Տիրակալի բազմասերիանոց տարբերակի մասին, Նոր Ֆիլմ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ
Այս շաբաթը լի էր նորություններով հատկապես կինոմանների համար։ Վերջապես հայտնի են մանրամասներ Մատանիների Տիրակալի բազմասերիանոց տարբերակի մասին, նախատեսվում են նոր կենսագրական ֆիլմի նկարահանումներ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ։ Հայտնի է նաեւ անցնող տարվա ամենահայտնի արտիստն ըստ սթրիմինգային ծառայությունների։ Իսկ հարցազրույցն այս անգամ երաժիշտ Արթուր Ալեքի հետ է ՝ իր նոր երգի մասին։
1/22/2022 • 22 minutes, 49 seconds
Անի Ավագյանի օրինակը
Ֆրանսիայում ծնված և մեծացած Անի Ավագյանի ընտանիքում Հայաստան վերադառանալու խոսակցություններ հաճախ են լինում։ Հայկական միջավայրն անգամ Փարիզում են փորձում պահպանել, տանը միշտ հայերեն են խոսում, իսկ ահա գրել–կարդալ հայկական վարժարանում է սովորել։ Անին մասնագիտությամբ հոգեբան է, արդեն մի քանի ամիս է ինչ «Դեպի հայք» կազմակերպության միջոցով Հայաստանում կամավոր է Տարեցների առողջության և ապահովման կենտրոնում։ Երբ նոր էր սկսում կամավորական աշխատանքը մտածում էր, թե այդ տարիքում դժվար կլինի նոր բան սովորել, բայց տատիկ–պապիկները հակառակն են ապացուցեցել։ Անին պատմում է, որ իր համար էլ է հետաքրքիր աշխատել նրանց հետ, ոչ միայն ինքն օգնում, այլև հենց նրանից է շատ բաներ սովորում և առավել ոգևորվում է, երբ զգում է կատարած աշխատանքի արդյունքը։
1/21/2022 • 6 minutes, 22 seconds
«Խոշոր պլան»․ Կարդալը միշտ նորաձև է
Հրատարակչությունների խնդիրներն ու ձեռբերումներն են այս անգամ «Խոշոր պլանում»։ Ի՞նչ են կարդում երիտասարդները, ժամանակակից ո՞ր գրողների գրքերն են թարգմանվում օտար լեզուներով և ի՞նչ է սպասվում Գիրք նվիրելու օրը․ թեման քննարկել ենք «Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի և Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանի հետ։
1/20/2022 • 15 minutes, 48 seconds
Ռադիոզրույց. Երազանքի այգի
EU4Culture ծրագիրը իրականացրել է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Մրցույթին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից:
Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները:
Դրամաշնորհի շնորհիվ Սևան քաղաքում իրականացվում է «Երազանքի այգի. մշակութային ՌեստԱրտ» ծրագիրը:
1/18/2022 • 13 minutes, 49 seconds
Կրթաթոշակիս 5000 դրամ գումարը հավաքում էի, որ բիզնեսի մեջ ներդնեմ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հենց սկզբից Մարիամ Խաշակյանը չկոտրվեց ու որոշեց փորձել, բայց որքան էլ ճանապարհները տանում էին այլ ուղղությամբ, մեկ է, Մարիամն զգում էր որ հագուստ ստեղծելն իրեն ձգում է։
Մարիամը բիզնեսը սկսել է 5000 դրամով։ Սա ապացույցն է նրա, որ եթե մարդ ցանկանում էմ մի բան ստեղծել, անգամ իր ունեցած քիչ հնարավորություններն էլ ներդնում է։
Մարիամի նպատակների մասին մարդիկ նախապես չեն հիմանում։ Անգամ հարազատները։ Սիրում է, երբ ոչ ոքի ոչինչ չի ասում ու անակնկալ ցույց է տալիս ստեղծածի արդյունքը։
1/17/2022 • 15 minutes, 10 seconds
The Weeknd, Twin Atlantic | Բիթրեյթ
Եթե շոտլանդական Twin Atlantic-ի նոր ալբոմը պիտի լույս տեսներ 2 տարի առաջ, ապա The Weeknd-ը վերադարձել է իր նախորդ սկավառակի հաջողությունները գերազանցելու։
1/16/2022 • 24 minutes, 59 seconds
Art Ուրբաթ․ 2022-ի ամենասպասված ֆիլմերից 10-ը
Այս էպիզոդում պատմում ենք 2022 թվականի ամենասպասված ֆիլմերի մասին։ Հիմնվելով կինոկայքերի ռեյթինգների ու ուսումնասիրությունների վրա, առանձնացրել ենք դրանցից 10-ը։
1/15/2022 • 9 minutes, 39 seconds
IT շաբաթ․ Loyalty Bag․ Առաջին խելացի տոպրակը Հայաստանում
Թեև պոլիէթիլենային տոպրակները մարդիկ օգտագործում են մի քանի րոպե, բայց բնության մեջ դրանք քայքայվում են 100 –ավոր տարիների ընթացքում, ի տարբերություն մյուս թափոնների չեն ձուլվում և լուրջ վտանգ են ներկայացնում, թե մարդկանց, թե կենդանական աշխարհի համար: «Համայնանքերի կայուն զարդացման նորարակական լուծումներ» ՀԿ նորարարական, այլընտրանքային, շահավետ լուծում է առաջարում․ Loyalty Bag–ը նախատեսված է բազմակի օգտագործման համար և կարող է հաշվել էկոլգիական ոտնահետքը։ Խելացի տոպրակն ունի Loyalty Bag հավելվածը։ Կազամակերպության ղեկավար Մխիթար Ավետիսյանի խոսքով՝ 10–ից ավելի խանութներ միացել են ծրագրին և այն քաղաքացիները, որոնք այդ խանութներից գնումներ կկատարեն իրենց տոպրակի վրա կկուտակեն զեղչեր և բոնուսներ։ Loyalty Bag հավելվածում կարելի է տեսնել թե, որ խանութներն են միացել ծրագրին, կա նաև էկոլոգիական ոտանքհետ գործիքը, որը հաշվում է, թե տվյալ մարդը, քանի անգամ է օգտագործել հարմարավետության տոպրակը։ Եթե այդ ոտնահետքը կարմիր գույնից աստիճանաբար կանաչում է, նշանակում է, որ օգուտ է տվել շրջակա միջայարին։
1/14/2022 • 3 minutes, 14 seconds
Սյուզաննա Գյումշուդյանի օրինակը
Սյունքի մարզի Խնածախ գյուղից է Սյուզաննա Գյումշուդյանը։ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացներին է մասնակցել։ Այս ընթացքում սովորել է մեդիագրագիտություն, լուսանկարչական տենիկայի հմտություններն ու հասցրել կիրառել դրանք։ Նա փոքրիկ տեսանյութերով պատմում է գյուղի բնակիչներին անհանգստացնող խնդիրների մասին։ Առաջինը ջրի խնդրին անդրադարձել, բայց հետո հասկացել է, որ գյուղում ճանապարհնների հարցն ավելի լուրջ է։
Սյուզաննան սովորում է 12–րդ դասարանում։ Մտադիր է ընդունվել Երևանի պետական համալսարան, թեև ամեն օր ավելի է հմտանում տեսանյութեր պատրաստելու գործում, բայց իրեն լրագրության աշխարհում չի պատկերացնում։ Ուզում է հոգեբան դառնալ և իր մասնագիտությամբ նեցուկ լինել մարդկանց։ Սյուզաննան ասում է, որ իր ակտիվությունը դրական է ազդում համայանքում իր հասակակիցների վրա։ Սկսել են մասնակցել տարբեր դասընթացների, կամավորկան ծրագրերում ներգրավել։
1/14/2022 • 5 minutes, 32 seconds
«Խոշոր պլան»․ Սփյուռքի «Ներուժը» գալիս է Հայաստան
2 տարվա դադարից հետո «Ներուժը» Սփյուռքի երիտասարդ ստարտափերներին կրկին կբերի Հայաստան։ Ծրագիրն իրականացնում են «Իմ քայլը» հիմնադրամը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ովքե՞ր կարող են դիմել և ինչպե՞ս է այն նպաստում հայրենադարձությանը․ զրուցել ենք «Ներուժ» ծրագրի ղեկավար Հայկ Ենգիաբարյանի հետ։
1/13/2022 • 12 minutes, 40 seconds
Մեր «մրցակիցների» խաղերից գրեթե բոլորն ունենք ու միշտ սիրով ենք խաղում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Ավետիք Եփրեմյանը 21-րդ դարի մարդ է բառի բուն իմաստով։ Այդպես համարում ենք ոչ թե նրա համար, որ այս ժամանակաշրջանում է ապրում, այլ նրա, որ գուցե անկախ իր կամքից ներգրավվել է աշխարհում մի մեծ փոփոխության գործընթացում։
Դեռ 2021 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ռեկորդային թվով ամերիկացիներ (մոտ 20 միլիոն) դուրս են գալիս իրենց աշխատանքներից։ Պատճառն առաջին հայացքից պանդեմիան էր։ Դրա ազդեցությունը մարդկանց վրա ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգեբանական։ Այդ ընթացքում շատերը կորցրին իրենց աշխատանքը, որը դրդեց նոր բիզնեսների ստեղծմանը, մարդիկ սկսեցին իրենց ձեռքով պատրաստածը վաճառել, այսպես ասած դարձան իրենք իրենց գլխի տերը։ Շատերն էլ պարզապես նոր բիզնես սկսեցին՝ մի տեղից գնեցին, մյուս տեղում վաճառեցին։
Սա Ամերիկայի միացյալ նահանգների մասին։
Հայաստանում նման ստատիստիկա չունենք, որ թվերով խոսենք, բայց ունենք այնպիսի պատմություններ, որոնք փաստում են՝ հիմանական աշխատանքից դուր գալն ու նոր բիզնես սկսելու տենդենցը հասել է նաև Հայաստան։
Ավետիքը հենց այդ մարդկանցից մեկն է։
Ստեղծել հայկական խաղեր, որոնք կրկնօրինակը չեն համաշխարհային սեղանի խաղերի, հեշտ չէ, բայց Ավետիքն ու Սիրանուշ Բադալյանը (Ավետիքի կնոջ քույրը) կարողացել են միավորվել։ Միասին են բիզնեսն աշխատեցնում։ Սիրանուշը դիզայներն է։ Նրա թեթև ձեռքով է գծվում, գծագրվում ու պատկերվում խաղերի արտաքին տեսքը։
Խաղերի ստեղծումը հաճախ հանպատրաստի է լինում, բայց դա չի նշանակում, որ դրանք հենց այդպես ստեղծվում են և դուրս գալիս շուկա։ Հոգեբան, մանկավարժ լեզվաբան մարդիկ ուսումնասիրում են խաղերը, հարկ եղած դեպքում նաև փոփոխություններ առաջարկում, որովհետև երեխաների համար ստեղծված խաղերի հարցում պետք է գերուշադիր լինել․ դրանք ոչ միայն ժամանցային են, այլև կրթական։
Հայկական արտադրության խաղեր այսօր արդեն կարելի է գտնել յուրաքանչյուր խաղալիքի խանութից; Դրանք բազմազան են, արտադրողները տարբեր են և որքան փոխվում են ժամանակներն, այդքան դժվարանում է շուկայում «տեղը պինդ ամրապնդելը», բայց Ավետիքի համար հենց սկզբից է հեշտ եղել․ խաղալիքի խանութ ունենալն ու այդ ոլորտից գլուխ հանելը օգնել է։ Խաղերը լավ վաճառվում են նաև օն լայն հարթակում։ Հետաքրիր փաստն այն է, որ վաճառքներ ավելի շատ անում են ֆեյսբուքով, մինչդեռ բեզնեսի առաջխաղացման ու վաճառքների համար հարմար և արդյունավետ տարբեակը ինստագրամն է։
Յուրաքանչյուր խաղի համար ծախսվում է մոտ 3000 դոլար։ Սա մեծերի խաղերի համար։ Ավետիքն ասում է՝ սա այն ոլորտն է, որտեղ ներդրումները պարտադիր են, չես կարող անորակ հումքից խաղեր առաջարկել մարդկանց ու սպասել, որ հաջողելու ես սկսածդ գործում։
Ավետիքը խաղերը ստեղծելուց հետո պարտադիր խաղում է իր երեխայի հետ։ Դա օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչում ենք թերացել, ինչը կարելի է փոխել։
Հաղորդման ամբողջական տարբերակը լսեք աուդիո տարբերակով։
1/13/2022 • 14 minutes, 59 seconds
Don't Look Up ֆիլմում հնչած երգերը | Բիթրեյթ
Դու է՞լ ես «Don't Look Up/Մի նայիր վերև» ֆիլմը դիտելիս Shazam-ը ձեռքդ պահել ու երգեր որսացել։ Եթե ոչ, ուրեմն այս էպիզոդը քո բացթողումները լրացնելու համար է։
1/11/2022 • 24 minutes, 58 seconds
«Հայուհու» քայլերը վստահ են, խոսքը՝ համարձակ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Անի Շահբազյանն ու նրա քույրը որոշել են Հայաստանում համարձակ խոսք ասել՝ արտադրել կոսմետիկ միջոցներ, որոնք մրցակիցը կլինեն դրսի շուկայի արտադրանքին։
Քույրերի բիզնես գաղափարը վաղուց է եղել։ Երկու անգամ փորձել են սկսել, երկուսն է ձախողվել է։ Նախ համավարակը, հետո չարաբաստիկ 44 օրյա պատերազմը։ Անին խոստովանում է, որ որևէ բան սկսելու ցանկություն չեն ունեցել, բայց Հայաստանի համար դժվարին օրերից հետո երկուսով ոտքի կանգնեցին ու որոշեցին, որ հենց այդ պահն է, պետք է հենց հիմա սկսել։
1/9/2022 • 15 minutes
Նարեկ Սողոմոնյանի օրինակը
Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում է ապրել Նարեկ Սողոմոնյանը։ 44–օրյա պատերազմի հետևանքով նրա ծննդավայր անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ընտանիքի հետ ժամանակավոր տեղափոխվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղ, 9–րդ դասարանը ավարտելուց հետո էլ Արարատի մարզի Աբովյան գյուղ: Պատմում է, որ այդքան էլ հետ չէ մի քանի դպրոց փոխելը, նոր միջավայրին հարմարվելը, բայց թե Տաթևում, թե Աբովյանում իրեն շատ լավ են ընդունել:
Նարեկը կարևորում է ռազմական կրթությունը, ուզում է համատեղել ՏՏ և ռազամական ոլորտները։ Հիմա զբաղվում է ռազմական դպրոց ստեղծելու աշխատաքներով: Փնտրում է մասնագետների, որոնք հեռավար դասեր կանցկացնեն առաջին բուժօգնության, գոյատևման հմտություների մասին։
1/7/2022 • 6 minutes, 46 seconds
IT շաբաթ․ «Ձեզնից մեկը» օգնում է աուտիզմով երեխաներին
18-ամյա Թերեզա Թումանյանը սովորում է Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտով հետաքրքվում է դեռ 6–րդ դասարանից. առաջին քայլերն արել է դպրոցին կից ռոբոտաշինության խմբակում, հետո Արմաթ ինժեներական լաբորատորիա է հաճախել, Աշտարակի Ստարտափ ակումբ, մասնակցել մի շարք մրցույթների և իր ներկայացրած նախագծերով հաղթել:
1/7/2022 • 6 minutes, 37 seconds
«Մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հղի ժամանակ ամենաշատն եմ կարել և վաճառել»․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ
Տարիներ առաջ Լիդիայի ներկայիս ամուսինը, 2014-ի դրությամբ նրա ընկերը, բանակում էր։ Սիրելիի համար տաքուկ գուլպաներ գործելը դարձավ հոբբի, որն էլ հետագայում կամաց-կամաց վերածվեց բիզնես գաղափարի։
Բիզնեսն սկսելուց առաջ Լիդիան մտավախություններ չի ունեցել, որ չի հաջողի, չնայած հստակ պատկերացրել է, որ Հայաստանում ձեռագործ ապրանքների հանդեպ շատերը վերապահումներ ունեն, խնդիրը հաճախ գինն է և ժամանակատար լինելը։
Լիդիան բիզնես մտածողություն չունի, ինչն իր խոսքով շատ է խանգարում իրեն։ Բիզնեսը հոբբի չէ, դրա համար պետք է հստակ իմանալ բոլոր կաննոները, ասում է Լիդիան։
Մարդու մտքին տեղ լինի, սա Լիդիայի բիզնեսի հաջողության խոսքն է։ Հայ արտադրողը կարող է, պետք է միայն աջակցել նրան։
1/5/2022 • 15 minutes
«Մեկ ձեռքով ծափ չես տա»․ Հայաստանում շոկոլադ են արտադրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հայաստանը վերջին մի քանի տարվա մեջ հասցրեց ուժգին ցնցումների ենթարկվել, դա անհետևանք չէր մնալու, ուստի վիրավոր երկրին պետք է արագ ոտքի հանել։ Անահիտի գլխում այս մտքերը անընդհատ խմորվել են, մի օր էլ հասկացել է, որ գործելու ճիշտ ժամանակն է, եթե ոչ հիմա, ապա հետո գուցե կամ ուշ լինի, կամ էլ չստացվի։ Անահիտ Բեյբությանը ձեռագործ շոկոլադներ է արտադրում Հայաստանում և վաճառում թե՛ այստեղ, թե՛ դրսում։
Անահիտի խոսքով, կողքից շոկոլադի պատրաստումը շատ հեշտ է երևում։ Մարդիկ մտածում են՝ կամ հալեցնում է եղածն ու ավելացնում իր ուզած համեմունքները, կամ էլ նորից պատրաստում ու լցնում համապատասխան ձևատուփերի մեջ, բայց իրականում դա այդքան էլ հեշտ գործ չէ, ասում է Անահիտն ու հավելում, որ անկախ աշխատանքի բարդությունից, ինքը սիրով է պատրաստում շոկոլադները, որովհետր եթե մի պահ անգամ դու սկսում ես անհավես աշխատել, դա երևում է շոկոլադի արտաքին տեսքից։
Մեկ ձեռքով ծափ չես տա, ասոււմ է Անահիտն ու ավելացնում, որ առանց ամուսնու օգնության ևխորհուրդների դժվար թե կարողանար հասնել այս ամենին, ինչպես նաև առանց իր թիմի, ովքեր սրտացավ են և նվիրված իրենց աշխատանքին։
Հայկական արտադրության շոկոլադե սալիկները նաև արտահանվում են։ Սա լավ առիթ է հայկականը ներկայացնելու ու Հայաստանի անունը բարձր պահելու համար։ Ապագայի ծրագրերը շատ ավելի մասշտաբային են, քան միայն սեփական արտադրության զարգացումն ու հայտնի դարձնելը։ Գաղափարն ու նպատակը մեկն է՝ Հայաստանի անունը պետք է հայտնի դառնա ամբողջ աշխարհում, որպես կարող երկիր։
1/3/2022 • 14 minutes, 59 seconds
Կարճ ասած․․լավագույն ձախորդություններն «Իմ ռադիոյում» են
Այս էպիզոդում «Իմ ռադիոյի» թիմի անդամներն են պատմում իրենց եթերային ձախորդությունների մասին։
1/1/2022 • 19 minutes, 44 seconds
Տոնական փախած երգեր | Բիթրեյթ
Սիրառատ տարի բոլորիս <3
Երբեք բիթրեյթի ինտրոն այսքան անտեղի չէր հնչել եթերում, որովհետև այսօր խախտում ենք հաղորդման ձևաչափը, որովհետև տոնեեր են, ամանո՜ր, Սուրբ ծնու՜նդ: Էպիզոդն անվանել եմ տոնական փախած երգեր, թեև որոշներն այնքան էլ անհայտ չեն, զուտ Mariah Carey, Michael Bublé, Sia, Justin Bieber-ի ֆոնին լրիվ ստվերում են մնում: Որոշ երգեր անգամ ինձ համար են նորություն:
12/31/2021 • 24 minutes, 58 seconds
Alicia Keys, James Arthur, Orla Gartland | Բիթրեյթ
Տարվա վերջ է, արտիստները նոր ալբոմներ շատ քիչ են թողարկում: Բայց ես ալբոմներ եմ պեղել, մեկը նոր, մյուսները մեկ կամ մի քանի ամսվա հնության: Լսում ենք դեկտեմբերի 10-ին լույս տեսած Alicia Keys-ի KEYS կրկնակի ալբոմը, իռլանդացի ինդի երգչուհի Orla Gartland-ի առաջին ստուդիական սկավառակը, որը թողարկվել է օգոստոսի 20-ին և James Arthur-ի նախորդ ամիս ծնունդ առած It’ll all make sense in the end-ը:
12/28/2021 • 24 minutes, 59 seconds
Կարճ ասած․․սխալ հարսանիքի համար ենք նվագել
Էրիկը երաժիշտ է։ Դհոլահար։ Մի օր հերթական հարսանիքի ժամանակ նվագելու կեսից պարզում են, որ սխալ հարսանիքի համար են նվագում։
12/27/2021 • 10 minutes, 2 seconds
IT շաբաթ․ «Startup School Demo Day Winter 2021»
Օրեր առաջ ամփոփվեց «Startup School Demo Day Winter 2021–ը», որը նախաձեռնել էր Startup Armenia հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում Startup School–ի 13–16 տարեկան պատանիները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները և ժյուրիի քվեարկությամբ լավագույն 3 թիմերը ստացան 500–1500 դոլար մրցանակ։ Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց KitsKit ստարտափը, որի նպատակն է կանխել հեռուստացույց դիտող կամ համակարգչով խաղացող երեխաների տեսողության վատթարացումը։
12/24/2021 • 5 minutes, 33 seconds
Մարգարիտա Շարիմանյանի օրինակը
«330 կիլոմետր բարություն» նախաձեռնության հիմնադիր Մարգարիտա Շարիմանյանն արցախցի երեխաներին ուրախություն ու ամանորյա տրամադրություն պագևելու նպատակով ֆեյսբուքում խմբում է բացել, որտեղ մեկ գաղափարի շուրջ են հավաքվել այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոքրիկ ներդրումներով երեխաներին տոն պարգևել: Մարգարիտան պատմում է, որ երբ նոր էր նախաձեռնությունը մտածում էր հավաքված նվերները կբաժանի Արցախից տեղանահված և Երևանում ապրող երեխաներին, բայց այնքան շատ էին նվերները, որ բեռնատարով դրանք հասցրեց Արցախ։ Այս տարի «330 կիլոմետր բարությունը նախաձեռնությունը» երկու ուղղությամբ է աշխատում և մինչև տարվա վերջ հավաքված նվերները պետք է հասնցի Արցախ։
12/24/2021 • 13 minutes, 33 seconds
IT շաբաթ․ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում»
«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի 2-րդ փուլը տեղի ունեցավ օրեր առաջ։ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ պարգևատրվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կողմից։
12/21/2021 • 3 minutes, 16 seconds
Սյուզաննա Թեյմուրազյանի օրինակը
Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է Սյուզաննան Թեյմուազյանը։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով մեկուկես տարի առաջ Երևանից է գործուղվել։ Հիշում է, երբ առաջին անգամ մտավ դպրոց, թե ուսուցչական անձնակազմը, թե աշակերտները զարմանքով էին նայում ֆիզկուլտուրայի աղջիկ ուսուցչին։ Ինքն էլ սկզբում մտավախություն ուներ, որ գուցե դժվար լինի ինտեգրվել է միջավայրին կամ չհասկանա բարբառը, բայց դրանք փոքրիկ դժվարություններ էին, որոնք փուլ առ փուլ հաղթահարեց։
Մասնագիտությամբ կինեզիստ է Սյուզաննան, Ֆիզիզկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է ավարտել, այժմ դասավանդմանը զուգահեռ մագիստրատուրայում է շարունակում ուսումը։ Մանակավարժական առաջին փորձը նոր հնարավորությունների ու ինքնաբացահայտման շրջան է դարձել։ Աշխատում է չթերանալ ոչ դասավանդման, և ոչ էլ ուսման մեջ։
12/20/2021 • 7 minutes, 29 seconds
Կարճ ասած․․աշակերտիս դուր չէր եկել դասավանդմանս մեթոդը
25 տարի առաջ Գեորգիի տան անդամները գնել են մի տուն, որտեղ հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարել։ Եվ այդպես, մի օր երիտասարդ ուսուցիչը հասկանում է, որ գուցե տունը փոխելու ժամանակն է։
12/19/2021 • 11 minutes, 31 seconds
Juice WRLD, Green Day, Khalid, Feel Foxes | Բիթրեյթ
Այս թողարկումը միաժամանակ դասական բիթրեյթյան ոճով է, միաժամանակ ոչ. լսելու ենք 4 ալբոմ, որոնցից մեկը նման է միքսթեյփի (Khalid), մյուսը հետմահու ալբոմ է (Juice WRLD), երկուսն էլ կենդանի կատարումներով ալբոմներ-վերաթողարկումներ են (Green Day, Fleet Foxes):
12/16/2021 • 25 minutes, 3 seconds
«Խոշոր պլան». Հայրենադարձության շաբաթ
Դեկտեմբերի 13-19-ը հայտարարված է «Հայրենադարձության շաբաթ». այս օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի շարք օնլայն և օֆլայն միջոցառումներով ներկայացնում է հայրենիք վերադարձի հնարավորությունները, պատասխանում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հարցերին։ Առանձին միջոցառում է նախատեսված նաև սփյուռքահայ երիտասարդների համար։
«Հայրենադարձության շաբաթվա», ընդհանրապես հայրենիք վերադառնալու խնդիրների ու դրանք լուծելու ուղիների մասին զրուցել ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի փորձագետ Մարգարիտա Բաղդասարյանի և «իԳործ» ծրագրի մա սնակից Հերմինե Հարությունյանի հետ։
12/16/2021 • 19 minutes, 35 seconds
«Խոշոր պլան». Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի
Նոր տարում բնությանն առավել քիչ վնաս կհասցնենք. հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։ Շրջակա միջավայրի նախարարության այս արգելքին զուգահեռ մի շարք տնտեսվարողներ և նախաձեռնություններ սպառողներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկում։
Թեմայի մասին զրուցել ենք Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի և «Հավատարմության տոպրակ» գաղափարի հեղինակ, «Համայքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանի հետ։
12/14/2021 • 20 minutes, 41 seconds
Կարճ ասած․․աշխատավարձիս մեծ մասը ծախսում եմ սրճարանների վրա
Մանյան այն հայ մարդն է, ով հաստատ դրախտում, եթե նման բան գոյություն ունի ընդհանրապես, իր տեղն ունենալու է, քանզի շրջում է Հայաստանի սրճարաններով, ռեստորաններով և մարդկանց ցույց տալիս, թե որտեղ ինչ և ինչ գնով կարելի է ուտել և խմել։
Մանյան որոշում է որ պետք է նման լավ գործով զբաղվի,ամեն ինչ պատրաստում է, բայց աշխարհում որոշում են, որ պետք է «Կորոնավիրուս» անունով մի համավարակ գա և այնպես ա նի, որ հենց այդ ոլորտի վրա ազդի առաջինը։ Եթե Մանյան լիներ նարցիստիկ խանգարմամբ հոռետես մի անձնավորություն, հաստատ ամեն տեղ կասեր, որ այդ ամենը եղավ նրա համար, զուտ որ նա հաջողությունների չհասնի։
12/14/2021 • 11 minutes, 8 seconds
IT շաբաթ․ ԱԹՍ կրթական լաբորատորիաներ՝ Հայաստանի գյուղերում
Մինչև տարեվերջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ, որտեղ 14-18 տարեկան երեխաները կկարողանան ԱԹՍ տեխնիկական սպասարկում և կառավարում իրականացնել: Յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է 27 երեխա: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման արժեքը 6,5 մլն դրամ է, որում ներառվում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, կլինի սարքավորում, որի միջոցով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-ների առանձին մասեր: Փաթեթում ներառված է նաև 2 խմբավարի պատրաստում՝ 100 ժամ տևողությամբ, ինչպես նաև մյուս տարի նախատեսվում է առաջին տեխնոլոգիական ճամբարը՝ ԱԹՍ-ների գծով:
12/13/2021 • 3 minutes, 40 seconds
Art Ուրբաթ․ Քիմ Քարդաշյանը՝ տարվա ոճի խորհրդանիշ, հայկական ֆիլմը՝ Tokyo Film Awards-ի հաղթող, տարվա 5 լավագույն երգերը՝ ըստ սոց ցանցերի
TikTok- սոցիալական հավելվածը հրապարակել է 2021-ի ամենահայտնի երգերի իր վարկանիշը՝ հիմնված օգտատերերի կողմից դրանց պահանջարկի վրա։
առաջին հորիզոնականում ՝ Masked Wolf-ի Astronaut in the Ocean-իերգն է, Երկրորդ տեղում Måneskin-ն է՝ մեդքոն խմբի Beggin երգի քավըրով, երրորդում ռեփեր Popp Hunna-ի Adderall-ը ։ Չորրորդ-ը կանադացի երաժիշտ ElyOtto-ի SugarCrash!-ն է, հինգերորդը՝ Ջասթին Բիբերի և The Kid Laroi- ի Stay-ը
12/12/2021 • 10 minutes, 46 seconds
Տարվա ալբոմ, Grammy 2022 | Բիթրեյթ
Չզարմանաս, որ ասեմ՝ այս շաբաթ ոչ մի հետաքրքիր թողարկում չկար ու նոր ալբոմներ չենք լսելու, բայց, դա չի նշանակում, որ Բիթրեյթ չի լինելու։ Այսօրվա էպիզոդը նվիրված է նախորդ շաբաթների երաժշտական աշխարհի ամենաակտուալ թեմային՝ Գրեմմի մրցանակաբաշխությանը, մասնավորապես, տարվա ալբոմ անվանակարգին․ ովքեր են հավակնում գլխավոր մրցանակներից մեկի հաղթանակին, ինչու և ինչպես։
12/9/2021 • 26 minutes, 7 seconds
Անահիտ Բաղդասարյանի օրինակը
Ամիսներ առաջ Ստեփանակերտում անցկացվեց «Ինքնահռչակ նկարիչ» կոմիքսների ամառային դպրոցը, որը նախաձեռնել էր արմատներով արցախցի պատմաբան, ազգագրագետ Անահիտ Բաղդասարյանը։ Երկար տարիներ է, ինչ Անահիտն ապրում է Մոսկվայում, ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմեց, որ նման դասընթաց անցկացնելու միտք նրա մոտ առաջացել էր 44–օրյա պատերազմից հետո, երբ գնացել էր Արցախ։ Ասում է՝ սիրում է նկարել, ազատ ժամանակ կոմիքսներ է ստեղծում կամ դրանց համար սցենար մշակում, քանի որ կարծում է՝ պատկերապատումը մեծ ազդեցություն ունի ժամանակակից մշակույթի վրա և մեր պատմության մասին պետք է խոսենք տարբեր լեզուներով՝ այդ թվում կոմիքսների։ Դասընթաց օգնում է ստեղծագործող մարդականց արվեստի ու կոմիքսների միջոցով խոսել Արցախի մասին, բնակինչների ու առկա խնդիրների։ Եթե մասնակիցներից մեկն էլ հետագայում սկսի զբաղվել պատկերապատմամբ, ապա մեծ հաջողություն կլինի,–ասում է Անահիտն ու հավելում, որ հիմա ցանկանում է ամառային դպրոցն ամենամյա դարձնել, ավելի շատ մասնակիցներ ընդգրկել։
12/9/2021 • 4 minutes, 25 seconds
Մայրս երեխաների մեջ տարբերություն էր դնում․ «Խոսիր ինձ հետ․․»
Երբևէ մտածել ե՞ք այն հարցի շուրջ, թե արդյոք միշտ ճիշտ ե՞ն մայրերը, նրանց խորհուրդները միշտ են ճիշտ, նրանց սերն իրո՞ք պետք չէ կասկածի տակ դնել, ճիշտ է՞, որ մայրը երբեք չի նեղացնի իր երեխային։
Նման հարցրե բարձրացնելն, օրինակ, մեր հասարակության մեջ խիստ դատապարտելի են, որովհետև եթե մայր, ուրեմն փակված են բոլոր թեմաները։
Բայց հոգեբանության մեջ ամեն ինչ ռեալ է։ Մայրերն էլ կարող են վնասել երեխաներին՝ հաճախ հենց հոգեբանական տրավմաներ տալով, մտածված կամ էլ անգիտակցաբար։
Ծնող-երեխա հարաբերություններից խոսելը, կարծում ենք, միշտ էլ ակտուալ կլինի։ Այդ էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ կին է, ով իսկզբանե եկել էր այլ խնդրով։
Հետո անակնկալ ձևով պարզվում է, որ կինը խնդիր ունի հարազատ մոր հետ։ Երիտասարդ տարիքում հաճախ է զգացել, որ մայրն իրեն թերագնահատել է, ուշադրություն քիչ է դարձել։ Մնացած երեխաների համեմատությամբ իրեն ավելիք քիչ էմոցիաներ տվել։
Ընդունված է համարել, որ մայրերը իրենց երեխաներին պետք է հավասարապես սիրեն՝ անկախ ստացած գնահատականներից, հնարավորություններից, ֆիզիկական տվյալներից և այլնից։ Բայց տարբեր պատճառներով այդ այսպես ասած սխեման կարող է խախտվել։ Եթե հենց հիմա փորձեք գուգլի փնտրման դաշտում գրել մայրս մեծ քրոջս կամ եղբորս ավելի շատ էր սիրում քան ինձ, բազմաթիվ պատմություններ կկարդաք, կլսեք և կտեսնեք։ Մեր հերոսն էլ այդ մարդկանցից մեկն է։
12/9/2021 • 28 minutes, 44 seconds
Կարճ ասած․․կարևոր մրցումից առաջ թոքաբորբով հիվանդացա
Դիանա Առաքելյանը սպորտի վարպետ է, գեղարվեստական մարմնամարզության մարզիչ։ Եվ երբ առաջարկեցի մեզ պատմել իր ձախորդություններից վստահ էի, որ մասնագիտական կյանքում հաստատ ունեցել է նման պատմություններ, հետո պարզվեց, որ Դիանայի ամբողջ կյանքն է ոտքից գլուխ ձախորդություն, ինչպես և շատերինս։
Դիանան կապանից է եկել Երևան։ Դժվարություներ շատ է ունեցել, հիմա էլ ունի։ Ասում է, որ դժվարությունները հաղթահարելու ձևը մեկն է՝ իմանալ, որ այս կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, պետք է պարզապես կազմ պատրաստ սպասել դժվարություններին։
12/6/2021 • 10 minutes, 42 seconds
«Խոշոր պլան». Դեկտեմբերի 5-ը Կամավորների օրն է
ՄԱԿ-ը դեկտեմբերի 5-ը սահմանել է որպես Կամավորների միջազգային օր։ Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչքան ուժեղ ու համախմբված են երիտասարդները նաև թիկունքում։ Նրանց կամավորական բազմաթիվ նախաձեռնություններ օգնեցին պետությանը լուծել այդ պահի հրատապ խնդիրներ՝ առաջին օգնությունից մինչև անտուն մնացած մարդկանց գիշերակացի ապահովում։
Նմանատիպ ինքնաբուխ նախաձեռնություններն ու տարբեր գրասենյակներում կամավորական աշխատանքն այսուհետ առավել լուրջ ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների կարիերայի վրա, քանի որ ԱՍՀ նախարարությունը մշակել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրա ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները։ Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի և ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի հետ։
12/5/2021 • 25 minutes, 3 seconds
Art Ուրբաթ․ շաբաթվա պրեմիերաներն ու նոր գրքերը
Այս շաբաթվա հյուրը Մերի Սարիկյանն է։ Լայֆ Քոուչը հեղինակել է իր երրորդ՝ մոտիվացիոն եւ ոգեշնչող գիրքը՝ իմ երազանքների քարտեզը․ այն նպատակ ունի օգնել մարդկանց հասկանալ, թե հատկապես ինչ են ցանկանում կյանքից ու օգնել իրականացնել այդ ցանկությունները։
12/4/2021 • 15 minutes, 35 seconds
IT շաբաթ․ «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»
Եթե ցանկանում եք տիեզերք ուղարկել ձեր ստեղծած սարքը և մասնակցել համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտություններին,ապա կարող եք ձեր նախագծերը ներկայացնել «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ին։ Այն անցկացնում են Bazoomq Space Research Lab-ը և HyeTechք կազմակերպությունները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թ․-ի մարտին թռչելու տիեզերք: Մրցյութին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2022թ -ի հունվարի 7-ը:
12/3/2021 • 3 minutes, 54 seconds
ՌադիոԶրույց. Տեխնոպարկ Արցախում
Երկար տարիներ ՏՏ ոլորտում աշխատելուց և դասավանդելուց հետո Աշոտը Ստեփանակերտից վերադարձավ Մուշկապատ՝ այնտեղի և հարակից ևս 3 գյուղերի կյանքը կրթության միջոցով փոխելու և բարելավելու համար։
Ավելի քան մեկ տարի 30-ից ավելի աջակիցների մասնակցությամբ ծրագրի բովանդակությունը մշակելուց հետո ապագա կնոջ՝ Լուիզայի հետ նա հիմնեց «Ես» կրթական հիմնադրամը և սկսեց շրջակա գյուղերի երեխաների համար կազմակերպել ՏՏ դասընթացներ։ Առանցքային հարց էր հենց տեղում մասնագետների պատրաստումը՝ ապահովելով նրանց գործնական գիտելիքներով և հետագայում աջակցելով նրանց ստարտափների ստեղծման գործում։
«Ես» կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ծրագրին արդեն մասնակցել է 100-ից ավելի երիտասարդ Հաղորտիից ու հարակից Մուշկապատ, Բերդաշեն և Խնուշինակ գյուղերից։
Ծրագիրն իրականցվում է երեք փուլով, որոնցից երկուսի համար անհրաժեշտ է, որ Արցախն ունենա տեխնոպարկ:
Աջակցելով «ԵՍ» կրթական հիմնադրամին և տեխնոպարկի նոր շենքի վերանորոգմանը՝ դու աջակցում ես Արցախի համայնքներում ապրող մի ամբողջ երիտասարդ սերնդի, օգնում ես նրանց ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ, աշխատանք գտնել և պատվերներ ընդունել աշխարհի տարբեր երկրներից՝ մնալով իրենց գյուղերում։
12/3/2021 • 13 minutes, 54 seconds
Սևադա Ազիզյանի օրինակը
Գեղարքունքի մարզի Սեմյոնովակ գյուղից է Սևադա Ազիզյանը։ Ասում է՝ երբ կարողնան իր գաղափարներով նպատասել համայնքում տուրիզմի զարգացման, համոզված է՝ իր օրինակը վարակիչ կդառնա այն երիտասարդների համար, որոնք իրենց ապագան գյուղում չեն տեսնում։ Սևադան ընտանիքի անդամներին օգնությամբ տաքուկ անկյուն էր ստեղծել տան հարակից բակում, գյուղ այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրն էր դարձել։ Բայց, ցավոք քովիդը, հետո պատերազմը պատճառ դարձան, որ գաստրոբակը ժամանկավոր փակվի։
Ձնառատ Սեմյոնովկան ծովի մակարդակից բարձր 2114 մետրով։ Մի կողմից Սևանա լիճն է, մյուս կողմից՝ Դիլիջանի անտառները։ Սևադայի կարծիքով՝ գյուղը ձմեռային սպորտաձևերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի, քանի որ մինչև գարնան վերջ ձնառատ է։
12/3/2021 • 6 minutes, 21 seconds
Վախենում եմ բազմության առջև կարծիքս հայտնել․ «Խոսիր ինձ հետ․․»
Հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ տղա է, ով վախենում է իր կարծիքը հայտնել բազմության առջև։ Տղան նաև խնդիրներ ունի տան անդամների հետ։ Հաճախ իրեն թերագնահատված է զգում, չի կարողանում գտնել իր տեղը։
12/2/2021 • 29 minutes, 32 seconds
ՌադիոԶորւյց. Համարձակվի՛ր մտածել
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական
կազմակերպությունը յուրատիպ հարթակ է, համայնք, որտեղ համարձակվում են
մտածել:
«Ինլայթն»-ն իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ եւ
խորհրդատվություններ, ծավալում կրթական, թարգմանչական, հրատարակչական,
տեղեկատվական գործունեություն:
12/2/2021 • 13 minutes, 30 seconds
Կարճ ասած․․երբեք գինեկոլոգիայով չեմ զբաղվի
Հայաստանում բժիիշկներին կամ սիրում են, կամ չեն սիրում։ Գարիկի դեպքում էլ է այդպես։ Քանի որ հաճախ աշխատում է կանանց հետ, պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ ցանկացել են դեմքի վրա որևէ փոփոխություն կատարել, իսկ Գարիկը նստել ժամերով խոսել է հետները, բացատրել, որ իրենք այդպես գեղեցիկ են և որրևէ միջամտության կարիք չունեն։ Դրանից հետո հստակ չգիտենք, թե վերաբերմունքն ինչպիսին է եղել բժշկի հանդեպ, բայց մի բան հստակ է՝ Գարիկը՝ լինելով էսթետիկ գեղեցկություն ապահովող մասնագետ, հաճախ իր աշխատանքը պարզապես «չի կատարում» և կանանց ինքնավստահություն է ներշնչում առանց ֆիլերների ու բազմաթիվ միջամտությունների։
12/1/2021 • 10 minutes, 11 seconds
Adele, Sting | Բիթրեյթ
Եթե տրամադրությունդ ընկած է, անգամ ուզում ես լացել, ապա սա իդեալական էպիզոդ է քեզ համար, սիրելի մելոման: Անցյալի դեպքեր, անձնական պատմություններ, անձի վերագտնում․ կրկին այս տաղանդավոր բրիտանացիները: Այսօր լսում ենք Ստինգի և Ադելի նոր ալբոմները:
12/1/2021 • 25 minutes, 34 seconds
Խոշոր պլան. «Հորիզոն Եվրոպան» նոր հորիզոններ է բացում
Հայաստանը միացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին. սա նշանակում է, որ մեր գիտնականները, գիտական կազմակերպությունները կարող են ԵՄ-ից ֆինանսավորում ստանալ իրենց հետազոտությունների համար, ինչպես նաև նոր կապեր հաստատել առաջատար կառույցների հետ։ Ինչպե՞ս կարող են երիտասարդ գիտնականները օգտվել այս ծրագրից. թեմայի մասին «Խոշոր պլանում» զրուցել ենք Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանի հետ։
11/30/2021 • 19 minutes, 54 seconds
ՌադիոԶրույց. Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների մրցույթ
Եթե դու 18-30 տարեկան ես ու ունես հրաշալի գաղափար, որը կարող է դառնալ հաջողված սոցիալական ձեռնարկատիրություն, այս նախագիծը քեզ համար է:
11/29/2021 • 13 minutes, 54 seconds
IT շաբաթ․ Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» խմբ ի 5-րդ նախապատրաստական դասընթացին հայտերի ընդունում
«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30–ը։ Դրանք կարող եք ուղարկել [email protected] հասցեին։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են: Զորացրվելուց հետո լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում։
11/29/2021 • 5 minutes, 18 seconds
IT շաբաթ․ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողները պարգևատրվել են
Օրեր առաջ տեղի ունեցավ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրումը: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀՀ բուհերի 102 ուսանող։ Մրցույթը անցկացվում է 2005 թվականինց՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ: Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխու թյան նպատակն է ճանաչել ու խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին:
11/29/2021 • 3 minutes, 48 seconds
Սոֆի Մնջոյանի օրինակը
Դեղագործ-դեղագետ Սոֆի Մնջոյանը Տեխասից պատմում է իր՝ «Դեղատար» նախագծի մասին, որը ստեղծելու մտադրություն դեռ ուսանողական տարիներից է ունեցել։ Դեղատուն անիվների վրա ծրագրի նպատակն է շրջել Հայաստանի այն գյուղերով, որտեղ դեղատները հասանելի չեն և ապահովել մարդկանց անհրաժետ դեղամիջոցներով։ Շարժական դեղատունը ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Թոշակառուները և մինչև 2 տարեկան երեխաները 5–ից 6 դեղ անվճար կստանան, տարբեր Հկ–ների հետ համագործակցելով, որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց անհաժեշտության դեպքում դեղերը անվճար կտրամադրվեն։
11/26/2021 • 7 minutes, 6 seconds
Ռադիոզրույց. Կարդա և խաղա Վաղուհասում
ReArmenia-ի պլատֆորմի շրջանակներում իրականացվում է բարեգործական նախագիծ Արցախի սահմանամերձ Վաղուհաս գյուղի համար: Արցախի սահմանամերձ Վաղուհաս համայնքի ամեն ընտանիքում ապրում են միջինում 8-12 երեխա։ Սակայն, երկու պատերազմների արդյունքում չկա ոչ մի խաղահրապարակ, մանկական կենտրոն, գրադարան, որտեղ երեխաները կարող են միասին անցկացնել իրենց ազատ ժամանակը, միջոցառումներ կազմակերպել, հանգստանալ, քայլել և խաղալ մաքուր օդում: Ծրագրով նախատեսվում է համայնքի 230 երեխաների համար կառուցել խաղահրապարակ և նոր, ժամանակակից գրադարան, որի համար սկսվել է դրամահավաք: Նախագծին կարող ես աջակցել դու՝ նվիրաբերելով անգամ քիչ գումար:
11/25/2021 • 13 minutes, 34 seconds
Կարճ ասած․․ուղիղ եթերի ժամանակ մոռացել էի անջատել իմ միկրոֆոնը
Արթուրի կյանքում տեղի ունեցած ձախորդություններից մեկը որքան էլ խիստ մասնագիտական է, մեկ է՝ հաստատ պետք կգա շատերին, որ ապագայում զգուշավորության բարձր մակարդակ ունենան։
Ուղիղ եթերի ժամանակ Արթուրը մոռանում է անջատել իր միկրոֆոնն ու բոլորը լսում են, թե ինչ է կատարվում ստուդիայում։
11/25/2021 • 11 minutes, 39 seconds
Արեն Ալավերդյանի օրինակը
Հասարակությունը որոշ չափով պետք է հասկանա ժեստերի լեզուն, որ հարկ եղած դեպքում կարողնանա հաղորդակցվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ,–ասում է 24–ամյա Արեն Ալավերդյանը և հավելում՝ այդ էր պատճառը, որ տարիներ առաջ որոշեց ժեստերի լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել։ Կատարած աշխատանքի մասին Արենը դրական արձագանքներ հաճախ է լսում, ասում է՝ դրանք շատ են ուրախացնում, բայց առավել ոգևորվում է, երբ իմանում, որ ուսանողներն անհարժետության դեպքում կարողացել են կիրառել իրենց սովորածը։ Այսինքն իր ջանքերն արդյուքն են տալիս, երիտասարդները կա րողանում են սերտել լեզուն։
11/19/2021 • 5 minutes, 11 seconds
Taylor Swift, Silk Sonic, Halfnoise | Բիթրեյթ
Բիթրեյթի նոր էպիզոդը զարդարում են Bruno Mars-ի և Anderson .Paak-ի Silk Sonic դուետը, Paramore խմբի բազմամյա կիթառահար՝ HalfNoise երաժշտական նախագիծն ու մեր օրերի ամենաշատ երկրպագուներ ունեցող արտիստներից՝ Taylor Swift-ն իր բլոքբաստեր Red ալբոմի վերաթողարկումով:
11/19/2021 • 25 minutes, 13 seconds
IT շաբաթ․ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը վերազինվում է
ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր։ Համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ վերազինվելու է օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, իրականացվելու են համատեղ հետազոտություններ, հագործակցելու են տեղական և միջազգային գործընկերների, համալսարանների հետ: 2018-ից է գործում կենտրոնը, մասնագետները զարգացնում են հետազոտական ուղղություններն ու անօդաչուների նախագծումը՝ օգտագործելով կառավարման ճշգրիտ համակարգեր:
11/17/2021 • 2 minutes, 31 seconds
Ռադիոզրույց. Լուսավոր ապագա երիտասարդների համար
Նոյեմբերի 2-12-ը Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրա կանացրեց Հայաստանում։
«Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության աջակցությամբ:
Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ոչ ֆորմալ կրթական ծրագրի շնորհիվ ձեռք բերեցին գործնական հմտություններ։
Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում:
11/17/2021 • 15 minutes, 34 seconds
«Խոշոր պլան». Ծանր ապրումների մեկ տարի
1 տարի է անցել Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր ավարտից. այս ընթացքում հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համար մեկնարկած պետական ծրագիրը մոտենում է ավարտին։ 8 կազմակերպության հոգեբանական խմբերը հանդիպել են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում զավակ կորցրած ծնողների, պատերազմի մասնակիցների և վիրավոր զինծառայողների հետ։ Ինչքանո՞վ է հոգեբանական աջակցության ծրագիրը նրանց օգնել հաղթահարել ծանր ապրումներն ու շարունակել ապրել. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Հոգեսոցիալական կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանի և «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Բաղդասարյանի հետ։
11/17/2021 • 23 minutes, 43 seconds
«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․»
Ոմանց համար դժվար է արտասանել երկու տառանոց բառերից մեկը՝ «ոչ»-ը։
Բառը դժվար է արտասանել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Մեր շրջապատում կան մարդկ, ովքեր «ոչ» ասել չեն կարողանում։ Այդպես իրենց գերի են դարձնում այլ մարդկանց ցանկություններին, դրա հետևանքով հաճախ հոգեբանորեն վատ են զգում, անգամ հասկանում, որ դա խանգարում է իրենց, բայց մեկ է, չեն կարողանում ոչ ասել։
Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ աղջիկ է, ով «ոչ» բառը դժվար է արտասանում, չի կարողանում մերժել մարդկանց, եթե պահեր էլ լինում են, երբ մարդկանց չի մերժում, մեկ է իրեն վատ է զգում։ Ստացվում է, որ և՛ մերժելիս է վատ զգում, և՛ չմերժելիս։
11/17/2021 • 30 minutes, 48 seconds
Art Ուրբաթ․ Կինոաշխարհի նորություններով լի շաբաթ
Այս շաբաթ նորությունները շատ էին հատկապես կինոաշխարհում, հարցազրույցը նույնպես նվիրված է կինոյին։ Մեկնարկել է Արեւորդի տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնը, որտեղ մասնակիցները էկոլոգիական խնդիրների մասին խոսում են կինոյի լեզվով։ Շուրջ 30 մասնակից տարբեր երկրներից մրցում են չորս անվանակարգերում։ Ավելի մանրամասն պատմում է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
11/15/2021 • 12 minutes, 46 seconds
Կարճ ասած․․կիսվեք ծնողների հետ
Այս պատմությունից Արթուրը դասեր քաղել է, իհարկե, բայց միևնույն է, եթե հիմա էլ սիրահարվի իրենից տարիքով մեծ կնոջ, ինչը մեր մեջ ասած այդ դեպքից հետո հաճախ է եղել, մեկ է նորից նույն ոգևորությամբ կպայքարի իր սիրո համար։
11/14/2021 • 10 minutes, 34 seconds
Անուշ Ասլանյանի օրինակը
Լոռու մարզի Դարպաս գյուղից է Անուշ Ասլանյանը, 2014 թվականին հիմնադրել է «Հավասար իրավուքններ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց» ՀԿ։ Մասնագիտությամբ կենսաբան է Անուշը, սովորել է Վանաձորի պետական համալսարանում։ Ասում է՝ սիրում է իրեն փորձությունների ենթարկել, նոր հմտություններ ու ծանոթություններ ձեռք բերել։ Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի է անցել է Լոռու մարզային գրադարանում։ Հաջողությամբ հասցնում է, թե ՀԿ, թե գրադարանային գործերը։
11/12/2021 • 7 minutes, 44 seconds
Ed Sheeran, Megan Thee Stallion, Limp Bizkit | Բիթրեյթ
Եկել եմ ասելու, որ մի բոմբ էպիզոդ ես լսելու այսօր, թեև Էդ Շիրանի ալբոմը չափազանց վատն է, կներեե՜ք, բայց նրանից հետո անցնելու ենք նյու մետալի նախահայրեր Limp Bizkit-ի 10 տարվա մեջ թողարկված առաջին ալբոմին և միակ ու անկրկնելի Megan Thee Stallion-ի ռիթմիկ, պինդ ու հզոր ռեփին:
11/12/2021 • 24 minutes, 59 seconds
IT շաբաթ․ Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում
«ԴԻՄԱԿայում ենք» խորագրով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-14-ն անց կացնում է Մեդիագրագիտության շաբաթ, որին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:
11/10/2021 • 2 minutes, 52 seconds
Կարճ ասած․․կներեք, ընկեր Արևիկ Գուրգենովնա
Գալինան մասնագիտությամբ հոգեբան է և մենք խիստ կասկածներ ունենք, որ նա իր կյանքում տեղի ունեցած անհաջողություններից մեկի պատճառով է ընտրել մասնագիտությունը։
11/10/2021 • 10 minutes, 1 second
Art Ուրբաթ․ Դիսնեյի նոր «Սպիտակաձյունիկ»-ի գլխավոր դերակատարները, նոր կանոններ հոլիվուդյան մարտաֆիլմերում, Աբբայի վերջին ալբոմը, հարցազրույց երաժիշտ Արթուր-Ալեքի հետ
Այս շաբաթվա հարցազրույցը երգիչ, երաժիշտ Արթուր Ալեքի հետ է։ Զրուցել ենք քովիդի ազդեցությունից մշակույթի եւ հատկապես երաժշտության վրա, երգչի նորություններից, առաջիկայում սպասվող նորություններից ու նույնիսկ արեւմտյան արտիստների վերջին ստեղծագործություններից։
11/7/2021 • 18 minutes, 30 seconds
Գևորգ Հարությունյանի օրինակը
EduVanHub շարժական կրթական նախագծի նպատակը գյուղերում ապրող պատանիներին ու երիտասարդներին մեդիագիտելիքներով զինելն է։ Նախագծի հիմնադիր Գևորգ Հարությունյանն ասում է, որ ավտոմեքենայով ճամփորդելն այնքան էլ հեշտ չէ, բայց, երբ գործի մեջ սեր ու էնտուզիազմ ես ներդնում, այնքան էներգիա էս գեներացնում, որ անգամ չքնելու, տարբեր դժվարություներ հանդիպելու դեպքում էլ միևնույնն է չես հոգնում կամ հուսահատվում։ EduVanHub վեն ծրագիրը մեկնակարել է 2018 թվականից Եվարմիության աջակցությամբ։ Ունեցել է 3 փուլ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։ Դասընթացների ընթացքում հիմնական շեշտը դնում են համացանցից գրագետ օգտվելու, մեդիաանվտանգության կանոնները պահպանելու վրա, այս տարի ավելացել է նաև վլոգինգի դասերը, ինչն ամենապահնաջվածն է։ Պատանիները սիրով սերտում են ֆոտո–վիդեո նկարելու, այն գրագետ տարածելու գործիքները։
11/5/2021 • 8 minutes, 3 seconds
«Խոշոր պլան». Նոյեմբերի 14-ին համապետական ծառատունկ է տեղի ունենալու
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ։ Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։
11/5/2021 • 16 minutes, 25 seconds
18 տարեկանում եղբայրս հանկարծամահ եղավ, դեպքից առաջ վիճել էինք ու հիմա մեղքի զգացումը հանգիստ չի տալիս ինձ․ «Խոսիր ինձ հետ․․»
Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ աղջիկ է, ով կորցրել է իր 18 ամյա եղբորը, ում մահվան հետ չի կարողանում համակերպվել, տեղ-տեղ մեղադրում է իրեն, երազներում հաճախ տեսնում եղբորը։ Բանակ գնալուց առաջ այցելուի եղբորն ստուգել են, ասել՝ առողջության հետ ամեն բան կարգին է։ Ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների համար տղայի մահը ծանր է եղել, իսկ այցելուի համար՝ դեռ անհաղթահարելի։
11/4/2021 • 31 minutes, 8 seconds
Ռադիոզրույց. Գրքի օր ու գիշեր 2021
Արդեն 6-րդ անգամ Բուկինիստն անցկանցնում է Գրքի գիշեր միջոցառումը:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-22:00-ն գրքասերները Բուկինսիտի բոլոր մասնաճյուղերից կարող են գնել գրքեր 30% զեղչով:
11/4/2021 • 13 minutes, 49 seconds
«Խոշոր պլան». Երիտասարդ մասնագետների կոչը՝ պատվաստվել
Հայաստանում համաճարակային իրավիճակ է ծայրահեղ լարված է. կորոնավիրուսից մեկ օրում մահվան դեպքերի թիվը գնալով աճում է։ Ինչպե՞ս կարող ենք կոտրել վարակի շղթան, ի՞նչ դերում ունեն պատվաստանյութերը. այս անգամ «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք երիտասարդ մասնագետների հետ։ Մեր հյուրերն են ԵՊԲՀ շրջանավարտ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը և նույն բուհի դոցենտ, դեղագետ, հանրային առողջապահության կազմակերպիչ Մարթա Սիմոնյանը։
11/2/2021 • 29 minutes, 29 seconds
Կարճ ասած․․առաջին տարին բժշկական համալսարան չընդունվեցի
Էմիլիան տարիներ առաջ չի ընդունվում բժշկական համալսարան։ Այդ փաստը որքան էլ ծանր է լինում, միևնույն ժամանակ նրան մոտիվացնում է, որ մյուս տարի անվճար ընդունվի։
10/31/2021 • 10 minutes, 37 seconds
ARTուրբաթ․ «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը՝ հայերեն
Այս շաբաթվա լուրերն էն՝ Քանյե Վեսթը կրկին ռեկորդակիր է, իսկ Լեդի Գագան՝ կրկին մեծ էկրաններին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Բենեդիկտ Քեմբերբեչը, Միշել Ուիլյամսն ու Ջուդ Լոուն կմարմնավորեն պատմական կերպարների։ Աբբան լուծարվում է, իսկ Հայկական մշակութային կյանքում ունենք լավ նորություններ, Վերդիի Աիդան նորից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է, «Ուտել, աղոթել, սիրել» գիրքն էլ թարգմանվել է հայերեն։
10/30/2021 • 21 minutes, 12 seconds
Lana Del Rey, Elton John, EAU ROUGE | Բիթրեյթ
Չեմ խաբի, եթե ասեմ՝ կներեք, բայց հոգնել եմ ամեն անգամ էպիզոդի մի նոր նախաբան մտածելուց, բայց ինչ արած․․․ Կենտրոնանանք երաժշտության վրա, որովհետև այսօրվա թողարկումները թեժ են։ Սկսելու ենք Լանա Դել Ռեյից (Blue Banisters), փո՜քրիկ դադար վերցնենք գերմանական EAU ROUGE ոչ հայտնի խմբով ու հասնենք ամենայն Elton John-ի նոր, կարանտինային ձայնագրություններին, որն իր հետ մի վառ աստղաբույլ է բերել:
10/29/2021 • 26 minutes, 53 seconds
«Խոշոր պլանում» խոշորացված համայքների օրինակներն են
Հայաստանում շարունակվում է համայնքների խոշորացման գործընթացը. վերջնական փուլում մենք ունենալու ենք 77 համայնք և Երևան քաղաքը։ Ըստ գործադիրի՝ միավորումը առավել արդյունավետ կդարձնի կառավարումը, բնակիչների կյանքն ավելի կհեշտացնի, ծառայությունների որակը կբարձրացնի։
Infocom հարթակի լրագրող Աննա Սահակյանը հետազոտել է արդեն իսկ խոշորացված համայքների փորձը, լսել բնակիչներին և պաշտոնյաներին։ Հենց նրա հետ էլ «Խոշոր պլանում» քննարկել ենք խոշորացման գործընթացը, դրական ու բացասական կողմերը։
10/27/2021 • 21 minutes, 22 seconds
Կարճ ասած․․խանութում կրծկալը բուլկուց չէի տարբերել
Վահիկը խանութ ունի։ Ճամբարակից պատվեր է եղել։ Երկար-բարակ գնացել են, ճանապարհին զգացել են, որ քաղցած են, եղբորն առաջարկել է կանգնել մի տեղ հաց ուտել, եղբայրն էլ թե բա՝ իրենք հյուրասեր ժողովուրդ են, կգնանք տեղում մի բան կուտենք, բայց հաշվի չէին առել, որ մարդիկ նոր են տեղափոխվել տուն ու մեղմ ասած սուրճից բացի ոչինչ չեն ունեցել։
10/27/2021 • 10 minutes, 50 seconds
ARTուրբաթ․ նոր երգեր, կինոպրեմիերաներ, ցուցահանդես Երևանում
Այս շաբաթվա նորությունների շարքում լսեք՝ Ուիլլ Սմիթի դստեր դուետն իր մանկության կուռքի՝ Ավրիլ Լավինի հետ, հնչեղ անուններ նոր Ջոն Վիքում, Ջեյմս Բոնդի նոր գլխավոր դերակատարի ամենահավանական թեկնածուն, հայ կոմպոզիտորներին նվիրված համերգ Անգլիայում, ինչպես նաեւ հարցազրույց Երեւանում կայանալիք Սաղարթ ցուցահանդեսի հեղինակների հետ
10/24/2021 • 19 minutes, 4 seconds
Coldplay, FINNEAS, Young Thug | Բիթրեյթ
Այս էպիզոդով քո ականջակալները զարդարելու են Coldplay խմբի նոր ալբոմը՝ Selena Gomez-ի ու BTS-ի հետ դուետներով, Young Thug-ի կասկածելի «Punk»-ն ու FINNEAS-ի դեբյուտային սկավառակը:
10/22/2021 • 25 minutes, 37 seconds
«Խոշոր պլան». Գործատուն չպատվաստված աշխատակիցների մուտքը կարող է արգելել
Համավարակի տեմպերին զուգահեռ կառավարությունը նոր սահմանափակումներ է պատրաստվում գործի դնել։ Կարևորելով աշխատողների առողջության պահպանումը, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ Աշխատանք ային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Գործատուն իրավունք կստանա արգելել չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների մուտքը՝ ընդհուպ մինչև ազատելով նրանց աշխատանքից։ Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման։
Օրենքի ինչ փոփոխություններ են նախատեսվում. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի հետ։
10/19/2021 • 17 minutes, 6 seconds
Կարճ ասած․․ոչ բոլոր Մարիամներն են ձգտում մարդկանց օգնել։
Դավիթ Մեջլումյանն անձնային աճի մասնագետ է, ով տանը կատվի հետ խոսելու համար հատուկ ձայնի տեմբր և ոճ է ընտրել, իսկ մարդկանց փորձում է մոտիվացնել իր թավ ձայնով։
Դավիթի սոցցանցային հրապարակումների մեկնաբանություններում մարդիկ հաճախ են իրեն անվանում մոտիվացիայի աղբյուր։ Չնայած Դավիթը հաճախ փորձում է մարդկանց հետ պահել մոտալուտ ձախորդություններից, բայց ինքն էլ բացառություն չէ։ Որոշ ժամանակ առաջ մի այնպիսի ձախորդության մեջ է ընկել, որ մինչև հիմա զարմանում է, թե ինչպես չի կարողացել խուսափել անախորժությունից։
10/17/2021 • 12 minutes, 12 seconds
James Blake, Sam Fender, Oh Wonder | Բիթրեյթ
Երեք ալբոմ, երեքն էլ չափազանց անձնա կան թեմաներով, երեքն էլ տաղանդավոր բրիտանացիների կողմից հեղինակած: Բիթրեյթում այսօր ինդի մթնոլորտ է․․․ Սկսելու ենք James Blake-ի նոր ալբոմից, շարունակելով մինչև Oh Wonder դուետի բաժանման մասին պատմող սկավառակ ու այսօրվա իմ ամենասիրելի թողարկում՝ Sam Fender-ի 2-րդ ստուդիական ալբոմ:
10/15/2021 • 25 minutes, 49 seconds
Նունե Ալավերդյանի օրինակը
Մասնագիտությամբ լեզվաբան Նունե Ալավերդյանը զբաղվում է հագուստի վերամշակմամբ ու մոդելավորմամբ։ Ասում է՝ նորաձեվությունը 2–րդ տեղն է զբաղեցնում բնությունն աղտոտող բաղադրիչների շարքում, քանի որ հսկայական ռեսուրսներ են ծախսվում բամբակի ստացման, մշակման և այլ փուլերի համար։ Հագուստի մոդելավորումը Նունեին միշտ է գրավել, պատմում է, որ դեռ մանկուց տիկնիկների համար էր շորեր կարում, հետո դերձակների օգնությամբ սկսեց իր զգեստների վրա փորձարկումներ անել՝ հինը ձեվափոխում նորաձեվ ու հարմարավետ հագուստ էր ստանում։ Մանկության տարիների հոբբին այսօր նրա սիրելի աշխատանքն է դարձել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հարազատ Սպիտակում հիմել է «Քաշմիր» ապրաքանիշը։
10/15/2021 • 8 minutes, 1 second
«Խոշոր պլան». Փոփոխություններ եկամտահարկի վերադարձի ծրագրում
Վերջերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց Կառավարության նախաձեռնած օրինագիծը, որով աստիճանաբար կսահ մանափակվի և կվերացվի եկամտահարկերի վերադարձի համակարգը Երևանում հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքով: 2022 թվականի հուլիսի 1-ից փոփոխությունները կտարածվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի վրա, 2023 թվականի հունվարի 1-ից` մեծ կենտրոնի, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ կենտրոնին հարող թաղամասերի եւ 2025 թվականի հունվարի 1-ից` ամբողջ Երևանի վրա: «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ։
10/15/2021 • 22 minutes, 21 seconds
IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի DigiWeek 2021 միջոցառումը
Մեկ շաբաթ հագեցած օրակարգով տեխնոլոգիական ոլորտի հսկաները մեկ հարկի տակ կքննարկեն ՏՏ աշխարհի ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու ուղիները։ Հոկտեմբերի 29-31-ը 1400 քմ ցուցահանդեսային տարածքում, հարյուրից ավելի ընկերություն ու ստարտափ Երևանում և Գյումրիում կմասնակցեն ամենամեծ DigiWeek 2021 միջոցառմանը։ Այն կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
10/13/2021 • 3 minutes, 18 seconds
Միքայել Նազարենկոյի օրինակը
Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն պատերազմական յուրաքանչյուր օրվա մասին խոսում է մեկ լուսանկարով։ «1080 ժամ» է անվանել նախագիծը, որով երիտասարդ լուսանկարիչը պատմում է կռվի ոչ թե կատաղի, այլ խաղաղ պահերի մասին։ 1080 ժամը ոչ թե 44 , այլ 45 օր է։ Միքայելն ասում է՝ պատերազմի 44–րդ օրը ոչ բոլորն են անմիջապես իմացել, որ կռիվն ավատվել է, այդ իսկ պատճառով ֆոտոնախագիծը պայմանականորեն այդպես է անվանել:
Հայ–ռուսական համալսարանում է սովորում Միքայել Նազարենկոն, բայց շուտով ուսումը կշարունակի Ռուսաստանի համալսարաններից մեկի կինոռեժիսուրայի բաժնում։ Նպատակը մեկն է՝ զարգացնել մասնագիտական հմտություններն ու նոր գաղափարներով, գիտելիքներով զինված աշխարհին պատմել հայկական հարուստ մշակույթի մասին։
10/12/2021 • 6 minutes, 9 seconds
Կարճ ասած․․երկու անգամ որոշել ենք գնացք նստել, երկուսն էլ սխալ ժամի համար ենք տ ոմս գնել
Այո, ամեն անգամ, երբ կմտածեք, թե ինչու հենց ձեզ հետ պետք է լիներ այս կամ այն բանը, մի անգամ էլ մտածեք՝ բա եթե ինձ հետ չլիներ, ու՞մ հետ լիներ։
10/10/2021 • 11 minutes, 7 seconds
«Խոշոր պլան». 44-օրյա պատերազմից 365 օր անց
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակցային գործընթացքում, արդյոք հավանական է տարածաշրջանում խաղաղության օրակարգը. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք «Օրբելի» վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի գծով փորձագետ Հայրիկ Սուքիասյանի հետ։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
10/8/2021 • 19 minutes, 13 seconds
Lady Gaga+Tony Bennett, Ministry | Բիթրեյթ
Երկու շատ տարբեր ալբոմներ, տարբեր աշխարհներից, տարբեր գաղափարներով ու նպատակներով։ Խնդրում եմ, ուշադրություն դարձնել Թոնի Բենեթի ու Լեդի Գագայի «Love For Sale»-ից դեպի Ministry խմբի «Moral Hygiene» ալբոմ անցումը։ Կարծում եմ, լավ է ստացվել :D
10/8/2021 • 25 minutes, 51 seconds
Կարճ ասած․․Արևիկն ինձ մերժեց
Կոստյան մասնագիտությամբ դերասան է, բայց այնպես է ստացվել, որ այսօր աշխատում է մի ոլորտում, որեղ ամեն օր շփվում է բազմաթիվ մարդկանց հետ։ Հենց այդպես էլ կարողանում է իր կերպարներին ստեղծել, որոնց մի մասին արդեն հասցրել են սիրել։ Դե քանի որ մենք էլ միշտ հավաքվում ենք մեր ձախորդություններից խոսելու, Կոս տյան որոշեց, որ պետք է պատմի փոքր ժամանակվա ֆեյլերից մեկի մասին, որովհետև մեծ ժամանակվա ձախորդություններն արդեն իր վրա չեն ազդոում ու մարդկանց գուցե այդքան էլ հետաքրքիր չլինեն։
10/2/2021 • 10 minutes, 26 seconds
Աննա Հովհաննիսյանի օրինակը
Բնությունը շռայլ է գտնվել Լոռու մարզի նկատմամբ, յուրաքանչյուր անկյուն հարուստ է հրաշալի բնապատկերներով, հայտնի ու անհայտ վայրերով, – ասում է Աննա Հովհաննիսյանը, ում կես կատակ կես լուրջ անվանում են «Լոռվա տուրիզմի նախարար», քանի որ հենց նրա շնորհիվ մարզում ավելացել են զբոսաշրջիկները։ Ամեն ինչ սկսվել է 2 տարի առաջ, երբ շրջում էր Լոռվա գյուղերով, ծանոթանում տեղացիների հետ, լսում նրանց պատմությունները, հեռախոսով լուսանկարում գեղեցիկ վայրերն ու տեղադրում ֆբ բացած «Բարի գալուստ Լոռի» խմբում։
10/1/2021 • 8 minutes, 32 seconds
IT շաբաթ
18-ամյա Սոֆի Մինասյանն արդեն 3 տարի է, ինչ սովորում է Գյումրու ավիամոդելային ակումբում, ազատ ոճի թռչող անօդաչուներ է պատրաստում։ Պատմում է, որ փոքր ժամանակ երազում էր ռազմական օդաչու դառնալ, բայց հիմա այլ նպատակներ ունի, մտածում է ռազմական անօդաչու թռչող սարքեր նախագծել։ Նրա պատրաստած մոդելների թռիչքը հասնում է մոտ 4 կմ բարձրության, դրանք մեկ ժամից ավել մնում են օդում, տարբեր հնարքներ կատարում։ Իսկ ահա հեռավորությունը կախված է հեռակառավարման վհանակից։
10/1/2021 • 4 minutes, 55 seconds
Alessia Cara, X Ambassadors, Poppy | Բիթրեյթ
Ալտերնատիվ, փոփ ռոք, մետալքոր, ռ-ն-բ-փոփ, գրանջ տարրեր… Այս էպիզոդի բազմազանությունն ապահովել է X Ambassadors խումբն իր «The Beautiful Liar» կոնցեպտուալ ալբոմով, Alessia Cara-ն՝ անձկանան մտորումների մասին «In the Meantime», իսկ Poppy-ն՝ ծանր հնչողությամբ «Flux» սկավառակով:
10/1/2021 • 26 minutes, 43 seconds
«Խոշոր պլան». Անկախության օրը նշելու կարևորությունը
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց անկախության 30-րդ տարեդարձը։ Հրապարակում անցկացված համերգը բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռևս շաբաթներ առաջ, երբ սկսվել էին բեմի շինարարական աշխատանքները։ Հանրության մի մասը պնդում էր, որ հետպատերազմյան այս իրավիճակում որևէ միջոցառում անցկացնել չի կարելի, մինչդեռ մյուս հատվածը հակադարձում էր՝ անկախ պետությունը պարտավոր է որևէ կերպ նշել այդ օրն ու աշխարհին ցույց տալ տոնի կարևորությունը։
Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք քաղաքագետ Մովսես Հարությունյանի և միջոցառման կազմակերպիչ «Դոմինո» փրոդաքշնի հիմնադիր Աշոտ Առաքելյանի հետ։
9/28/2021 • 16 minutes, 26 seconds
Կարճ ասած․․ինձ ID card մի վստահեք
Մի օր ընկերների հետ քննարկման ժամանակ որոշում են, որ Օնիկը պետք է բլոգ ունենա, ճամփորդական բլոգ, որտեղ կպտտվի աշխարհով մեկ ու մեզ հայալեզու կոնտենտ կտա տարբեր երկրների, քաղաքների ու գյուղերի մասին։ Ու այնպես է ստացվել, որ Օնիկի կյանքի ձախորդությունների մեծ մասը հենց ճանապարհորդությունների ժամանակ է եղել:
9/28/2021 • 10 minutes, 4 seconds
Միրաբ Բաբայանի օրինակը
44–օրյա պատերազմի 2–րդ օրը Ուկրաինայից Հայաստան եկած Միրաբ Բաբայանը մի քանի ամիս է, ինչ ընկերների հետ ստեղծել է «Մշակութամետ» նախաձեռնությունը։ Ամեն շաբաթ այցելում են սահմանամերձ համայնքներ ազգային երգ ու պարի, դաշնամուրի, կիթառի, դհոլի և 16 այլ ուղղություներով դասընթացներ անցկացնում։ Ասում է՝ գյուղերում կյանքն այնպես չի զարգանում ինչպես քաղաքում, բայց չէ որ այնտեղ ապրող երեխաների համար ևս պետք է հնարավորություններ ստեղծել իրենց հմտություններն արվեստի, արհեստի տարբեր ճյուղերում զարգացնելու, կատարելագործելու համար։
9/24/2021 • 8 minutes, 5 seconds
Lil Nas X, Billy Idol, St. Vincent | Բիթրեյթ
Նոր եթերաշրջա՜ն։ Լսելու ենք մեկը մյուսի հետ կապ չունեցող, տարբեր լսարաններ ունեցող ու ամենակարևորը` միաժամանակ փախած ու չափազանց հայտնի արտիստների ձայնասկավառակներ:
Այս շաբաթ «Բիթրեյթում» են Lil Nas X-ի «Montero»-ն, Billy Idol-ի «The Roadside» մինի ալբոմն ու St. Vincent-ի «The Nowhere Inn» վավերագրականի սաունդթրեքը։
9/24/2021 • 26 minutes, 11 seconds
IT շաբաթ․ ԱՏՁՄ–ը 2021-25թթ կաշխատի 5 ուղղություններով
Առաջատար տեխնոլոգիաներ ի ձեռնարկությունների միության 2021-25 թթ ռազմավարական ծրագրի 5 ուղղություներն են կրթությունը և աշխատուժի զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրությունը, գիտական հետազոտությունները, էլեկտրոնային կառավարումը և կիբերանվտանգությունը։
9/22/2021 • 5 minutes, 27 seconds
«Խոշոր պլան». Առողջությունը թանկ է
Կառավարությունը նախատեսում է 2023թվականից անցնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի։ Ինչո՞ւ է ապահովագրությունը դառնում պարտադիր, ինչքա՞ն են վճարելու մարդիկ և ի՞նչ փաթեթ են ստանալու. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի հետ և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թրփանջյան» հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի հետ։
9/19/2021 • 31 minutes, 25 seconds
Կարճ ասած․․Հայաստանում նոր ռեկորդ եմ գրանցել
Հայկին սոցցանցերում գիտեն որպես ֆրիսթայլեր Հայկ, հաճախ նաև ասում են գնդակի հայ արքա։ Հայկի ռեկորդների մասին Հայաստանում շատերը գիտեն, ովքեր էլ չգիտեն, իմանալուց հետո զարմանում են և տպավորվում։
9/18/2021 • 9 minutes, 59 seconds
Մոնիկա Բակունցի օրինակը
Հաջողության ճանապարհն ինքդ պետք է կերտես, պրպտելով ու նոր հնարավորություններ ստեղծելով,– համոզված է 18 ամյա Մոնիկա Բակունցը։ Սյունիքի մարզի Կապան քաղաքից է, սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2–րդ կուրսում։ Ասում է՝ իր ապագա մասնագիտության մասին մանկուց է երազել, քանի որ ցանկանում է դիվանագիտական հմտություններ գործի դնելով օգտակար լինել հայրենիքին։Մոնիկան այժմ ապրում է Երևանում, բայց շատ է կարոտում հարազատ Կապանը, հենց այդ կարոտն է պատճառը, որ հաճախ նմանություններ փորձում գտնել երկու քաղաքների շենքերի, փողոցների միջև։ Ասում է՝ երիտասարդական մայրաքաղաքում կան անկյուններ, որտեղ կարելի է ակտիվ ժամանց անցկանցնել, ինքնակրթվել, առաջիկա տարվա ընթացքում էլ կստեղծվի երիտասարդական կենտրոն։
Երիտասարդ աղջիկը խորհուրդ է տալիս չբավարարվել ունեցած գիտելիքներով, ինքնակրթվելու շանսերն ամենուր են, միայն թե պետք է ձեռքիցդ չգցես հաջողության հասնելու քո բանալին։
9/17/2021 • 5 minutes, 42 seconds
Բիթրեյթ․ Iron Maiden | Senjutsu
«Senjutsu»-ն բրիտանական կուլտային Iron Maiden մետալ խմբի վեց տարվա մեջ առաջին սկավառակն է ու իրենց ընդհանուր 27-րդը։ Այն մռայլ է, հիմնված է անդամների անձնական ապրումների վրա ու չունի նոստալգիկ հնչողություն, ինչպես հայտնի ռոք/մետալ խմբերի սկավառակների մեծ մասը։
9/17/2021 • 25 minutes, 39 seconds
Կարճ ասած․․Ձմեռ պապիկի պատճառով, մի քանի օր ամաչում էի դպրոց գնալ
Եթե, օրինակ, Անահիտի տարիքը համապատասխաներ, գուցե ինքն էլ հայտնվեր Տաքսի ֆիլմի այն հատվածում, որտեղ Ձմեռ պապիկներ կան, որովհետև կյանքի մի ձախորդությունը կապված է հենց Ձմեռ պապի հետ։
9/15/2021 • 10 minutes, 10 seconds
Զոհված ընկերներիս ժպտացող դեմքերը հաճախ են երազիս հայտնվում․ «Խոսիր ինձ հետ․․»
Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ, բժիշկ Ռաֆայել Պետրոսյանի այցելուն Վարուժանն է։ Պատերազմի ժամանակ նա երկու ամսվա ծառայող էր, երբ վիրավորում ստացավ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
9/14/2021 • 38 minutes, 20 seconds
Բիթրեյթ. Halsey | If I Can't Have Love, I Want Power
Փոփ երգչուհի Հոլզին, համագործակցելով ինդաստրիալ երաժշտության նախահայրեր Trent Reznor-ի և Atticus Ross-ի հետ, ստեղծել է ալբոմ հղիության ամենաբարդ ու դաժան կողմերի, կանանց խնդիրների ու հասարական կարծրացած ճնշումների մասին:
9/10/2021 • 28 minutes, 13 seconds
IT շաբաթ․ «Հաւք 2021» մրցույթը՝ ԱԹՍ օդանավակայանի տարածքում
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանի տարածքում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սեպտեմբերի 18-ին այնտեղ կանցկացվի «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից։ Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Թիմերից 16-ը դպրոցական են, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ մասնագիտական։
Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայնի թռիչքուղու երկարաությունը 100 մետր է։
9/10/2021 • 3 minutes, 14 seconds
Նարեկ Օհանյանի օրինակը
Միահամուռ ուժերով, հոգատար վերաբերմունքով ու սիրով պետք է պահպանել ու պաշտպանել հայրենի բնության գանձերը,–ահա այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում 17 ամյա Նարեկ Օհանյանն ու իր գործունեությամբ խթանում համայնքում էկոկրթության տարածմանը։ Ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում տեղի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում։ Ասում է՝ Հայաստանը բացառիկ է իր բնությամբ, յուրաքանչյուր մարզ աչքի է ընկնում անձեռակերտ բնական հուշարձաններով ու կլիմայական գոտիներով։ Նարեկը Վեդիում էկո ակումբ ունի, բնապահպանական մի շարք ծրագրեր իրականացնելով կրթում է իր հասկակիցներին։
9/10/2021 • 6 minutes, 56 seconds
«Խոշոր պլան»․ Երիտասարդների ներուժը մարզերում
Չնայած պետական ու հասարակական սեկտորի ջանքերին՝ մարզերում դեռ արդիական է երիտասարդների զբաղվածության և ժամանցի կազմակերպման խնդիրը։ Ինչ անել, որ երիտասարդները մնան իրենց ծննդավայրում, աշխատեն և զարգացման ծրագրեր իրականացնեն հասկակակիցների համար։
Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Լոֆթ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի և Արագածոտնի մարզում գործող «Լյուպին» երիտասարդական ՀԿ–ի նախագահ Վիգեն Խաչատրյանի հետ։
9/9/2021 • 28 minutes, 50 seconds
«Խոշոր պլան». Կամավոր պատվաստում կամ պարտադիր թեստավորում
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսային նոր սահմանափակումներ. հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները, հղիները:
Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանի և ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի հետ։
9/8/2021 • 19 minutes, 34 seconds
Կարճ ասած․․ինչին ձեռք էինք տալիս․․ փչանում էր։
Այնպես է ստացվել, որ Գևորգի ձախորդությունները կապված են ճանապարհորդությունների հետ։ Ամեն անգամ երբ ինչ-որ տեղ, ինչ որ միջոցառման պետք է գնա, պարտադիր թեկոզ փոքրիկ ձախորդության մեջ է ընկնում։
9/7/2021 • 10 minutes, 3 seconds
Բիթրեյթ․ Kanye West | Donda
«Դոնդան» ամերիկացի ռեփեր Քանյե Ոուեսթի տասներորդ ստուդիական ալբոմն է, որը կրում է իր մոր` Դոնդա Ոուեսթի անունը։ Սկավառակում ամփոփված է հավատի միջոցով արտիստի ձևավորման ճանապա րհը։
9/3/2021 • 26 minutes, 9 seconds
IT շաբաթ․ «Coding4kids» խաղերի ծրագրավորման կենտրոն
Արտաշատ քաղաքի մշակույթի կենտրոնում արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Քոդինգ ֆոր կիդց»՝ կոդավորում երեխաների համար խաղերի ծրագրավորման կենտրոնը։ Հիմնադիրը մասնագիտությամբ ինժեներ 25–ամյա Սերինե Մխիթարյանն է։ Պատմում է, որ դպրոցում սովորում են 7 տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնում դեռ միայն ինքն է դասավանդում, բայց հոկտեմբերից կմիանան վեբ ծրագրավորման մասնագետը, հետո գրաֆիկ դիզայները։ Սերինեն մտադիր է իր դպրոցը վերածել IT կենտրոնի, որը կունենա ավելի շատ ուսանողներ ու մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություն։
9/3/2021 • 5 minutes, 21 seconds
Կարճ ասած․․երկրորդ շանս
Այս էպիզոդում Դիանայի անհաջողությունը փորձել ենք տեղում լուծել։ Ոնց որ թե ստացվել է։
8/28/2021 • 10 minutes, 51 seconds
IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2021» Հայաստան կբերի ՏՏ աշխարհի հեղինակավոր դեմքերին
«ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին․ հոկտեմբերի 29–ից նոյեմբերի 31–ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն ասում է, որ Digitec Expo-ն այս անգամ ամենամեծն է լինելու՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուր ջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով։ «Դիջիթեք 2021» ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաև Digitec Summit 2021 համաժողովը, Hyetech Showcase 2021-ը։ Digitec Expo-ին ռազմարդյունաբերական ընկերությունները ևս կմասնակցեն:
8/27/2021 • 4 minutes, 18 seconds
Անժելա Իգիթյանի օրինակը
Լոռու մարզի Բլագադարնոյե գյուղում է ապրում Անժելա Իգիթյանը։ Իր տանը հարակից երկաթե տնակը նա արվեստանոցի է վերածել, դռան վրա էլ գրել՝ մի գնա․ ուզում է, որ իր ստեղծած անկյունում ավելի շատ հյուրեր լինեն, հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Արդեն 4 տարի է, ինչ Անժելան ստեղծագորում արվեստանոց–տանկում։ Ամռանն այնտեղ շատ ժամանակ է անցկացնում, իսկ ձմռանը հազվադեպ է լինում, քանի որ իր սիրելի անկյունը չի տաքացվում։ Բլագադարնոյե Գյուղը փոքրիկ է, այնտեղ բոլորն արդեն գիտեն, թե Անժելայի, թե իր երկաթե տնակի մասին։ Երբ գյուղում հյուրեր են լինում անպայման այցելում են նրան։
Երիտասարդ աղջիկը մասնագիտությամբ տնտեսագետ է, սովորում է Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանի վերջին կուրսում, բայց իրեն տնտեսագիտության չի ձգում։ Ցանկանում է ուսումը նկարչության, դիզայնի կամ էլ ճարտարապետության ուղղությամբ շարունակել, դեռ հստակ չի որոշել։
8/27/2021 • 5 minutes, 22 seconds
Բիթրեյթ․ Lorde | Solar Power
Նոր զելանդացի երգիչ և երգահան Լորդի երրորդ «Solar Power» սկավառակը ծնունդ է առել լողափին, բնության գրկում: Ալբոմը ձայնագրելիս նա ճամփորդել է Անտարկտիդայում՝ կլիմայի փոփոխությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար:
8/27/2021 • 27 minutes, 31 seconds
Գոռ Գալստյանի օրինակը
Ֆրանսիական համասլարանի իրավաբանական ֆակուլտետն է ավարտել Գոռ Գալստյանը։ Մանկավարժության նկատմամբ սերը նրան տարել է Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ համար 15 դպրոց՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Ասում է ՝ որ միշտ ցանկացել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդել, ծանոթանալ գյուղական կյանքին, բայց «Դասավանդիր Հայաստան» ծրագրով 5 շաբաթ վերապատրաստվելուց հետո գործուղվեց Վաղարշապատ։ Գոռ պատմում է, որ սկզբում դժվար էր ընդգրկվել նոր հասարակությանն ու աշխատավայրին, բայց օգնության են հասել աշակերտները։ Միասին զբոսանքի են գնացել, քաղաքային էքսկուրսիաներով ծանոթացրել տեսարժան վայրերին։
8/25/2021 • 8 minutes, 10 seconds
Կարճ ասած․․մազի հետ էլ երբեք չեմ խաղա
Հարութը 17 տարեկան է։ Փոքր տարիքից սիրել է կանանց մազերի հետ խաղալ, սանրել, ձև տալ։ Ինչ-որ պահի ոլորտի մարդիկ նկատել են, որ տղան սիրում է վարսավիրությունը, առաջարկում են սովորել, Հարութն էլ համաձայնվում է։ Աշխատանքում ձախորդություններ շատ չ ի ունեցել, բայց մեկը միշտ հիշում է ու պատմելուց մի լավ ծիծաղում։
8/22/2021 • 10 minutes, 39 seconds
Բիթրեյթ. Jungle | Loving in Stereo
Լոնդոնում հիմնադրված էլեկտրոնային Jungle դուետը երաժշտական ասպարեզ է մտել 2013 թվականին: Ականջին շատ արագ կպնող մեղեդիներ հեղինակող վարպետներին բնորոշ է 1960 և 70-ականների ջերմ, բայց ժամանակակից ֆիլտրով անցած ոգին:
8/19/2021 • 25 minutes, 4 seconds
Արմինե Ղոնյանի օրինակը
Գունազարդ, կտորե ձեռագործ գրքեր է պատրաստում մասնագիտությամբ լրագրող, մանկավարժ Արմինե Ղոնյանը։ Պատմում է, որ երեխաների համար զարգացնող գրքերի վրա սկսել է աշխատել ուսուցչական գործունենությանը զուգընթաց, երբ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախի դպրոցներում մեկում դասվար էր աշխատում։
Արմինեն ծնվել է Կապանում, սովորել Երևանում, աշխատել Արցախում, հիմա էլ ապրում ու աշխատում է Լոռու մարզի Գուգարք գյուղում։ «Բեռնարդ թոյս» է անվանել իր ստեղծած ապրանքանիշը։ Արմինեն սիրում է կարի մեքենայով աշխատել, բայց երբ նոր էր սովորում զգաց, որ դերձակ չի ցանկանում լինել, և որոշեց այնպիսի բան պատրաստել, որի ստեղծման համար կարի մեքենան պարտադիր կլինի և կապ չի ունենա հագուստի հետ։
8/17/2021 • 7 minutes, 12 seconds
Կարճ ասած․․պարի զուգընկերս միամիտ քիթս կոտրեց
Այսօրվա զրուցակիցս, կամ այս պարագայում ճիշտ կլինի ասել՝ հերոսս, ճիշտ է չեմ սիրում այս ձևակերպումները, բայց օգտագործենք մինչև նորը կհորինենք, Սվետան է։ Նրա կյանքում շատ ձախորդություններ են եղել, որոնք իսկապես հերոսաբար է հաղթահարել։ Սվետան պարուհի է։ Այդ երկար ու դժվար ճանապարհը նրա համար սկսվել է դեռ չորս տարեկանից, երբ մաման որոշում է, որ աղջկան պետք է պարի տանել։ Լատինոամերիկյան պարի։
8/16/2021 • 10 minutes, 41 seconds
Բիթրեյթ. Bleachers | Take the Sadness Out of Saturday Night
Bleachers-ը Թեյլոր Սվիֆթի, Լորդի և Լանա Դել Ռեյի մի շարք հիթերի պատասխանատու փրոդյուսեր Ջեք Անտոնոֆի երաժշտական նախագիծն է։ «Take the Sadness Out of Saturday Night» ալբոմում նա պատմում է տառապանքն ընդունելու, հայրենի քաղաքի և «անարժան» երջանկության մասին։
8/12/2021 • 26 minutes, 4 seconds
Շաբաթվա նորությունները՝ Վեգայի եւ Կառլի հետ
Կառլ Ավետյանն ու Վեգա Անդրիասյանը շարունակում են Ձեզ պատմել վերջին շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ իրադարձությունները: Ընկերները որոշել են փոքր ինչ փոխել փոդքասթի ձեւաչափն ու լուրերը քննարկել այնպես, ինչպես կքննարկեին առանց միկրոֆոնի՝ տարբեր վայրերում, սրճարաններում, այգիներում , տանն ու նույնիսկ առեւտրի կենտրոններում: Այս անգամ նրանք ունեն նորություններ կինոաշխարհից , առողջապահության ոլորտից, Թուրքմենստանից ու նույնիսկ վատ նախանշաններից:
8/12/2021 • 37 minutes, 20 seconds