Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը
«Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։
Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։
Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan
5/25/2024 • 21 minutes, 19 seconds
Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է
Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղափարի, ստեղծագործական վստահության, երևակայության ու հայկական հեքիաթի կարևորության մասին։
4/10/2024 • 24 minutes, 59 seconds
Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում
Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։
9/11/2023 • 27 minutes, 33 seconds
Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս
«Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկումները մտցրել իր դասավանդման մեթոդի մեջ։ Արդյունքները՝ ավելի քան հիացնում են։
8/22/2023 • 20 minutes, 10 seconds
Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը
Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ Նանոր Պետրոսյանը, Անի Խաչիկյանը, Լիանա Վարդանյանն ու այլք։
7/23/2023 • 21 minutes, 32 seconds
Վավերագրող Իննա Մխիթարյանն իր «Թոնրատան» հերոսներից մեկն է
Երկար տարիներ զբաղվելով վավերագրական լուսանկարչությամբ ու արժանանալով տարբեր մրցանակների, Իննա Մխիթարյանը միայն վերջերս ա սկսել մտածել էն մասին, որ ֆիլմը գուցե ավելի ազդեցիկ գործիք ա հենց նույն վավերագրության համար։ Հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թոնրատունը» նուրբ թելերով միացնում ա ներկան ոչ շատ հեռու անցյալին ու էլ չեմ ուզում շատ բան ասել, որովհետև հա՛մ Իննան ա շատ սիրուն ու մանրամասն պատմում ֆիլմից, հա՛մ էլ կարող եք «Ոսկե ծիրանի» շրջանակներում գնալ ու նայել։