«Իմ օրինակը» պատմում է ակտիվ, նպատակասլաց երիտասարդների մասին, որոնք իրենց աշխատանքով դրական փոփոխություններ են կատարում շրջապատում: Փոդքասթների շարքը եթերում է յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 11:00-ին:
Բնության ռիթմը․ էմիլ Ասատրյան
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոցն է, այն իր շահագործման ընթացքում օդը չի աղտոտում, նաև լավ միջոց է մարմինը մարզելու համար։
9/13/2024 • 8 minutes, 24 seconds
Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի անասնաբուժական ֆակուլտետը, մասնագիտության ընտրությունը պատահական չէ, մանկուց սիրել է խնամել կենդանիներին և իր ապագան չի պատկերացրել այնպիսի ոլորտում, որտեղ նրանք չեն լինի։ Սիրում և հավասարապես հոգ է տանում այգու բոլոր բնակիչների մասին, բայց մի քանի ամիս առաջ 3 օրական շնագյալի սկսեց խնամել և ամենաուժեղ կապը հենց նրա իր հետ է։ Շատերն են զարմանում, երբ տեսնում են վայրի կենդանիների հետ աշխատող երիտասարդ աղջկա, բայց ժամանակի ընթացքում համոզվում, թե ինչքան սեր և եռանդ է ներդնում իր գործում։
9/1/2024 • 8 minutes, 3 seconds
Բնության ռիթմը․ Լևոն Հարությունյան
Գերմանական բնապահպանական NABU կազմակերպության թռչունների պահպանման
ծրագրի ղեկավարն է կենսաբան Լևոն Հարությունյանը։ Մասնակցել է թռչուների հետազոտության
և պահպանման ծրագրերի, համակարգել Արարատյան դաշտի կենսաբազմազանության ուսումնասիրության
աշխատանքները, Դիլիջան ազգային պարկում կենսաբազամազանության մոնիթորինգ իրականացրել։
Ասում է՝ թռչունների հետ տարվող աշխատանքները տարբեր են, ուսումնասիրում են բնադրավայրերը,
միգրացիան, գիշատիչ թռչունների դեպքում քարտեզագրում տարածվածությունն ու քանակությունը հասկանալու համար։
8/25/2024 • 8 minutes, 54 seconds
Բնության ռիթմը․ Գոհար Մնացականյան
Երբևէ մտածե՞լ եք շնորհակալություն հայտնել կապուտաչյա գեղեցկուհուն, հոգ տանել նրա մասին ու ոչ թե սպառողական վերաբերմունք ցուցաբերել, այլ խնայողաբար օգտվել ընձեռած հնարավորություններից։ Գոհար Մնացականյանը Սեվան քաղաքի ամենակտիվ բնակիչներից է, նա իր գործունեությամբ վեր է հանում էկոլոգիական խնդիրները, տարբեր միջոցառումներ նախաձեռնելով նպաստում զբոսաշրջության զարգացմանն ու համայնքի երիտասարդների ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Սեվանա լիճը բոլորիս հարստությունն է, բայց ամենամոտ օղակը կողքի բնակիչներն են ու հատակապես նրանք ավելի սիրով ու պատասխանատու պետք լինեն։
8/16/2024 • 9 minutes, 24 seconds
Բնության ռիթմը․ Հասմիկ Մեհրաբյա ն
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սարերից է Հասմիկ Մեհրաբյանը հավաքում այն բոլոր բույսերը, որոնք իր հմուտ ձեռքերով վերածվում են խնամքի միջոցների։ Ճանապարհներից ու մարդկանցից հեռու այդ հատվածում բնությունը վայրի է և այնտեղից հավաքված բույսերը տարբերվում են իրենց մաքրությամբ և օգտակարությամբ։ Պատմում է, որ դեռ մանկուց է հետաքրքրվել բույսերով, մինչ մյուս երեխաները փնջեր էին հավաքում, ինքը փորձում էր ձեռքով տրորել բույսը, հոտ քաշել, ուսումնասիրել կառուցվածը։ Տարիներ հետո հասկացավ, որ մանկական այդ հետաքրքրությունը պատահական չէր։ Բույսերի յուրահատուկ աշխարհում հմտացած Հասմիկը շարունակում է բուսաբույժ պապիկի գործը և օգտվում այն բաղադրատոմսերից, որը ժառանգել է նրանից։
8/9/2024 • 8 minutes, 19 seconds
Բնության ռիթմը. Լուսինե Կարապետյան
Ինչպե՞ս մտածել էկոլոգիապես մաքուր, միևնույն ժամանակ գործողության մեջ դնելով այդ մտքերը։
Լուսինե Կարապետյանն իր ծննդավայրում՝ Վայոց ձորի Վայք քաղաքում կենսակայուն ապրելակերպին
նվիրված տարբեր ծրագրեր է իրականացնում։ Երիտասարդներին կրթելով փորձում է նվազեցնել
էկոլոգիական ոտնահետքն ու ավելի լավ մոլորակ թողնել ապագա սերունդներին։ Թեև առաջին մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսական կրթությունը շարունակել է մարդու իրավուքների
և ժողովրդավարության ուղղությամբ, բայց միշտ զբաղվել է երիտասադրական, զարգացման ծրագրերի
համակարգմամբ։ Լուսինեն պատմում է, որ ամեն ինչ սկսվել է էկոլաբ ծրագրից և դրա շրջանակում
էկոլոգիական կրթությանը նվիրված իր համայանքում իրականացրած ՏՆԱԿ նախաձեռնությունից,
որը 2019 թվականին վերածվել է երիտասարդական ալտերնատիվ կրթական կենտորնի։
8/2/2024 • 9 minutes, 5 seconds
Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչների հետաքրքիր կենսակերպը, կուսական բնությունը, մշակույթն ու հարուստ խոհանոց գուցե շատերի համար այդպես էլ չբացահայտվեին, եթե Ալեքս Ներսիսյանը հայրենի գյուղի բարիքները զբոսաշրջային ոլորտում այդքան բնական ու գրավիչ չներկայացներ։
Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ալեքսն արտագնա աշխատանքից վերադառնալով որոշեց
սոցիալական ցանցերի միջոցով Աղավնավանք տուրիստական խմբեր հյուրընկալել, ներկայացնել
պատմամշակութային վայրերը, արշավներ կազմակերպել Կենու պուրակ արգելավայր և իհարկե
ճաշի ընդմիջում գյուղի բնակիչների տներում։ Ալեքսն ասում է՝ Աղավնավանքի գեղատեսիլ
բնությունն ու հյուրընկալ բնակիչները զբոսաշրջային
ընկերությունների ուշադրությունից չվիրպեցին և ժամանակի ընթացքում գործության նոր թափ
տալու, ընդլայնելու անհրաժեշտություն առաջացավ։
7/26/2024 • 9 minutes, 24 seconds
Բնության ռիթմը. Նարինե Ճաղարյան
Երեխաների հնարավորություններին
թերահավատորեն երեբք պետք չէ մոտենալ, այդպես մեծահասակները խանգարում են նրանց հաղթահարել
դժվարություններն ու նորանոր բարձուքներ նվաճել,–ասում է «4 գագաթ» մանկապատանեկան
ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանը և հավելում՝ հայրենի բնության գողտրիկ արահետներով
քայլելը, լեռներ մագլցելը երեխաների մոտ ձևավորում են տոկունություն, սեր ու պատասխանատվություն
շրջակա միջավայրի նկատմամբ։Արագածի 4 գագաթներն է խորհրդանշում ակումբի «4 գագաթ» անվանումը։ Այն 2016 թվականին
ստեղծել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայակական ֆեդերացիան՝ նպատակ ունենալով
7–ից 14 տարեկան երեխաներին սովորեցնել լեռնամագլցում, առաջին բուժօգնություն, արշավի
ընթացքում վարքագծի կանոններ, որը ոչ թե կսահամանփակի, այլ սեփական անվտանգությունը
կապահովի։
7/19/2024 • 8 minutes, 36 seconds
Բնության ռիթմը․ Լուսինե Տոնոյան
Երևանի Կոմիտաս փողոցի 9–րդ հարկի իր բնակարանի պատշգամբում Լուսինե Տոնոյանը դեկորատիվ բույսեր և սննդային մշակաբույսեր էր աճեցնում։ Փորձառությունն
հետաքրքիր էր և հաճելի, արձագանքներն էլ այնքան ոգևորող, որ որոշեց ուսումնասիրել քաղաքային
այգեգործության ոլորտը։ 2019 թվականին տնային պայմաններում սկսած փորձարկումները որոշ
ժամանակ անց վերածվեց «էկոմոտիվ» քաղաքային այգեգործության բնապահպանական նախաձեռնության,
հետո սոցիալական բիզնեսի։
7/12/2024 • 8 minutes, 33 seconds
Բնության ռիթմը․ Սաթենիկ Խաչատրյան
Գեղարքունքի մարզի Ճամբարակ համայնքի
Մարտունի գյուղում իր փոքրիկ ու հյուրընկալ անկյունն է ստեղծել Սաթենիկ Խաչատրյանը։
Անտառներով ու սարերով շրջապատված Բնության, գիտակրթական բարեկեցության կետրոնը գյուղի
հյուրերին օգնում է լիցքավորելվել, իսկ բնակիչներին՝
գաղափարներ գեներացնել։ Սաթենիկը պատմում է, որ հյուրատան ու կենտրոնի ստեղծման հիմքում
« Իմ Ագրիսամր» ճամբարն էր, որը 2019 թվականին է ստեղծել սփյուռքում ապրող երեխաներին
բնական միջավայում ապրելու հնարավորություն տալու նպատակով։ Ճամբարից բնության, գիտակրթական
կետնրոնի ու հյուրատան վերածված նախագծերով Սաթենիկը ցանկանում է հայրենի գյուղը զբոսաշրջիկների շրջանում ճանաչելի դարձնել, բնակիչներին էլ նոր կապեր հաստատելու, ամբողջ տարվա ընթացքում եկամուտ ստանալու հնարավորություն տալ։
7/7/2024 • 8 minutes, 36 seconds
Բնության ռիթմը․ Հրանտ Դավոյան
Շան և կատվի մշտական վեճերի մասին բալադները, մուլտֆիլմերն ու ասացվածքները Հրանտ Դավոյանի բակում զուտ թղթին հանձնված կամ նկարահանված պատմություններ են։ Ձորաղբյուրի իր տանը հարակից տարածքում 40 կատու և 9 շուն է խնամում, նրա կենդանիները ոչ միայն չեն վիճում, այլև ընկերներ են։ Հրանտն ասում է՝ բակի յուրաքանչյուր նոր բնակիչ նախ անցնում է ծանոթության, ընտելացման փուլերով ու մինչև հնաբնակները չեն ընդունում, բաց չի թողնում ազատավանդակ։
40 կատվին ու 9 շան Հրանտը միայնակ է պահում, դժվար է խոստովանում է, բայց սիրով է կատարում աշխատանքը։
6/29/2024 • 8 minutes, 25 seconds
Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան
Լեռներով ու բնության գեղեցիկ պատկերներով շրջապատված Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում է ծնվել
լեռնային ուղեկցորդ Աշոտ Թոփուզյանը։
Նրա աշավական կյանքը սկսվել է մանկուց, քանի որ հայրենի գյուղը 2100 մետր բարձրության վրա է և սարեր
բարձրանալը, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելը ամենօրյա զբաղմունք է եղել։2010 թվականին Աշոտը ընդունվել է Փոքր Մհեր ռազմական վարժարան, հետո սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ թե՛ Մեծ Խանչալի վսեմ լեռները, թե՛ ռազմական վարժարանն ու պատմաբանի մասնագիտությունը մեծ դեր են ունեցել իր արշավական կյանքում։ Սկզբում ընկերների հետ էր սարեր ու ձորեր բարձրանում, ուսումնասիրում քարտեզները, մասնակցում լեռնային տուրիզմի
ֆեդերացիայի դասընթացներին։ 2019 թվականին ստեղծեց «Թռիչք» արշավական ակումբը։ Ասում
է՝ դժվարություններ շատ են եղել, բայց նոր գագաթներ նվաճելու ձգտումն օգնել է հաղթահարել
ու առաջ շարժվել։
Արշավել, ճանաչել և ավելի շատ սիրել հայրենիքը,–այս սկզբունքով է առաջնորդվում Աշոտն ու իր թիմակիցներին, արշավական ընկերներին սովորեցնում հայրենաճանաչ ու հայրենատեր լինել։
6/27/2024 • 8 minutes, 7 seconds
Բնության ռիթմը․ Բերտա Մարտիրոսյան
Յուրքանչյուր մարդ բնության հետ իր կապը յուրովի է ստեղծում, մեկը սարեր է մագլցում, մյուսը՝ բնության գրկում հանգստանում, իսկ ահա Բերտա Մարտիրոսյանը
նախընտրել է լուսանկարչության «լեզվով» պատմել բնության գեղեցիկ տեսարանների և դրանց
անփոխարինելի բնակիչների մասին։
Առաջին մասնագիտությամբ ինտերյեր դիզայներ է, սովորել է Ճարտարագիտական համալսարանում,
այդ ընթացքում արդեն սկսել էր զբաղվել լուսանկարչությամբ։
Բնության ու թռչուների գեղեցիկ
պատկերները միշտ լուսանկարիչ Բերտայի ֆոտխցիկի օբյեկտիվում են։ Արդեն հասցրել է լուսանկարել
է թռչունների շուրջ 270 տեսակ։
6/22/2024 • 8 minutes, 3 seconds
Բնության ռիթմը․ Մխիթար Ավետիսյան
Համայնքների կայուն զարգացումը սկսվում է շրջակա միջավայրի պահպանությունից՝ թափոնների կառավարմումից մինչև մարդկանց կրթության, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Մխիթար Ավետիսյանը «Համայանքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմանդիր ղեկավարն է։ 2017 թվականին 2 ընկերների հետ է ստեղծել կազմակերպությունը՝ նպատակ ունենալով տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կայուն արժեհամակարգի ձեվավորմանը: Կազմակերպության անունն արդեն պարտավորեցնող է,–ասում է Մխիթարն ու հավելում՝ ամե նօրյա գործունեության մեջ բոլորս պետք մտածենք ու գործենք հենց այդ սկզբունքով։