«Բացահայտ» վոդքաստը ընդլայնելու է քո հորիզոնները՝ յուրօրինակ տեսանկյունից քննարկելով մեր կյանքին ու շրջապատին առնչվող տարատեսակ թեմաներ։Խոսելու ենք անձնական աճի, գործնական առաջխաղացման ու ներքին բավարարվածության մասին։ Ես ինքս՝ ապրելով տարբեր մշակույթներում, լինելով ձեռներեց ու պարզապես հետաքրքրասեր մարդ, կիսվելու եմ սեփական փորձով ու գիտելիքներով։
Էպիզոդ 23: 6 սխալ հարցազրույցի ժամանակ
Այս էպիզոդում քննարկում եմ 6 սխալներ, որոնք նույնիսկ մասնագետները հաճախ անում են աշխատանքային հարցազրույցի ժամանակ։ Իմացեք, թե ինչպես խուսափել այս սխալներից և լավ տպավորություն թողնել հարցազրույցի ժամանակ՝ ապահովելով ձեր հաջողությունը։
5/17/2024 • 8 minutes, 6 seconds
Էպիզոդ 22: Ի՞նչ ներդրումներ կատարել Հայաստանում
Այս էպիզոդում պատասխանում եմ բոլոր հարցերին, որ ստացա անձնական ֆինանսների կառավարման ու հատկապե ներդրումների մասինԻնչպե՞ս ստիպեմ ինձ գումար խնայելԻնչքա՞ն գումարից սկսած կարելի է ներդրումներ կատարելԻնչպիսի՞ ներդրումների ձևեր կանԻնչքա՞ն գումար կստանամ ներդրումներից
1/29/2024 • 15 minutes, 5 seconds
Էպիզոդ 21: Ինչպե՞ս ազատվել վատ սովորությունից
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։ Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները ու ինչ աշխատող ձևեր կան վատ սովորություններից ազատվելու համար։ 00:44 - Որո՞նք են վատ սովորությունները03:45 - Ինչպե ՞ս են առաջանում սովորությունները06:20 - Փոխարինել սովորությունը ուղղակի դադարեցնելու տեղը10:22 - Սովորությունը անելու դիմաց խոչընդոտ ստեղծելը 12:43 - Այլ մարդականց հետ կիսվելը13:23 - Գիտակցության ու ուշադրության կենտրոնացումը 15:07 - Սովորության փոփոխություն համապատասխան մեր արժեքներին16:27 - Արիստոտել, սովորություններ, ժամանակ
11/25/2023 • 17 minutes, 54 seconds
Էպիզոդ 20: Ի՞նչը ինձ դուր չեկավ Իսպանիայում
Իսպանիա ասելիս պատկերացնում ենք լավ եղանակ, լավ տրամադրություն ու միայն դրական բաներ։ Ես էլ եմ միշտ այս տպավորությունը ունեցել ու դրա համար որոշեցի գրեթե վեց ամիս ապրել Իսպանիայում։ Միշտ երազել եմ ապրել ծովի մոտ ու այս երկիրը իդեալական ընտրություն էր թվում։ Բայց իմ կարծիքը փոխվեց, քանի որ նկատեցի մի շարք բացասական բաներ, որ հեռվից նկատելի չէ։ Այս էպիզոդում կիսվում եմ ձեզ հետ այս փորձով։
10/26/2023 • 7 minutes, 41 seconds
Էպիզոդ 19: Ինչպե՞ս օգնել հայրենիքին
ուղղակի մտքեր, թե ինչպես է յուրաքանչյուրիս արածը ազդում բոլորիս վրա։ Ու որ բոլորս ենք կերտում Հայաստանը և յուրաքանչյուր փոփխություն գալիս է մեզանից։
10/22/2023 • 9 minutes, 29 seconds
Էպիզոդ 18: 5 նոր եկամտաբեր մասնագիտություն
Այս էպիզոդում խոսում եմ, թե որոնք են իմ կարծիքով թոփ 5 մասնագիտությունները, որ եկող տարիներին մեծ պահանջարկ կունենան և ըստ այդ նաև ավելի լայն հնարա վորություններ բարձր վարձատրության համար։
8/16/2023 • 10 minutes, 15 seconds
Էպիզոդ 17: 5 հնարք նոր լեզու սովորելու համար
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։ Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։ Այս էպիզոդը հենց այս հնարքների մասին է։
7/15/2023 • 11 minutes, 56 seconds
Էպիզոդ 16: Ինչպե՞ս են սոցիալական հարթակները ազդում մեզ վրա
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյանքի վրա, պետք է պատասխանենք մի քանի առանցքային հարցերի։Այս էպիզոդը հենց այս հարցերի մասին է, որպեսզի ավելի ճիշտ օգտագործենք այս հարթակները։
6/29/2023 • 16 minutes, 34 seconds
Էպիզոդ 15: Կարճաժամկետ մտածելը կործանում է քո կյանքը
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։ Այս էպիզոդը օգնելու է հասկանալ երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողության տա րբերությունը հատկապես մի քանի կարևոր կյանքի բնագավառներում։
4/30/2023 • 10 minutes, 42 seconds
Էպիզոդ 14: Ի՞նչ է « իկիգայ»-ը և ինչպե՞ս այն կարող է փոխել քո կյանքը
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։ Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս վեննի դիագրամը մշակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ուինը իր բլոգում։ ՈՒ այս դիագրամի հիմքը ավելի շատ իսպանացի աստղագետ Անդրես Զուզունագանի կողմից 2011 թվականին հայտնաբերված՝ նպատակին հասնելու պրոցեսն է։ Այս կոնցեպտը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրիս իդեալական կարիերան ընկած է չորս կետերի խաչմերուկումԻ՞նչն է մեզ մոտ ամենալավը ստացվում։Ի՞նչ ենք սիրում անելԻնչի՞ համար կարող ենք վարձատրվելԻնչի՞ կարիքն ունի աշխարհը Կարծում եմ այս կոցնեպտի իմացությունը կարող է մի ամբողջ կյանք փոխել։ Իկիգայ դիագրամ bit.ly/3FVsVjM
3/26/2023 • 12 minutes, 47 seconds
Էպիզոդ 13: Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
Եթե զբաղվես քո սիրած գործով, կյանքում ոչ մի օր չես «աշխատի»։ Սա է իմ կարգախոսը արդեն շատ տարիներ :Այս էպիզոդում քննարկելու եմ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը ընտրելիս և վերջում (րոպե 10:00 ) մի քանի հետաքրքիր հարց եմ առանձնացրել, որ հենց այսօր յուրաքնաչյուրին կարող է օգնել իր մասնագիտական կողմնորոշման հարցում։
2/13/2023 • 11 minutes, 55 seconds
Էպիզոդ 12: Ի՞նչ սովորեցի ես ծաղիկ աճեցնելիս
Կյանքը մեզ տալիս է կարևոր դասեր ոչ թե դպրոցում, համալսարանում կամ գրքերում, այլ այն ապրելու ժամանակ։ Այսինքն սովորում ենք գործելով, նոր բաներ փորձելով, հարաբեորություններ կառուցելով, աշխատելով, ձախողվելով ու հաջողության հասնելով։Եթե մեր աչքերը ու միտքը բաց պահենք ու լինենք ուշադիր, կսկսենք նկատել օրինաչափություններ։ Ու նույնիսկ շատ փոքր թվացող քայլերում կարող ենք քաղել մեծ դասեր, որոնք մեզ կօգնեն ավելի մեծ քայլերում ճիշտ կողմնորովելու հարցում։ Այս էպիզոդը հենց այդպիսի օրինաչափությունների մասին է։
12/19/2022 • 9 minutes, 35 seconds
Էպիզոդ 11։ Արժի՞ արդյոք առավոտյան շուտ արթնանալ
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։ Շուտ արթնանալու հե տ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բարձր պրոդուկտիվություն օրվա ընթացքում, ավելի ստաբիլ ու լավ տրամադրություն, ավելի շատ էներգիա և բոլորից առաջ գտնվելու զգացողություն։ Այս էպիզոդում խոսում եմ իմ ուսումնասիրությունների և փորձի մասին, թե արդյոք իրականում սա ճիշտ է բոլորիս համար և բոլորս պետք է արթնանանք որքան հնարավոր է շուտ։
8/28/2022 • 12 minutes, 35 seconds
Էպիզոդ 10։ Ինչպե՞ս կայացնել որոշումներ
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներովԱրժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ:Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն կիրառեմ իմ ընկերության համար:Այս էպիզոդում խոսում եմ գիտակից որոշումներ կայացնելու մասին։
7/17/2022 • 12 minutes, 55 seconds
Էպիզոդ 9։ Ինչպե՞ս կարող է օգնել մեդիտացիան
Մեդիտատիվ սովորույթները համարում եմ շատ հզոր գործիք մեր կյանքում՝ մեր մտքի ու գիտացկության համար։Այս էպիզոդում կիսվում եմ, թե ինչու եմ արդեն մոտ հինգ տարի զբաղվում մեդիտացիայով։ Ու նաև ընդհանուր տեղեկություն՝ ի՞նչ է մեդիտացիան և ի՞նչ օգուտներ կարող է մեզ տալ։00:38 Հինգ տարի մեդիտացիայով զբաղվելուց հետո որոշեցի դադարեցնեմ իմ պրակտիկան, բայց…01:38 Ի՞նչ է մեդիտացիան և որտեղի՞ց է առաջացել 03:10 Ի՞նչ է տալիս մեդիտացիան 06:14 Ինչպե՞ս սկսել զբաղվել մեդիտացիայով
3/20/2022 • 11 minutes, 31 seconds
Էպիզոդ 8։ Ձախողում. լավ է, թե՞ վատ
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից:Մարդկանց մեծամասնության համար հաջողությունը դրական բան է, իսկ ձախողումը՝ բացարձակապես բացասական: Բայց ձախողումը աճելու ճանապարհի անխուսափելի մասն է: Մեզանից ոչ մեկը չի կարող խուսափել ժամանակ առ ժամանակ հետընթաց ապրելուց, և դա նորմալ է: Ասեմ ավելին, ձախողվելը ավելին է, քան պարզապես նորմալ, դա անհրաժեշտ է: Մեր բոլոր սխալների մեջ կան դասեր, որոնք փորձում են մեզ տանել էլ ավելի վերելքների։Դու կարող ես կամ վախով ապրել և խուսափել անահաջողություններից, կամ կարող ես փորձել այլ մոտեցում քո կյանքում: Մոտեցում, որտեղ ձախողումը վերջ չէ ու դու դրանից հետո չես զբաղվում անարդյունավետ ինքնաքննադատությամբ։ Մոտեցում, որտեղ դու դասեր ես քաղում քո յուրաքանչյուր սխալից և ոտքի ես կանգնում ավելի ուժեղ։Էպիզոդ 8-ում խոսում եմ ավելի ծավալուն հենց սրա մասին. ի՞նչ է ձախոզումը ու ինչպես անցես դրանք քո նպատակներին հասնելու համար։
10/18/2021 • 12 minutes, 51 seconds
Էպիզոդ 7։ Կյանքի «ինչու՞»-ի մասին
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ ՏվեյնԵրևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրոք ճանաչելը. ի՞նչն ենք մենք կարևորում, ո՞ր արժեքներով ենք ուզում ապրենք, ի՞նչն է մեր սիրտը լցնում, ի՞նչն է մեզ համար իմաստ տալիս մեր աշխատանքին։Երբ որ գտնում ենք մեր ամենակարևոր ինչուն ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը։ Մեր կյանքում ավելի հեշտ է դառնում հասնել մեր նպատկներին, քանի որ նաև դադարում ենք նպատակադրել մի բան, որը իրականում չենք ուզում։ Սկսում ենք ապրել մեր ներքին մոտիվացիայից:
9/20/2021 • 11 minutes, 1 second
Էպիզոդ 6։ Ինչպե՞ս լինես քո կյանքի լիդերը
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի նկատմամբ։Ստանձնել մեր կյանքի վերահսկողությունը, կամ դառնալ՝ ինչպես ես եմ ասում, մեր կյանքի գլխավոր գործադիր տնօրենը, նշանակում է ամենաառաջինը պատասխանատվություն կրել մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար:Ու այս պաշտոնը կրելու հարցում կարևորում եմՆախաձեռնողականությունըԼավատեսությունըՍտրատեգիկ մտածելակերպըԻնքնահայեցողությունըԻնտուիցիանԱռողջությունըԱվելի մանրամասն այս ամենի մասին էպիզոդ 6-ում
8/5/2021 • 12 minutes, 54 seconds
Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։Մենք հաճախ մի բանի վրա աշխատելիս չնկատելով սկսում ենք մեզ կասկածել ու քննադատել։ Ես թե’ իմ, թե’ ուրիշների փորձից տեսել եմ, թե ինչպես սա կարող է ազդել մեր հաջողության ու ընդհանուր բավարարվածության վրա։Դրա համար ուզում եմ հիշես հետևյալ երեք մտքերը ու հանկարծ ինքդ քեզ չընկճեսԵղի’ր համբերատար - Երբ մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, մենք շատ հաճախ ակնկալում ենք արագ արդյունքներ։ Բայց հատկապես մեծ նպատակները պահանջում են ժամանակ: Այս պահին արդյունքներ չտեսնելը բոլորովին չի նշանակում, որ դու վաղը մյուս օր էլ չես տեսնեոլւ քո ուզած արդյունքը։Դարձի’ր քո իսկ երկրապագուն - Մենք շատ հաճախ չենք նշում մեր նվաճումները այնքան, որքան պետք է: Սա իրականում սովորություն է, որը կարող ես զարգացնել: Կարող ես սկզբից սկսել թեկուզ չնչին թվացող բաներից։ Ինքդ քեզ ոգևորելը նպաստելու է, որ բարձրանա քո ինքնագնահատականը, տրամադրուեյունը ու դրանով իսկ քո քայլերի արդյունավետությունը։Մի’ կառչի արդյունքից - Դու երբեք չես կարող երաշխավորել վերջնական արդյունքը ՝ քո վերահսկողությունից դուրս արտաքին գործոնների պատճառով: Մի շարունակ անհանգստանացի այն բաների մասին, որոնք չես կարող վերահսկել։ Դրա փոխարեն կենտրոնացիր այն բաների վրա, որոնք կարող ես վերահսկել `քո անելիքները, քո մտքերը ու այսօրվա օրը։
7/20/2021 • 8 minutes, 59 seconds
Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։ Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս, թե ինչպես որոշակիացնել նպատակները ու ինչպես արդյունավետ ձևով պլանավորել դրանց իրականցումը։Եթե ուզում ես քո կյանքի այս կամ այն բնագավառը լավացնես, առաջինը հարցրու քեզ, թե ինչ ես ուզում։ Նպատակը պետք է առաջնային բխի մեր սրտի ուզածից։Դրանից ելնելով սահմանի կոնկրետ նպատակ ժամանակահատվածի մեջ։ Ես իմ փորձից կառաջարկեմ մեկ տարվա կտրվածքով։ Հետո բաժանիր ավելի փոքր ու անպայման չափելի նպատակների։Նպատակ դնելու իհարկե իմաստը նաև նա է, որ կարողանաս արդյունավետ ու ճիշտ պլանավորես քո քայլերը, օրը, շաբաթը։ Դրա համար մշակի քո համար հարմար ձև՝ քո անելիքները ըստ քո նպատակների պլավորելու համար։ Այս պլանի մեջ կարևոր է, որ պարբերաբար հետևես քո առաջխաղացմանը։ Շնորհավորիր քո հաղթանակները։ Իսկ երբ որ մի բան չես արել կամ չի ստացվել, հասկացիր ինչու ու ինչ ես սովորել, ինչ պետք է գուցե փոխես։
7/13/2021 • 7 minutes, 43 seconds
Էպիզոդ 3: Վեց եղանակ ինքնավստահությունդ բարձրացնելու համար
Ինքնավստահությունը որոշիչ գործոններից է մեր յուրաքնչյուր բռնած գործում։ Ինքնաստահությունը մտքի վիճակ է: Ինքնավստահ չեն ծնվում: Ինքնավստահ դառնում են ու ինքավտահ մտածելակերպով առաջնորդվում են։ Ես կարծում եմ, որ ինքնավստահ լինելու համար երկու ուղղությամբ պետք է աշխատել։ Մի կողմից ձեռնարկել պրակտիկ քայլեր կոնկրետ մի հարցում ինքնավստահ լինելու համար, իսկ մյուս կողմից ձևավորել ընդհանուր բարձր ինքնագնահատան, քանի որ մեր ինքնավստահությունը որևէ կոնտեքստում կապված է մեր ընդհանուր ինքնագնահատականի հետ։ Նրա հետ, թե մենք առհասարակ մեր սրտի ու մտքի խորքում ինչքան ենք հավատում ինքներս մեզ։Հետևյալ եղանակներով կարող ես ձեռք բերել ինքնավստահություն ինչ-որ կոնկրետ հարցում ու միառժամանակ նաև ձևավորես քեզ արժանի ինքնագնահատականՁեռք բեր շատ փորձՍխալվիր ու էլի սխալվիրՊահիր ինքնդ քո հանդեպ խոստումներըԿրկնիր աֆֆիռմացյաներ գործողության մեջԱրա քո կոմֆոռտ զոնայից դուրս մի բանՇրջապատիր քեզ հավատացող մարդկանցով
6/30/2021 • 10 minutes, 6 seconds
Էպիզոդ 2: Ինչպե՞ս կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը
Այս էպիզոդում խոսելու եմ, թե ինչպես կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը։Սահմանափակող մտքերը մեր ենթագիտակցությունում հայտված կյանքի մասին «ճշմարտություններն» են, որոնք խանգարում են մեզ ստանալ կամ անել մեր ուզածը: Մենք ցավոք այս մտքերով սահմանափակում ենք մեր հնարավորություններն ու կարողությունները մեր իսկ կյանքում։Դրա համար էլ, այս էպիզոդում ուզում եմ կիսվեմ, թե որ քայլերով կարող ենք ստեղծենք մեզ առաջ տանող մտքեր։ Առաջին քայլը մեր մտածածի գիտակցումն ու ընդունումն էԵրկրորդ քայլը սահմանափակող մտքի հակառակ տարբերակը պատկերացնելըԵրրորդ քայլը հակառակ քայլերի, պահվածքի փորձը Եվ վերջապես չորրորդ քայլը օր օրի հետեևողականորեն աշխատանք փոխելու մեզ, մեր քայլերը ըստ նոր մտածելակերպի
6/6/2021 • 11 minutes, 48 seconds
Էպիզոդ 1: Սահմանափակող մտքեր. որո՞նք են դրանք ու ինչպե՞ս բացահայտես քոնը
Այս էպիզոդում խոսում եմ, թե ինչն է ընկած մեր ունեցած գրեթե յուրաքանչյուր անձնական խնդրի հիմքում։ Քննարկելու եմ, թե - Ի՞նչ է ենթագիտակցությունը ու մեր ենթագիտակցականի ուժը - Սահմանափակող մտքերի ազդեցությունը մեր կյանքում - Ինչպե՞ս բացահայտել մեր սահմանափակող մտքերը